Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՈՒսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները

    Մ. Ի. Կալինինն ասել է. «Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա՝ նա ձեւավորում է մարդուն»: Այսօր էլ կարելի է ասել, որ դպրոցական ուսուցչի անմիջական ներգործությամբ է ձեւավորվում երեխայի բարոյական դիմանկարը, սակայն անհնար է աչք փակել մի շարք արատավոր երեւույթների վրա, որոնք վերջին ժամանակներս նկատվում են ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններում:

  • #2
    Ես ուրախ եմ, որ այսօրվա մանկավարժությունն աշակերտին չի հարմարեցնում դասանյութին կամ ուսումնական պլանին: Հենց դա է ինձ օգնել, որ ունենամ իմ սեփականը, և իմ մանկավարժությունն ինձ ասում է, որ ես` որպես մանկավարժ, իմ գործունեությամբ երբեմն ինքս պետք է հարմարվեմ աշակերտներին` նրանց համար ինքնաարտահայտման արդյունավետ պայմաններ ստեղծելով:

    Թեմային համահունչ մի հատված տեղադրեմ իմ նախորդ օրերի հրապարակումից: Հիշում եմ, որ այդ օրը 11-րդ դասարանում աղաչական հայացքով, թևաթափ եղած` ինձ մոտեցավ աշակերտուհիս, զգացի, որ անհանգիստ է, օրեր առաջ նա հարազատ էր կորցրել: Թվաց` փորձում էր փրկության մի ելք գտնել ինձնից: Իմ հարցական հայացքին ի պատասխան` ինձ տվեց թղթին հանձնած մի քանի տողեր և ասաց. «Աշնան մասին եմ գրել, ուզում էի թեթևանալ, այդ թախծոտ օրերի մեջ փորձում էի մեղմացնել հոգուս ցավը, բայց չստացվեց»:

    Հայացքս հառեցի տողերին. «Թվում է` ուրվականի պես հետապնդում է ինձ ինչ-որ մեկը: Աշնանային քամին հետևիցս շոյում է վարսերս, մի փոքր շուրջս պտույտ տալիս, ապա կանգ առնում ճաքճքած ու սառած շուրթերիս: Նայում եմ փողոցով քայլող պատահական անցորդներին և փորձում նրանց մեջ իմ կյանքը վերաիմաստավորել, բայց քամին նորից ինչ-որ բան է շշնջում ականջիս` խլացնելով փողոցի աղմուկը... Միակ ընկերս աշունն է, բայց նրան էլ կորցնում եմ, իսկ այն վերքը, որ ապրում է իմ մեջ, նորից արթնանում ու շարունակում է բորբոքել հոգիս...»/Սաիյան Դիանա /:

    Անհագ սպասումով նա հետևում էր իմ արձագանքին, իսկ ես արտաքուստ չերևացող անհանգստությամբ ուզում էի օգնել նրան: Անսպասելի հնչեցին խոսքերս. «Եթե աշունը քեզ չօգնեց, ապա գրի՛ր. «Ինչ եմ զգում ես», այդ վերնագրի տակ շարադրի՛ր մտքերդ...»:

    Մինչ նա գրում էր, ես մտովի խոսում էի իմ ամաչկոտ և հուզված աշակերտուհու հետ. «Դու վստահեցիր ինձ, իսկ ես ուզում եմ անհանգիստ հոգուդ թարգմանը դառնալ, մեղմացնել ցավդ և ասել քեզ, որ հոգիդ դատարկես ու թեթևանաս, մտքերդ գրի՛ր, գուցե դրանով կարողանաս ազատվել քո մեջ աղաղակող ցավից: Թախիծդ գրկած` շարունակի՛ր ապրել, կյանքն իր ստվերոտ կողմերն ունի, ու միայն մարդն է, որ կարողանում է այն հաղթահարել, դու պիտի դիմակայես հոգուդ տառապանքին, գրի՛ր, որ հնարավորինս կարողանամ քեզ նորից գտնել »:

    Հապճեպ գրված նրա մի քանի տողերում արև փնտրող իմ աշակերտուհուն տեսա, նրա սիրտն անընդհատ դողում էր վշտից: Հաջորդ օրը շատ հանգիստ էր նա, և նորից ու նորից համոզվեցի, որ երբեմն անհատական ճիշտ մոտեցումն աշակերտի անձին ուսումնադաստիարակչական գործունեության ընթացում ապրեցնում է դեռահասին, թեթևացնում նրանց հոգին, և նման իրավիճակներում թղթին հանձնված գրավոր խոսքի միջոցով հոգին դատարկելն ու սփոփանքը դառնում են փրկության միջոց:

    Զգում եմ նաև, որ դրանով ուսուցիչ-աշակերտ հարաբերության մի նոր գեղեցիկ միություն է ամրագրվում, որտեղ կա փոխադարձ հասկացվածություն, ձևավորված հարգանք, կայուն վստահություն: Իսկ ուսուցչուհուս ուղղված «վարձատրությունը» նրա անկեղծ խոսքերն էին. «Դուք ուրիշ եք. այն, ինչ անում եք ինձ ու մյուսների համար, ուրիշ է...Հետևաբար ուրիշ է իմ` Ձեր նկատմամբ ունեցած վերաբերմունքը»:

    http://usarmenianews.com/am-n-3803.html

    Comment


    • #3
      Գոյություն ունեն մի շարք կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք առաջանում են յուրաքանչյուր աշակերտի և յուրաքանչյուր ուսուցչի հարաբերությունների կառուցման ընթացքում։ Կան ուսուցիչներ, որոնք դժվարանում են աշխատել բարձր դասարանցիների հետ և առաջանում է կոնֆլիկտ, սակայն կան նաև մասնագետներ, որոնք այդպիսի խնդիրներ ունենում են նաև ցածր դասարաններում։ Դրա համար անհրաժեշտություն է անցկացնել ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների ախտորոշում: Կան թեստեր, որոնց միջոցով կարողանում ենք հասկանալ ուսուցչի և աշակերտների հարաբերությունները, նաև հասկանում ենք կա՞ փոխադարձ վստահություն աշակերտի և ուսուցչի միջև,թե ոչ։ Եթե չկա փոխադարձ վստահություն և նշյալ հարաբերությունները չեն գտնվում բավարար հիմքերի, ուստի անհնար է ակնկալել որևէ արդյունք. պետք է անել հետևություն և հարցը լուծել մանկավարժորեն, հակառակ դեպքում երկու կողմն էլ կկանգնեն լուրջ փաստի առաջ:

      Comment


      • #4
        Փորձենք այդ թեստը
        Գոյություն ունեն մի շարք կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք առաջանում են յուրաքանչյուր աշակերտի և յուրաքանչյուր ուսուցչի հարաբերությունների կառուցման ընթացքում։ Կան ուսուցիչներ, որոնք դժվարանում են աշխատել բարձր դասարանցիների հետ և առաջանում է կոնֆլիկտ, սակայն կան նաև մասնագետներ, որոնք այդպիսի խնդիրներ ունենում են նաև ցածր դասարաններում։ Որոշ աշակերտների մոտ առաջանում են ստատիստիկ հայացքներ, որոնք օգնում են աշակերտին շփում և հարաբերություններ ստեղծել իր իսկ մանկավարժի հետ։ Գոյություն ունեն թեստեր, որոնց միջոցով կարողանում ենք հասկանալ ուսուցչի և աշակերտների հարաբերությունները, նաև հասկանում ենք կա՞ փոխադարձ վստահություն աշակերտի և ուսուցչի միջև,թե ոչ։ Այս պրոյեկտիվ հարցաթերթիկի միջոցով տրվում են մի շարք հարցերի պատասխաններ։ Հարցաթերթիկը բաղկացած է 20 կետից։ Առաջին 7 կետերը իրենից ներկայացնում են փոփոխված մեթոդաբանության, հասկանալի է դառնում, թե ինչպիսի առանձնահատկություններ են տեսնում աշակերտները իրենց ուսուցիչների մեջ։ Մնացած կետերը դրանք անավարտ նախադասություններ են, որոնք լրացվում են աշակերտի կողմից։
        1. Գրի'ր 5 քեզ հայտնի ուսուցիչների, որոնց դու համարում ես լավագույնը։ Նշի'ր նրանց անվան սկզբնատառերը և սեռը։
        2. Գրի'ր 5 ուսուցիչների, ովքեր քեզ համար գրավիչ չեն։ Նշի'ր նրանց անվան սկզբնատառերը և սեռը։

        3. Նշի'ր 5 ուսուցիչների, որոնց համարում ես ամենաօժանդակող, հասարակ և չեզոք, նաև չտարբերվող։ Նշի'ր անվան սկզբնատառերն ու սեռը։
        4. Նշի'ր 5 հատկանիշ, որոնք օգնում են քեզ <<ընդհանուր լեզու>> գտնել ուսուցիչների հետ։
        5.Նշի'ր 5 հատկանիշ, որոնք խոչնդոտում են քեզ անմիջական շփում հաստատել ուսուցիչների հետ։
        6. Նշի'ր 5 հատկանիշ, որը ինչպես դու ես մտածում պետք է քո մեջ ձևավորել, որպեսզի կարողանաս հեշտությամբ շփվել ուսուցիչների հետ։
        7. Նշի'ի քո այն 5 հատկանիշները, որոնցից դու կցանկանայիր ազատվել, քանի որ դրանք խանգարում են ուսուցիչների հետ շփման ընթացքում։



        Գրի'ր յուրաքանչյուր նախադասության ավարտը։ Գրիր այն, ինչ առաջինն է ծագում քո գլխում, և երկար մի՛ մտածիր։

        8. Ես կարող եմ ամբողջությամբ վստահել այն ուսուցչին, ով...............
        9. Ես ամբողջությամբ գոհ եմ այն ուսուցչից, ով.................................
        10. Արդար ուսուցիչն իմ կարծիքով նա է, ով......................................
        11.Ես հաճույք եմ ստանում այնպիսի ուսուցիչների աշխատանքները կատարելուց, ովքեր..............................
        12. Ինձ համար ավելի կարևոր է այն ուսուցչի գնահատականը, ով...............
        13. Իմ համոզմամբ աշակերտները արտահայտում են ուսուցիչներին.....................
        14.Իմ կարծիքով ուսուցիչների հետ ես.............................
        15.Վերջին տարիներին իմ հարաբերությունները ուսուցիչների հետ.................
        16.Դասղեկը մյուս ուսուցիչներից տարբերվում է նրանով, որ..............
        17. Ուսուցիչների հետ ես ցանկանում եմ.............
        18. Իմ դպրոցի տնօրենը..................
        19.Իմ ամենաթարմ հիշողությունը դպրոցի հետ կապված..................
        20. Իմ ուսուցիչների հետ..........................

        Comment


        • #5
          Ուսուցիչների որակավորման 2-րդ տարակարգ ստանալու համար վերջերս վարպետության մակարդակը որոշելու համար աշակերտներին բաժանվեցին ուսուցչին բնութագրող 15 հարցից կազմված հարցաթերթիկներ: 75 աշակերտից ինձ «գերազանց» գնահատեցին 64-ը, 10-ը՝ «լավ»: Զարմանալի էր, որ դրանց արանքում 1 «բավարար» կար: Պարզվեց «բավարար» գնահատած աշակերտը մեկն է, ով սովորում է 12-րդ դասարանում, դասերից հետո աշխատում է մշակույթի տանը, այդ գործում նա իրեն արդարացնում է, սովոր է ծափահարությունների, բայց դպրոցում ՝ գրքից հեռացված, դասերից փախչելիս, հաճախակի ուշացած... Օրեր անց մոտեցավ ինձ, ասաց, որ ինքը «բավարար» է գնահատել, դրա համար պատճառ ուներ: Ես թեթևակի ժպտալով նրան արձագանքեցի, որ չի կարող մի ուսուցիչը բոլորի համար լավ լինել, չանհանգստանա դրա համար: Նա ինձ հրավիրեց մշակույթի տան միջոցառմանը: Ես մասնակցեցի, նրան ծափահարողներից մեկն էլ ես էի այդ օրը: Հետո նա մասնակցեց Ստեփանակերտում Արցախի գրողների միությունում կազմակերպված հումորի միջոցառմանը: Հաջորդ օրը նա ասաց, որ գրողների միության նախագահը հարցրել է, թե իրեն ով է հայոց լեզու և գրականություն դասավանդում: Ասաց, երբ Ձեր անունը լսեց, ինձ երանի տվեց, որ Դուք եք դասավանդում ինձ, բայց ես ամաչեցի այն «բավարարի» համար, որ Ձեզ գնահատել եմ: Ես նրան հանգստացրի, որ պետք չէ վատ զգալ, ամեն մարդ իր սեփական կարծիքն ունի, բայց նա ավելացրեց. «Այդ հարցաթերթիկը լրացնելիս հիշել եմ, որ անցած տարի եկել էինք մեր տուն, ծնողներս չգիտեին, որ ես դաս չեմ սովորում, Դուք նրանց տեղեկացրիք, հայրս պատժեց ինձ տնային կալանքով, նույնիսկ չթողեց աշխատանքի գնալ: Հիշելով այդ, որ զրկվել էի մի քանի օրով ընկերներիս հետ շփվելուց, իմ աշխատանքից, այդ պահին՝ հարցաթերթիկը լրացնելիս, կարծես վրեժ էի լուծում Ձեզանից, բայց հետո հասկացա, որ ճիշտ չեմ վարվել»:
          Ինձ մնում էր նրան հանգստացնել, որ կարևորը իր հոգում նստվածք տված այն ոխն է, որից ազատվել է նա՝ իր ուսուցչուհուն «բավարար» գնահատելով: Այս օրերին էլ ես փորձում եմ նրա հետ ավելի մտերմիկ լինել, բայց նաև գիտենք, որ այս «ոխակալությունը» մեր երկուսիս հիշողության մեջ միշտ կմնա:

          Comment


          • #6
            Ուսուցիչ_աշակերտ հարաբերությունները երկկողմանի գործընթաց է,և այդ կենդանի գործընթացի երկու կողմերն էլ փոխադարձաբար ներազդում,պայմանավորում ու ձևավորում են միմյանց։Անչափ ուսանելի էր Ձեր աշակերտների հոգու խորքը հեշտությամբ թափանցելու և հոգեկերտվածքն ընկալելու Ձեր բացառիկ ունակությունը,հարգելի տիկին Պողոսյան։Վստահաբար դա ևս մեկ անգամ ապացուցում է իմ այն կարծիքը,որ աշակերտ_ուսուցիչ փոխհարաբերությունների առողջ լինելն առաջին հերթին կախված է նրանից,թե աշակերտը կզգա,որ իրեն սիրում են։Այստեղից կծնվի սերն ու վստահությունն ուսուցչի նկատմամբ։Հաջորդ քայլն էլ կլինի,թե արդյոք ուսուցչին կհաջողվի ներշնչել աշակերտին,որ նա կարող է,և իր մոտ կստացվի։

            Comment


            • #7
              Շնորհակալությունս Ձեզ, հարգելի՛ Մարգարիտա: Մեր աշխատանքի հաջողության հիմքում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն ամենաշատն են կարևորվում, որոնք պետք է լինեն բարձր մակարդակում, հասկացված, փոխադարձ հարգանքով ու սիրով շաղկապված:

              Ավագ դասարանում սովորող աշակերտներից մեկը բարձրաձայնեց, որ եթե ինքը հետագայում լավ գործի տեր դառնա, ապա սիրով ու մեծ ցանկությամբ կմիջամտի, որ իր ուսուցչուհին մի բարձր պաշտոն ստանա: Չնայած բոլորս էլ մտերմիկ ժպիտներով ու ծիծաղով արձագանքեցինք նրան, բայց նաև մտքիս մեջ մնաց այդ «պաշտոն» բառը: Բայց մի՞թե շատ ավելի մեծ պաշտոն կա, քան այն սովորական ուսուցչի մասնագիտությունն է, որ ինձ համար ամեն տեսակի պաշտոններից վեր է:

              Արդյո՞ք, ես այդ աշակերտին անբավարար չեմ նշանակում կամ չեմ զայրանում, եթե անուշադիր է կամ էլ դաս չի սովորում: Այստեղ կա վերաբերմունքի մասնագիտություն, որին տիրապետելը յուրաքանչյուր ուսուցչի համար չափազանց կարևոր է և պարտադիր պայման:
              Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 28-03-19, 17:21.

              Comment


              • #8
                Վստահաբար իրավացի եք։Նա,ով հավատարիմ է ուսուցչի կոչմանը,ով ներդաշնակ է ինքն իր և իր վեհ ու բացառիկ կոչման հետ,կարող է աշակերտ_ուսուցիչ հարաբերությունները պահել ճիշտ ընթացքի մեջ։

                Comment


                • #9
                  Մարգարիտա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Վստահաբար իրավացի եք։Նա,ով հավատարիմ է ուսուցչի կոչմանը,ով ներդաշնակ է ինքն իր և իր վեհ ու բացառիկ կոչման հետ,կարող է աշակերտ_ուսուցիչ հարաբերությունները պահել ճիշտ ընթացքի մեջ։
                  Չնայած այս թեման տարողունակ է, որի մասին կարելի է շատ խոսել, բայց կցանկանայի, որ երբեմն որոշ ուսուցիչներ իրենց «արքայական» գիտելիքները չգերագնահատեն, որտեղ սովորողները միայն լսողի դերում են լինում, միաժամանակ հոգեբանական շփումների բացակայությունն ապահովեն` աշակերտների հետ հաղորդակցվելով: Խուսափել «ես ինքս» միակ գլխավոր դեմք լինելուց, որտեղ ուսուցիչը մենակ ինքն է հարց տվողը, իսկ այդտեղ արդեն կորչում է սովորողների ստեղծագործական կարողությունը: Աշակերտին հասկանալու համար պետք է նրան հնարավորություն տալ արտահայտվելու և կարողանալ լսել նրան: Իսկ լսելու կարողությունը բարդ և նուրբ արվեստ է, որին, որպես մասնագիտական հատկություն, պետք է տիրապետի յուրաքանչյուր մանկավարժ: Աշակերտների աշխարհն իմանալու և հասկանալու հարցը որոշ ուսուցիչների համար մնում է գերխնդիր, բայց չէ՞ որ բոլոր աշակերտներն էլ հասկացված լինելու իրավունք ունեն:

                  Comment


                  • #10
                    Ցանկացած աշակերտ շատ զգայուն է այն մթնոլորտի նկատմամբ,որտեղ իրականանում է ուսումնական գործընթացը։Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է կարողանա ապահովել այնպիսի միջավայր դասապրոցեսի ընթացքում,որը կխթանի սովորողի ստեղծագործական ունակությունները,իսկ կաշկանդված մթնոլորտում կամ սեփական կարծիքի բացառիկ ճշմարիտ լինելու մեջ համոզված մանկավարժի ներկայությամբ մարում է ստեղծագործելու,ինքնուրույն մտածելու ցանկությունը։Պետք է դադարել լինել <<դասատու>>,այլ պետք է <<ուսուցիչ>>լինել՝ներշնչել,ուսուցանել արարել,ուղղորդել աշակերտին ինքնուրույն մտածել։

                    Comment


                    • #11
                      Պարզվում է` երբեմն աշակերտի չսովորելու և հետադիմության հարուցիչը ուսուցիչն է, ով հոգեբանական ճգնաժամի է հասցնում աշակերտին` մտածելով, որ նա անընդունակ է, անառաջադեմ, չի կարողանա երբևէ դաս սովորի: Եվ արդյունքում աշակերտը չի հավատում, որ պատրաստ ներկայանալու դեպքում իր արժանի գնահատականը կստանա: Երբեմն նաև ուսուցչին կարծես հուզում է միայն իր մասնագիտական պատրաստականությունը, բայց չէ՞ որ կա վերաբերմունքի մասնագիտություն, որի կարիքն ունի աշակերտը:

                      Սովորությանս համաձայն` սիրում եմ հաղորդակցվել աշակերտների հետ, և այն կառուցվում է նրանց արժանապատվությունն ու արժանիքները հարգելով: Երբ գովեցի թույլ սովորող աշակերտներից մեկին, որ հրաշալի հերթապահություն է անում դասարանում, արդյունքում նա մոտեցավ ինձ ու առաջարկեց, որ ուզում է ամբողջ շաբաթվա ընթացքում հերթապահել: Չնայած նրա առաջարկին համաձայն չէի, բայց հասկանալի էր, որ ստեղծված շփման արդյունավետ մթնոլորտը բացառիկ նշանակություն ունի աշակերտի հոգին կերտելու գործում: Դրա վառ վկայությունը նրա պատրաստ ներկայանալն էր, երբ հաջորդ օրն ինձ դաս պատմեց ու մի քանի «անբավարարի» կողքին նա «լավ» գնահատվեց:

                      Comment


                      • #12
                        Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Պարզվում է` երբեմն աշակերտի չսովորելու և հետադիմության հարուցիչը ուսուցիչն է, ով հոգեբանական ճգնաժամի է հասցնում աշակերտին` մտածելով, որ նա անընդունակ է, անառաջադեմ, չի կարողանա երբևէ դաս սովորի: Եվ արդյունքում աշակերտը չի հավատում, որ պատրաստ ներկայանալու դեպքում իր արժանի գնահատականը կստանա: Երբեմն նաև ուսուցչին կարծես հուզում է միայն իր մասնագիտական պատրաստականությունը, բայց չէ՞ որ կա վերաբերմունքի մասնագիտություն, որի կարիքն ունի աշակերտը:

                        Սովորությանս համաձայն` սիրում եմ հաղորդակցվել աշակերտների հետ, և այն կառուցվում է նրանց արժանապատվությունն ու արժանիքները հարգելով: Երբ գովեցի թույլ սովորող աշակերտներից մեկին, որ հրաշալի հերթապահություն է անում դասարանում, արդյունքում նա մոտեցավ ինձ ու առաջարկեց, որ ուզում է ամբողջ շաբաթվա ընթացքում հերթապահել: Չնայած նրա առաջարկին համաձայն չէի, բայց հասկանալի էր, որ ստեղծված շփման արդյունավետ մթնոլորտը բացառիկ նշանակություն ունի աշակերտի հոգին կերտելու գործում: Դրա վառ վկայությունը նրա պատրաստ ներկայանալն էր, երբ հաջորդ օրն ինձ դաս պատմեց ու մի քանի «անբավարարի» կողքին նա «լավ» գնահատվեց:
                        Հարգելի՛ Նատաշա, դուք ճիշտ եք ասում, շատ կարևոր է ուսուցչի վերաբերմունք, մշակույթը/կուլտուրա/ աշակերտի նկատմամբ: Սովորողների ուսումնական աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու որակի բարձրացումը մեծ չափով կախված է նրանից, թե ուսուցիչը ինչպիսի մանկավարժական մոտեցում է ցուցաբերում աշակերտի նկատմամբ:Հանրահայտ է, որ ուսուցիչը երեխայի համար հեղինակավոր անձնավորություն է, որը նրանց անհատական հատկանիշները գնահատում է ոչ թե սուբյեկտիվորեն, այլ ելնելով հասարակության օբյեկտիվ պահանջներից:

                        Comment


                        • #13
                          Ուսուցիչ-աշակերտ հարաբերության մասին է իմ այս հրապարակումը, թե ով է ասում, որ աշակերտը բոլոր ուսուցիչներին պետք է նույն հայացքով նայի:

                          Մանկավարժիս բոլոր նյութերն իրական «հերոսներ» ունեն, դրանք իմ աշակերտներն են, ովքեր ամեն անգամ ինձ համար նորովի են հայտնաբերվում, իրենք էլ ինձ հետ ուրախանում, որ նոր կերպարներ են դարձել: Իմ ուշադրության կենտրոնում եմ պահում միշտ նրանց ամեն մի խոսքը, վերաբերմունքը, նրանց արտահայտած անսովոր միտքը, նաև ես ապրում եմ նրանց շարժով` ամեն անգամ կառչելով ամենալուսավոր կետից, որպեսզի այնտեղ դրականը տեսնեմ:

                          Ուսուցիչն ինքն է ուղեծիր գծում իր համար, երբեք չեմ ուզում ցավոտ հնչեն խոսքերս, կարող է աշակերտ լինի` իմ դասը սովորի, մյուսներինը` չսովորի, կամ լինի հակառակը, ես դա երբևէ հիվանդագին չեմ ընդունի… Բայց ո՞վ է ասում, որ աշակերտը բոլոր ուսուցիչներին պետք է նույն հայացքով նայի, մեզ ո՞վ է ասում, որ աշակերտը պետք է համատարած բոլորին սիրի...

                          Նա չցանկացավ, որ այստեղ իր անունը գրեմ, բայց այդ աշակերտն ուրախ էր, որ իմ դասաժամին «բավարար» գնահատական ստացավ, և շուտով 10 միավորանոց գնահատման համակարգով իմ առջև դրված օրագրում նշանակում եմ «5»:

                          Այդ շաբաթվա դասացուցակն ընդհանրապես օրագրում գրված չէր, միայն մի տողում երևաց շատ հպարտ կանգնած մի «հայոց լեզու»: Դիտողությանս նա չարձագանքեց: Հաջորդ հայոց լեզվի դասաժամին նա անմիջապես դասանյութը պատմելու ցանկություն հայտնեց: Նորից սեղանին երևաց օրագիրը, միայն նախորդ օրվա` իմ նշանակած գնահատականն էր երևում, բայց այս անգամ էլ այդ օրվա դասացուցակում` նորից միայն մի «հայոց լեզու»: Իմ հարցումին, թե ինչո՞ւ օրագիրը չի լրացնում, նա մի պահ լռեց, ապա նկատելով օրագրում նշանակված «6»-ը` հպարտությամբ ասաց. «Ինչու՞ լրացնեմ, երբ բոլոր առարկաների մեջ միայն Ձեր դասն եմ սովորում.»:

                          Չնայած մյուս օրն էլ նա գրականությունից «6» ստացավ, բայց այդ օրը նա օրագիրը տանն էր թողել: Եվ ես մտորում եմ, բայց ինչո՞ւ միայն իմ դասը...Ու հարցիս պատասխանը փորձում եմ գտնել նախորդ օրերում, գուցե հենց դա՞ է նրա դաս սովորելու պատճառը:

                          Այդ օրը նա անպատրաստ էր ներկայացել: Օրագիրը բերեց, այնտեղ «անբավարար» գնահատեցի, երբ զանգը հնչեց, մոտեցավ ինձ, նայեց սեղանին դրված դասամատյանի` իր անվան դիմաց գտնվող վանդակին: Այն դատարկ էր... Կամաց շնորհակալություն հայտնեց ու հեռացավ... Այդպես էլ օրագրում նշանակված այդ «2» գնահատականը դասամատյան չմտավ, իսկ դրան հաջորդող օրերին նա ձգտում էր անպատրաստ չներկայանալ: Գուցե իմ «լավության» դիմաց դաս սովորելով հատուցու՞մ էր ինձ, չգիտեմ, բայց հաճելի է դառնում նման հատուցումը, երբ թույլ կարողությունների տեր աշակերտը հանկարծ սկսում է դաս սովորել:

                          http://www.usarmenianews.com/am-n-70...61127177346813

                          Comment


                          • #14
                            Բազմամյա դիտումները բերել այն համոզման, որ եթե ուսուցիչը վերաբերվում է աշակերտի նկատմամբ որպես մի մարդու, որը կարող է լավ սովորել, եթե նրան չի թողնում անօգնական վիճակում, եթե անընդհատ երեսին չի նետում նրա տկարամտությունը, ապա աշակերտն ամեն ինչ անում է, որպեսզի հաղթահարի իր առջև ծառացած ուսումնական դժվարությունները, քանի որ համոզված է իր ուժերին և հնարավորություններին: ԵՎ ընդհակառակը ,եթե ուսուցիչն աշակերտին դիտում է որպես անընդունակ մի էակ և իր այդ կարծիքը հասցնում է երեխայի գիտակցությանը, ապա երեխան կարծես հաշտվում է այդ մտքի հետ, իրեն համարում ոչ լիարժեք մարդ, դադարում է լարված աշխատելուց, դառնում չառաջադիմող, ապա երկտարեցի և վերջապես դպրոցական կարգուկանոնը խախտող,երբեմն էլ օրինազանց:

                            Comment


                            • #15
                              Ուսուցիչ - աշակերտ փոխհարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա: Ուսուցիչը պետք է հարգի աշակերտի անհատականությունը, հաշվի առնի տարիքային , անձնային առանձնահատկությունները ,լինի անաչառ ու բարյացակամ աշակերտների հանդեպ, լինի հետևողական նրանց կրթական պահանջների բավարարման գործում, նպաստի մարդկային լավագույն որակների ձևավորմանը/ բարություն, մարդասիրություն, համեստություն, ազնվություն, ընկերասիրություն և այլն/: Ուսուցչի հեղինակությունը հիմնված է նրա տակտի, զսպվածության, արդարամտության , աշակերտների հանդեպ ունեցած հոգատարության վրա:

                              Comment

                              Working...
                              X