Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասղեկի անկյուն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Դասղեկի անկյուն

    Հարգելիներս, բացի գրագետ լինելուց, պետք է նախ լինել Մարդ: Եկեք առաջարկենք և տեղադրենք դասղեկական ժամերի թեմաներ և բաց դասեր

  • #2
    Ես քեզ հետ համաձայն եմ,շփման միջոցով մենք կարող ենք շատ հետաքրքրի բաց դասեր և դասղեկի ժամեր անցկացնել:

    Comment


    • #3
      Կարծում եմ դասղեկները իրենց դասղեկական ժամերին պետք է խոսեն երեխաներին հուզող հարցերի մասին, պատասխանեն երխաների կողմից տրված յուրաքանչյուր հարցի ստույգ և կոնկրետ պատասխան, և աշխատեն այդ ժամերի ընթացքում, երբ դասարանում տիրում է ընկերական միջավայր, դասղեկը պետք է աշխատի էլ ավելի ամրապնդել նրանց ընկերությունը միմիյան հանդեպ հարգանք սերմանելով: Ես այստեղ գրեցի այն մասին թե ինչ է տեղի ունենում մեր դասղեկական ժամերին:
      http://dproc.armweb.info
      http://hayschool.yolasite.com
      http://vpmivarj-s.blogspot.com
      http://english.your-talk.com

      Comment


      • #4
        Լռում է թեման նոր գրառումենր չկան տեղին է հիշել <Ձայն բարբառո հանապատի> թրևավոր խոսքը: Նախ պիտի գրեմ, որ անչափ երախտապարտ եմ իմ դասղեկից, քանի որ մեր դասարանի լույսը` մեր դասղեկը ոչ մի ջանք չի խնայում մեր ծանրաբեռնված առօրյան թեթևացնելու համար: Ընկ. Հովհաննիսյանը գիտակ անձնավորություն է և գիտի ին?չ է հարկավոր երեխաներին և միշտ կազմակերպում է այնպիսի միջոցառումներ, որոնք մեզ պատճառում են գերագույն հաճույք:
        http://dproc.armweb.info
        http://hayschool.yolasite.com
        http://vpmivarj-s.blogspot.com
        http://english.your-talk.com

        Comment


        • #5
          Խնդրում եմ օգնեք՝ գրեմ դասղեկի տարեկան աշխատանքային վերլուծություն. չգիտեմ՝ ինչպես սկսեմ, ինչպես շարադեմ: Մի փոքր ուղղություն տվեք, եթե դժվար չի

          Comment


          • #6
            Հարգելի դասղեկ վերանայի քո գրած դասղեկի տարեկան աշխատանքային պլանը` սեպտեմբերից մայիս: Տես` բոլոր աշխատանքները կատարել ես? Դրա հիման վրա էլ գրի վերլուծությունդ: Սկսի սեպտեմբերի 1-ից. ինչ միջոցառումներ ես արել, դաստիարակչական ինչ աշխատանքներ ես կատարել, աշխատանք ծնողների հետ և այլն: Վստահ եմ, որ կստացվի:
            Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
            Էլենբակս

            Comment


            • #7
              Մարդ լինելը բոլորիս պարտքն ե

              Mariam3-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելիներս, բացի գրագետ լինելուց, պետք է նախ լինել Մարդ: Եկեք առաջարկենք և տեղադրենք դասղեկական ժամերի թեմաներ և բաց դասեր
              Հարգելի Մարիամ,ամեն ուսուցիչ չէ ,որ կարող է լինել դասղեկ,քանզի մանկավարժական կրթությունը կամ դիպլոմ ունենալը չի նշանակում ,որ դու մանկավարժ ես,կարող ես լինել պատասխանատու դասարանական կոլեկտիվի համար:Դասղեկի աշխատանքը պետք է լինի առանցքային

              Comment


              • #8
                Բաց և փակ քննարկումներ` / 2- 6 դասարան/ <Ինչո?ւ ենք մենք հաճախում դպրոց>, <Ինչո?ւ ենք սովորում գրագետ գրել> թեմաներով: Կարծում եմ ձեզ համար, հարգելի դասվարներ և դասղեկներ, շատ հետաքրքիր, անսպասելի պատասխաներ և քննարկումներ կլսեք, որը խթան կհանդիսանա ուսումնասիրել ուսումնական դրդապատճառները և երեխաներին օգնել ավելի նպատակային, ճիշտ և քննադատորեն մոտենալ սեփական ուսումնառությանը:

                Comment


                • #9
                  Հարգելի' Դասղեկ, ցանկանում եք գրել աշխատանքի արդյունքների վերլուծությո?ւն, այսինքն տարեկան հաշվետվությո?ւն:
                  Միանալով ստորև առաջարկվող խորհուրդներին,առաջարկում եմ հստակեցնել տարվա սկզբում Ձեր առջև դրված խնդիրները: Դրանց հիման վրա կազմած Ձեր ծրագիրը, արդյունքում կվերլուծեք այդ խնդիրները որ չափով լուծվեցին, որ չափով` ոչ: Կպարզաբանեք,թե ինչու խնդիրների մի մասը չլուծվեցին, որոնց հիման վրա էլ կկազմեք Ձեր հաջորդ տարվա աշխատանքային պլանը, կամ ծրագիրը:

                  Comment


                  • #10
                    Դասղեկ ընտրվելուց առաջ պետք է մի հարց ուղղես ինքդ քեզ` պատրաստ եմ լինել լավ դասղեկ ? Դասղեկի աշխատանքը բարդ է ու նպատակային, պետք է սիրտդ ու հոգիդ ձուլես քո /շեշտում եմ` քո / դասարանին, սիրես բոլորին , հարգես նրանց կարծիքները : Դասղեկական ժամերը սոսկ ձև չպետք է դիտվեն, այդ ձևն ունենալու է բովանդակություն :Տարվա սկզբին ` ինչ եմ ուզում անել և ինչպես?, տարեվերջին` կատարել եմ ուզածս? ևինչպես / աշխատանքի վերլուծություն:Հաջողություն բոլոև դասղեկներին:

                    Comment


                    • #11
                      Կարելի է կազմակերպել դասղեկական ժամեր , որոնց թեմատիկան կառաջարկեն աշակերտները և կվարեն իրենք:Իհարկե, դասղեկը պիտի հետևողական լինի նյութերի հավաքագրման գործընթացին:
                      Քրիստինե Մանուկյան

                      Comment


                      • #12
                        ես կցանկանայի նաև այստեղ տեղ գտներ նախկին դասղեկների խորհուրդները, նրանց կատարած աշխատանքները:Եկենք նորի մեջ անցածը գտնենք և առաջ գնանք:Գիտեք,որքան դժվար և հեշտ է դասղեկ լինելը,որքան և մայր լինելը:

                        Comment


                        • #13
                          Դասղեկի ժամ

                          Գիտեք ի՞նչ է նշանակում դասղեկ,դա դասարանի նախագահ է,վարչապետ,մայր, ընկեր,հարևան,հոգեբան,դատավոր,մի խոսքով ոչ ադքան հեշտ պաշտոն,ինչպես շատերն են մտածում:Ըստ նրանց դասղեկի աշխատանքը շատերը պատկերացնում են միմիայն դասղեկի ժամի կցկտուր անցկացումով:Դասղեկի աշխատանքը պետք էլ ինի բազմաբնույթ:Դասղեկը միայն իր ժամով պիտի չապրի, նա աշակերտի հետ պիտի լինի ամենուրեք և կարողանա փոխադարձ վերաբերմունքը ապահովի:Դասղեկը պիտի շնչի այն օդը,ինչ շնչում է աշակերտը և անի իր վերլուծությունը,որն օգտակար կլինի աշակերտի համար: Միջոցառումներ... հետո դրա մասին կասեմ:
                          Ես նախկին դասղեկ եմ

                          Comment


                          • #14
                            Դասղեկի հաշվետվություն

                            Օգնություն դասղեկներին:
                            http://lib.armedu.am/resource/4869
                            Կարեն Ասատրյան

                            Comment


                            • #15
                              Մայրության և գեղեցկության տոն-Ավետման տոն

                              Mariam3-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելիներս, բացի գրագետ լինելուց, պետք է նախ լինել Մարդ: Եկեք առաջարկենք և տեղադրենք դասղեկական ժամերի թեմաներ և բաց դասեր
                              http://lib.armedu.am/resource/11332
                              Լիլիթ Կորյունի Սահակյան

                              https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                              https://lib.armedu.am/user/profile/2640

                              Comment

                              Working...
                              X