Ո՞վ է ուսուցիչը:

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Նատաշա Պողոսյան
    Մոդերատոր
    • Jan 2019
    • 1116

    Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, սիրելի' Նատաշա։ Անչափ հուզիչ էր ձեր պատմածը։ Դուք ինձ համար նույնպես ուսուցիչ եղաք` պատասխանելով իմ հոգում ելևէջող ինչուին և ինչ-որ բանով ինձ սփոփեցիք։
    Անահի՛տ, սիրելի՛ս, թերևս Ձեզ ուղղված իմ շնորհակալությունն արտահայտեմ աշակերտուհուս խոսքերով, նաև ուրախ եմ Ձեր արձագանքի համար:
    «Ուսուցիչը ոչ միայն լույսի ու ջերմության մի անսպառ շտեմարան է, այլ նաև հարազատ ու սրտացավ մեկը, ով քո կողքին է ցանկացած դժվար պահի, երբ դու նրան ամենաքիչն ես սպասում: Նա է քո ամեն մի հաջողությամբ առաջին ուրախացողը, քո ամեն կորուստ ավելի ծանր տանողը, ով, սակայն, կարող է թաքցնել կարեկցանքը` քեզ նորից ոգեշնչելու և թևեր տալու համար»: (Հովհաննիսյան Լուսինե, 7-րդ դասարան):

    Comment

    • Անահիտ Բաղդասարյան
      Ավագ մասնակից
      • Feb 2018
      • 579

      Շնորհակալություն, սիրելի' Նատաշա, շատ ուրախ եմ Ձեզ հետ շփվելու համար։ Ձեր աշակերտներն երջանիկ են, որ ունեն Ձեզ նման ուսուցչուհի։ Խելացի են նաև Ձեր աշակերտները, որոնք կարողացել են Ձեզանից շատ բան վերցնել։

      Comment

      • Նատաշա Պողոսյան
        Մոդերատոր
        • Jan 2019
        • 1116

        Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Շնորհակալություն, սիրելի' Նատաշա, շատ ուրախ եմ Ձեզ հետ շփվելու համար։ Ձեր աշակերտներն երջանիկ են, որ ունեն Ձեզ նման ուսուցչուհի։ Խելացի են նաև Ձեր աշակերտները, որոնք կարողացել են Ձեզանից շատ բան վերցնել։
        Աշակերտուհուս խոսքով նորից մեծարեմ բոլոր ուսուցիչներին՝ սուրբ գործի առաքյալներին: «Ուսուցիչն է, որ մտնում է մեր սրտի ամենափոքր անկյունը և դուրս չի գալիս այնտեղից մի ամբողջ կյանք, թեկուզ մի դար էլ անցնի…» (Մելքոնյան Սոֆյա, 7-րդ դասարան):

        Comment

        • Ստեփանյան Նելլի
          Մոդերատոր
          • Feb 2018
          • 565

          Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձր իդեալներ:
          Ավետիք Իսահակյան

          Comment

          • Նատաշա Պողոսյան
            Մոդերատոր
            • Jan 2019
            • 1116

            Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
            Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձր իդեալներ:
            Ավետիք Իսահակյան
            Ընտանիքը դպրոցի ամենամերձավոր օգնականն է, որովհետև այնտեղ է դրվում երեխայի վարքի ու բնավորության, այդ թվում նաև գիտակցական կարգապահական հմտությունների ձևավորման հիմքը: Որպեսզի դպրոցում դաստիարակության գործը լինի արդյունավետ, ուսուցիչները պետք է մոտիկից իմանան ընտանիքների մասին` ընտանեկան պայմանները, նյութական ապահովվածությունը, կուլտուրական մակարդակը, ընտանիքի անդամների հարաբերությունները միմյանց և ուրիշների հետ, իմանան` ո՞վ է զբաղվում երեխաների դաստիարակությամբ, ո՞վ ավելի շատ ազդեցություն ունի նրանց վրա, ծանոթ լինեն ծնողների մանկավարժական պատրաստականությանը, տեղյակ լինեն դաստիարակության դրվածքին ընտանիքում, իմանան ծնողների և երեխաների անհատական առանձնահատկությունները և այդ ամենի հիման վրա որոշեն յուրաքանչյուրին ներկայացվող պահանջները, նրանց նկատմամբ ցուցաբերեն տարբերակված մոտեցում, առանց որի հնարավոր չէ հաջողությամբ իրականացնել անձի ձևավորման գործընթացը:

            Comment

            • Nelli Antonyan
              Մոդերատոր
              • Sep 2018
              • 2147

              ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

              Մենք կարող էինք չլինել հիմա...
              Բայց որովհետև եղա՛նք աշխարհում՝
              Հենց դրա համար, հենց դրա համար
              Արժե, որ հայտնենք շնորհակալություն:

              Մայր բնությանը և մեր մայրերին,
              Ուսուցիչներին և ընկերներին -
              Որպես հարգանքի շարունակություն՝
              Միասին հայտնենք շնորհակալություն:

              Հերթո՛վ ենք եկել և կանցնենք հերթով:
              Եվ նրանց, ովքեր մեր մահից հետո
              Մեր անունները կհիշե՛ն կյանքում -
              Նախապես հայտնենք շնորհակա

              Comment

              • Nelli Antonyan
                Մոդերատոր
                • Sep 2018
                • 2147

                ՅՈԹ ԱԶՆԻՎ ՊԱՏԳԱՄ

                Ուսուցչուհին ասաց մեզ.
                -Ձեզ յոթ սեր եմ պատգամում -
                Նախ՝ Հայրենի՛ք սիրեցեք,
                Ուրիշ մեծ սեր չի լինում:

                Ծնողներին սիրեցեք -
                Նրանցի՛ց եք ծնվել դուք:
                Եվ մայր լեզուն սիրեցեք -
                Նրանո՛վ եք սնվել դուք:

                Բնությունը սիրեցեք -
                Մա՛րդ կպահի նա միշտ ձեզ:
                Ազնվությունը սիրեցեք -
                Վա՛րդ կպահի նա միշտ ձեզ:

                Միշտ սիրեցեք աշխատանք
                Ու մեծ արվե՛ստ սիրեցեք:
                Եվ այս հավերժ լուսնի տակ
                Մեկին հավե՛րժ սիրեցեք...

                Ով իրեն է լոկ սիրում՝
                Նա դժբախտ է աշխարհում:
                Յոթ սրբություն թե սիրեք -
                Յոթնապատիկ կսիրվեք...

                Comment

                • Նատաշա Պողոսյան
                  Մոդերատոր
                  • Jan 2019
                  • 1116

                  Հարցազրույց ուսուցչուհու հետ Արցախի հեռուստատեսությամբ

                  Համլետ Մարտիրոսյան:
                  Բարև Ձեզ, հեռուստադիտո՛ղ բարեկամներ, եթերում «Գիր» հեռուստածրագիրն է: Տակավին մերջերս մեր նկարահանող խումբը մի հաճելի առիթով գտնվում էր Մարտակերտում: Իսկ առիթը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի գրքերի շնորհանդեսն էր: Բնականաբար, հեղինակի հետ զրուցելու հնարավորությունը ես բաց թողնել չէի կարող: Եվ այսպես եթերում «Գիր» ծրագիրն է:
                  Նատաշա Պողոսյան: Գրքի ծնունդը, իրոք, հուզումնալից է, պիտի ապրես այդ զգացողությունը, որ իմանաս: Մինչև 2013-ին իմ առաջին գրքի՝ «Ուսուցչի իմ թղթապանակի» հրատարակությունը, ես չգիտեի, որ այսպիսի ապրումներ կունենամ: Առավել ևս, որ հիմա երկու գիրք է, առավել ևս, որ այս գրքերի մեջ իմ դպրոցն է, նաև 2016 թվականի մեր ապրումներն են՝ պատերազմական վիճակ, աշակերտների հոգեկան ծանր ապրումների նկարագրություն, դասարանից դասարան մտնող ուսուցչուհու ապրումներ, հրետակոծության տակ դասավանդման ծանր իրավիճակ...Հետպատերազմական մեր օրերի նկարագրությունները, աշակերտների ապրումները թերևս միահյուսվել են պատերազմական օրերին, և դրա արդյունքում ստեղծվել է մի օրագրային աշխատանք՝ «Մանկավարժի օրագիր», որը, կարելի է ասել, ուսուցչուհուս ամենօրյա գրառումներն են, որ օր օրի հարստացան, օր օրի տեղ գտան ամենուր: Այս նյութերը հավաքվեցին, բայց կային նաև հանգամանքներ...Որո՞նք էին դրանք: Նախ՝ ֆեյսբուքյան սոցցանցի իմ ընկերական միջավայրի բարձր գնահատականն իմ արծարծած թեմաներին, գրառումներին: Նաև սկսեցին այդ նյութերը տեղադրվել ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականում, մեծամասամբ, առայսօր էլ տեղադրվում են Լոս Անջելեսի ամերիկյան «USArmenianews.com» հայկական լրատվական կայքում: Այն բացվել է մոտ երկու տարի առաջ, այնտեղից անմիջապես ինձ առաջարկել են համագործակցել իրենց հետ: Իմ բոլոր նյութերը տեղադրվում են այդ կայքում, որից հետո ես դրանք տեսանելի եմ դարձնում իմ էջում: Ստացվեց այնպես, որ այդ նյութերը հազարավոր ընթերցողներ ունեցան, բազում հետաքրքրություն կար, մեկնաբանություններ, գնահատականներ... Ու Մարտակերտի մեր դպրոցը տեսանելի դարձավ շատ-շատերին, կարելի է ասել, տարբեր երկրների: Նույնիսկ վերջերս ինձ ասացին այդ խմբագրությունից, որ կայքում բացված «Մանկավարժի անկյունը» հայկական դեսպանատան ուշադրությանն է արժանացել, այդ նյութերն ընթերցվում են այնտեղ: Նաև առանձնակի ուշադրություն նկատեցի ամերիկյան գրողների միության կողմից, գրող, նաև մանկավարժ-արատաբան Սվետլանա Նալբանդյան-Տոնապետյանի կողմից բաց, տեսանելի դաշտում ինձ ուղղված խոսք, որ Դուք առաջինն էիք, Նատաշա՛ Պողոսյան, որ Արցախից մանկավարժական կապ ստեղծեցիք ամերիկյան այս հեռավոր ափերի հետ: Իհարկե, ողջունելի են նման գնահատականները, ուշադրություն է դա, նաև կա մի այլ հանգամանք, որ այս նյութերը միայն Սփյուռքի այդ կայքերում տեսանելի չդարձան, չեմ սահմանափակվում միայն դրանց անունները տալուց: Այդ նյութերը տպագրվեցին նաև հայկական համայնքների մամուլներում՝ Կալիֆորնիայի Սակրամենտո մայրաքաղաքում հրատարակվող «Մռավ սար» և Վորոնեժի «Անի» թերթերում: Առաջարկություններ եղան, որ իմ նյութերից ուղարկեմ, առավելապես՝ պատերազմական վիճակից, նաև իմ առջև նստած զոհվածների երեխաներ կային, որոնց մասին գրել էի, ու այնտեղ տեղ գտան այդ նյութերը: Մանկավարժի օրագիրը» շարունակական գործ է, առաջին մասն է հրատարակվել, այստեղ ուսուցչի ամենօրյա կատարած աշխատանք է, բայց նաև մտահոգություն կա սերնդի վաղվա օրվա մասին:
                  Համլետ Մարտիրոսյան: Մարտակերտի մշակույթի տունը մարդաշատ էր, միջոցառմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Նատաշա Պողոսյանի համաքաղաքացիները, գործընկերները, աշակերտները, այլև՝ գրողներ, լրագրողներ, մտավորականներ նաև արտերկրից: Դա յուրատեսակ ցերեկույթ էր՝ գրական-երաժշտական կատարումներով, որոնցում թևածում էր հայրենասիրական ոգին:
                  Համլետ Մարտիրոսյան:
                  Ձեր գործընկերները, ծանոթանալով Ձեր գրքերին, ի՞նչ կարծիքներ են հայտում, կա՞ն դժգոհություններ:

                  Նատաշա Պողոսյան: Առայսօր ոչ մի դժգոհության չեմ հանդիպել:

                  Համլետ Մարտիրոսյան: Իսկ նրանց համար ուղեցույց հանդիսանու՞մ են Ձեր գրքերը:

                  Նատաշա Պողոսյան:
                  Կարծում եմ՝ մեծագույն ուղեցույց է, բայց հասանելի չէ շատերին, որովհետև ոչ բոլորն են արձագանքում: Նաև ասեմ ինչու՞: Դասարան եմ մտնում, աշակերտը երբեմն ասում է՝ դաս չեմ սովորել: Հարցը, թե ինչու չի սովորել, ասում է՝ ժամանակ չեմ ունեցել: Կամ տնային աշխատանքը չի գրում աշակերտը՝ պատճառաբանելով, թե ինչու պիտի ամառային արձակուրդներին տնային հանձնարարություն գրի: Հիմա հարց է ծագում, թե որքանով է ճիշտ, որ մենք ամառային արձակուրդներին տնային աշխատանք ենք հանձնարարում: Երբեմն ես աշակերտին կողմ եմ արտահայտում, նրա կողմնակիցն եմ դառնում: Կամ աշակերտը մեկ ուրիշ դասարանի դուռ ծեծում է, ես այնտեղ դասի եմ, ասում է շատ ծանր հոգեվիճակում եմ, տիկի՛ն Պողոսյան, պիտի ինձ օգնեք: Ու նրա ներքին ապրումների ականատեսն եմ դառնում: Աշակերտների հետ իմ հարաբերություններն այնքան մեղմ են, լավ, փոխհասկացված, որ երբեմն իրենց անձնական ապրումներն իմն են դառնում, բայց դրանք ոչ բոլորին են հասանելի:

                  Համլետ Մարտիրոսյան: Տիկի՛ն Պողոսյան, փաստորեն Ձեր մյուս գիրքն էլ նվիրված է Լևոն Ադյանի ստեղծագործություններին: Ադյանը մեր ամենասիրված, ճանաչված գրողներից է, բայց Ձեզ մոտ մտավախություն չկա՞, որ ասենք ներկայիս գրականագետները կարող են չհավանել Ձեր մեկնաբանությունները կամ լուսաբանումները:

                  Նատաշա Պողոսյան: Շատ հետաքրքիր հարց է: Նախ և առաջ՝ այս գիրքը ծնվեց այն օրվանից, երբ իմացա, որ մեր հայրենակից գրողը որդիների կորուստ ունի: Կարծես ցանկացա մխիթարել, ու միտք ծագեց: Դպրոցական տարիներից ընթերցել էի նրա ստեղծագործությունները, նորից վերընթերցեցի: Տեսա, որ որոշ վիպակներում շատ գեղեցիկ պատկերավորման արվեստ կա: Ինքս առաջարկեցի գրողին, նաև հարցրի, թե ուրիշները վերլուծած կա՞ն իր ստեղծագործությունները: Ասաց՝ եթե ցանկանում եք, փորձե՛ք վերլուծել: Ես շատ անհամարձակ, իհարկե, նաև հավատարիմ մնալով ուսուցչի իմ մասնագիտությանը, իմ առաջին փորձը «Իրիկնային աղջամուղջից» սկսեցի՝ իմանալով, որ այդ վիպակը գրողի ամենասիրելի ստեղծագործությունն է:
                  Կարելի է ասել, մի ներքին անհանգիստ դող ապրելով՝ գրեցի և ուղարկեցի իրեն՝ սպասելով, որ կասի՝ այս ի՞նչ եք գրել: Ու այնքան բարձր գնահատականի արժանացրեց, որ հիացա, նաև ոգևորիչ էր դա ու նաև այդ ամերիկյան կայքում տեղադրվեցին իմ վերլուծականները: Ապրումները կային, իհարկե, ես ո՞ր օրվա գրականագետն էի, ես ընդամենը ուսուցչուհի եմ, ով իր կարծիքը գրել էր այնպես, ինչպես ուսուցանում է իր աշակերտներին որևէ գրող անցնելիս, ինչպես դասավանդում է տվյալ դասարանում՝ գրողի պատկերավորման արվեստը բացատրելիս: Այդ իսկ իմացությամբ իմ վերլուծությունները կատարեցի՝ նաև սպասելով, որ կարող է բացասական հնչերանգ ունենա, բայց ուրախալի էր, որ չլսեցի, գուցե կային, բայց չարտահայտվեցին, չգիտեմ:
                  Նույնիսկ Ադյանի մանրաքանդակների իմ վերլուծությունը կարդացին Արցախի հանրային ռադիոյով, մտածեցի, որ ինչ-որ արժեք ունի ուրեմն, նաև այդ վերլուծությունները տպագրվեցին տարբեր մամուլներում՝ «Եղիցի լույսում», «Լուսարարում», «Ստեփանակերտ» թերթերում, նույնիսկ մեր շրջանային «Ջրաբերդ» թերթում: Ինձ համար ոգևորիչ էին այդ հրապարակումները, բայց նաև չեմ էլ ժխտում, որ լավագույն գրականագետների կողմից կարող էր բացասական հնչերանգ լիներ, նույնիսկ սպասում եմ, բայց չէ՞ որ ես ընդամենը ուսուցչուհի եմ: Ես ամեն օր գրում եմ, բայց ես լրագրող չեմ, ես հավատարիմ եմ իմ մասնագիտությանը: Նույն ձևով ես վերլուծականներ գրում եմ, բայց գրականագետ չեմ, ես ուսուցչուհի եմ մնում:
                  Համլետ Մարտիրոսյան:
                  Շնորհանդեսին ուրիշ ելույթ ունեցողներ էլ եղան, շատերն էին ուզում իրենց բարեմաղթանքն արտահայտել իր գործի նվիրյալ ուսուցչուհուն, ով հայրենիքը շեն պահելու իր բաժին ծանրությունը կրում է պատասխանատվությամբ և սիրով: Տիկի՛ն Պողոսյան, անկախ նրանից, որ Դուք գրում եք, երկու գիրք եք հրատարակել, նաև տարիներ առաջ էլ հրատարակել էիք, Դուք Ձեզ գրո՞ղ չեք համարում:

                  Նատաշա Պողոսյան:
                  Ո՛չ, երբե՛ք: Ամերիկայի գրողների միությունից ինձ ասացին, որ անդամատոմս են ուղարկելու: Ես մի նյութ գրեցի շնորհակալական խոսքով, որ նման ուշադրության են արժանացրել ինձ, բայց օրեր հետո մտածեցի, թե ի՞նչ գրող եմ ես, երբ ընդամենը իմ դպրոցի, իմ աշակերտների մասին եմ գրում: Իմ աշակերտի գեղեցիկ շարադրությանը, ասենք, ես գնահատական եմ տալիս, նրա պատմած դասի մասին կարող եմ կարծիք հայտնել կամ վերլուծություններ անել... Ի՞նչ գրողի մասին է խոսքը, երբևէ չեմ կարող լինել գրող, միշտ հավատարիմ եմ իմ մասնագիտությանը:
                  Ես «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գիրքը նվիրեցի Լևոն Ադյանի Մհեր և Զորայր որդիների հիշատակին: Այս գիրքը, իհարկե, մենք չկարողացանք ամբողջ Արցախի դպրոցներին բաժանել, բայց այն նվիրել եմ Մարտակետի շրջանի դպրոցներին, մեր աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, շատ-շատերին: Իսկ «Մանկավարժի օրագիրը» նվիրել եմ իմ աղջկան, նա ռուսաց լեզվի ուսուցչուհի է: Որպես մանկավարժի՝ սերնդափոխության ճանապարհին համարեցի, որ ինձանից հետո ուսուցչուհի կա մեր ընտանիքում:
                  Ասեմ, որ այս գրքերը հրատարակվել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության երաշխավորությամբ, մեր նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ Լուսինե Ղարախանյանի խմբագրությամբ: «Մանկավարժի օրագրի» նախաբանը հենց Լուսինե Ղարախանյանի գնահատողական խոսքով է սկսվում, իսկ «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գրքի առաջաբանի խոսքը պատկանում է Արցախի բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժաննա Բեկլարյանին:
                  Ընդ որում, ասեմ, որ այս գրքերի հրատարակության գործում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանի դերը շատ մեծ է: Նույնիսկ նախաձեռնությունը իրենն է, մենք «Մանկավարժի օրագրի» կազմի վրա նախատեսեցինք լավագույն աշակերտների նկարները տեղադրել. սա թերևս նորություն է...Նաև նորություն է, որ գիրքն ուսուցչուհին է գրել իր աշակերտների մասին: Այս գիրքն այնքանով է նորություն, որ առաջին մասն է հրատարակվել. սա շարունակական ընթացք է:
                  Ես հիմա չեմ կարողանում կանգնել, նաև այստեղ ներգործություն ունի Լոս Անջելեսի ամերիկյան «USArmenianews.com» հայկական կայքը, առավելապես մեծ ներդրում ունի այստեղ խմբագիր Գայանե Մանուկյանը, ամբողջ խմբագրակազմը, բոլորին իմ շնորհակալությունն եմ հայտնում: Որ բացեցին այդ «Մանկավարժի անկյունը» և իմ թևերը բացեցին, որպեսզի ես կարողանամ գրել, նաև պարտավորվածության զգացում կա, որ ինձ սպասում են նյութեր ուղարկեմ: Ու այսպես Մարտակերտը դարձավ տեսանելի, չգիտեմ, մարդ կլինի՞, որ չիմանա այդ մասին: Կա նյութ, որ այդ կայքում երեսուն հազարից ավելի ընթերցող է ունեցել:
                  Մեզ մոտ այցելել է այս շնորհանդեսին գրող Լևոն Ադյանը, տիկին Էլմիրա Ադյանը, միաժամանակ Լոս Անջելեսից այստեղ է այցելել Նելլի Ավակովա Գրիգորյանը, ում հովանավորությամբ հրատարակվել է «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գիրքը: Կարելի է ասել, որ նրանց այցելությունը զուտ այս շնորհանդեսին մանակցելն է, որն ինձ համար պատիվ է, նաև մեր հասարակության, մեր շրջապատի համար, որ մարդիկ կարողացել են այդքան երկար տարածությունը կտրել, գալ մասնակցել, ասենք, ժամուկես կամ երկու ժամվա միջոցառման՝ դրանով իսկ ուշադրություն սևեռել ուսուցչուհու աշխատանքին:

                  Համլետ Մարտիրոսյան:
                  Բարեկամնե՛րս, ինձ հատկացված ժամանակի մեջ տեղավորվելու համար ներկայացրի միջոցառման ընդհանուր պատկերը, իսկ միջոցառումը լեցուն էր սիրով ու ջերմությամբ: Այսքանը, մինչ նոր հանդիպում:
                  2017-10-31

                  Comment

                  • Zhanneta
                    Մոդերատոր
                    • Oct 2017
                    • 515

                    Շատ հետաքրքիր հարցազրույց էր, տիկին Նատաշա: Հիացած եմ ՁԵՐ նվիրվածությամբ

                    Comment

                    • Նատաշա Պողոսյան
                      Մոդերատոր
                      • Jan 2019
                      • 1116

                      Վերջերս տարիների վաստակ ունեցող անծանոթ բժշկից նամակ ստացա՝ ուսուցչի աշխատանքի բարձր գնահատանքով:
                      Սկզբում չգիտեի՝ ով է նա, ինչ մասնագիտություն ունի: Բայց ինձ համար մեկն էր, ով երևաց իր ընթերցասիրությամբ, երբ գրեց, որ ցանկանում է իմ նոր հրատարակված գրքերից ունենալ: Իհարկե, չմերժեցի, շուտով գրքերս փոխանցվեցին իմ ֆեյսբուքյան ընկեր, Աշտարակում բնակվող Արտավազդ Սարգսյանին: Արդեն տեսանելի էր, որ մարդուն, ում չեմ ճանաչում, եթե հետաքրքրել են իմ գրքերը, ապա գովելի է երևույթը, որ մեր օրերում դեռ պահպանվում է գրքի հանդեպ սերը: Չնայած սահմանափակ էր հրատարակությունը, և ձգտում էի նվիրել նրանց, ովքեր տեղ էին գտել այդ գրքերում, բայց հարմար գտա նաև հասցնել այն մի քանի անծանոթ ընթերցասերների:
                      Բայց ահա ինձ անակնկալի բերեց նրա նամակը, ուղղակի հիացմունքով կարդացի այն, որտեղ տարիների հեռվից նա հիշում է իր ուսուցիչներին, նաև ինձ ուղղված գնահատողական խոսք կար. «Բարև Ձեզ, տիկի՛ն Նատաշա: 45 տարի առաջ եմ ավարտել Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը (ոսկե մեդալով): Ինձ բախտ է վիճակվել լինելու աշակերտը այդ տարիներին մեր մարզի լավագույն մանկավարժների՝ Գուրգեն Հայրապետյան (ֆիզիկա), Նիկոլայ Բաբայան (քիմիա), Լազր Թումանյան (մաթեմատիկա), Բորիս Բաղրյան (հայոց լեզու և գրականություն), Վլադիմիր Սարգսյան (պատմություն), Սերգեյ Խաչատրյան (ֆիզկուլտուրա), Էռնա Ակոպովնա (գերմաներեն), Տատյանա Խորենովնա (ռուսաց լեզու և գրականություն): Մի խոսքով՝ հրաշալի մասնագետների մի աստղաբույլ: Նրանց մեծ մասն այսօր չկան... Բայց, միևնույն է, ես նրանց հիշելու եմ ընդմիշտ... Գուցե դա գալիս է նաև նրանից, որ ծնվել եմ մանկավարժների՞ ընտանիքում և տեսել նրանց նվիրվածությունը իրենց գործին: Եվ երբ խոսակցություն է լինում մանկավարժների մասին, ես առաջինը հիշում և տեսնում եմ նրանց: Նաև՝ ծնողներիս...
                      Ուշադրությամբ հետևելով Ձեր ֆեյսբուքյան էջին, կարդալով Ձեր գրքերը՝ տեսնում եմ Ձեր նվիրվածությունը մասնագիտությանը, մեր երեխաների ճիշտ դաստիարակությանն ու կրթմանը: Տեսնում եմ Ձեր մայրական հոգատարությունը, արցախուհու հայրենասիրական կեցվածքը: Եվ որ շատ կարևոր է, չտեսա, որ զբաղվեք քաղաքականությամբ, դիմություն կամ ընդդիմություն խաղաք: Երանի~ յուրաքանչյուր ոք զբաղվեր միայն իր գործով և այն կատարեր ըստ պատշաճի, նվիրումով, ինչպես դա Դուք եք անում: ...Ցանկանում եմ, որ տասնամյակներ հետո էլ Դուք Ձեր աշակերտների հուշերում մնաք այնպիսին, ինչպիսին իմ հուշերում մնացել են իմ լավագույն ուսուցիչները»: Ես չէի կարող ինձ համար անծանոթ, բայց հոգիս ջերմությամբ լցրած անձնավորությանը բացեիբաց չասել շնորհակալություն, որ այդպես գնահատել գիտի ուսուցիչներին, որ այդքան գրագետ շարադրանքով կարողացավ զարմացնել ինձ, նաև գոհացուցիչ է, որ այս նամակը գրել է տարիների մասնագիտական փորձ ունեցող բժիշկը, ով կենսագրական հարուստ ճանապարհ է անցել ու միշտ էլ մնացել իր խղճին հավատարիմ:

                      Comment

                      • Մարիամ Սարգսյան.
                        Մոդերատոր
                        • Sep 2018
                        • 1023

                        Уважаемая Наташа Погосян!Ваше собеседование взволновало меня и очень затронуло.Читая Ваши строки, я вернулась в детство, в мои школьные годы, в мой класс ,парта, на которой сидела...И передо мной всплыли образы дорогих мне людей-моих учителей,моих педагогов Кироваканской средней школы имени А. С Пушкина(в Советское время Ванадзор назывался Кироваканом).Сосна Мария Давыдовна,Любовь Ивановна,Минасян Роза Никитична,Надежда Васильевна,Венера Сероповна,Джульетта Аршалуйсовна,Галуст Нерсесович,Магда Хореновна...Люди-давшие мне, моему поколению хорошее образование, вырастившие порядочных людей,хороших специалистов.Я горжусь ими,преклоняюсь перед именами, многих уже нет сегодня...Среди моих одноклассников, действующие и работающие во многих школах, сегодняшние учителя,врачи(Карен Погосян,врач-кардиолог,Сулейманян Ирина-журналист телеканала"Мир" и др.).
                        Чудное время, хорошие воспоминания. Благодаря Вам- дорогая, Наташа Погосян! Спасибо Вам, за прекрасные воспоминания и пережитые сейчас мною чувства.
                        Վերջին խմբագրողը՝ Մարիամ Սարգսյան.; 25-01-19, 01:24.

                        Comment

                        • Նատաշա Պողոսյան
                          Մոդերատոր
                          • Jan 2019
                          • 1116

                          Մարիամ Սարգսյան.-ի խոսքերից Նայել գրառումը
                          Уважаемая Наташа Погосян!Ваше собеседование взволновало меня и очень затронуло.Читая Ваши строки, я вернулась в детство, в мои школьные годы, в мой класс ,парта, на которой сидела...И передо мной всплыли образы дорогих мне людей-моих учителей,моих педагогов Кироваканской средней школы имени А. С Пушкина(в Советское время Ванадзор назывался Кироваканом).Сосна Мария Давыдовна,Любовь Ивановна,Минасян Роза Никитична,Надежда Васильевна,Венера Сероповна,Джульетта Аршалуйсовна,Галуст Нерсесович,Магда Хореновна...Люди-давшие мне, моему поколению хорошее образование, вырастившие порядочных людей,хороших специалистов.Я горжусь ими,преклоняюсь перед именами, многих уже нет сегодня...Среди моих одноклассников, действующие и работающие во многих школах, сегодняшние учителя,врачи(Карен Погосян,врач-кардиолог,Сулейманян Ирина-журналист телеканала"Мир" и др.).
                          Чудное время, хорошие воспоминания. Благодаря Вам- дорогая, Наташа Погосян! Спасибо Вам, за прекрасные воспоминания и пережитые сейчас мною чувства.
                          Հարգելի՛ Մարիամ Սարգսյան, ես ինքս էլ դպրոցական տարիներս եմ հիշել, իմ ուսուցիչներին, նաև Ձեր գրառումը առիթ տվեց հիշելու Վանաձորից Նինել Կոստանդյանի խոսքերը՝ ուսուցչի աշխատանքի բարձր գնահատմամբ: Ամեն անգամ նրա կողմից արժևորվում է ուսուցիչը, նա մեկն է, ով վաղուց ուշադրությանս է արժանացել ու դարձել իմ խոհերի իրական ու գեղարվեստորեն շնչավորված կերպարը: Երբևէ չեմ տեսել նրան, բայց ֆեյսբուքյան տարածքում ծանոթացա այդ ազնվագույն կերպարին, ով, չգիտեմ ինչու, միշտ իմ մտորումների մեջ է, ինձանից հեռու, բայց միշտ ինձ հետ: Նրա մի տողը, մի բառն անգամ ինձ հիացնում է, ու իմ թևերը թռիչքի են պատրաստվում երբեմն նրա մեկ բառից անգամ: Ու այս տողերում ես նրան եմ տեսնում, նաև շատ-շատ ուսուցիչների՝ գրականությանը, արվեստին նվիրված իրենց հայացքով, իրենց ազնիվ նվիրաբերմամբ, իրենց իսկ առաքելությամբ, իրենց վաստակած կյանքի իմաստով, որ վերագրել էր ինձ՝ ուսուցչուհուս:
                          «...Սիրում եմ Ձեր՝ գրականությանը, պոեզիային, արվեստին վերաբերող ՀԱՅԱՑՔԸ... Մարդու՛ն, բնությա՛նը, հայրենիքի՛ն, դպրոցին, Ձեր սաներին նվիրված ՀԱՅԱՑՔՆ ու ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ....Սիրում եմ Ձեր ունեցած, վաստակած ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ....Դուք մարդ եք, ԿԻՆ, ով տեսել ու տեսնում է ՏԱՌԱՊԱՆՔԸ...Սիրում եմ Ձեզ, սիրելի՛ Նատաշա ջան....Սիրում եմ և մնում եմ մշտապես նաև Ձեր տառապանքի ընկերը: Եվ փափագով սպասում այն բաղձալի օրվա գալուստին, երբ Արցախի երկինքը հար խաղաղ ու կապույտ կլինի և ծնված մանկանց համար «պատերազմ» ու «կրակոց» բառերը կթվան չեղած, չունեցած մի բան....Տա՛ Աստված...»:

                          Comment

                          • Նատաշա Պողոսյան
                            Մոդերատոր
                            • Jan 2019
                            • 1116

                            Մենք վաղուց անցել ենք դու-ի, բայց իրար երբևէ չենք տեսել: Հարազատական ու մտերմորեն միշտ Վանաձորից Նինել Կոստանդյանին զգում եմ իմ կողքին, նրա նամակներում ուսուցիչը մեծարվում է, նրա հայացքում ուսուցիչը կանգնած է բարության պատվանդանին: «Դու ՈՒսուցչի իսկական ԷՏԱԼՈՆ ես...Մեր օր օրի վատթարացող իրականության մեջ, իսկապես, դու, Նատաշա՛ ջան, Ճառագող Արևի Շող ես... ՀԱՑ ՈՒ ՋՐԻ, ՕԴԻ պես անհրաժեշտ ես այնտեղ, որտեղ ավելի շատ կարիք կա մարդկային կարեկցանքի, սիրո, հոգածության ու նվիրվածության: Քո բոլոր տողերի խոր իմաստներում տեսնում եմ մարդուն մա՛րդ տեսնելու ձգտումդ: Քեզ նման ուսուցիչը շատ արագ է ճանաչում դիմացինին, գրեթե անմիջապես, անգամ երբ նա չի խոսում, երբ լուռ կանգնած է: Քո բոլոր գրառումների, նյութերի մեջ, յուրաքանչյուր տողիդ նրբիմասների մեջ չխաթարված տեսակիդ եմ տեսնում: Զգացումներդ թղթին տալու ԱՐՎԵՍՏԻ մեջ հիանալի ձևող-կարող ես և հուզող ես, մտածելու առիթ տվող ես...Դու, որ գիտեմ, համոզվա՜ծ եմ, զգում եմ, ներքնատեսությամբ աչքիս դեմ են կարծես քո բոլոր դժվարին, անելանելիության եզրին կանգնած տեսակիդ ապրումներն ու տագնապները, լացախեղդ գիշերներդ: Ամեն հեռացող զինվորի կորուստը, անհայր երեխայի արցունքոտ աչքերը քո սեփական ցավն ու մրմուռն են, որ հասկանում եմ իմ հեռվից: Դու Կին ես, որ մի տեսակ ասես ազդարարում ես ԳԱԼՈՒՍՏ ու ՎԵՐԱԴԱՐՁ: Միտք ես ու երազանք, սիրելի՛ս...Քո կողքին ապրող մա՛րդը, աշակե՛րտը, քեզնո՛վ , քո գիտելի՛ք - զինանոցով սնվող մեկը պետք է, որ ձգտի, հասնի կատարելության, հայելացու՛մը մարդո՛ւ՝ պետք է որոնի ու քո միջոցով գտնի...Դու է՛լ զինվորի պես, դու է՛լ՝ զինվո՛ր, քո վտանգված տարածքին ԹԻԿՈՒՆՔ հանդիսացող եղելությու՛ն... Հաստատակամ ու ամու՛ր ՈՒսուցիչ, քո տեսակը թող Աստծո կամոք շատանա, որ երկրագունդը չընկնի իր հավասարակշռությունից, որ մարդկային չարությունը, ոխը, ձանձրույթն ու այլասերումը պակասի աշխարհից»:

                            Comment

                            • Մարիամ Սարգսյան.
                              Մոդերատոր
                              • Sep 2018
                              • 1023

                              Дорогая Наташа Погосян!Не зная Вас,мне кажется,что мы давно знакомы.Невозможно оставаться безразличным,когда читаешь Ваши строки.Особенно матери,отправившей в армию сына.Мой сын прослужил в Карвачаре.Не смыкая очей,не зная дней и ночей, провела я в молитвах о наших детях,стоявших на границе.Сначала произносила имена всех друзей моего сына,а в конце-имя моего сына.Бог услышал мои молитвы.Возвратясь со службы,мой сын и сегодня остался в рядах армии.Пусть наши границы будут незыблимы,наши сыновья-воины сильны и невредимы.Уважаемая Наташа Погосян,именно,подобные Вам матери ,нужны нам сегодня на границе,которые рядом с нашими солдатами несут вечную, важную, незаменимую службу.Поэтому,ни сикунды не сомневаясь, мы знаем, что такой народ невозможно сломить ,тем более,победить!Слава нашим воинам-солдатам на границе!

                              Comment

                              • Նատաշա Պողոսյան
                                Մոդերատոր
                                • Jan 2019
                                • 1116

                                Մարիամ Սարգսյան.-ի խոսքերից Նայել գրառումը
                                Дорогая Наташа Погосян!Не зная Вас,мне кажется,что мы давно знакомы.Невозможно оставаться безразличным,когда читаешь Ваши строки.Особенно матери,отправившей в армию сына.Мой сын прослужил в Карвачаре.Не смыкая очей,не зная дней и ночей, провела я в молитвах о наших детях,стоявших на границе.Сначала произносила имена всех друзей моего сына,а в конце-имя моего сына.Бог услышал мои молитвы.Возвратясь со службы,мой сын и сегодня остался в рядах армии.Пусть наши границы будут незыблимы,наши сыновья-воины сильны и невредимы.Уважаемая Наташа Погосян,именно,подобные Вам матери ,нужны нам сегодня на границе,которые рядом с нашими солдатами несут вечную, важную, незаменимую службу.Поэтому,ни сикунды не сомневаясь, мы знаем, что такой народ невозможно сломить ,тем более,победить!Слава нашим воинам-солдатам на границе!
                                Շնորհակալությամբ, շատ մեծ ընկալումով ու հպարտությամբ կարդացի Ձեր տողերը, հարգելի՛ Մարիամ: Նաև հարմար գտա իմ աշակերտուհու տողերը տեսանելի դարձնել այստեղ՝ հաստատելով, որ սահմանին մոտ որքան դժվար, նույնքան ամուր ենք կառչած այս հողին՝ ազնիվ նվիրումով մեր զինվորների ու նրանց մայրերի հանդեպ, մայրեր, ովքեր հաղթահարում են ամեն ինչ, անհամբեր սպասում իրենց որդիների վերադարձին:

                                «Երկար եմ մտածել, թե ինչ տողեր կարող եմ գրել մեր զինվորների մասին, ինչպես շնորհակալ լինեմ տուն, ընտանիք, սիրելի մարդիկ և նույնիսկ երեխաներ թողած ու սահմանում կանգնած տղաներին: Հարազատ եղբայրներս ծառայում են, և ես շատ հպարտ եմ, որ նրանք հայոց բանակում են: Աստծո օրհնությամբ ուզում եմ բոլորը ողջ-առողջ վերադառնան տուն, որպեսզի յուրաքանչյուր ծնող մեծ հպարտությամբ գրկի իր քաջ զավակին... Հոգումս լցված բառերն ու արցունքները շատ են, զգացմունքներս էլ` տարբեր ու իրար խառնված: Ծառայել է հայրս, հորեղբայրս, ծառայում են իմ թագավոր եղբայրները, ու դեռ հայրենիքի վերջնական խաղաղության համար ծառայելու է մի ողջ հայ ազգ: Ազգիս հայ զինվորները, բոլոր այն տղամարդիկ, որ ծառայում են հայրենիքին, այս փոքր երկրի մեծ թագավորներն են: Իմ համար դժվար չէ թողնել ու հեռանալ իմ ցեխոտ ու փոշոտ ծննդավայրից, սակայն հոգուս ամենանուրբ թելերով կապված եմ իմ Մարտակերտին: Յուրաքանչյուր արցախցի հերոս է, որ ապրում է այստեղ` գիտակցելով, որ կարող է պատերազմ լինի: Իսկ այն ողբ, լաց ու դժբախտություն է իր հետ բերում: Թող ոչ մի հայորդու արյուն չթափվի, չեմ ուզում աշխարհում լինեն պատերազմներ»:

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information