Մինասյան Լիլիթ-ի խոսքերից
Նայել գրառումը
Ուսուցչի աշխատանքի գնահատում
Collapse
X
-
Հետաքրքիր էր, սակայն թերի: Ուսուցչի աշխատանքը բազմաբովանդակ է, ստեղծագործ, այն մտքի թռիչք է... Հետևաբար, յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պիտի տա իր գնահատականը: Եթե նա գոհ է իր դասից, հասավ իր առջև դրված նպատակին, ուրեմն բարձրորակ դաս էր, արդյունավետ: Ուսուցչի աշխատանքը նրա ներքին կուլտուրան է, խիղճը, պատասխանատվությունը երեխաների և իր հանդեպ:
-
-
Ես էլ եմ համամիտ:Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումըՀետաքրքիր էր, սակայն թերի: Ուսուցչի աշխատանքը բազմաբովանդակ է, ստեղծագործ, այն մտքի թռիչք է... Հետևաբար, յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պիտի տա իր գնահատականը: Եթե նա գոհ է իր դասից, հասավ իր առջև դրված նպատակին, ուրեմն բարձրորակ դաս էր, արդյունավետ: Ուսուցչի աշխատանքը նրա ներքին կուլտուրան է, խիղճը, պատասխանատվությունը երեխաների և իր հանդեպ:
Comment
-
-
Այսօր ուսուցիչը գնահատանքի շատ կարիք ունի: Նրան ուղղված գովեստի խոսքը, շնորհակալագիրը, պատվոգիրը էլ ավելի են ոգևորում, խրախուսում նրան: Դրանք կարող են այնքան թևավորել, ուժ տալ ուսուցչին, որ արդյունքում ծնվեն նոր գաղափարներ, նոր մտահղացումներ: Ուսուցիչը պետք է միշտ ոգևորված և ուրախ աշխատի, որ նրա վարած դասերը բխեն սրտից, լինեն բարձրակարգ և արդյունավետություն ապահովեն:Ռուզաննա Ներսիսյան-ի խոսքերից Նայել գրառումըՈւսուցչին գնահատելիս կարևորում եմ նաև տարվա ընթացքում նրա անցկացրած բաց դասերը, արտադասարանական միջոցառումները:
Comment
-
-
Շատ ճիշտ և տեղին է Ձեր խոսքը, սիրելի՛ Ջեմմա: Այո՛, գնահատված ուսուցիչն աշխատում է անմնացորդ նվիրումով, սիրով ու հաճույքով:Այսօրվա ուսուցչին պարզապես պետք է հասկանալ և արժևորել նրա կատարած դժվարին և անչափ կարևոր գործը:Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումըԱյսօր ուսուցիչը գնահատանքի շատ կարիք ունի: Նրան ուղղված գովեստի խոսքը, շնորհակալագիրը, պատվոգիրը էլ ավելի են ոգևորում, խրախուսում նրան: Դրանք կարող են այնքան թևավորել, ուժ տալ ուսուցչին, որ արդյունքում ծնվեն նոր գաղափարներ, նոր մտահղացումներ: Ուսուցիչը պետք է միշտ ոգևորված և ուրախ աշխատի, որ նրա վարած դասերը բխեն սրտից, լինեն բարձրակարգ և արդյունավետություն ապահովեն:
Comment
-
-
Հարգելի Գրիգորյան, առաջարկվող հարցերը վերջնական չեն և, իհարկե, յուրաքանչյուր ուսուցիչ կարող է ընտրել, ավելացնել, լրացնել, համաձայնել կամ չհամաձայնել դրանց հետ:Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումըՀետաքրքիր էր, սակայն թերի: Ուսուցչի աշխատանքը բազմաբովանդակ է, ստեղծագործ, այն մտքի թռիչք է... Հետևաբար, յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պիտի տա իր գնահատականը: Եթե նա գոհ է իր դասից, հասավ իր առջև դրված նպատակին, ուրեմն բարձրորակ դաս էր, արդյունավետ: Ուսուցչի աշխատանքը նրա ներքին կուլտուրան է, խիղճը, պատասխանատվությունը երեխաների և իր հանդեպ:
Comment
-
-
Այո ,համամիտ եմ Ձեզ հետ:Ուսուցիչը նախ և առաջ պետք է կարողանա վերլուծել իր աշխատանքը,գտնի բացթողումները,ձեռքբերումները ներդնի հետագայում լավ արդյունքներ ստանալու համար:Շատ կարևոր եմ համարում նաև յուրաքանչյուր աշակերտի հնարավորություններն ու կարողությունները ճիշտ գնահատելը.իսկ դրա համար ուսուցիչը պետք է ճանաչի իր աշակերտին,ապրումակցի նրա հույզերին և տրամադրությանը:
Comment
-
-
Երբեմն հասարակությունը սխալ է ընկալում ուսուցչի առաքելությունը՝սահմանափակելով ուսուցչին զուտ ակադեմիական գիտելիքներ ներմուծողի կարգավիճակով:Սխալ է գնահատել ուսուցչի աշխատանքը զուտ դաս վարելու կամ պլանավորելու կարողությամբ:ՈՒսուցիչը մտավորական է,նա ավելի շատ առաքելություն ունի մարդ դաստիարակելու,քաղաքացի կրթելու,հասարակության գաղափարական հեղափոխականը լինելու,ուստի ուսուցչի գնահատողը պետք է լինի այդ նույն հասարակությունը,որտեղ ապրում է ուսուցիչը,իսկ նրա աշխատանքի լավագույն գնահատականը կլինի բարեկիրթ սերունդ ,լայնախոհ հասարակություն ունենալը:
Comment
-
-
Հարգելի Ասյա, շատ տեղին է ձեր նկատառումը այդ տեսանկյունից: Համամիտ եմ ձեր հետ:ԱՍՅԱ-ի խոսքերից Նայել գրառումըԵրբեմն հասարակությունը սխալ է ընկալում ուսուցչի առաքելությունը՝սահմանափակելով ուսուցչին զուտ ակադեմիական գիտելիքներ ներմուծողի կարգավիճակով:Սխալ է գնահատել ուսուցչի աշխատանքը զուտ դաս վարելու կամ պլանավորելու կարողությամբ:ՈՒսուցիչը մտավորական է,նա ավելի շատ առաքելություն ունի մարդ դաստիարակելու,քաղաքացի կրթելու,հասարակության գաղափարական հեղափոխականը լինելու,ուստի ուսուցչի գնահատողը պետք է լինի այդ նույն հասարակությունը,որտեղ ապրում է ուսուցիչը,իսկ նրա աշխատանքի լավագույն գնահատականը կլինի բարեկիրթ սերունդ ,լայնախոհ հասարակություն ունենալը:
Comment
-
-
Հարգելիներս, ուսուցիչն ամեն օր քննարկվում է այնքան ընտանիքներում, որքան աշակերտների հետ է շփվում: Նրան քննարկում են ոտքից-գլուխ՝ հագուստն ու սանրվածքը, պաճուճանքն ու պահվածքը, տակտն ու խոսքի կուլտուրան, հավասարակշռվածությունն ու հոգեկան առողջությունը: Իհարկե, այս ամենից առաջ, կարմիր թելի պես , աչքի պետք է զարնի ուսուցչի մասնագիտական վարպետությունը: Այնքա՜ն բաներ են անհրաժեշտ ուսուցչի կերպարն ամբողջացնելու համար: Յուրաքանչյուր անգամ ուսուցիչը պետք է դասարան մտնի այնպես, ինչպես արտիստն է բեմ բարձրանում... Ինչպես լավ դերասաննէ <<իրենով անում>> հանդիսատեսին, նվաճում դահլիճը, հանգունորեն, լավ ուսուցիչն անմիջապես նվաճում է դասարանը՝ մուտքի հետաքրքիր հնարով, հավատարիմ մնալով դասի փուլերին, ասելիքը տեղ հասցնելով՝յուրաքանչյուր երեխայի անհատականությունը հաշվի առնելով:Ռուզաննա Ներսիսյան-ի խոսքերից Նայել գրառումըԻհարկե սխալ կլինի ուսուցչին գնահատել միայն դասալսումների հիման վրա։ Հիմա ես մշակում եմ ուսուցչի գնահատման չափանիշներ և շուտով կտեղադրեմ պաշարների շտեմարան։ Ասեմ , որ գնահատման չափանիշների մեջ ներառելու եմ նաև, թե ինչ չափով է ուսուցիչը մասնակից դպրոցի կյանքին, անգամ պետք է հաշվի առնել նրա հագուկապը։
Շատ են, բավականին շատ են արժեհամակարգի այն գումարելիները, որոնցով պետք է չափեն ու կշռեն լավ ուսուցչին: Լավ ուսուցիչը պետք է փայլի մասնագիտորեն, կարողանա իմացածը փոխանցել, ուսուցանել, մղել ինքնուրույն աշխատանքի, և, ամենակարևորը՝ ճիշտ գնահատել: Ուսուցիչը չպետք է սայթաքի, չպետք է վրիպի՝ լավ բժշկի պես: այս ամենի հիմքում ընկած է սերը՝ երեխայի հանդեպ. անափ, անչափ, անսահման, անկեղծ սերը: Հենց ա՛յդ սերն է ուսուցչին մղում պատասխանատվության, ամենօրյա մտմտումների, որոնումների, վերջապես՝ ինքնազարգացման: Ու նորից յուրաքանչյուր դասի համար գլոխկոտրուկ դարձած բառերը՝ի՞նչ անել, ինչու՞ անել, ինչպե՞ս անել...Ամբողջացնեմ միտքս. ամենաանաչառ դատավորներն աշակերտներն են. նրանք են գնահատում , որի հիման վրա ստեղծվում է հասարակական կարծիք այս կամ այն ուսուցչի մասին:Վերջին խմբագրողը՝ Մարգարիտա Ղազարյան; 22-10-18, 23:47.
Comment
-
-
Համամիտ եմ Ձեզ հետ,միայն ավելացնեմ,որ հաճախ ընտանիքներում ուսուցչի մասնագիտական որակների քննարկման մեջ այնքան են խորանում մեր հարգարժան ծնողները,որ մասնակից են դարձնում անգամ երեխաներին:Ուսուցիչը երեխայի համար իդեալ է,մարդ,որն անթերի է, միշտ ճիշտ է:Նրա ասածը երեխայի համար բացարձակ ճշմարտություն է ...Եվ երբ հանկարծ երեխան մասնակից է լինում խոսակցության,որտեղ քննարկվում կամ քննադատվում է ուսուցիչը,ուսուցչի վեհ և առաքինի կերպարը չքանում է...Ուստի պետք է քայլեր ձեռնարկել հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացման ուղղությամբ:
Comment
-
-
Հարգելի Ասյա, համամիտ եմ Ձեզ հետ, սակայն գտնում եմ, որ ուսուցչի հեղինակության բարձրացումը առաջին հերթին ուսուցչից է կախված: Եթե չես սիրում քո գործը, ուրեմն չպետք է անես, օր առաջ պետք է գտնես քեզ հարիր աշխատանքը: Իսկ սիրով արված գործը միշտ էլ գնահատանքի է արժանի: եկեք խոստովանենք, որ րոպեներ հաշվող ուսուցչի համար դասը տապալված է, նման ուսուցիչը մտնում է ուսուցչանոց՝ այլայլված ու նյարդայնացած, հաճախ՝ հունից դուրս եկած...ու այդ տրամադրությամբ գնում է հաջորդ դասը վարելու:Իսկ սիրով արված գործը միշտ էլ գնահատանքի է արժանի: Ծնողները հիմնականոմ դժգոհ են լինում գնահատականից, ուսուցչի վերաբերմունքից: Հազվադեպ են լինում հանիրավի դժգոհություններ: ՈՒստի, պետք է աշխատենք գնահատել հնարավորինս անկողմնակալորեն՝ առատորեն կիրառելով ուսուցանող գնահատումը, հաշվի առնելով երեխայի հասակը/տարրական օղակ՝<<փոքր է>>, միջին օղակ՝ <<տագնապալի հասակ>>, ավագ դպրոց՝ << կայանում է>>/:Վերջապես, ուսուցիչն ուղեկից է երեխային՝ նրա կյանքի դպրոցական փուլում, ուրեմն երեխան միշտ կարող է հենվել ուսուցչին՝ որպես հուսալի պատվարի...Իսկ ուսուցիչներս պետք է համբերատար այգեպանի պես սպասենք մեր աճեցրած պտուղներին...Ասել կուզեմ, որ սիրով ու լավ արված գործը միշտ էլ գնահատելի է: Եկեք սիրենք մեր սաներին...ու... կգնահատվենք...ԱՍՅԱ-ի խոսքերից Նայել գրառումըՀամամիտ եմ Ձեզ հետ,միայն ավելացնեմ,որ հաճախ ընտանիքներում ուսուցչի մասնագիտական որակների քննարկման մեջ այնքան են խորանում մեր հարգարժան ծնողները,որ մասնակից են դարձնում անգամ երեխաներին:Ուսուցիչը երեխայի համար իդեալ է,մարդ,որն անթերի է, միշտ ճիշտ է:Նրա ասածը երեխայի համար բացարձակ ճշմարտություն է ...Եվ երբ հանկարծ երեխան մասնակից է լինում խոսակցության,որտեղ քննարկվում կամ քննադատվում է ուսուցիչը,ուսուցչի վեհ և առաքինի կերպարը չքանում է...Ուստի պետք է քայլեր ձեռնարկել հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացման ուղղությամբ:
Comment
-
-
Ուսուցչի հանդեպ վերաբերմունքի փոփոխության հարցում մեծ դեր ունեն սովորողների ընտանիքի անդամները։ Շատ հաճախ նրանք այնքան են խոսում ուսուցչի մասին ու հիմնականում բացասկան կարծիք են հայտնում, որ երեխան կանգնում է երկընտրանքի առաջ։ Ընտանիքի անդամների վերաբերմունքը ուսուցչի հանդեպ դպրոցում ազդում է սովորողի վարքագծի վրա բացասաբար։ Ծնողներին խորհուրդ եմ տալիս հեղինակավոր կարծիք չհայտնել ուսուցիչների մասին, սովորողը թող ինքը մտածի։
Comment
-
Comment