Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒսուցչի ձեռնարկ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #46
    hasmikchar-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գյուլնարա,
    Կրթության և ուսուցման նոր ձևերի մեջ ուզում եմ առանձնահատուկ նշել բանավեճերը, որոնք խթանում են սովորողի քննադատական մտածելակերպը։ Բանավեճերի միջոցով վեր է հանվում գիտելիքների պաշարը, զուգորդվում և փոխանակվում այլ գիտելիքներով, երեխաները ինքնադրսևորվում են, զարգացնելով հուզական և ճանաչողական ոլորտը։
    Շնորակալություն, համամիտ եմ իմ աշխատանքում կուսումնասիրեմ ձեր առաջարկած ձևերը, սակայն բանավեճը շատ եմ օգտագործում դասի նպատակին հասնելու համար:

    Comment


    • #47
      Չափորոշչը որպես պետական փաստաթուղթ է և անհրաժեշտ է լինի ցանկացած ուսուցչի սեղանին:Իսկ մնացած օժանդակ նյութերը ուսուցման գործընթացի մասն են կազմում:

      Comment


      • #48
        Նոր կրթության իրականացման նման փոփոխությունը մեծ մասամբ կախված է ուսուցիչների`տարաբնույթ մեդիամիջոցներով աշխատելու պատրաստակամությունից և նախաձեռնությունից:
        Դասագիրքը, ինչպես նախկինում, այսօր ևս ուսուցման հիմնական միջոցն է կավիճի կամ մարկերի հետ միասին: Առավել ժամանակակից մեդիան, այնպիսիք, ինչպիսիք են`տեսաերիզները, ձայներիզները, հեռուստատեսությունը, համակարգիչը արդեն մտել են կրթության գործընթացի մեջ, միաժամանակ չբացառելով դասավանդողների գոյությունն ու դասավանդման այլ միջոցները: Դասավանդողները պետք են լինեն ավելի կարևոր, քան ասենք այս կամ այն ուսումնական ձեռնարկը: Նրանք պետք է ուղղորդեն սովորողին երբ, ինչպես, որտեղ կիրառել այս կամ այն մեդիամիջոցը: Նրանք են ընտրում, ղեկավարում, հնարավորություն են տալիս միացնելու կամ անջատելու սարքավորումները, հարկ եղած դեպքում ինչ-ինչ բաներ են կրկնում, հարցեր են տալիս: Սա ամենևին էլ չի նշանակում, որ սովորողները տեղեկատվության պասիվ սպառողներ են: Մեդիան օգտագործելը ենթադրում է ակտիվ աշխատանք և մասնակցություն ուսուցման գործընթացի տարբեր փուլերում:

        Comment


        • #49
          Ժամանակակից տեխնոլոգիան սովորողների և ուսուցիչների համար ապահովում է հարուստ, բազմազան ուսումնական միջավայր: Մեր ժամանակներում կրթության հանդեպ պահանջները լավագույնս իրականացվում է մեդիա պայմաններում` անհատական համակարգչի առկայությամբ, քան ասենք ուսուցման հին տեխնոլոգիաների կիրառմամբ: Այնպիսի կարևոր իրողություն, ինչպես ասենք, համակարգիչների` միմյանց հետ կապն է, ոչ միայն ապահովում է տեղեկատվական մուտք, այլև մեծապես ուժեղացնում է կապի մեջ գտնվողների կոմինակցիոն հնարավորությունները: Ընդ որում, և տեղեկատվությունը, և կոմիկացիան ժամանակավրեպ են և անհրաժեշտ:

          Comment


          • #50
            Նոր տեխնոլոգիաները կառուցողական են երկու առումներով. մի կողմից դրանք «գիտելիքի գործիք» են, մյուս կողմից` ուսումնական հարուստ միջավայր: Այսուհանդերձ, նույնիսկ իդեալական կրթական միջավայրն անհնար է առանց կոնկրետ հանձնարարականների, ուղղորդման և աջակցության: Տարատարիք խմբերի ուսուցման հետ կապված խնդիրները, ժամանակի կամ, ասենք` մոտիվացիայի բացակայությունը չի կարող լուծվել առանց ուսուցչի կողմից արված հրահանգների և վերահսկողության: Այս տիպի ուսումնական գործընթացի դրականը «վերահսկողության պահպանումն» է:

            Comment


            • #51
              Եթե ավանդական ուսուման ընթացքում դասաավանդողների անելիքը սահմանումներ տալն է, համապատասխան մեթոդական աջակցություն ստանալը, հանդեսներ կազմակերպելն ու շնորհանդեսներ նշելը, մեդիամիջոցների ընտրությունն ու ուսումնական գործընթացի վերահսկողությունը, ապա այսօր ոչ միայն կրթական մոտեցումներն են նոր, այլ նաև ուսուցչի գործառույթներն են այլ: Նա պետք է կարողանա ուսուցումն իրականցնել տարածության մեջ, ընդ որում այդ ամենը պետք է հիմնված լինի ոչ թե իր` ուսուցչի, այլ սովորողի անհատական փորձի վրա, խթանի ինքնակառավարում և ինքնահսկողություն ուսուցման գործընթացում:

              Comment


              • #52
                Դասագործընթացում ուսուցչին վերապահված է լինել դիտորդ, խորհրդատու: Ուսուցիչը ժամանակը պետք է վերահսկի այնպես, որ կարողանա զբաղվել սովորողների ունակությունների ու հմտությունների վերլուծությամբ, ճանաչի նրանց անհատական խնդիրներն ու դժվարությունները, իրականացնի անհատական խորհրդատվություն, ուսուցման անհատական աջակցություն:

                Comment


                • #53
                  Աշխատանքը նպատակ է հետապնդում նպաստել կրթության որակի, սովորողների ակտիվության բարձրացմանը, միջանձնային հարաբերությունների մշակույթի ձևավորմանը, ուսուցման գործընթացն ակտիվ ու հետաքրքիր դարձնելուն, համագործակցային խմբերով աշխատելուն: Քննարկված են հա-մագործակցային մի քանի մեթոդներ

                  Comment


                  • #54
                    Հայաստանը լիիրավ ինտեգրվել է համընդհանուր տնտեսությանը, տարածաշրջանային քաղաքականությանը և համընդհանուր ջանքերին՝ իր քաղաքացիների կյանքի պայմանները բարելավելու և խաղաղությունը պահպանելու ու զարգացնելու նպատակով։ Հայաստանի դպրոցներն ու ուսուցիչները այսօր առնչվում են միանման խոչընդոտների։ Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք գիտակցում են, որ դասավանդման և ուսուցման հնացած ձևերը այլևս անկարող են ստեղծել ու զարգացնել գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Հետևաբար, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են դասավանդման և ուսուցման այլընտրանքային նոր մոտեցումները։

                    Comment


                    • #55
                      Դասավանդման խնդիրների լուծման նպատակով համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող միջոցներից մեկն է։

                      Comment


                      • #56
                        Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի՛ ուսուցիչներ, խնդրում եմ, կիսվեք ձեր փորձով։
                        Շնորհակալություն
                        Ուսուցչի ձեռնարկը միշտ էլ օգտակար է ուսուցիչների համար: Ինձ մոտ էլ գիրք գրելու մտահղացումը հանկարծակի էր ծագել դեռ տարիներ առաջ: Իմ նպատակն էր՝ համեստ նպաստս թողնել մանկավարժության ասպարեզում` դրանով իսկ փորձելով յուրատիպ ձևով ներկայացնել ուսուցչի բարդ ու պատասխանատու աշխատանքի նրբությունները, որով օգնած կլինեի հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչներին, ընդհանրապես` մայրենիի նվիրյալներին: Եվ 2013-ին ծնվեց իմ առաջին գիրքը՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկը, որ հրատարակվեց ԼՂՀ ԿԳ նախարարության երաշխավորությամբ ու ֆինանսական միջոցներով և շուտով բաժանվեց Արցախի դպրոցներին: Վերջին տարիներին այս օգտագործվում էր նաև Արցախի պետական համալսարանի բանասիրականում: Յուրաքանչյուր ձեռնարկ օգտակար է դասավանդողների համար, եթե այնտեղ նվիրում կա, ձգտում, մանկավարժական ուսանելի փորձ, որ ցանկանում ես այն փոխանցել ուսուցիչներին կամ սովորողներին:

                        Comment

                        Working...
                        X