Ուսուցչի աշխատանքի գնահատում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Ջ.Գրիգորյան
    Մոդերատոր
    • Dec 2017
    • 223

    #16
    Մինասյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ռուզաննա լավ թեմա եք առաջադրել, շնորհակալություն:
    Շատ կարևորում եմ ինքնագնահատումը, ինքնավերլուծությունը:
    Առաջարկում եմ մի քանի հարց մտորելու համար:

    1. Գոհ եք արդյո՞ք Ձեր դասից: Ինչու՞:
    2. Ի՞նչն ամենից շատ դուր եկավ:
    3. Ի:նչն այլ կերպ կանեիք: Ինչու՞:
    4. Ո՞ր աշակերտը Ձեզ զարմացրեց:
    5. Այս դասը սովորական դաս էր, թե՞ այն ավելի լավ կարելի էր նախապատրաստել:
    6. Հաճախ եք արդյո՞ք փոխում դասի տիպը, դասավանդման մեթոդները:
    7. Դասի ընթացքում դուք «մենակատար եք», թե՝ «դիրիժոր»:
    8. Դուք հեշտությա՞մբ եք աշխատում այս դասարանում:
    9. Այս դասարանի ո՞ր աշակերտն է հատուկ ուշադրություն պահանջում: Ինչպե՞ս եք դուք այդ խնդիրը լուծում:
    Հետաքրքիր էր, սակայն թերի: Ուսուցչի աշխատանքը բազմաբովանդակ է, ստեղծագործ, այն մտքի թռիչք է... Հետևաբար, յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պիտի տա իր գնահատականը: Եթե նա գոհ է իր դասից, հասավ իր առջև դրված նպատակին, ուրեմն բարձրորակ դաս էր, արդյունավետ: Ուսուցչի աշխատանքը նրա ներքին կուլտուրան է, խիղճը, պատասխանատվությունը երեխաների և իր հանդեպ:

    Comment

    • Ռուզաննա Ներսիսյան
      Մոդերատոր
      • Jun 2016
      • 262

      #17
      Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Ես էլ եմ համամիտ:

      Comment

      • Ռուզաննա Ներսիսյան
        Մոդերատոր
        • Jun 2016
        • 262

        #18
        Ուսուցչին գնահատելիս կարևորում եմ նաև տարվա ընթացքում նրա անցկացրած բաց դասերը, արտադասարանական միջոցառումները:

        Comment

        • Ջ.Գրիգորյան
          Մոդերատոր
          • Dec 2017
          • 223

          #19
          Ռուզաննա Ներսիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Ուսուցչին գնահատելիս կարևորում եմ նաև տարվա ընթացքում նրա անցկացրած բաց դասերը, արտադասարանական միջոցառումները:
          Այսօր ուսուցիչը գնահատանքի շատ կարիք ունի: Նրան ուղղված գովեստի խոսքը, շնորհակալագիրը, պատվոգիրը էլ ավելի են ոգևորում, խրախուսում նրան: Դրանք կարող են այնքան թևավորել, ուժ տալ ուսուցչին, որ արդյունքում ծնվեն նոր գաղափարներ, նոր մտահղացումներ: Ուսուցիչը պետք է միշտ ոգևորված և ուրախ աշխատի, որ նրա վարած դասերը բխեն սրտից, լինեն բարձրակարգ և արդյունավետություն ապահովեն:

          Comment

          • Մարգարյան Նաիրա
            Ավագ մասնակից
            • Jan 2018
            • 1540

            #20

            Շատ ճիշտ և տեղին է Ձեր խոսքը, սիրելի՛ Ջեմմա: Այո՛, գնահատված ուսուցիչն աշխատում է անմնացորդ նվիրումով, սիրով ու հաճույքով:Այսօրվա ուսուցչին պարզապես պետք է հասկանալ և արժևորել նրա կատարած դժվարին և անչափ կարևոր գործը:

            Comment

            • Մինասյան Լիլիթ
              Մոդերատոր
              • Feb 2018
              • 331

              #21
              Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հետաքրքիր էր, սակայն թերի: Ուսուցչի աշխատանքը բազմաբովանդակ է, ստեղծագործ, այն մտքի թռիչք է... Հետևաբար, յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պիտի տա իր գնահատականը: Եթե նա գոհ է իր դասից, հասավ իր առջև դրված նպատակին, ուրեմն բարձրորակ դաս էր, արդյունավետ: Ուսուցչի աշխատանքը նրա ներքին կուլտուրան է, խիղճը, պատասխանատվությունը երեխաների և իր հանդեպ:
              Հարգելի Գրիգորյան, առաջարկվող հարցերը վերջնական չեն և, իհարկե, յուրաքանչյուր ուսուցիչ կարող է ընտրել, ավելացնել, լրացնել, համաձայնել կամ չհամաձայնել դրանց հետ:

              Comment

              • Անահիտ Պետրոսյան
                Մոդերատոր
                • Apr 2018
                • 144

                #22
                Հարգելի Լիլիթ լիովին համաձայն եմ Ձեզ հետ:Այո,ուսուցիչը պետք է նաև յուրովի նայի այդ ամենին,չէ որ այդ իրավիճակի տերը ուսուցիչն է,և պետք է կարողանա իր ստեղծագործական մտքով նաև հասնել իր առջև դրված նպատակին:

                Comment

                • ԱՍՅԱ
                  Սկսնակ մասնակից
                  • Dec 2017
                  • 12

                  #23
                  Այո ,համամիտ եմ Ձեզ հետ:Ուսուցիչը նախ և առաջ պետք է կարողանա վերլուծել իր աշխատանքը,գտնի բացթողումները,ձեռքբերումները ներդնի հետագայում լավ արդյունքներ ստանալու համար:Շատ կարևոր եմ համարում նաև յուրաքանչյուր աշակերտի հնարավորություններն ու կարողությունները ճիշտ գնահատելը.իսկ դրա համար ուսուցիչը պետք է ճանաչի իր աշակերտին,ապրումակցի նրա հույզերին և տրամադրությանը:

                  Comment

                  • ԱՍՅԱ
                    Սկսնակ մասնակից
                    • Dec 2017
                    • 12

                    #24
                    Երբեմն հասարակությունը սխալ է ընկալում ուսուցչի առաքելությունը՝սահմանափակելով ուսուցչին զուտ ակադեմիական գիտելիքներ ներմուծողի կարգավիճակով:Սխալ է գնահատել ուսուցչի աշխատանքը զուտ դաս վարելու կամ պլանավորելու կարողությամբ:ՈՒսուցիչը մտավորական է,նա ավելի շատ առաքելություն ունի մարդ դաստիարակելու,քաղաքացի կրթելու,հասարակության գաղափարական հեղափոխականը լինելու,ուստի ուսուցչի գնահատողը պետք է լինի այդ նույն հասարակությունը,որտեղ ապրում է ուսուցիչը,իսկ նրա աշխատանքի լավագույն գնահատականը կլինի բարեկիրթ սերունդ ,լայնախոհ հասարակություն ունենալը:

                    Comment

                    • Ջ.Գրիգորյան
                      Մոդերատոր
                      • Dec 2017
                      • 223

                      #25
                      ԱՍՅԱ-ի խոսքերից Նայել գրառումը

                      Հարգելի Ասյա, շատ տեղին է ձեր նկատառումը այդ տեսանկյունից: Համամիտ եմ ձեր հետ:

                      Comment

                      • Ռուզաննա Ներսիսյան
                        Մոդերատոր
                        • Jun 2016
                        • 262

                        #26
                        Հարգելի գործընկերներ, պաշարների շտեմարանում տեղադրել եմ ուսուցչի գնահատման չափանիշներ:

                        Comment

                        • Մարգարիտա Ղազարյան
                          Ավագ մասնակից
                          • Jul 2018
                          • 364

                          #27
                          Ռուզաննա Ներսիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Իհարկե սխալ կլինի ուսուցչին գնահատել միայն դասալսումների հիման վրա։ Հիմա ես մշակում եմ ուսուցչի գնահատման չափանիշներ և շուտով կտեղադրեմ պաշարների շտեմարան։ Ասեմ , որ գնահատման չափանիշների մեջ ներառելու եմ նաև, թե ինչ չափով է ուսուցիչը մասնակից դպրոցի կյանքին, անգամ պետք է հաշվի առնել նրա հագուկապը։
                          Հարգելիներս, ուսուցիչն ամեն օր քննարկվում է այնքան ընտանիքներում, որքան աշակերտների հետ է շփվում: Նրան քննարկում են ոտքից-գլուխ՝ հագուստն ու սանրվածքը, պաճուճանքն ու պահվածքը, տակտն ու խոսքի կուլտուրան, հավասարակշռվածությունն ու հոգեկան առողջությունը: Իհարկե, այս ամենից առաջ, կարմիր թելի պես , աչքի պետք է զարնի ուսուցչի մասնագիտական վարպետությունը: Այնքա՜ն բաներ են անհրաժեշտ ուսուցչի կերպարն ամբողջացնելու համար: Յուրաքանչյուր անգամ ուսուցիչը պետք է դասարան մտնի այնպես, ինչպես արտիստն է բեմ բարձրանում... Ինչպես լավ դերասաննէ <<իրենով անում>> հանդիսատեսին, նվաճում դահլիճը, հանգունորեն, լավ ուսուցիչն անմիջապես նվաճում է դասարանը՝ մուտքի հետաքրքիր հնարով, հավատարիմ մնալով դասի փուլերին, ասելիքը տեղ հասցնելով՝յուրաքանչյուր երեխայի անհատականությունը հաշվի առնելով:
                          Շատ են, բավականին շատ են արժեհամակարգի այն գումարելիները, որոնցով պետք է չափեն ու կշռեն լավ ուսուցչին: Լավ ուսուցիչը պետք է փայլի մասնագիտորեն, կարողանա իմացածը փոխանցել, ուսուցանել, մղել ինքնուրույն աշխատանքի, և, ամենակարևորը՝ ճիշտ գնահատել: Ուսուցիչը չպետք է սայթաքի, չպետք է վրիպի՝ լավ բժշկի պես: այս ամենի հիմքում ընկած է սերը՝ երեխայի հանդեպ. անափ, անչափ, անսահման, անկեղծ սերը: Հենց ա՛յդ սերն է ուսուցչին մղում պատասխանատվության, ամենօրյա մտմտումների, որոնումների, վերջապես՝ ինքնազարգացման: Ու նորից յուրաքանչյուր դասի համար գլոխկոտրուկ դարձած բառերը՝ի՞նչ անել, ինչու՞ անել, ինչպե՞ս անել...Ամբողջացնեմ միտքս. ամենաանաչառ դատավորներն աշակերտներն են. նրանք են գնահատում , որի հիման վրա ստեղծվում է հասարակական կարծիք այս կամ այն ուսուցչի մասին:
                          Վերջին խմբագրողը՝ Մարգարիտա Ղազարյան; 22-10-18, 23:47.

                          Comment

                          • ԱՍՅԱ
                            Սկսնակ մասնակից
                            • Dec 2017
                            • 12

                            #28
                            Համամիտ եմ Ձեզ հետ,միայն ավելացնեմ,որ հաճախ ընտանիքներում ուսուցչի մասնագիտական որակների քննարկման մեջ այնքան են խորանում մեր հարգարժան ծնողները,որ մասնակից են դարձնում անգամ երեխաներին:Ուսուցիչը երեխայի համար իդեալ է,մարդ,որն անթերի է, միշտ ճիշտ է:Նրա ասածը երեխայի համար բացարձակ ճշմարտություն է ...Եվ երբ հանկարծ երեխան մասնակից է լինում խոսակցության,որտեղ քննարկվում կամ քննադատվում է ուսուցիչը,ուսուցչի վեհ և առաքինի կերպարը չքանում է...Ուստի պետք է քայլեր ձեռնարկել հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացման ուղղությամբ:

                            Comment

                            • Մարգարիտա Ղազարյան
                              Ավագ մասնակից
                              • Jul 2018
                              • 364

                              #29

                              Հարգելի Ասյա, համամիտ եմ Ձեզ հետ, սակայն գտնում եմ, որ ուսուցչի հեղինակության բարձրացումը առաջին հերթին ուսուցչից է կախված: Եթե չես սիրում քո գործը, ուրեմն չպետք է անես, օր առաջ պետք է գտնես քեզ հարիր աշխատանքը: Իսկ սիրով արված գործը միշտ էլ գնահատանքի է արժանի: եկեք խոստովանենք, որ րոպեներ հաշվող ուսուցչի համար դասը տապալված է, նման ուսուցիչը մտնում է ուսուցչանոց՝ այլայլված ու նյարդայնացած, հաճախ՝ հունից դուրս եկած...ու այդ տրամադրությամբ գնում է հաջորդ դասը վարելու:Իսկ սիրով արված գործը միշտ էլ գնահատանքի է արժանի: Ծնողները հիմնականոմ դժգոհ են լինում գնահատականից, ուսուցչի վերաբերմունքից: Հազվադեպ են լինում հանիրավի դժգոհություններ: ՈՒստի, պետք է աշխատենք գնահատել հնարավորինս անկողմնակալորեն՝ առատորեն կիրառելով ուսուցանող գնահատումը, հաշվի առնելով երեխայի հասակը/տարրական օղակ՝<<փոքր է>>, միջին օղակ՝ <<տագնապալի հասակ>>, ավագ դպրոց՝ << կայանում է>>/:Վերջապես, ուսուցիչն ուղեկից է երեխային՝ նրա կյանքի դպրոցական փուլում, ուրեմն երեխան միշտ կարող է հենվել ուսուցչին՝ որպես հուսալի պատվարի...Իսկ ուսուցիչներս պետք է համբերատար այգեպանի պես սպասենք մեր աճեցրած պտուղներին...Ասել կուզեմ, որ սիրով ու լավ արված գործը միշտ էլ գնահատելի է: Եկեք սիրենք մեր սաներին...ու... կգնահատվենք...

                              Comment

                              • Ներսեսյան
                                Մոդերատոր
                                • Mar 2018
                                • 1036

                                #30
                                Ուսուցչի հանդեպ վերաբերմունքի փոփոխության հարցում մեծ դեր ունեն սովորողների ընտանիքի անդամները։ Շատ հաճախ նրանք այնքան են խոսում ուսուցչի մասին ու հիմնականում բացասկան կարծիք են հայտնում, որ երեխան կանգնում է երկընտրանքի առաջ։ Ընտանիքի անդամների վերաբերմունքը ուսուցչի հանդեպ դպրոցում ազդում է սովորողի վարքագծի վրա բացասաբար։ Ծնողներին խորհուրդ եմ տալիս հեղինակավոր կարծիք չհայտնել ուսուցիչների մասին, սովորողը թող ինքը մտածի։
                                https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information