Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցչի տաս պատվիրանները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ուսուցչի տաս պատվիրանները

    Հայտնի է Ջորջ Փոյայի «Ուսուցչի տաս պատվիրանները»
    Ցանկանում եմ ուսուցիչների՝ հատկապես մաթեմատիկայի ուսուցիչների, ուշադրությունը հրավիրել այդ 10 պատվիրանների վրա և ակնկալում եմ անկեղծ, աշխույժ քննարկում : Կարծում եմ դրանք, առավել ևս քննարկումից հետո , շատ օգտակար կլինեն ուսուցիչներին, հատկապես՝ երիտասարդ ուսուցիչներին…
    Եվ այսպես.
    Պատվիրան 1-ին.- «Հետաքրքրվեք ձեր առարկայով»
    Քննարկման համար բերում եմ (նաև հետագայում) հեղինակի ուղղորդող մեկնաբանությունը յուրաքանչյուր պատվիրանի վերաբերյալ…
    1.Գոյություն ունի դասավանդման միայն մի անխափան եղանակ, եթե ուսուցիչը հափշտակված է իր առարկայով, ապա հափշտակված կլինի նաև ամբողջ դասարանը: Այս դատողությունըպետք է , որ բավարար լինի որպեսզի ակնհայտ դառնա ուսուցչի առաջին և ամենագլխավոր պատվիրանը «Հետաքրքրվեք ձեր առարկայով»:
    2. Եթե առարկան Ձեզ չի հետաքրքրում, ապա հրաժարվեք դասավանդումից, որովհետև երբեք չեք կարողանա այն լավ շարադրել: Հետաքրքրությունը sine gua non*/ պարտադիր պայման/ է՝ միանգամայն այն անհրաժեշտ պայման, որը, սակայն, դեռևս բավարար չէ:
    Ամենաանկեղծ շահագրգռվածությունը և մեթոդական հնարքների առատություհը ձեզ չեն օգնի ուրիշներին լավ բացատրել այն, ինչն ինքներդ վատ եք հասկանում:

  • #2
    Ruben-ի խոսքերից Նայել գրառումը

    Ուսուցչի տասը պատվիրանները, ըստ Ջ. Պոյայի
    Պոյա.jpg
    1. Հետաքրքրվե՛ք ձեր առարկայով:
    2. Իմացե՛ք ձեր առարկան:
    3. Իմացե՛ք, թե որ ճանապարհով կարելի է ուսումնասիրել այն, ինչ ձեզ անհրաժեշտ է: Ուսումնասիրման լլավագույն ձևն է ինքնուրույն հայտնաբերելը:
    4. Կարողացե՛ք կարդալ աշակերտների դեմքերը: Ջանացե՛ք տեսնել, թե ինչ են սպասում նրանք ձեզնից, ըմռնել նրանց դժվարությունները, կարողացե՛ք ձեզ իրենց տեղը դնել:
    5. Մի՛ սահմանափակվեք մերկ տեղեկատվությամբ, ջանացե՛ք աշակերտների մոտ որոշակի ունակություններ, խելքի անհրաժեշտ կերտվածք և կանոնապահ աշխատանքի սովորություն զարգացնել:
    6. Ջանացե՛ք նրանց կռահել սովորեցնել:
    7. Ջանացե՛ք նրանց ապացուցել սովորեցնել:
    8. Հայտնաբերե՛ք ձեր խնդրում այն, ինչը կարող է ուրիշ խնդիրների լուծման ժամանակ պետք գալ-տվյալ կոնկրետ իրադրության խորքից ջանացե՛ք ընդհանուր մեթոդը երևան հանել:
    9. Մի՛ հայտնեք անմիջապես ձեր գաղտնիքը, թող աշակերտները փորձեն կռահել այդ գաղտնիքը, մինչև այն նրանց կհաղորդեք, թողե՛ք աշակերտներն իրենք հնարավորին չափ շատ բան գտնեն:
    10. Օգտագործե՛ք գլխի գցող ցուցումները, բայց ձեր կարծիքը մի՛ պարտադրեք:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ

    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

    Comment

    • #3
      Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
      Ուսուցչի տասը պատվիրանները, ըստ Ջ. Պոյայի
      [ATTACH=CONFIG]5700[/ATTACH]

      Էնդի Բամգարտների 10 պատվիրանները, որոնք ուսուցչի հաջողության գրավականն են

      1. Սովորելը դարձրու՛ ուրախ, ծիծաղաշարժ:
      2. Հաճու՛յք ստացիրքոաշխատանքից:
      3. Դրակա՛ն արտահայտվիր քո մասնագիտության մասին:
      4. Ուրախացի՛ր ամենափոքր հաղթանակների համար:
      5. Հոգա՛ քո աշակերտների մասին: Գնահատի՛ր նրանց մեջ գտնվելու հնարավորությունը: Հարգի՛ր նրանց:
      6. Մի՛ ձգտիր քայլել տրորված ճանապարհով, գտի՛ր քո ուղին:
      7. Մի վախեցիր սխալներից: Համարձակ նորարարության դիմի՛ր և սովորի՛ր սեփական սխալների վրա:
      8. Հետաքրքրություններ գտիր դպրոցից դուրս: Այդ կյանքով ապրիր նույնքա՛ն, որքան հաճույքով աշխատումես: Աշխատանքիտ մեջ ներգրավի՛ր ընտանիքիդ անդամներին ևընկերներիդ, ակնկալի՛ր նրանց օգնությունը:
      9. Գտի՛ր քո ղեկավարին և վստահելի անձին, քո սրտի ու հոգու ողջ գանձարանը ներկայացրու՛նրան:
      10. Մի՛ հուսահատվիր: Ուսուցման մեջ միշտ գոյություն ունի մի այլ տարբերակ:
      Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
      Ադոլֆ Դիստերվեգ

      https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

      https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
      Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

      Comment

      • #4

        Տոլստոյ, «Ո՞րն է ուսուցչի հիմնական անելիքը»

        Հատված Տոլստոյի «Ո՞րն է ուսուցչի հիմնական անելիքը» հոդվածից:
        Տոլստոյը այս ոչ մեծ հոդվածը գրել է 1909թ. սեպտեմբերի 14-ին, երբ նախապատրաստվում էր ուսուցիչների հետ հանդիպմանը: Հոդվածում Տոլստոյը մատչելի կերպով ներկայացնում է հոգևորի և բարոյականի ուսուցման սեփական փորձը: Գրողը պատմում է այն մասին, թե ինչպես է Յասնոյե Պոլյանում երեխաներին ներկայացրել քրիստոնեական պատվիրանները: Նա մասնավորապես խոսել է այն դժվարությունների մասին, որն ունեցել է բացատրելիս՝ ինչ ասել է սիրել Աստծոն, մերձավորին ու բոլոր մարդկանց: Տոլստոյը հասանելի կերպով ուսուցիչներին խորհուրդներ է տվել՝ ինչպես ներկայացնել Քրիստոսի պատվիրանները:

        Առաջինը՝ սերն է առ Աստված և դեպ մերձավոր:
        Տոլստոյը խորհուրդ է տալիս միշտ հիշել Աստծուն և նրա պատվիրանները, հաճախակի աղոթել: Աղոթել ոչ միայն առավոտյան և երեկոյան, այլ նաև այն ժամանակ, երբ խնդիրներ են առաջանում կամ անհրաժեշտ է լինում դիմակայել որևէ դժվարության:
        Երկրորդ խորհուրդ
        Չկռվել, չհայհոյել, չմեղադրել ու վատ բառեր չասել մարդկանց:
        Երրորդ խորհուրդ
        Չտանջել, այլ կարեկցել իրենից թույլ մարդկանց ու կենդանիներին:
        Չորրորդ խորհուրդ
        Չխեղդել հիշողությունն ու միտքը ծխախոտի, գինու, օղու մեջ, որովհետև խիղճը՝ հոգու ձայնը, խեղդվում է դրանց օգտագործումից:
        Հինգերորդ խորհուրդը ամոթի մասին է: Աղջիկների հետ ունեցած հարաբերություններում թույլ չտալ անել այն, ինչն ամոթ է:
        Գրողը բացահայտել է նաև հոգևորի մասին իր պատկերացումները: Հոգևոր զարգացում հնարավոր է ինքնամաքրվելով և հաղթահարելով այն խոչընդոտները, որոնք խանգարում են հոգևոր կյանքի կայացմանը:
        Այսպիսով, ըստ Տոլստոյի, ուսուցչի հիմնական անելիքը երեխաներին քրիստոնեական արժեքներ փոխանցելն է, իսկ գլխավոր խորհուրդը՝ ապրելն է Աստվածահաճո կյանքով, այսինքն՝ սիրո մեջ:
        Աղբյուրը՝ «Свободное воспитание» (1909, № 3)

        • #5
          Ruben-ի խոսքերից Նայել գրառումը
          Հայտնի է Ջորջ Փոյայի «Ուսուցչի տաս պատվիրանները»
          Ցանկանում եմ ուսուցիչների՝ հատկապես մաթեմատիկայի ուսուցիչների, ուշադրությունը հրավիրել այդ 10 պատվիրանների վրա և ակնկալում եմ անկեղծ, աշխույժ քննարկում : Կարծում եմ դրանք, առավել ևս քննարկումից հետո , շատ օգտակար կլինեն ուսուցիչներին, հատկապես՝ երիտասարդ ուսուցիչներին…
          Եվ այսպես.
          Պատվիրան 1-ին.- «Հետաքրքրվեք ձեր առարկայով»
          Քննարկման համար բերում եմ (նաև հետագայում) հեղինակի ուղղորդող մեկնաբանությունը յուրաքանչյուր պատվիրանի վերաբերյալ…
          1.Գոյություն ունի դասավանդման միայն մի անխափան եղանակ, եթե ուսուցիչը հափշտակված է իր առարկայով, ապա հափշտակված կլինի նաև ամբողջ դասարանը: Այս դատողությունըպետք է , որ բավարար լինի որպեսզի ակնհայտ դառնա ուսուցչի առաջին և ամենագլխավոր պատվիրանը «Հետաքրքրվեք ձեր առարկայով»:
          2. Եթե առարկան Ձեզ չի հետաքրքրում, ապա հրաժարվեք դասավանդումից, որովհետև երբեք չեք կարողանա այն լավ շարադրել: Հետաքրքրությունը sine gua non*/ պարտադիր պայման/ է՝ միանգամայն այն անհրաժեշտ պայման, որը, սակայն, դեռևս բավարար չէ:
          Ամենաանկեղծ շահագրգռվածությունը և մեթոդական հնարքների առատություհը ձեզ չեն օգնի ուրիշներին լավ բացատրել այն, ինչն ինքներդ վատ եք հասկանում:
          «Մտածել սովորեցնել» կարգախոսը նշանակում է, որ մաթեմատիկայի ուսուցիչը ոչ միայն տեղեկատվության աղբյուր պետք է ծառայի, այլ պարտավոր էջանալ նաև այդ տեղեկատվության օգտագործմանն ուղղված՝ սովորողների ընդունակությունները զարգացնել, նա իր աշակերտների մոտ պետք է աճեցնիմտածելու կարողություն, դրան վերաբերող ունակություններ, խելքի որոշակի կերտվածք։ Հնարավոր է` այդ նպատակն ավելի մանրամասն լուսաբանման կարիք ունի (դասավանդման հարցերին նվիրված իմ բոլոր տպագիր աշխատությունները կարող են նման լուսաբանում դիտվել)։ Այստեղ սակայն բավական է միայն երկու հանգամանք շեշտել:
          Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
          Ադոլֆ Դիստերվեգ

          https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

          https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
          Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

          Comment

          • #6
            Հարգելի Հեղինե, ես նախատեսել էի այդ տաս պատվիրանները միանգամից չդնել, ակնկալելով քննարկումներ...Այդպես էլ կշարունակեմ, չնայած թե միանգամից բոլորը բացվեց...Ուրախ եմ , որ դրան միացավ նաև Տոլստոյի «Որն է ուսուցչի հիմնական անելիքը» և Բամգարտների 10 պատվիրանները, որոնք ուսուցչի հաջողության գրավականն են: Հույսով եմ , որ օգտակար քննարկում կստացվի...
            Վերջին խմբագրողը՝ Ruben; 09-04-18, 18:41.

            Comment

            • #7
              Ruben-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Հեղինե, ես նախատեսել էի այդ տաս պատվիրանները միանգամից չդնել, ակնկալելով քննարկումներ...Այդպես էլ կշարունակեմ, չնայած թե միանգամից բոլորը բացվեց...
              Հարգելի՛ Ռուբեն, կարող ենք յուրաքանչյուր կետը առանձին քննարկել, կարծում եմ ծավալուն քննարկում կստացվի
              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
              Ադոլֆ Դիստերվեգ

              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

              Comment

              • #8
                Այդպես էլ մտածել եմ, հերթով կդնեմ Փոյայի մեկնաբանություններով...

                Comment

                • #9
                  Ruben-ի խոսքերից Նայել գրառումը
                  Այդպես էլ մտածել եմ, հերթով կդնեմ Փոյայի մեկնաբանություններով...
                  Սիրով կհետևեմ քննարկումներին, հարգելիս
                  Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                  Ադոլֆ Դիստերվեգ

                  https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                  https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                  Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                  Comment

                  • #10
                    Լեհ նշանարժավոր մանկավարժ Յանուշ Կորչակը գտնում էր,որ իսկակսն մանկավարժը նա է, ով երեխային սովորեցնում է.

                    Ոչ միայն սիրել,այլ նաև ատել,

                    Ոչ միայն հարգել, այլ նաև արհամարել,

                    Ոչ միայն համաձայնվել, այլ նաև բողոքել,

                    Ոչ միայն ենթարկվել, այլ նաև ապստամբել:

                    Ուսուցիչը կարող է սովորեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ինքն է սովորում, հենց նա դադարի սովորելուց,կդադարի ուսուցիչ լինելուց:

                    Ջոն Լոկ

                    Comment

                    • #11
                      Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
                      Տոլստոյ, «Ո՞րն է ուսուցչի հիմնական անելիքը»

                      Հատված Տոլստոյի «Ո՞րն է ուսուցչի հիմնական անելիքը» հոդվածից:
                      Տոլստոյը այս ոչ մեծ հոդվածը գրել է 1909թ. սեպտեմբերի 14-ին, երբ նախապատրաստվում էր ուսուցիչների հետ հանդիպմանը: Հոդվածում Տոլստոյը մատչելի կերպով ներկայացնում է հոգևորի և բարոյականի ուսուցման սեփական փորձը: Գրողը պատմում է այն մասին, թե ինչպես է Յասնոյե Պոլյանում երեխաներին ներկայացրել քրիստոնեական պատվիրանները: Նա մասնավորապես խոսել է այն դժվարությունների մասին, որն ունեցել է բացատրելիս՝ ինչ ասել է սիրել Աստծոն, մերձավորին ու բոլոր մարդկանց: Տոլստոյը հասանելի կերպով ուսուցիչներին խորհուրդներ է տվել՝ ինչպես ներկայացնել Քրիստոսի պատվիրանները:

                      Առաջինը՝ սերն է առ Աստված և դեպ մերձավոր:
                      Տոլստոյը խորհուրդ է տալիս միշտ հիշել Աստծուն և նրա պատվիրանները, հաճախակի աղոթել: Աղոթել ոչ միայն առավոտյան և երեկոյան, այլ նաև այն ժամանակ, երբ խնդիրներ են առաջանում կամ անհրաժեշտ է լինում դիմակայել որևէ դժվարության:
                      Երկրորդ խորհուրդ
                      Չկռվել, չհայհոյել, չմեղադրել ու վատ բառեր չասել մարդկանց:
                      Երրորդ խորհուրդ
                      Չտանջել, այլ կարեկցել իրենից թույլ մարդկանց ու կենդանիներին:
                      Չորրորդ խորհուրդ
                      Չխեղդել հիշողությունն ու միտքը ծխախոտի, գինու, օղու մեջ, որովհետև խիղճը՝ հոգու ձայնը, խեղդվում է դրանց օգտագործումից:
                      Հինգերորդ խորհուրդը ամոթի մասին է: Աղջիկների հետ ունեցած հարաբերություններում թույլ չտալ անել այն, ինչն ամոթ է:
                      Գրողը բացահայտել է նաև հոգևորի մասին իր պատկերացումները: Հոգևոր զարգացում հնարավոր է ինքնամաքրվելով և հաղթահարելով այն խոչընդոտները, որոնք խանգարում են հոգևոր կյանքի կայացմանը:
                      Այսպիսով, ըստ Տոլստոյի, ուսուցչի հիմնական անելիքը երեխաներին քրիստոնեական արժեքներ փոխանցելն է, իսկ գլխավոր խորհուրդը՝ ապրելն է Աստվածահաճո կյանքով, այսինքն՝ սիրո մեջ:
                      Աղբյուրը՝ «Свободное воспитание» (1909, № 3)
                      Շատ հետաքրքիր է, Հեղինե ջա՝ն, շնորհակալություն:

                      Comment

                      • #12
                        Ruben-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հայտնի է Ջորջ Փոյայի «Ուսուցչի տաս պատվիրանները»
                        Ցանկանում եմ ուսուցիչների՝ հատկապես մաթեմատիկայի ուսուցիչների, ուշադրությունը հրավիրել այդ 10 պատվիրանների վրա և ակնկալում եմ անկեղծ, աշխույժ քննարկում : Կարծում եմ դրանք, առավել ևս քննարկումից հետո , շատ օգտակար կլինեն ուսուցիչներին, հատկապես՝ երիտասարդ ուսուցիչներին…
                        Եվ այսպես.
                        Պատվիրան 1-ին.- «Հետաքրքրվեք ձեր առարկայով»
                        Քննարկման համար բերում եմ (նաև հետագայում) հեղինակի ուղղորդող մեկնաբանությունը յուրաքանչյուր պատվիրանի վերաբերյալ…
                        1.Գոյություն ունի դասավանդման միայն մի անխափան եղանակ, եթե ուսուցիչը հափշտակված է իր առարկայով, ապա հափշտակված կլինի նաև ամբողջ դասարանը: Այս դատողությունըպետք է , որ բավարար լինի որպեսզի ակնհայտ դառնա ուսուցչի առաջին և ամենագլխավոր պատվիրանը «Հետաքրքրվեք ձեր առարկայով»:
                        2. Եթե առարկան Ձեզ չի հետաքրքրում, ապա հրաժարվեք դասավանդումից, որովհետև երբեք չեք կարողանա այն լավ շարադրել: Հետաքրքրությունը sine gua non*/ պարտադիր պայման/ է՝ միանգամայն այն անհրաժեշտ պայման, որը, սակայն, դեռևս բավարար չէ:
                        Ամենաանկեղծ շահագրգռվածությունը և մեթոդական հնարքների առատություհը ձեզ չեն օգնի ուրիշներին լավ բացատրել այն, ինչն ինքներդ վատ եք հասկանում:
                        Միանգամայն համաձայն եմ, հարգելի՝ Ռուբեն, եթե ուսուցիչը չի սիրում առարկան, չի հետաքրքրվում , ինքնակրթությամբ չի զբաղվում, պետք է քաջություն ունենա հրաժարվել այդ գործից: Ուսուցիչը պետք է բիզնեսի չվերածի Աստծո կողմից շնորհված այդ գործը, անկախ սոցիալական վիճակից: Հույս, Հավատ, Սեր՝ ահա թե ինչ է պետք ուսուցչին:

                        Comment

                        • #13
                          Ամենաանկեղծ շահագրգռվածությունը և մեթոդական հնարքների առատությունը ձեզ չեն օգնի ուրիշներին լավ բացատրել այն, ինչն ինքներդ վատ եք հասկանում:
                          Այս դիտողությունն էլ պետք է որ բավարար լինի` ակնհայտ դարձնելու ուսուցչի երկրորդ պատվիրանը.”Իմացեք ձեր առարկան ”:
                          Ուսուցչին անհրաժեշտ է և հետաքրքրվել իր առարկայով , և գիտենալ այն: Հետաքրքրությունը ևս առաջին տեղն են մղում, քանի որ իսկական հետաքրքրության առկայության դեպքում դուք լավ հնարավորություններ ունեք` անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու համար, այն ինչ հետաքրքրության բացակայությունը, անգամ առարկային որոշ չափով ծանոթ լինելու դեպքում, հեշտությամբ բացառիկ վատ ուսուցիչներ է դաստիարակում:

                          Comment

                          • #14

                            Ուսուցիչը, ով չգիտի իր առարկան, հաստատ որակ չի ապահովի: Ուսուցիչը, ով հրաշալի տիրապետում է իր առարկային, կունենա լավ զարգացած, ունակ, առարկային գերազանց տիրապետող սաներ:

                            Comment

                            • #15
                              Ruben-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հայտնի է Ջորջ Փոյայի «Ուսուցչի տաս պատվիրանները»
                              Ցանկանում եմ ուսուցիչների՝ հատկապես մաթեմատիկայի ուսուցիչների, ուշադրությունը հրավիրել այդ 10 պատվիրանների վրա և ակնկալում եմ անկեղծ, աշխույժ քննարկում : Կարծում եմ դրանք, առավել ևս քննարկումից հետո , շատ օգտակար կլինեն ուսուցիչներին, հատկապես՝ երիտասարդ ուսուցիչներին…
                              Եվ այսպես.
                              Պատվիրան 1-ին.- «Հետաքրքրվեք ձեր առարկայով»
                              Քննարկման համար բերում եմ (նաև հետագայում) հեղինակի ուղղորդող մեկնաբանությունը յուրաքանչյուր պատվիրանի վերաբերյալ…
                              1.Գոյություն ունի դասավանդման միայն մի անխափան եղանակ, եթե ուսուցիչը հափշտակված է իր առարկայով, ապա հափշտակված կլինի նաև ամբողջ դասարանը: Այս դատողությունըպետք է , որ բավարար լինի որպեսզի ակնհայտ դառնա ուսուցչի առաջին և ամենագլխավոր պատվիրանը «Հետաքրքրվեք ձեր առարկայով»:
                              2. Եթե առարկան Ձեզ չի հետաքրքրում, ապա հրաժարվեք դասավանդումից, որովհետև երբեք չեք կարողանա այն լավ շարադրել: Հետաքրքրությունը sine gua non*/ պարտադիր պայման/ է՝ միանգամայն այն անհրաժեշտ պայման, որը, սակայն, դեռևս բավարար չէ:
                              Ամենաանկեղծ շահագրգռվածությունը և մեթոդական հնարքների առատություհը ձեզ չեն օգնի ուրիշներին լավ բացատրել այն, ինչն ինքներդ վատ եք հասկանում:
                              Հարգելի՛ Ռուբեն, շատ հետաքրքիր նյութ եք ներկայացրել, կարծում եմ, որ տեղին և ուսուցանող դիտարկում էր հատկապես այն երկրորդ համարի պատվիրանը, որ եթե ուսուցիչը չի հետաքրքրվում իր առարկայով, ապա չպետք է զբաղվի այդ գործով։ Շատ ճիշտ խոսքեր են։ Շնորհակալություն։

                              Comment

                              Working...
                              X