Ո՞վ է ուսուցիչը:

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Նատաշա Պողոսյան
    Մոդերատոր
    • Jan 2019
    • 1116

    64887.jpg
    Այս անգամ իմ ամփոփիչ խոսքում իր արժանվույն տեղն ունի մեր դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Նոնա Գասյանը: Ո՞րն է հաղթության գրավականը, որ միշտ նրա աշակերտները բարձր միավորներ են վաստակում աշխարհագրության առարկայական օլիմպիադաներում ոչ միայն Արցախի հանրապետական, այլև ՀՀ եզրափակիչ փուլերում: Առաջնակարգ 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը տարիներ շարունակ ուղեկցել են նրա աշակերտներին, աշխարհագրությունը դարձել է սիրելի առարկա շատերի համար, ուսուցչուհին վաղուց տեսանելի ու գնահատված է իշխանությունների և շրջապատի կողմից, նաև առարկայական ինտելեկտուալ խաղերում նրա աշակերտները միշտ էլ առանձնացել են իրենց գիտելիքներով:

    Այս ուսումնականում նրա աշակերտուհի Նորա Գրիգորյանն աշխարհագրության օլիմպիադայի մրցանակակիրներից էր և բուհի ընդունելության քննությունում գերազանց միավոր վաստակողներից: Աչք չփակենք այս հաջողությունների առջև ու համոզված ասենք, որ ամեն մի գեղեցիկ արար դժվարությամբ է ստեղծվում, և մինչ ոմանք պարապությունից մեծամտում են, ուսուցիչներ կան՝ լույս տալով սպառում են իրենց, որ աշխատասիրության վարակը փոխանցեն նրանց:

    Comment

    • Նատաշա Պողոսյան
      Մոդերատոր
      • Jan 2019
      • 1116

      65046.jpg
      Մի քանի խոսք մեր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Մելինե Մամունցի և նրա աշակերտների ձեռքբերումների մասին: 17 հաղթական գավաթ, որ վերջին տարիներին տարբեր սպորտային մրցույթներից պարգևատրվել են նրա աշակերտներն ու հավաքական թիմերը: Բազմաթիվ մեդալներ, դիպլոմներ, պատվոգրեր Արցախի և Հայաստանի հանրապետական մրցույթներից... Այս անգամ էլ մայիսին հանրապետական փուլում թեթև ատլետիկայից մի նոր առաջին տեղ արձանագրվեց 6-րդ դասարանցիների միջև, ու հաղթական գավաթը հանձնվեց նրա աշակերտուհուն՝ Լարիսա Մամունցին: Թվում է՝ ամենամյա հաջողությունները սովորական են դարձել, որ ուղեկցել են երիտասարդ ուսուցչուհուն, բայց երբեմն սովորական է դառնում նաև շրջապատի վերաբերմունքը...

      Գնահատել է պետք նրանց, ովքեր գիտեն հաղթանակի գինը, և հիշենք՝ մրցանակային վերջնարդյունքին հասնելն այնքան էլ սահուն ճանապարհ չէ, որ ուսուցչուհու ջանքերով հաղթահարել են նրա աշակերտները:
      Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 02-07-19, 09:41.

      Comment

      • Նատաշա Պողոսյան
        Մոդերատոր
        • Jan 2019
        • 1116

        Եթե Հայաստանի վարչապետի խոսքով՝ Վիետնամում պաշտամունքի առարկան ոչ թե Աստված է, այլ ուսուցիչը, գիտելիքը, գիտությունը, գրականությունը, ապա ու՞մ են սպասում մեր երկրի պետական այրերը...

        Պետք է նրանցից օրինակ վերցնել, բարձրացնել ուսուցչի հեղինակությունը, որից էլ սկսվում է մնացած բացթողումների մասին հոգածությունը...Այլապես մի ամբողջ տարի ականատես եղանք ուսուցիչների տեղի թե անտեղի վարկաբեկմանը, այնինչ ուսուցչի գնահատված կերպարը դրոշմ պիտի դառնար պետության համար:

        Վիետնամ պաշտոնական այցս մեկնարկեց Զոհված հերոսների հուշարձանին եւ Հո Շի Մինի դամբարանին ծաղկեպսակների մատուցմամբ: Տպավորիչ էր նաեւ շրջայgը Գրականու

        Comment

        • Մուշեղյան Քրիստինե
          Մոդերատոր
          • Dec 2016
          • 135

          Այո, տիկին Պողոսյան, շատ ճիշտ եք, ես ինքս էլ հակված եմ այն մտքին, որ ավելի կարևոր և առաջնային է ուսուցչի հեղինակության բարձրացումը , քան աշխատավարձը:Հուսանք մեր այս կառավարությունը շուտ խելքի կգա և մենք կտեսնենք այդ:

          Comment

          • Նատաշա Պողոսյան
            Մոդերատոր
            • Jan 2019
            • 1116

            Առաջներում հարցնում էին, թե երբ եմ թոշակի անցնելու, հիմա հարցնող չկա...Կամ այդ ո՞ր մեկն է ցանկանում տարիքային հանգստի անցնել մեր օրերի նվաստացուցիչ թոշակով:
            ...................................................................................................................................................... .........
            Պարզվում է՝ կրթության համակարգում բազմաթիվ թերությունների կողքին լրջագույն խնդիր է նաև ուսուցիչների տարիքի հարցը։

            Հայաստանն ունի ծերացող ուսուցչական կազմ։ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի 31371 ուսուցիչներից 14 543-ը՝ գրեթե կեսը, 50 տարեկանից բարձր են, 6700-ը՝ 60-ից բարձր։ Ովքե՞ր են փոխարինելու այս ուսուցիչներին առաջիկա տարիներին։

            Հայաստանում բնագիտական առարկաների վիճակն այնքան է վատացել, որ, եթե հենց այսօր կտրուկ քայլեր չարվեն, ապա առաջիկա տարիներին հարյուրավոր դպրոցներում ուսուցիչների պակաս ենք ունենալու։

            Comment

            • Նատաշա Պողոսյան
              Մոդերատոր
              • Jan 2019
              • 1116

              ՀՀ վարչապետի խոսքով դատավորների աշխատավարձը պետք է 5-6 անգամ բարձրանա, 2-3 տարում դառնա 2,5-3 միլիոն դրամ: Իբր այդ ընթացքում կլուծվեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ, նաև կաշառք չեն վերցնի նրանք, իրավունք էլ չեն ունենա սեփական բիզնես ունենալ: Պարզվում է՝ ընդդիմությունը, իշխանությունը, ամբողջ հանրությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, ու արժե նման ծախս անել:

              Հիմա հարց՝ ի՞նչ անեն նրանք, ովքեր շատ ցածր աշխատավարձով ո՛չ կաշառք վերցնել գիտեն, ո՛չ էլ բիզնես ունեն: Հետաքրքիր է, դրա արդյունքում այն խեղճուկրակ վիճակում գտնվող թոշակառուների սոցիալական խնդի՞րը կլուծվի, թե՞ ուսուցիչների կյանքը կբարելավվի, ում երկար ընդվզումներից հետո վերջերս արժանացրին սեպտեմբերից 10 տոկոս աշխատավարձ բարձրացնելու նվաստացուցիչ «շնորհին»: Էլ չեմ խոսում տարբեր ոլորտների աշխատողների մասին, ովքեր նույնպես բախտ չունեցան այս իշխանությունների բարեհաճությանն արժանանալ:

              Comment

              • Ռուզաննա Խաչատրյան
                Մոդերատոր
                • Jan 2017
                • 529

                Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Առաջներում հարցնում էին, թե երբ եմ թոշակի անցնելու, հիմա հարցնող չկա...Կամ այդ ո՞ր մեկն է ցանկանում տարիքային հանգստի անցնել մեր օրերի նվաստացուցիչ թոշակով:
                ...................................................................................................................................................... .........
                Պարզվում է՝ կրթության համակարգում բազմաթիվ թերությունների կողքին լրջագույն խնդիր է նաև ուսուցիչների տարիքի հարցը։

                Հայաստանն ունի ծերացող ուսուցչական կազմ։ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի 31371 ուսուցիչներից 14 543-ը՝ գրեթե կեսը, 50 տարեկանից բարձր են, 6700-ը՝ 60-ից բարձր։ Ովքե՞ր են փոխարինելու այս ուսուցիչներին առաջիկա տարիներին։

                https://168.am/2019/07/04/1144040.html
                Հարգելի՛ Նատաշա, ինձ ևս մտահոգում է,թե ովքեր են փոխարինելու ներկա ուսուցիչներին: Երբ տեսնում եմ, թե ովքեր են դիմում մանկավարժական համալսարան արդեն վախենում եմ վաղվա աշակերտի համար: Շատ քիչ դիմորդներ կան, որ իսկապես ցանկանում են ուսուցիչ դառնալ: Շատ կարևոր հարց է, որ պետք է մտահոգի կրթության նախարարությանը:
                Վերջին խմբագրողը՝ Ռուզաննա Խաչատրյան; 13-07-19, 00:52.

                Comment

                • Նատաշա Պողոսյան
                  Մոդերատոր
                  • Jan 2019
                  • 1116

                  Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի՛ Նատաշա, ինձ ևս մտահոգում է,թե ովքեր են փոխարինելու ներկա ուսուցիչներին: Երբ տեսնում եմ, թե ովքեր են դիմում մանկավարժական համալսարան արդեն վախենում եմ վաղվա աշակերտի համար: Շատ քիչ դիմորդներ կան, որ իսկապես ցանկանում են ուսուցիչ դառնալ: Շատ կարևոր հարց է, որ պետք է մտահոգի կրթության նախարարությանը:
                  Ռուզաննա՛, հարգելի՛ս, երևի շատ ուսուցիչների մտահոգություն է այդ հարցը, թե ովքեր են փոխարինելու մեզ: Ողջունում եմ խելոք և երիտասարդ մասնագետների մուտքը դպրոց, բայց անցած տարի երկու երիտասարդ վերցրինք՝ մրցակցությամբ անցած հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ: Ամբողջ տարին մեկին ծաղրում էին աշակերտները, որ շատ թույլ մասնագետ է, մյուսի դասերին էլ աշակերտները խանգարում էին, չէին ուզում լսել նրան, երբ 100 տոկոս առաջադիմությամբ էր մրցույթով անցել: Նույնիսկ վերջինս փոշմանած էր, որ դպրոց է մտել, արդեն նոր աշխատատեղ է փնտրում՝ համոզված, որ ուսուցչությունն իր համար չէ: Բայց կողքից ինձ հիշեցնում են, որ երեք տարի մնաց մինչև թոշակի անցնելս...

                  Comment

                  • Նատաշա Պողոսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2019
                    • 1116

                    Երբ մտածում եմ, որ դատավորների աշխատավարձը՝ 400-600 հազարը, պետք է ավելացնեն ու դարձնեն 2,5-3 միլիոն, իսկ դրա կողքին ուսուցչի չնչին աշխատավարձը, երևի նվազագույն՝ 55, առավելագույն՝ 150 հազար դրամին պետք է սեպտեմբերից ավելացնեն 10 տոկոս, որը դրույքաչափով հաշվելու դեպքում հազիվ մի 10 հազար դրամ կստացվի, ապա կարծում եմ, որ այս երկրում ուսուցիչներս ապագայի հեռանկար չունենք: Իսկ ուսուցիչը, եթե հոռետես է, նա իրավունք չունի սերունդ դաստիարակելու, հետևաբար, մեր մասնագիտությունից ելնելով, նաև՝ լավատեսությամբ զինված, պիտի սպասենք լավ օրերի՝ հիշելով հայտնի խոսքը, որ հույսը վերջումն է մեռնում:

                    Comment

                    • Ռուզաննա Խաչատրյան
                      Մոդերատոր
                      • Jan 2017
                      • 529

                      Հարգելի՛ Նատաշա, կիսելով Ձեր մտահոգությունը ավելացնեմ, որ եթե մեր աշխատավարձը այն է ինչ ունենք, ապա պարզից էլ պարզ է, որ արժևորված չենք եղել և ավելին էլ չենք կարող սպասել: Այն երկրներում որտեղ ուսուցիչը գնահատված է երևում է նրա աշխատավարձից:

                      Comment

                      • Հասմիկ Նահապետյան
                        Մոդերատոր
                        • Sep 2010
                        • 84

                        Հարգելի՛ Նատաշա Պողոսյան, շնորհակալություն արդիական ու կարևոր թեմա բարձրացնելու համար:
                        Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի:
                        Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին:
                        Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ: Լև Տոլստոյ

                        Comment

                        • RIMA.XANZADYAN
                          Ավագ մասնակից
                          • Apr 2014
                          • 136

                          Միանում եմ այսքան հետաքրքիր և արդիական քննարկմանը:
                          Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է:
                          Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա`նա ձևավորում է մարդուն:

                          Comment

                          • Աննա Մելիքսեթյան
                            Մասնակից
                            • Feb 2022
                            • 45

                            Անշո՛ւշտ, ուսուցչի դերը անչափ կարևոր է: Այն երկրները, որոնք տասնամյակներ առաջ մշակել են կրթական ռազմավարություններ ապագայի համար, այսօր պատկանում են զարգացած պետությունների ընտանիքին: Ուսուցիչը այդ առումով գործ է անում տասնամյակների համար: Հետևաբար, պարզ է դառնում, թե որքան առաջադեմ, ժամանակից առաջ պետք է մտածեն կրթական համակարգի աշխատողները՝ մասնավորապես տվյալ դեպքում ուսուցիչները: Ուսուցիչը բացի հիմնարար գիտելիքներ տրամադրելուց նաև ձևավորում է մտածողություն՝ ընդգծված տվյալ երկրի, շրջանի, միջավայրի առանձնահատկություններով: Իմ կարծիքով, պետք չէ ուսուցչին ընկալել որպես քարացած անձ՝ լի խիստ հայացքներով, կատարյալ և անսխալ մեկի: Ուսուցիչը պետք է վերացնի վախի մթնոլորտը, ստեղծի անմիջական շփման հնարավորություններ և ինքն էլ դառնա սովորող՝ չէ որ կրթական գործընթացը փոխներգործություն է՝ մենք նույնպես շատ բան ենք սովորում աշակերտներից: Նման միջավայրում կկարողանանք առավելգույնս բացել երեխաների կարողությունները, ունակությունները, ստեղծել ազատ և անկախ մտածող ապագա քաղաքացիներ և այսպես նպաստել մեր երկրի զարգացմանը:

                            Comment

                            • Արսենյան
                              Մոդերատոր
                              • Sep 2017
                              • 560

                              Ասում եք՝ ո՞վ է ուսուցիչը: Ուսուցիչը աշակերտի բարեկամն է, նրա ուղեկիցը, առաջնորդը, նվիրյալ: Ցանկացած ուսուցիչ, բոլո՜ր ուսուցիչները: Իսկ հասարակությունը որքանո՞վ է արժևորում նրան, հենց մատաղ սերունդը որքանո՞վ է ընդունում նրա նվիրած բարիքը, նրա նվիրումը, տված գիտելիքը, հմտությունները, կարողունակությունները, դաստիարակությունը: Ուսուցիչը վաղվա հասարակության կերպարի այսօրվա կերտողն է: Բայց ինչքա՜ն են խեղաթյուրում նրա աշխատանքի սպասված պտուղը:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information