Ո՞վ է ուսուցիչը:

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Նատաշա Պողոսյան
    Մոդերատոր
    • Jan 2019
    • 1116

    Ամենուր առնչվում ենք «վայ» իրավաբանների ու տնտեսագետների, նույնքան «վայ» բժիշկների, որոնցից կախված է մարդկանց կյանքը, և որքան շատ են բազում պաշտոնների տեր «վայ» պետերը, որոնց անձեռնմխելիությունն ապահովված է, նրանք կարող են սխալներ գործել իրենց արարքներում, գուցե և թալանել երկիրը, նույնքան էլ զարմացնել մեզ իրենց աղքատիկ բառապաշարով, էլ չեմ խոսում շատ-շատերի գրավոր խոսքի մասին: Մի՞թե ուսուցիչը խորհրդարանի «վայ» պատգամավորի չափ էլ չկա, որ այնքան աշխատավարձ է ստանում, իսկ ուսուցչի՝ բարեկեցիկ կյանք ստեղծելու պատվավոր ճանապարհն անհնարինության քողով է պատված:

    Comment

    • Ներսեսյան
      Մոդերատոր
      • Mar 2018
      • 1036

      Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Ո՞վ է ուսուցիչը: Հարց, որ ամեն անգամ բարձրաձայնում եմ ու փորձում վերաարժևորել այս մասնագիտությունը կրող անձանց, ովքեր սերունդներ են կրթում, նորովի դաստիարակում գալիք օրերի հողի մշակներին, սահմանը պաշտպանող հայորդիներին...Տնտեսագետ չեն ծնվում և ոչ էլ՝ բժիշկ, երկրի նախագահն էլ դպրոցական կյանք է անցել, ու պատկառանքը ուսուցչի հանդեպ դարերն են ծնել, որ ծնրադրեն նրանց, ովքեր ուսուցիչ են կոչվել: Ու վեհագույն են դարձել նրանք, և խոնարհվել են նրանց առջև՝ որպես սրբության սրբոց: Բայց ժամանակնե՞րն են փոխվել գուցե, որ երբեմն թերարժեքության զգացումն է իշխում ուսուցչի հանդեպ:
      ՈՒՍՈՒՑՉԻՍ

      Ուսուցի՜չ, խոնարհ ու վեh կոչում,
      Անխոս նվիրում ու լուռ ինքնայրում,
      Մատաղ սերնդի կրթության գործում
      Կյանքի լուսավոր ուղին ես հարթում:

      Դու գանձարանի դռները բացում
      Ոգեղեն գանձը սաներին հանձնում,
      Ոգեղեն լույսի ճաճանչը խորունկ
      Մատաղ սերնդի հոգուն ուղորդում:

      Տալիս ես նրան թևեր թռիչքի
      Ե՜վ խոհեմություն, և՜ լարում մտքի`
      Քայլելու կյանքի բարդ ուղիներով,
      Հաղթելու ճամփան` աննկուն կամքով:
      https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

      Comment

      • Ներսեսյան
        Մոդերատոր
        • Mar 2018
        • 1036

        Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Ո՞վ է ուսուցիչը: Հարց, որ ամեն անգամ բարձրաձայնում եմ ու փորձում վերաարժևորել այս մասնագիտությունը կրող անձանց, ովքեր սերունդներ են կրթում, նորովի դաստիարակում գալիք օրերի հողի մշակներին, սահմանը պաշտպանող հայորդիներին...Տնտեսագետ չեն ծնվում և ոչ էլ՝ բժիշկ, երկրի նախագահն էլ դպրոցական կյանք է անցել, ու պատկառանքը ուսուցչի հանդեպ դարերն են ծնել, որ ծնրադրեն նրանց, ովքեր ուսուցիչ են կոչվել: Ու վեհագույն են դարձել նրանք, և խոնարհվել են նրանց առջև՝ որպես սրբության սրբոց: Բայց ժամանակնե՞րն են փոխվել գուցե, որ երբեմն թերարժեքության զգացումն է իշխում ուսուցչի հանդեպ:
        Ա՜խ, եթե ես հրաշագործ մի կախարդի մոգական ուժն ունենայի, կփռեի գարունը ողջ Ձեր ոտքի տակ ու ամառվա բարկ արևը հանուն Ձեզ ես կմարեի ... որ էլ չայրեր Ձեզ պես սիրուն ու աննման այն անհատին, որի սիրտը իմ սրտի մեջ աշնան թախծոտ տերևի պես ու ձմեռվա ճեփ-ճերմակ ձյան սավանածածկ մի լուսին է:
        Ա՜խ, եթե ես հրաշագործ մի կախարդի մոգական ուժն ունենայի... ուսուցի՛չ
        https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

        Comment

        • Նատաշա Պողոսյան
          Մոդերատոր
          • Jan 2019
          • 1116

          Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Շնորհակալություն Ձեզ, հարգելի՛ Ներսեսյան: Ուսուցչի մասին խոսելը բոլորիս ամենասիրելի թեման է: Իրոք, մեծ անուն է Ուսուցիչը, ու պետք է կարևորել ուսուցչի առանձնահատուկ դերակատարությունը, հարգել նրա հեղինակությունը, գնահատել նրա աշխատանքը, երբ համեստ նյութականով է ապահովված, բայց իր վրա է կրում մի ահռելի գործ՝ կերտելով մեր պետության ու ժողովրդի ապագան՝ իր հայրենանվեր ու ազգանպաստ առաքելությամբ:

          Comment

          • Նատաշա Պողոսյան
            Մոդերատոր
            • Jan 2019
            • 1116

            Որքան էլ նվիրված լինեմ ուսուցչի իմ մասնագիտությանը, նույնչափ չեմ կարող անտեսել այն անարդարացի վերաբերմունքը, որ ամեն ինչ տանում է ուսուցչի աշխատանքի արհեստական ծանրաբեռնվածությանը: Այս տարիներին տեսանելի էր՝ ուսուցչի աշխատավարձի բարձրացում՝ դրույքի դասաժամերի ավելացման հաշվին, գրավոր աշխատանքների ուռճացված քանակ ու կարգ, դասագրքերի խտացված նյութեր, էլեկտրոնային մատյանի տեսքով կրկնակի գնահատականների նշանակում, ուսուցչի աշխատանքի հանդեպ թերարժեքություն ու վարկանիշի անկում...Հնի ու նորի պայքար, որ ամեն մի նոր դատապարտում է հինը, բայց «դատապարտյալի աթոռին» միշտ հայտնվում է ուսուցիչը:

            Comment

            • Նարինե Ափիցարյան
              Մասնակից
              • Feb 2012
              • 54

              Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Ո՞վ է ուսուցիչը: Հարց, որ ամեն անգամ բարձրաձայնում եմ ու փորձում վերաարժևորել այս մասնագիտությունը կրող անձանց, ովքեր սերունդներ են կրթում, նորովի դաստիարակում գալիք օրերի հողի մշակներին, սահմանը պաշտպանող հայորդիներին...Տնտեսագետ չեն ծնվում և ոչ էլ՝ բժիշկ, երկրի նախագահն էլ դպրոցական կյանք է անցել, ու պատկառանքը ուսուցչի հանդեպ դարերն են ծնել, որ ծնրադրեն նրանց, ովքեր ուսուցիչ են կոչվել: Ու վեհագույն են դարձել նրանք, և խոնարհվել են նրանց առջև՝ որպես սրբության սրբոց: Բայց ժամանակնե՞րն են փոխվել գուցե, որ երբեմն թերարժեքության զգացումն է իշխում ուսուցչի հանդեպ:
              Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը գործի ու աշակերտի նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է։
              Լև Տոլստոյ

              Comment

              • Մարիամ Սարգսյան.
                Մոդերատոր
                • Sep 2018
                • 1023

                ՛՛Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա՝ նա ձևավորում է մարդուն:՛՛
                Մ.Կալինին

                Comment

                • Մարիամ Սարգսյան.
                  Մոդերատոր
                  • Sep 2018
                  • 1023

                  Будущее человечества сидит за партой.А какими воспитаем мы их?Людей,способных приспособиться в сегодняшнем неизвестном для них мире глобализации и больших перемен.

                  Comment

                  • Ներսեսյան
                    Մոդերատոր
                    • Mar 2018
                    • 1036

                    Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ո՞վ է ուսուցիչը: Հարց, որ ամեն անգամ բարձրաձայնում եմ ու փորձում վերաարժևորել այս մասնագիտությունը կրող անձանց, ովքեր սերունդներ են կրթում, նորովի դաստիարակում գալիք օրերի հողի մշակներին, սահմանը պաշտպանող հայորդիներին...Տնտեսագետ չեն ծնվում և ոչ էլ՝ բժիշկ, երկրի նախագահն էլ դպրոցական կյանք է անցել, ու պատկառանքը ուսուցչի հանդեպ դարերն են ծնել, որ ծնրադրեն նրանց, ովքեր ուսուցիչ են կոչվել: Ու վեհագույն են դարձել նրանք, և խոնարհվել են նրանց առջև՝ որպես սրբության սրբոց: Բայց ժամանակնե՞րն են փոխվել գուցե, որ երբեմն թերարժեքության զգացումն է իշխում ուսուցչի հանդեպ:
                    Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ[1]։
                    Ավետիք Իսահակյան

                      Ուսուցչի ապրելակերպը նրա մասնագիտական զինանոցի մի մասն է[1]։
                      Առնոլդ Թոփքինս
                      https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                      Comment

                      • Ներսեսյան
                        Մոդերատոր
                        • Mar 2018
                        • 1036

                        Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ո՞վ է ուսուցիչը: Հարց, որ ամեն անգամ բարձրաձայնում եմ ու փորձում վերաարժևորել այս մասնագիտությունը կրող անձանց, ովքեր սերունդներ են կրթում, նորովի դաստիարակում գալիք օրերի հողի մշակներին, սահմանը պաշտպանող հայորդիներին...Տնտեսագետ չեն ծնվում և ոչ էլ՝ բժիշկ, երկրի նախագահն էլ դպրոցական կյանք է անցել, ու պատկառանքը ուսուցչի հանդեպ դարերն են ծնել, որ ծնրադրեն նրանց, ովքեր ուսուցիչ են կոչվել: Ու վեհագույն են դարձել նրանք, և խոնարհվել են նրանց առջև՝ որպես սրբության սրբոց: Բայց ժամանակնե՞րն են փոխվել գուցե, որ երբեմն թերարժեքության զգացումն է իշխում ուսուցչի հանդեպ:
                        Գալիքը դպրոցական ուսուցչի ձեռքերում է։
                        Վիկտոր Հյուգո
                        https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                        Comment

                        • Նատաշա Պողոսյան
                          Մոդերատոր
                          • Jan 2019
                          • 1116

                          Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ[1]։
                          Ավետիք Իսահակյան
                          Շնորհակալ եմ, հարգելի՛ Ներսեսյան: Իմ աշակերտուհու շարադրությունից. «Ինչպես զինվորն է իր զենքով պայքարում` հայրենի հողը ազատագրելու, այնպես էլ ուսուցիչն է գրչով մարտնչում` հայ գիրը սուրբ պահելու համար» (Բաղրյան Իննա):

                          Comment

                          • Նատաշա Պողոսյան
                            Մոդերատոր
                            • Jan 2019
                            • 1116

                            Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Գալիքը դպրոցական ուսուցչի ձեռքերում է։
                            Վիկտոր Հյուգո
                            «Ուսուցիչն է, որ իր շունչը խառնում է հայոց սուրբ հողին և նմանվում արարողի: Նրանց մեջ հորդում է արարչության լույսը» (Արզումանյան Լադա, դպրոցական):

                            Comment

                            • Նատաշա Պողոսյան
                              Մոդերատոր
                              • Jan 2019
                              • 1116

                              Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Գալիքը դպրոցական ուսուցչի ձեռքերում է։
                              Վիկտոր Հյուգո
                              «Ինձ համար ուսուցիչը նա է, ում կերպարը տարիների ընթացքում սկսում եմ սիրել և նրա բոլոր լավ կողմերը օրինակ են ծառայում բոլորիս համար» (Սաիյան Դիանա, դպրոցական):

                              Comment

                              • Նատաշա Պողոսյան
                                Մոդերատոր
                                • Jan 2019
                                • 1116

                                Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը գործի ու աշակերտի նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է։
                                Լև Տոլստոյ
                                «Հարգում ու սիրում եմ այն ուսուցիչներին, ովքեր ընկերական են աշակերտների հետ, ովքեր հասկանում են նրանց հոգեբանությունը և ինչ-որ տեղ ներում նրանց սխալները» (Ջավադյան Վարդուհի, դպրոցական):

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information