Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցչի դերը սովորողների ինքնուրույն ուսումնառության մեջ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ուսուցչի դերը սովորողների ինքնուրույն ուսումնառության մեջ

    Ժամանակակից կրթական աշխարհում գնալով մեծանում է սովորողների ինքնուրույն ուսումնառության դերը: Սա ենթադրում է, որ պատասխանատվությունը ուսուցչից անցնում է աշակերտին: Աշակերտներն սկսում են հասկանալ իրենց ուսումնառությունը, ավելի մոտիվացված են, ունեն ավելի բարձր ինքնարժևորում, քան մյուսները: Աշակերտների մոտ զարգանում են այնպիսի հմտություններ, որոնք օգնում են նրանց կիրառելու տարբեր ռազմավարություններ, կարծիք ձևավորելու համար օգտագործել սեփական գաղափարները: Ի վերջո, ինքնուրույն ուսումնառությունը ենթադրում է նաև բարձր ակադեմիական նվաճումներ: Սակայն այս գործընթացում ուսուցիչները ունեն կարևոր դեր: Առաջին հերթին ուսուցիչը պետք է օգնող պատվար ստեղծի աշակերտի համար: Նաև ամբողջ ընթացքում ուսուցիչը պետք է սովորողին մղի ինքնամշտադիտարկման՝ օգնելով նրանց օգտագործել ներքին և արտաքին հետադարձ կապ՝ ստուգելու նրանց կիրառած ռազմավարությունների արդյունավետությունն ուսումնառության նպատակներին հասնելու համար: Այստեղ շատ կարևոր է և´ ուսուցչի տված հետադարձ կապը, և´ սովորողի կողմից կատարվող ինքնագնահատումը: Ուսուցիչը պետք է կարողանա այնպիսի դասարանային աշխատանքներ պլանավորի, որոնք խթան կհանդիսանան ստեղծագործական մոտեցման և բազմազան տարբերակված առաջադրանքների համար, սովորողին հնարավորություն տալով սեփական աշխատանքը ներկայացնելու տարբեր եղանակներով, այդ թվում՝ տեսահոլովակների, գրավոր և բանավոր ներկայացումների միջոցով: Այստեղ կարևոր է նաև ուսուցչի նկատմամբ վստահությունը, որպեսզի սովորողը կարողանա կիսվել իր մտահոգություններով և դժվարություններով: Կարևոր է նաև ՏՀՏ-ի օգտակար դերը, որը բացի նյութի որոնման աղբյուր լինելուց, հաղորդակցման միջոց է ապահովում աշակերտների և սովորողների համար: Ուսուցիչը հետադարձ կապ տալով՝ կատարում է աշխատանքի գնահատում ողջ ընթացքում: Կարևոր է, որ ուսուցիչը օգնի սովորողին ճիշտ ընկալել և սահմանել ուսումնառության նպատակները:

  • #2
    Շատ արդիական թեմա եք ներկայացնում, շնորհակալություն:

    Comment

    • #3
      Աշակերտին ինքնուրույն ուսումնառության մղելու համար ուսուցիչ պետք է բավականաչափ համբերատար և հմուտ լինի, անընդհատ ուղղորդի, ոգևորի ու քաջալերի նրան:

      Comment

      • #4
        Ճիշտ եք նկատել հարգելի գործընկեր այդ հատկանիշները պետք է ունենա ուսուցիչը սովորողին ինքնուրույն ուսումնառության մղելու համար, բայց շատ կարևոր է նաև ուսուցչին վստահելը, սովորողը պետք է զգա ,որ ուսուցիչը հետաքրքրված է իր հաջողությամբ ,պատրաստակամ է իրեն օժանդակելու:

        Comment

        • #5
          Հարգելի Սարգսյան այսօրվա կրթական բարեփոխումներն անխուսափելիորեն առաջ են բերում ուսուցչի ստանձնած դերի փոփոխություն։ Հասարակական արմատական վերափոխումների հետևանքով որակապես փոխվել է սերունդը՝ նրա մտածողութունը, ձգտումները ու սպասելիքները և, ուրեմն, փոխվել են նաև կրթական խնդիրները,դրանց իրականացման պայմանները։ Ներկա սերնդի համար մերժելի է հրամայական, հեղինակապաշտական մոտեցումները, և դա հաշվի առնելով մենք ուսուցչակենտրոն ուսուցումից անցնում ենք դեպի աշակերտակենտրով ուսուցման։ Հանրակրթության հիմանական նպատակը երեխաներին ոչ միայն ապագա կյանքին նախապատրաստելը, այլ այսօրվա կյանքը հետաքրքիր և բովանդակալից դարձնելն է ։ Աշակերտը սովորում է ապրելով և վերապրելով դասի ամբողջ ընթացքը, նրա համար շատ կարևոր է ուսուցչի կողմից իրեն գիտելիք մատուցելու ձևը, ուսուցման գործընթացում իր ընդգրկվածության եղանակը, քան բուն գիտելիքն ինքնին։

          Comment

          • #6
            Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Աշակերտին ինքնուրույն ուսումնառության մղելու համար ուսուցիչ պետք է բավականաչափ համբերատար և հմուտ լինի, անընդհատ ուղղորդի, ոգևորի ու քաջալերի նրան:
            Ուսուցիչը լրացուցիչ նյութերով պետք է ձգտի զարգացնել սովորողի մտավոր կարողությունները, բանավոր խոսքի մշակույթը:

            Comment

            • #7
              Anna muradyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Ուսուցիչը լրացուցիչ նյութերով պետք է ձգտի զարգացնել սովորողի մտավոր կարողությունները, բանավոր խոսքի մշակույթը:
              Ուսուցիչը պետք է ուղղորդի, որ աշակերտները ճիշտ առոգանությամբ և արտահայտիչ, իմաստային դադարներով՝ պահպանելով գրական արտասանության հիմնական կանոնները ընթերցեն, որն էլ կնպաստի ճիշտ ընկալելուն:

              Comment

              • #8
                Ես ևս վերջին տարիներին սկսել եմ ուշադրություն դարձնել և կարևորել սովորողների ինքնուրույն ուսումնառությունը: Քանի որ ողջ կյանքում մարդը սովորում է, պետք է աշակերտը հենց դպրոցից սկսի ինքնուրույն ուսումնառությունը՝ սովորելով տարբեր մեթոդներ կիրառել: Որպես ուսուցիչ՝ ես սովորեցնում եմ այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ են սովորողին: Առաջին հերթին սովորողը պետք է կարողանա ինքնուրույն նպատակներ սահմանել, առաջնահերթությունները հասկանալ: Ուսումնառությունը և դրա անգամ փոքրիկ ձեռքբերումները մեծացնում են սովորողի ինքնավստահությունը, իր գործի նկատմամբ պատասխանատվությունը: Բայց սովորողն ընդօրինակելով ուսուցչին սկսում է սովորել, թե ինչպես պետք է պլանավորի սեփական աշխատանքը: Ուսուցչի դերն այստեղ ևս մեծ է, նա պետք է սովորողի կողքին լինի, օժանդակի իր ուղղորդումներով, մատնանշի այն հնարավոր ռեսուրսները, որոնցից սովորողը կարող է օգտվել: Բացի այդ, ուսուցիչը պետք է պարզի սովորողի ուսումնառության ոճը և տարբերակված այնպիսի առաջադրանքներ, որ մատչելի ու ոգևորիչ լինի սովորողի համար:

                Comment

                • #9
                  svetlana sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը

                  Հարգելի Սվետլանա, ուսուցիչների համար շատ կարևոր թեմա եք ընտրել: Ցանկանում եմ ավելացնել հետևյալը.
                  ուսուցիչները հաճախ կիրառում են աշակերտների ակտիվությունը խթանող հնարներ, և համարում են, որ իրենք կազմակերպեցին ինքնուրույն աշխատանք: Անկասկած, այդ հնարների կիրառմամբ նրանք սովորեցնում են աշակերտներին ինքնուրույն աշխատել,բայց այն դեռ ինքնուրույն աշխատանք չէ:
                  Նախ տեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում ,,ինքնուրույնություն,, և ,,ինքնուրույն աշխատանք,, արտահայտությունները: Ինքնուրույնությունը անհատի անձնային որակ է, իսկ ինքնուրույն աշխատանքը` ուսումնական աշխատանքի ձև:
                  Ինքնուրույնության և ինքնուրույն աշխատանքի միջև գոյություն ունի սերտ կապ: Ինքնուրույն աշխատանքը մի կողմից արդեն ձեռքբերված ինքնուրույնության արտահայտումն է, մյուս կողմից` ինքնուրույնության զարգացմանը նպաստող միջոց: Այսինքն` ինքնուրույն աշխատանքը նպաստում է ինքնուրույնության ձևավորմանը` որպես անհատի որակ:Ինքնուրույն աշխատանքները զարգացնում են սովորողների տրամաբանությունը, ճանաչողությունն ու ակտիվությունը:

                  Comment

                  • #10
                    Աշակերտներին ինքնուրույն դարձնելու նպատակ ունենալու դեպքում ուսուցիչն առաջին հերթին պետք է ստեղծի իր և աշակերտների միջև ամուր փոխհարաբերություններ, բարենպաստ միջավայր, կառուցի յուրօրինակ հենարան և աստիճանաբար ուսուցման գործընթացի պատասխանատվությունը փոխանցի նրանց: Վերջիններս, իրենց առջև դնելով նպատակ, կպլանավորեն որոշակի գործողություններ, կընտրեն ռազմավարություն և, ժամանակ առ ժամանակ, ստանալով ուսուցչի կողմից ուղղորդումներ, կկազմակերպեն իրենց ուսումնառությունը:

                    Comment

                    • #11
                      Հարգելի Սվետլանա, թեման շատ արդիական է:Ուսուցիչը պետք է այնպես դասավանդի,որ խրախուսվի աշակերտների արդյունավետ և ինքնուրույն ուսումնառությունը: Շատ կարևոր է աշակերտների մեջ ինքնուրույն սովորելու ձգտում ձևավորելը:Ինքնուրույն ուսումնառության շատ ռազմավարություններ կան, որոնք նյութի յուրացման հետ զուգահեռ ակտիվացնում են աշակերտներին:Աշակերտներին ինքնուրույն ուսումնառության մեջ հաջող ներգրավվածության համար անհրաժեշտ են ճանաչողական, մետաճանաչողական, հուզական հմտությունները: Այս հմտությունները կարևոր են սովորողի պատրաստվածության ձևավորման համար:Դրանք նպաստում են մտածող, ինքնուրույն սովորող անհատների ձևավորմանը, օգնում են աշակերտներին հասկանալ, հիշել, կիրառել հիմնական գաղափարներն ու տեղեկությունները:

                      Comment

                      • #12
                        Հարգելի Սվետլանա, երբեմն ուսուցիչը, կազմակերպելով սովորողների ուսումնական գործունությունը, չի խթանում նրանց ակտիվության զարգացմանը: Այդպիսի ուսուցչից աշակերտը կարող է օգնություն ստանալ առաջին իսկ դժվարության դեպքում: Այդպես աշակերտն այլևս առանձնապես ակտիվություն չի դրսևորում խնդիրների լուծման նպատակով ինքնուրույն ուղիների որոնման գործում: Աշակերտներին տրվում է պատրաստի արդյունքը, չնայած որ նա կարող է ինքնուրույն որոնել այն: Երբեմն էլ ուսուցիչը չի հետաքրքրվում, թե ինչպես է աշակերտը գրել հարցի պատասխանը, այլ սահմանափակվում է արդյունքների ճշտության ստուգումով, ինչը չի բարձրացնում աշակերտի հետաքրքրությունը առաջադրանքի կատարման համար տարբեր ուղիների որոնման գործում:

                        Comment

                        • #13
                          Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը

                          Հարգելի Ֆլորա, ավելացնեմ նաև, որ սովորողի մոտ պետք է զարգացնել անդրադարձ կատարելու և գնահատելու հմտություններ: Սովորողը անդրադարձ կատարել սովորում է հենց ուսուցչից դասերի ժամանակ, երբ ուսուցիչը մեկնաբանում է իր գործողությունների նպատակը և իրավիճակը գնահատելը: Գնահատման հմտությունները ևս զարգացնում է ուսուցիչը՝ սովորողների հետ գնահատման չափանիշներով թեստեր կազմելիս: Նաև կարևոր է ինքնուրույն ուսումնառության ընթացքում ժամանակ առ ժամանակ տրվող հետադարձ կապը, որպեսզի սովորողը հասկանա արդյո՞ք ճիշտ ուղիով է ընթանում: Մի շարք հմտություններ սովորողները ձեռք են բերում դասարանում համագործակցային ուսուցման մեթոդներով աշխատելիս: Սովորողը սովորում է ճիշտ տնօրինել իր ժամանակը, նաև կառավարել իր հույզերը, իսկ ինքնամոտիվացիան շատ կարևոր է այդ աշխատանքում: Երբեմն նաև խմբային աշխատանք եմ կազմակերպում, որտեղ սովորողները իրենք են իրենց մեջ բաժանում կատարվելիք աշխատանքը՝ տանը լրացուցիչ աշխատելու համար: Նրանք հասկանում են, որ խմբի աշխատանքի արդյունքը կախված է յուրաքանչյուրի ունեցած ներդրումից, ինչն էլ ավելի է մեծացնում աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը:

                          Comment

                          • #14

                            Հարգելի Սվետլանա, ինքնուրույն աշխատանքի հմտությունները չեն ծագում ինքն իրենց, դրանք անհրաժեշտ է ձևավորել և դրանում հսկայական դեր ունի ուսուցիչը: Երեխաների ինքնուրույնությունը զարգանում է աստիճանաբար, դաստիարակվում է դասից դաս, դասարանից դասարան:
                            Ինքնուրույն աշխատանքի համակարգված կազմակերպմամբ հնարավոր է հասնել այն բանին, որ երեխաները ճկուն և խորը յուրացնեն հասկացությունները, օրինաչափությունները, դաստիարակել նորը ճանաչելու ցանկություն և զարգացնել այն կարողությունները, որոնք պարտադիր են ինքնակրթության և ինքնակատատարելագործման համար:

                            Comment

                            • #15

                              Working...
                              X