Ո՞վ է ուսուցիչը:

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Նատաշա Պողոսյան
    Մոդերատոր
    • Jan 2019
    • 1116

    Nelli Antonyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Խրատի ոգին բարին կատարելն ու ուսուցանելն է: Ով խրատ է տալիս, ինքը նույնպես պիտի գործով կատարի այն, այլապես խրատական խոսքերը ոչ մի զորություն չեն ունենա:
    Ով պատրաստվում է ուրիշներին խրատող լինել, նախ ինքը թող խրատ առնի ուրիշներից:
    Թեև իմաստունների խրատները խիստ են թվում, բայց հույժ օգտակար են, ինչպես որ բժիշկների դեղերը թեպետ դառն են, բայց առողջարար են հիվանդների համար:
    Խրատական գավազան է պետք նրանց, ովքեր չեն զգաստանում խրատական խոսքով. որովհետև ըստ առածի՝ ով խոսքն ականջով չի լսում, լսում է թիկունքով, երբ ծեծ է ուտում:
    Շնորհակալություն, հարգելի՛ Նելլի, տեղին են Ձեր բոլոր գրառումները և ուսուցանող, նաև հիշենք մեր դժվար առաքելությունը. . «Ուրիշին սովորեցնելու համար պահանջվում է ավելի շատ խելք, քան երբ ինքդ ես սովորում»։ Միշել Մոնտեն

    Comment

    • Zhanneta
      Մոդերատոր
      • Oct 2017
      • 515

      Հիանալի մեկնաբանություն.

      Comment

      • Նատաշա Պողոսյան
        Մոդերատոր
        • Jan 2019
        • 1116

        [ QUOTE=Zhanneta;72132]Հիանալի մեկնաբանություն.[/QUOTE
        Շնորհակալություն, հարգելի՛ Ժանետտա, միշտ էլ ուսուցչի մասին ասելիք ունենք:

        Սովորեցնելով ուրիշներին սովորում ենք մենք ինքներս:
        Սենեկա

        Comment

        • Նատաշա Պողոսյան
          Մոդերատոր
          • Jan 2019
          • 1116

          Ես մեկն եմ, ով գիրք է գրում իր աշակերտների մասին... «Մանկավարժի օրագիրը» դարձավ ինձ հարազատ ու շատ մտերիմ, որի երկու մասն է դեռ հրատարակվել, բայց այն ունի շարունակություն... Այդտեղ երկու պատերազմ տեսած, Արցախյան ազատամարտի տարիներին հայրենի օջախից բռնագաղթված, օտար ափերի սառնությունն իր վրա զգացած ու 95-ին հայրենադարձված և դասարանից դասարան մտնող ուսուցչուհուս անհանգիստ մտորումներն են, որ շարադրվել են մտքերը երբեմն՝ արցունքախառն, երբեմն՝ սարսափած, երբեմն՝ հուզախռով, երբեմն՝ ծիծաղկոտ...
          Այսօր էլ ես ամեն օր իմ կողքին զգում եմ նրա իսկ գոյությունը, այն օր օրի ստվարանում է, բացահայտում մանկավարժիս աշխատանքային գործունեությունը, իմ աշակերտների մտորումները, նախորդ օրերի մեր անհանգիստ ապրումները, որ ուղեկցվել են սահմանից եկող կրակոցների արձագանքներով, ապրիլյան պատերազմական օրերի սարսափներով, հայրենասիրական այն բոլոր դասերով, որ հաստատակամորեն մեզ գամել են արցախյան հողին, որն այսքան սուրբ է, նահատակների արյամբ ներկված:

          Comment

          • Նատաշա Պողոսյան
            Մոդերատոր
            • Jan 2019
            • 1116

            «Ո՞վ է ուսուցիչը» հարցի լավագույն արձագանքը դարձավ իմ «Մանկավարժի օրագիրը», որն ունի ընթացք ու շարունակություն, և դեռ անհայտ է այդ շարունակականության ավարտը, քանի դեռ մանկավարժիս համար տեսանելի են իմ դպրոցն ու այնտեղ դասավանդվող աշակերտները, ուսուցիչներն ու նրանց վարած դասերը, հայրենի սահմանակից բնակավայրիս ապրումներն ու մանկավարժիս անհանգիստ տվայտանքները... Սա գիրք է, որ դեռ պիտի գրվի, քանի դեռ հնարավորություն ունեմ իմ գրիչը ծառայեցնելու հանրությանը, ովքեր էլ նրանք լինեն, դա լինի իմ շրջապատում, իմ դպրոցում, իմ հայրենիքում, թե հայրենիքից դուրս՝ Սփյուռքում: Այս օրագիրն ինձ հարազատ դարձած դպրոցի նորօրյա կյանքն է, դասարանից դասարան մտնող ուսուցչի աշխատանքային գործունեությունը, ով մտահոգ է սերնդի վաղվա օրով, ընդհանրապես՝ նրա ճակատագրով: Սա գիրք է, որ բացում է ընթերցողի համար ուսուցչի գործունեության լայն տարածքներ: Այս գիրքը ազդարարում է ուսուցչի բարդ ու դժվարին աշխատանքը, որ բազում նրբություններ ունի՝ կախված աշակերտի ու ծնողի հետ ունեցած հարաբերություններից, որոնցից էլ ծնվում են ուսուցչի հանդեպ ակնածանքն ու այն դրական բոլոր որակները, որի պատասխանատուն հենց ինքն ուսուցիչն է՝ իր մանկավարժական ու հոգեբանական ճշմարիտ ուղղվածությամբ:

            Comment

            • Նատաշա Պողոսյան
              Մոդերատոր
              • Jan 2019
              • 1116

              Երբ դասարանում հարցրի աշակերտներին, թե կախարդական փայտիկ ունենալու դեպքում ի՞նչ կցանկանային…Աշակերտներից մեկը շքեղ տուն էր ուզում, մեկ ուրիշը` մեքենա, մի երրորդը` բարվոք կյանք…Եվ հանկարծ ՆԱ ձեռք բարձրացրեց, մտախոհ էր հայացքը, նաև` զարմացած…Ամենօրյա այն մեղմ ժպիտը քաշվեց դեմքից, ապա միանգամից հնչեց ՆՐԱ խոսքը, որ անակնկալի բերեց ինձ. «Ես կփորձեի այդ փայտիկով վերակենդանացնել մեր բոլոր զոհված ազատամարտիկներին»: Այդ օրը Ուսուցչի օրվան նվիրված համերգը Մարտակերտում կասեցվեց, մեր հասարակության համար այդ տոնական օրը բացվեց սարսռազդու բոթով: Ժամեր էի հաշվում, որ տոնական այդ օրն անցնի: Իսկ այն սահում էր կամաց, և ես փորձում էի արտաքուստ հանգիստ ու սիրով, շնորհակալական զգացումով ընդունել բոլորի ի սրտե ասված շնորհավորանքները, բայց արցունքներիս արտացոլանքում երևում էր ՆԱ, ում հիշում էի դեռ 5-րդ դասարանից: Լռության քողը պատում է դեմքս, այդ լռության մեջ սրբում եմ արցունքներս, տարիների հեռավորությունից հիշողությանս մեջ երևում է իմ բարեհամբույր աշակերտը, ով կախարդական փայտիկը ձեռքին` փորձում էր վերակենդանացնել զոհված ազատամարտիկներին, բայց ինքը չկարողացավ փրկվել:

              Comment

              • Մինասյան Նորա
                Մոդերատոր
                • Mar 2018
                • 859

                Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                Տեղին է Ձեր մտահոգությունը հարգելի՛ Պողոսյան: Ցավոք սրտի դպրոցներում դեռևս շատ մեծ թվով կիսագրագետ,ցածրորակ և մանկավարժությունից բավականին հեռու գտնվող ուսուցիչներ կան, որոնք իրավունք չունեն աշխատելու: Սակայն նրանք շարունակում են<< աշխատել >>և խանգարել մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը:
                Հարգելի Նաիրա, միանշանակ համամիտ եմ Ձեզ հետ: Այսօր, որոշ տնօրեններ էլ այդպիսի վայ ուսուցիչներին ավելի շատ տեղ են տալիս: Կարծում եմ պատճառը հասկանալի է:

                Comment

                • Նատաշա Պողոսյան
                  Մոդերատոր
                  • Jan 2019
                  • 1116

                  Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Նաիրա, միանշանակ համամիտ եմ Ձեզ հետ: Այսօր, որոշ տնօրեններ էլ այդպիսի վայ ուսուցիչներին ավելի շատ տեղ են տալիս: Կարծում եմ պատճառը հասկանալի է:
                  Վերջին ամիսների ընթացքում նկատել եմ, որ ի տարբերություն հայաստանյան դպրոցների՝ Արցախում ուսուցչի հեղինակությունը, նրա հանդեպ ծնողի, աշակերտի վերաբերմունքը բարձր մակարդակի վրա են, այստեղ ուսուցիչը գնահատված է առավելապես իշխանությունների կողմից, իսկ սա ուսուցչի մանկավարժական գործունեության հաջողության առաջին գրավականն է: Մեր դպրոցի օրինակով ասեմ, որ այստեղ պահպանված են ուսուցչի իրավունքները, համարյա բոլորս ապահովված ենք դասաժամերով: Ոչ մեկը, առանձնապես տնօրենը, երբևէ չի խախտել օրենքը, նա գիտի, որ իրավունք չունի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի հայտարարություն ներկայացնել կրթության բաժին՝ նոր մասնագետ դպրոց բերելու միտումով՝ առանց նույն մասնագիտությամբ դրույքից ցածր դասաժամեր ունեցող ուսուցչի համաձայնության: Երբևէ նման խախտումներ չեմ նկատել, երբ բոլորս էլ գիտենք, որ դասաժամերի սակավության դեպքում հաստիքով աշխատող մանկավարժները, որոնց աշխատանքը զուգահեռաբար հասնում է մեկ դրույքի, պարտադիր չէ, որ իրենց հասանելիք ութ դասաժամով ապահովվեն: Հասկանալի է, թե տնօրեններն այդտեղ ինչու են շահագրգռված նոր մասնագետներ աշխատանքի ընդունելու, բայց դրան հակառակ ընդամենը մեկ փաստ արձանագրեմ: Մեր դպրոցի տնօրենը, ով մաթեմատիկայի մասնագետ է, դասավանդում էր 12-րդ դասարանում, այս հունվարից կրճատվեցին նրա դասաժամերը, և դա նորմալ է ընկալվում մեր կոլեկտիվում, ամենևին նա նպատակ էլ չունի մեկ ուրիշ մասնագետից դասաժամեր վերցնելու, երբ նրանք հազիվ մեկ դրույքով ապահովված են:

                  Comment

                  • Նատաշա Պողոսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2019
                    • 1116

                    Սովորաբար «պետք է» կամ «պիտի» բառը գործածվում է որպես բայի հարկադրական եղանակի եղանակիչ՝ պետք է կատարես, պիտի իրագործի, պիտի հրաժարվի...Կարծում եմ, եթե «պետք է» բառի գործածությունը շատ չլիներ Հայաստանի կրթության և գիտության նախարարության նոր մշակած ուսուցիչների վարքագծի կանոնների մեջ, ապա վրդովմունք չէր առաջանա, թեկուզ առատ է նաև «պարտավոր է», «չպետք է» բառերի գործածությունը: Սովորենք մեղմ խոսել մանկավարժների հետ, երբ նրանք են այդ կանոնները սովորեցնում սերնդին, երբ հազարավոր նվիրյալներ կան դպրոցներում, ովքեր անաղմուկ տանում են իրենց կողքին վերևների միջնորդությամբ դպրոց մտած վայ ուսուցիչների ներկայությունը:

                    Comment

                    • Անահիտ Բաղդասարյան
                      Ավագ մասնակից
                      • Feb 2018
                      • 579

                      Հարգելի' Նատաշա Պողոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հետևյալը . <<Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ>>։

                      Comment

                      • Zhanneta
                        Մոդերատոր
                        • Oct 2017
                        • 515

                        Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի' Նատաշա Պողոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հետևյալը . <<Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ>>։
                        Ցանկալի է ,որ բոլորը մասնակցեն մեկնաբանությանը
                        Мне по душе следующее высказывание Льва Николаевича Толстого: «Если учитель имеет только любовь к делу, он будет хороший учитель. Если учитель имеет только любовь к ученику, как отец, мать, - он будет лучше того учителя, который прочел все книги, но не имеет любви ни к делу, ни к ученикам. Если учитель соединяет в себе любовь к делу и к ученикам, он - совершенный учитель».

                        Comment

                        • Zhanneta
                          Մոդերատոր
                          • Oct 2017
                          • 515

                          Շատ մարդիկ կարծում են, որ ուսուցիչը, - այն մարդն է, ով աշխատում է դպրոցում, համալսարանում, բայց, ըստ էության, ուսուցիչը նա է, ով բացում է դռները մեզ համար հասարակական կյանքում,ով փոքրիկ աղյուսներով է կառուցում մեր ապագան,օգնում է մեզ հասկանալ մարդկային նրբությունները: Մարդու ամենաառաջին ուսուցիչը ծնողներն են:Նրանք նախ սովորեցնում են քայլել, խոսել, գրել, հաշվել, ինչպես դրսևորել կյանքում: Շատ բան կախված է ծնողներից, հատկապես բնույթից, աշխարհայացքից և մշակույթից:

                          Comment

                          • Zhanneta
                            Մոդերատոր
                            • Oct 2017
                            • 515

                            Կարծում եմ վատ ուսուցիչ չկա,կա մոտեցում տարբեր:

                            Comment

                            • Նատաշա Պողոսյան
                              Մոդերատոր
                              • Jan 2019
                              • 1116

                              Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի' Նատաշա Պողոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հետևյալը . <<Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ>>։
                              Հետաքրքիր հարց է, հարգելի՛ Անահիտ Բաղդասարյան, շնորհակալ եմ Ձեզ, ինձ տարաք դեպի անցած օրերը: Հարցի շուրջը յուրաքանչյուր ոք կարող է իր կարծիքն արտահայտել, շատ տարողունակ է, բայց ուսուցիչն է, որ կարողանում է և՛ մատչելի ու դյուրին ձևով մատուցել իր նյութը, նաև նա մեկն է, ով մտնում է աշակերտի հոգու խորքը, նրան հուսադրում, ճանապարհ ցույց տալիս՝ ամենադժվար ապրումները հաղթահարելու...Որպեսզի վերացական չլինի խոսքս, մի փոքրիկ իրական պատմություն ներկայացնեմ:
                              Այդ օրը 11-րդ դասարանում աղաչական հայացքով, թևաթափ եղած` ինձ մոտեցավ աշակերտուհիս, զգացի, որ անհանգիստ է, օրեր առաջ նա հարազատ էր կորցրել: Թվաց` փորձում էր փրկության մի ելք գտնել ինձնից: Իմ հարցական հայացքին ի պատասխան` ինձ տվեց թղթին հանձնած մի քանի տողեր և ասաց. «Աշնան մասին եմ գրել, ուզում էի թեթևանալ, այդ թախծոտ օրերի մեջ փորձում էի մեղմացնել հոգուս ցավը, բայց չստացվեց»: Հայացքս հառեցի տողերին. «Թվում է` ուրվականի պես հետապնդում է ինձ ինչ-որ մեկը: Աշնանային քամին հետևիցս շոյում է վարսերս, մի փոքր շուրջս պտույտ տալիս, ապա կանգ առնում ճաքճքած ու սառած շուրթերիս: Նայում եմ փողոցով քայլող պատահական անցորդներին և փորձում նրանց մեջ իմ կյանքը վերաիմաստավորել, բայց քամին նորից ինչ-որ բան է շշնջում ականջիս` խլացնելով փողոցի աղմուկը... Միակ ընկերս աշունն է, բայց նրան էլ կորցնում եմ, իսկ այն վերքը, որ ապրում է իմ մեջ, նորից արթնանում ու շարունակում է բորբոքել հոգիս...»: /Սաիյան Դիանա /:
                              Անհագ սպասումով նա հետևում էր իմ արձագանքին, իսկ ես արտաքուստ չերևացող անհանգստությամբ ուզում էի օգնել նրան: Անսպասելի հնչեցին խոսքերս. «Եթե աշունը քեզ չօգնեց, ապա գրի՛ր. «Ինչ եմ զգում ես», այդ վերնագրի տակ շարադրի՛ր մտքերդ...»: Մինչ նա գրում էր, ես մտովի խոսում էի իմ ամաչկոտ և հուզված աշակերտուհու հետ. «Դու վստահեցիր ինձ, իսկ ես ուզում եմ անհանգիստ հոգուդ թարգմանը դառնալ, մեղմացնել ցավդ և ասել քեզ, որ հոգիդ դատարկես ու թեթևանաս, մտքերդ գրի՛ր, գուցե դրանով կարողանաս ազատվել քո մեջ աղաղակող ցավից: Թախիծդ գրկած` շարունակի՛ր ապրել, կյանքն իր ստվերոտ կողմերն ունի, ու միայն մարդն է, որ կարողանում է այն հաղթահարել, դու պիտի դիմակայես հոգուդ տառապանքին, գրի՛ր, որ հնարավորինս կարողանամ քեզ նորից գտնել »: Հապճեպ գրված նրա մի քանի տողերում արև փնտրող իմ աշակերտուհուն տեսա, նա արցունքոտ աչքերը սրբեց, ինձ հանձնեց թուղթը, որտեղ իր ապրումներն էին: Հաջորդ օրը շատ հանգիստ էր նա, և նորից ու նորից համոզվեցի, որ երբեմն անհատական ճիշտ մոտեցումն աշակերտի անձին ուսումնադաստիարակչական գործունեության ընթացում ապրեցնում է դեռահասին, թեթևացնում հոգին, և նման իրավիճակներում թղթին հանձնված գրավոր խոսքի միջոցով հոգին դատարկելն ու սփոփանքը դառնում են փրկության միջոց: Զգում եմ նաև, որ դրանով ուսուցիչ-աշակերտ հարաբերության մի նոր գեղեցիկ միություն է ամրագրվում, որտեղ կա փոխադարձ հասկացվածություն, ձևավորված հարգանք, կայուն վստահություն: Իսկ ուսուցչուհուս ուղղված «վարձատրությունը» նրա անկեղծ խոսքերն էին. «Դուք ուրիշ եք. այն, ինչ անում եք ինձ ու մյուսների համար, ուրիշ է...Հետևաբար ուրիշ է իմ` Ձեր նկատմամբ ունեցած վերաբերմունքը»:

                              Comment

                              • Անահիտ Բաղդասարյան
                                Ավագ մասնակից
                                • Feb 2018
                                • 579

                                Շնորհակալություն, սիրելի' Նատաշա։ Անչափ հուզիչ էր ձեր պատմածը։ Դուք ինձ համար նույնպես ուսուցիչ եղաք` պատասխանելով իմ հոգում ելևէջող ինչուին և ինչ-որ բանով ինձ սփոփեցիք։
                                Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բաղդասարյան; 23-01-19, 22:57.

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information