Մեր օրերի ուսուցիչը ծանրաբեռնված է իր աշխատանքում: Ընդամենը մի քանի խոսք գրավորների մասին: Հայոց լեզվի և գրականության ուսուցողական, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավորների ծանրաբեռվածությունը յուրաքանչյուր կիսամյակում նկատելի է մեզ՝ մասնագետներիս, չնայած նմանատիպ իրավիճակ մասնակիորեն նկատվում է մյուս առարկաներ դասավանդող ուսուցիչների մոտ: Որ գրավորների քանակի ավելացումը մի նոր որակ է հաղորդում կրթությանը, չեմ կարող հաստատակամորեն համաձայնվել այդ կարծիքին: Որ աշակերտի մոտ ձգտում է առաջանում գրավորից գրավոր ավելի գեղեցիկ շարադրի իր մտքերը, նույնպես չեմ կարող համամիտ լինել դրան: Որ աշակերտները սիրով են կատարում այդ գրավոր հանձնարարությունները, նույնպես կարող եմ հակադարձել: Որ այդ գրավորների միջոցով աշակերտը գիտակցում է իր գրավոր խոսքի նվազ իմացությունը և խուսափում բուհ ընդունվելու իր մտադրությունից, նման բան չկա: Գուցե կրթության ոլորտում ուսուցչի աշխատանքի այս ավելորդ թղթաբանությու՞նը վերանայվի, որ արհեստական դժվարություն է ստեղծում մեզ համար: Նաև ուզում եմ նորից կրկնել՝ ո՞վ է մեր օրերի ուսուցիչը, որ կարողանում է անմռունչ տանել այս արհեստական ծանրաբեռնվածությունն այնքան ցածր աշխատավարձով:
Ո՞վ է ուսուցիչը:
Collapse
X
-
Մեր օրերի ուսուցիչը մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում՝ շատ ավելի քիչ աշխատավարձով: Մի՞թե տարիներ առաջ, մեկ դրույքի 18 դասաժամը 22 դարձնելով, գրավորների քանակ ավելացնելով՝ ապահովվել է ուսուցիչների սոցիալական վիճակը՝ աշխատավարձի որոշակի բարձրացումով: Մինչ այսօր ու՞մ է հետաքրքրել, թե վերոնշյալ գրավորներից քանի աշակերտ է ամեն անգամ բացակայում: Ո՞վ է մտածել, թե ինչպես պիտի ամենաբարձր ջերմության մեջ գտնվող աշակերտը մասնակցի գրավոր աշխատանքներին, այլապես նա «1» կգնահատվի, եթե չգրի այդ գրավորը նշված ժամկետում: Բայց ո՞վ գիտեր, թե ձմռանը փայտի վառարաններով տաքացրած դասարաններում ամեն օր քանի աշակերտ է բացակայել և դրա արդյունքում պարտադիր քանիսին պետք է նորից թելադրություն տալ: Մի՞թե պակաս որակ էր արձանագրվում նախորդ տարիներին, երբ այդքան գրավոր աշխատանքներ չէին հանձնարարվում:
Comment
-
-
Ուսուցչի աշխատանքի ծանրաբեռնվածությունը երբեք որակ չի ապահովի, նաև միշտ էլ բարձրաձայնել եմ, որ թերությունը պետք է գտնել ոչ թե դպրոցներում՝ ուսուցչի ձեռքի տակ եղած թղթաբանությունն օր օրի ավելացնելով, այլ պետք է վերևից սկսել՝ կրթության համակարգից, որ ամեն տարի չնայած նոր «փորձարկումներ են» կատարվել, բայց արդյունքում ընդունելության մարմաջով տարված բուհերի դռները ավելի լայն են բացվել բոլոր դիմորդների համար՝ արժեզրկելով ուսուցիչներիս տքնաջան աշխատանքը:
Comment
-
-
Արհեստականորեն իր աշխատանքում ծանրաբեռնված ուսուցիչը նույն ծանրաբեռնվածությունը փոխանցում է աշակերտին, իսկ նրանից էլ անցնում է ծնողին, իսկ այդ գերբեռնված աշխատանքի արդյունքը չի կարող որակ դառնալ՝ առավելապես այն դեպքում, երբ բարձրագույնի դռները բոլորի համար բաց են:Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումըՈւսուցչի աշխատանքի ծանրաբեռնվածությունը երբեք որակ չի ապահովի, նաև միշտ էլ բարձրաձայնել եմ, որ թերությունը պետք է գտնել ոչ թե դպրոցներում՝ ուսուցչի ձեռքի տակ եղած թղթաբանությունն օր օրի ավելացնելով, այլ պետք է վերևից սկսել՝ կրթության համակարգից, որ ամեն տարի չնայած նոր «փորձարկումներ են» կատարվել, բայց արդյունքում ընդունելության մարմաջով տարված բուհերի դռները ավելի լայն են բացվել բոլոր դիմորդների համար՝ արժեզրկելով ուսուցիչներիս տքնաջան աշխատանքը:
Comment
-
-
Ուսուցիչն անփոխարինելի է սովորողի կյանքում։
Comment
-
-
Ես էլ եմ շատ շնորհակալ։Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի՛ Zhanneta, շնորհակալություն Ձեզ գրառման համար, որ հնարավորություն ստեղծվեց նորից արծարծել մեր կրթական համակարգի , առավել շատ՝ հայ ուսուցչի ծանրաբեռնված աշխատաքի մասին:
Comment
-
-
Ամեն անգամ նորից ու նորից հպարտությամբ է լցվում հոգիդ, որ իզուր չի անցել աշխատանքդ, երբ առջևդ նստած աշակերտներն են մեծարանքի խոսքեր հղում ուսուցիչներին և համոզվում ես, որ դար էլ անցնի, որպես հարատևող կանչ, հավերժ կհիշվի սուրբ գործը նրանց: «Ուսուցիչն է, որ մտնում է մեր սրտի ամենափոքր անկյունը և դուրս չի գալիս այնտեղից մի ամբողջ կյանք, թեկուզ մի դար էլ անցնի…» (Մելքոնյան Սոֆյա, դպրոցական):
Comment
-
-
12-րդ դասարանում, որպես տնային հանձնարարություն, առաջարկեցի աշակերտներին` ««Հայոց լեզու» առարկան ինձ համար» վերնագրով գրել կարծիքներ: Հաջորդ օրն առաջինը դասարանի աշակերտուհի Վարդուհի Ջավադյանն էր, որ ցանկություն հայտնեց` կարդալ իր գրածը. «Հայոց լեզվին տիրապետելը յուրաքանչյուրիս համար անհրաժեշտ է, բայց նայած ով ինչպես է մոտենում այդ առարկային: Անձամբ ես հայոց լեզուն շատ եմ սիրում, մեծ ոգևորությամբ սպասում եմ այդ դասաժամին և հաճույքով էլ լսում եմ իմ ուսուցչուհու բացատրած դասը: Հայոց լեզուն ինձ համար ամենասիրված ու գնահատված առարկաներից է: Երևի առարկայի հանդեպ սերը գալիս է իմ ուսուցչուհու կերպարից, ով անչափ դուր է գալիս մեզ իր ազնվությամբ, անկեղծությամբ, համբերությամբ, առարկայի իմացությամբ: Ուսուցչուհիս լավ է հասկանում մեր հոգեբանությունը, ըմբռնումով է մոտենում մեր սխալներին, նա միշտ մեզ ուղղորդում և առաջնորդում է: Նա ուշադիր է, բարի բոլորիս հանդեպ, և այդ նվիրվածությունը փոխադարձ է: Որքա~ն շատ կարելի է խոսել նրա մասին, նույնիսկ ափսոսում եմ, որ դպրոցն ավարտում եմ, նա այլևս մեզ չի դասավանդելու: Կարծում եմ ուսուցչուհուն ուղղված սիրուց է ծնվում առարկայի նկատմամբ հետաքրքրությունը, նա սիրված է բոլորիս կողմից: Ափսո~ս, որ նման բացառիկ ուսուցիչներն այսօր շատ քիչ են»:
Comment
-
-
Ամեն անգամ ուշադրության կենտրոնում եմ պահում աշակերտներիս ամեն մի խոսքը, վերաբերմունքը, նրանց արտահայտած անսովոր միտքը, նաև ես ապրում եմ նրանց շարժով` ամեն անգամ կառչելով ամենալուսավոր կետից, որպեսզի այնտեղ դրականը տեսնեմ: Ուսուցիչն ինքն է ուղեծիր գծում իր համար, երբեք չեմ ուզում ցավոտ հնչեն խոսքերս, բայց ո՞վ է ասում, որ աշակերտը բոլոր ուսուցիչներին պետք է նույն հայացքով նայի, մեզ ո՞վ է ասում, որ աշակերտը պետք է համատարած բոլորին սիրի...
Comment
-
-
Այդ օրը թույլ կարողությունների տեր իմ աշակերտը «բավարար» գնահատվեց և շուտով նրա օրագրում նշանակում եմ «5»: Այդ շաբաթվա դասացուցակն ընդհանրապես օրագրում գրված չէր, միայն մի տողում երևաց շատ հպարտ կանգնած մի «հայոց լեզու»: Դիտողությանս նա չարձագանքեց: Հաջորդ հայոց լեզվի դասաժամին նա անմիջապես դասանյութը պատմելու ցանկություն հայտնեց: Նորից սեղանին երևաց օրագիրը, միայն նախորդ օրվա` իմ նշանակած գնահատականն էր երևում, բայց այս անգամ էլ այդ օրվա դասացուցակում` նորից միայն մի «հայոց լեզու»: Իմ հարցումին, թե ինչո՞ւ օրագիրը չի լրացնում, նա մի պահ լռեց, ապա նկատելով օրագրում նշանակված «6»-ը` հպարտությամբ ասաց. «Ինչու՞ լրացնեմ, երբ բոլոր առարկաների մեջ միայն Ձեր դասն եմ սովորում»: Հարցիս պատասխանը փորձում եմ գտնել նախորդ օրերում, գուցե հենց դա՞ է նրա դաս սովորելու պատճառը:Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումըԱմեն անգամ ուշադրության կենտրոնում եմ պահում աշակերտներիս ամեն մի խոսքը, վերաբերմունքը, նրանց արտահայտած անսովոր միտքը, նաև ես ապրում եմ նրանց շարժով` ամեն անգամ կառչելով ամենալուսավոր կետից, որպեսզի այնտեղ դրականը տեսնեմ: Ուսուցիչն ինքն է ուղեծիր գծում իր համար, երբեք չեմ ուզում ցավոտ հնչեն խոսքերս, բայց ո՞վ է ասում, որ աշակերտը բոլոր ուսուցիչներին պետք է նույն հայացքով նայի, մեզ ո՞վ է ասում, որ աշակերտը պետք է համատարած բոլորին սիրի...
Այդ օրը նա անպատրաստ էր ներկայացել: Օրագիրը բերեց, այնտեղ «անբավարար» գնահատեցի, երբ զանգը հնչեց, մոտեցավ ինձ, նայեց սեղանին դրված դասամատյանի` իր անվան դիմաց գտնվող վանդակին: Այն դատարկ էր... Կամաց շնորհակալություն հայտնեց ու հեռացավ... Այդպես էլ օրագրում նշանակված այդ «2» գնահատականը դասամատյան չմտավ, իսկ դրան հաջորդող օրերին նա ձգտում էր անպատրաստ չներկայանալ: Գուցե իմ «լավության» դիմաց դաս սովորելով հատուցու՞մ էր ինձ, չգիտեմ, բայց հաճելի է դառնում նման հատուցումը, երբ թույլ կարողությունների տեր աշակերտը հանկարծ սկսում է դաս սովորել:
Comment
-
-
Հարգելի՛ Նատաշա Պողոսյան,ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ:Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումըՀիշենք, որ ուսուցիչը հասարակության մեջ մտավորականության դասի ներկայացուցիչն էր, գրագիտության եզակի կրողներից մեկը և միակ աղբյուրը, որից աշակերտը կարող էր տեղեկություն և գիտելիք ստանալ: Հիմա փոխվել են ժամանակները, մենք ունենք տեղեկատվության հսկայական ցանց, որտեղից աշակերտն ամեն վայրկյան կարող է ձեռք բերել ամբողջ ինֆորմացիան և այն գիտելիքը, որը կամենում է: Բայց մեր օրերում լինում են դեպքեր, որ սնափառությունը տեղի չի տալիս, որի արդյունքում տարիների փորձ ունեցող ուսուցիչն իրեն համարում է իր մասնագիտությանը գիտակ, անգերազանցելի, գտնում է, որ ավելացնելու բան չունի և չի զգում նոր գիտելիք ձեռքբերելու կարիք: Այս նոր դարում չսովորելը անգրագիտություն է, ուրեմն յուրաքանչյուր ուսուցիչ պետք է գիտակցի այդ ճշմարտությունը և նորովի մոտենա իր իմացությանը, որից էլ կախված է նոր սերնդի` ապագա քաղաքացու ձևավորումը:
Каждое новое время ставит новые задачи перед педагогами. Воспитывая детей, мы должны обращать их взор к доброму, вечному, благому. Учителя остаются один на один с чудовищами XXI века: развратом, жестокостью, культом разрушительной силы. В этих условиях педагоги должны найти нравственные силы, знание, мудрость, ту педагогическую теорию, которые помогут осуществить задачу нравственного и гражданского воспитания школьников, раскрыть её духовные качества, развить нравственные чувства, привить навыки борьбы со злом, умение сделать правильный выбор, нравственные самоопределения.
Наступил 21 век и новое тысячелетие, а с ними — и новое время. Какие чувства мы испытываем на пороге другой эпохи? Сейчас стало очень актуальным подведение итогов. Но, как считаю я, гораздо важнее задуматься именно о будущем, о новом веке и нас в нем. Ведь я преподаватель, а представителям нашей профессии свойственно видеть близкую и далекую перспективу. К тому же педагог, занимаясь воспитанием и образованием детей, работает практически на будущее. А чтобы создавать будущее, нужно самому быть человеком новой формации, человеком, видящим себя и свою профессию через десятки лет.
Comment
-
-
<<Դպրոցական կյանքում ինձ ամենից շատ դուր է գալիս դասղեկիս ժպիտը և աշակերտների հետ նրա վերաբերմունքը>>: Այս խոսքերը որքան զարմանալի, նույնքան հրապուրիչ էին, որ լսեցի իմ աշակերտուհուց, ով Հայաստանից էր տեղափոխվել մեզ մոտ: Իսկ նրա հարցը. <<Տիկի՛ն Պողոսյան, Դուք Փարիզում եղե՞լ եք>>, առավել զարմացրեց ինձ, երբ ավելացրեց. <<Իմ ուսուցչուհին շատ բարձրակարգ է ու նաև` շատ կիրթ, կարծես այս տեղը իրեն հարմար չէ>>: Այսօր էլ մտովի գրկում եմ այդ սիրուն աղջնակին՝ Սոֆյային, ով տեղափոխվել է մեկ ուրիշ դպրոց զինվորական հայրիկի ծառայության պատճառով:Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումըԱմեն անգամ նորից ու նորից հպարտությամբ է լցվում հոգիդ, որ իզուր չի անցել աշխատանքդ, երբ առջևդ նստած աշակերտներն են մեծարանքի խոսքեր հղում ուսուցիչներին և համոզվում ես, որ դար էլ անցնի, որպես հարատևող կանչ, հավերժ կհիշվի սուրբ գործը նրանց: «Ուսուցիչն է, որ մտնում է մեր սրտի ամենափոքր անկյունը և դուրս չի գալիս այնտեղից մի ամբողջ կյանք, թեկուզ մի դար էլ անցնի…» (Մելքոնյան Սոֆյա, դպրոցական):
Comment
-
-
Ուսուցիչը իմաստուն վարպետ է ։ Նա խնամքով առաջնորդում է աշակերտներին և տալիս խորհուրդներ կյանքի մասին և կարող է դա անել գրեթե աննկատ: Ուսուցիչը կարողանում է աջակցել բարդ իրավիճակում և գտնել ճիշտ խոսքեր:
Ուսուցիչը եզակի մասնագիտություն է, անժամկետ նորաձեւություն ։ Լինելով ամենահներից մեկը, այն շարունակում է պահանջված լինել մինչեւ այսօր:Լավ ուսուցչի համար միշտ էլ դժվար է։Խորհուրդ մեր ծնողներին, կենտրոնանան ոչ թե հեղինակավոր դպրոցի վրա, այլ առաջին հերթին լավ ուսուցիչ փնտրեն, ով կարող է աշխատել առավել սովորական դպրոցում:
Comment
-
-
Ամեն ինչ լավ է ասված, հարգելի՛ Zhanneta: Շատ շնորհակալ եմ արձագանքի համար, առավել շատ տպավորվեցի այս խոսքով՝ Ուսուցիչը եզակի մասնագիտություն է, անժամկետ նորաձեւություն ։Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումըՈւսուցիչը իմաստուն վարպետ է ։ Նա խնամքով առաջնորդում է աշակերտներին և տալիս խորհուրդներ կյանքի մասին և կարող է դա անել գրեթե աննկատ: Ուսուցիչը կարողանում է աջակցել բարդ իրավիճակում և գտնել ճիշտ խոսքեր:
Ուսուցիչը եզակի մասնագիտություն է, անժամկետ նորաձեւություն ։ Լինելով ամենահներից մեկը, այն շարունակում է պահանջված լինել մինչեւ այսօր:Լավ ուսուցչի համար միշտ էլ դժվար է։Խորհուրդ մեր ծնողներին, կենտրոնանան ոչ թե հեղինակավոր դպրոցի վրա, այլ առաջին հերթին լավ ուսուցիչ փնտրեն, ով կարող է աշխատել առավել սովորական դպրոցում:
Comment
-
Comment