Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

    <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
    Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
    Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:

  • #2
    ՈՒԻԼՅԱՄ ԳԼՈՍՍԵՐ

    Ամերիկացի ժամանակակից մանկավարժության հիմնադիր, հոգեբան
    • Հոգեբանական խորհրդատվական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար
    • Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ
    • Թերապիա ռեալությամբ ինստիտուտի ստեղծող 05/03/2018
    Ուիլյամ Գլոսսեր (1925-2013) ծնվել է ԱՄՆ-ի Տրանսիլվանյա նահանգում: Պատանի հասակում զբաղվել է սպորտով, երաժշտությամբ: 19 տարեկանում Գլոսսերը ավարտել է ինստիտուտը քիմիկոս- ինժեների մասնագիտությամբ: Գրել է դիպլոմային աշխատանք ՛՛Կլինիկական հոգեբանություն ՛՛ թեմայով: 1953թվ.-ին, 28 տարեկան հասակում ստացել է Կեյզի համալսարանի բժշկության դոկտորի աստիճան: Աշխատել է մանկական գաղութում որպես հոգեբան: Դժվար դեռահասների հետ աշխատանքը օգնել է ստեղծելու իր սեփական մեթոդիկան՝ ՛՛թերապիա ռեալությամբ՛՛: 1957 թվ. ավարտելով Կալիֆորնիայի համալսարանը ձեռք է բերել իր նոր՝ մանկավարժի, որակավորումը և սկսած 1965թ-ից աշխատել է որպես խորհրդատու Կալիֆորնիայի դպրոցական կրթության համակարգում: 1968թ-ին Գլոսսերը Լոս Անջելեսի արվարձաններում ստեղծել է իր Ինստետուտը, որտեղ կիրառել է ստեղծած նոր մեթոդիկան: Գլոսսերի ժառանգությունը գիտակական աշխատանքների ցանկ
    • «Школы без неудач» (1975)
    • «Положительная склонность» (1976)
    • «Что Вы делаете?» (1980) • «Центры мозга» (1981)
    • «Теория контроля» (1984) • «Теория контроля в практике терапии реальностью» (1989)
    • «Качественная школа» (1990) • «Преподаватель качественной школы» (1992)
    Ինչու ՞ Գլոսսեր
    • Գիտական մոտեցում աշխատանքի նկատմամբ
    • Իրավիճակի համակողմանի վերլուծություն
    • Խնդիր ձևակերպելու և լուծելու կարողություն
    • Հետազոտական փորձարարական աշխատանք
    • Եզրահանգումների գալու ունակություն
    • Մոդելների և տեսությունների ստեղծում
    • Գիտական արդյունքների կիրառում կյանքում Մենք հիշում ենք 05/03/2018 այն ամենի ինչ կարդում ենք այն ամենի ինչ լսում ենք այն ամենի ինչ տեսնում ենք այն ամենի ինչ տեսնում ենք և լսում այն ամենի ինչ քննարկում ենք այն ամենի ինչ զգում ենք այն ամենի ինչ սովորեցնում ենք մեկ ուրիշի
    Ինչու ՞ Գլոսսեր
    • Հոգեբանությունից դեպի մանկավարժություն
    • Հասուն տարիքում ձեռք բերած հիվանդությունների, բազմաթիվ բարդույթերի իրական պատճառները դպրոցական տարիքում ունեցած անհաջողություններն ու ցածր ինքնագնահատականն է:
    • Դպրոցական անհաջող փորձը և ցածր ինքնագնահատականը բերում է գիտելիքների անբավարար մակարդակի և նպաստում անձի՝ որպես մասնագետի չկայանալուն, դա էլ կարող է առաջ բերել դեպրեսիա և այլ հիվանդագին երևույթներ:
    Ինչու ՞ Գլոսսեր
    Վեր հանած պրոբլեմների արդիականություն
    • Ժամանակակից հասարակությունը տառապում է բարդույթներ ունեցող, ինքնամփոփ, անվստահ, ընկճված քաղաքացիների առատությունից:
    • Լուծել այս խնդիրը, կրթել և հասարակությանը վերադարձնել ինքնավստահ, հաջողակ , բարձր մասնագիտական կարողություններ ունեցող քաղաքացիների, նշանակում է մեծ ծառայություն մատուցել համայն մարդկությանը Խնդիրների լուծմանը՝ ժամանակակից մոտեցում
    • Հաշվի առնելով ժամանակի և հասարակության պահանջները կարողանում էր ճկուն լինել, փոխել իր մոտեցումները, մեթոդները, կիրառել նոր, ժամանակակից մոդելներ:
    • Խնդիրների համանմանություն: Պրակտիկ գործունեություն Քիչ են այն գիտնականները, ովքեր կարող են հպարտանալ նրանով, որ կարողացել են նոր գիտական ուղղություն ստեղծել, Առավել քիչ են նրանք, ում հաջողվել է տեսությունը կիրառել կյանքում և ստանալ դրական արդյունք: Դրա համար ՝ նախ պետք է երկար ու բեղմնավոր կյանք ունենալ, ծառայել մարդկությանը, ունենալով հզոր միտք:
    Գրետա Տոնոյան

    Comment

    • #3
      ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

      Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է նաև որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։
      Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։
      Նա զուտ տեսաբան չէր (ինչպես Ռուսոն և շատերը), այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ (ինչպես Պեստալոցցին, Օուենը և ոմանք), դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին (նաև Սարդարի այգում դպրոցին հատկացված մի մեծ հողամաս), ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին (վարում, ցանում, ջրում, խնամում, հավաքում և այլն) և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ... Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։
      Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։
      Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույցը դարձավ 1869 թվականի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։
      Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում ... գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»... կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։ Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։

      Comment

      • #4
        Հարություն (Գևորգ) Մանուկի Ալամդարյան (հունվարի 25, 1795, Աստրախան, Ռուսական կայսրություն - հունիսի 5, 1834, Նոր Նախիջևան, Ռուսաստան), հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ (1828-1830):
        Ալամդարյանի համոզմամբ մանկավարժը ոչ թե «վարձկան» պաշտոնյա է, այլ «անձնուրաց հովիվ»։ Նա առաջարկել է դաստիարակության առաջադեմ ուղիներ, մերժել է ծեծը, աշակերտին կոպտելը համարել ուսուցչի անզորության հետևանք։ Ալամդարյանը գտնում էր, որ երեխայի ընդունակությունները պետք է զարգացնել աստիճանաբար՝ գնալով պարզից բարդը և առարկաների տեսական իմացությունն ամրապնդել գործնականորեն։ Նա մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական և բարոյակրթական աշխատանքների կանոններ։

        Comment

        • #5
          Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբերի 15, 1809[1], Քանաքեռ, Հայաստան[1] - ապրիլի 14, 1848[1], Երևան, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]) հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը. Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։
          Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են նախորդ դարերի մեծ մտածողների ու լուսավորականների (Ռուսո, Պեստալոցցի, Ֆրանկե) հայացքների հետնությամբ։ Ըստ Աբովյանի՝ ուսուցումը պետք է համապատասխանի մանկան հոգեկան կարողություններին և ժամանակի պահանջներին, տարվի ոչ թե սխոլաստիկ օրենքներով ու մեռած լեզվով, այլ՝ կենդանի խոսքով, զննական միջոցներով։ Աղջիկները պետք է կրթվեն տղաներին հավասար։ Աբովյանն սկզբում նպատակադրվել էր Հայաստանում ստեղծել գիտակաև միաբանություն՝ դպրոցով ու տպարանով, գավառներից հավաքել մանուկների, կրթել ու դաստիարակել նրանց և ապա ուսուցիչ-քահանայի պաշտոնով ուղարկել գյուղերն ու քաղաքները։ 1834 թ. Աբովյանը ծրագրել էր հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանայացուների, աղքատ ու որբ երեխաների և ունևոր դասի ու վաճառականների գավակների համար։ Երկրորդ կարգի դպրոցի սաները, հանրակրթական առարկաներին զուգընթաց ուսանելով արհեստներ, գյուղատնտեսություն և վերադառնալով ծննդավայր, նպաստելու էին տեղի տնտեսական կյանքի զարգացմանը։ Բոլոր դպրոցների ընդունակ շրջանավարտներն ուղարկվելու էին Եվրոպայի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։ 1836 թ. Աբովյանն առաջ է քաշել Հայաստանում մանկավարժական ինստիտուտ և ժողովրդական դպրոցներ բացելու հարցը։ Ավելի ուշ նա համոզվեց, որ անհրաժեշտ է հոգևորականությանը մեկուսացնել երեխաների դաստիարակությունից։ Աբովյանի ծրագրած դպրոցներում հավասարապես պիտի ընդունվեին հարևան ժողովուրդների երեխաները, որպեսզի լուսավորություն տարածեին իրենց ազգերի մեջ ևս։ Իր մանկավարժական գործունեությամբ, դասագրքերով («Նախաշավիղ կրթության», «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց», «Ամերիկա լիս քցիլը»), հոդվածներով ու գրություններով Աբովյանն առաջ է քաշել համընդհանուր գրագիտության խնդիրը, որ իրագործվելու էր ժողովրդական դպրոցների միջոցով։ Նա առաջարկել է ուսուցումը կապել երեխաների առօրյա աշխատանքային գործունեության հետ, դպրոցներին կից ստեղծել արհեստանոցներ ու փորձադաշտեր, պարբերաբար կազմակերպել բնարշավներ։ Երեխաների գեղագիտական դաստիարակությունը, գեղեցիկ արվեստները, հատկապես երաժշտությունն ու նկարչությունը համարել է անհատի հոգևոր վերափոխման կարևորագույն միջոց՝ պարտադիր բոլորի համար։

          Աբովյանի մանկավարժական գլխավոր երկը «Նախաշավիղ կրթության»–ն է՝ մեր իրականության մեջ հնչական եղանակով կազմված առաջին դասագիրքը, որում մարմնավորվել են մեծ մտածողի մանկավարժական հայացքներն ու սկզբունքները։ Աբովյանի հիմնական հոգսը հայրենիքի համար կրթված ու պիտանի քաղաքացիներ դաստիարակելն Էր։ Չհաշված առանձին հոդվածներ, «Նախաշավիղ կրթության»–ը գրողի կենդանության օրոք տպագրված միակ երկն է։ Սակայն ցարական պաշտոնեությունը և հայ հետադիմականները խափանել են գրքի գործածությունը։

          Comment

          • #6
            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
            Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
            Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:
            Մանկավարժությունը, երեխայի մեջ զարգացնելով ապագա մարդուն, չպետք է մոռանա, որ մանկությունը նույնպես կյանքի փուլ է և հաճախ նրա լավագույն փուլը:
            Ուշինսկի
            Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
            Ադոլֆ Դիստերվեգ

            https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

            https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
            Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

            Comment

            • #7
              Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
              Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
              Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:
              ՆԻԿՈՂԱՅՈՍ ԶՕՐԵԱՆ
              Նիկողայոս Զօրեան արեւմտահայ մանկավարժութեան առաջին մունետիկն է, ան ժողովրդավար մանկավարժ էր եւ կը պաշտպանէր հասարակ ժողովուրդի շահերը: Ան առաջին անգամ առաջ քաշած է երկսեռ ուսուցումը, չափազանց կարեւորելով կանանց կրթութիւնն ու դաստիարակութիւնը:
              Ան մանկավարժական եւ դաստիարակչական հարցերը ամփոփած է «Դաստիարակութեան գլխաւոր թերութիւնները» աշխատութեան մէջ:
              Ան վճրականապէս մերժած մարմնական պատիժները եւ առաջ քաշած է աշխատանքային, մտաւոր եւ բարոյական դաստիարակութեան միասնութիւնը:
              Ան ուսուցման գործընթացի յաջողութեան կարեւորագոյն գրաւականը համարած է ուսուցիչի անհատականութիւնը:
              Զօրեանի հայեացքները մինչեւ օրս չեն կորսնցուցած իրենց գիտական, կրթական դերն ու նշանակութիւնը:
              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
              Ադոլֆ Դիստերվեգ

              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

              Comment

              • #8
                Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
                Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
                Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:
                Հարգելի Վարդուհի հետաքրքիր թեմա եք ընտրել, կառաջարկեմ ուսումնասիրել Տաթևիկ Հովհաննիսյանի նյութը...,
                5 նշանավոր ուսուցիչներ, որոնք փոխեցին ավանդական կրթության մասին պատկերացումները

                http://hy.armscoop.com/2016/09/5-fam...tional-system/
                Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                Ադոլֆ Դիստերվեգ

                https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                Comment

                • #9
                  Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
                  Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
                  Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:
                  Կոնստանտին Դմիտրևիչ Ուշինսկի (ռուս.՝ Константин Дмитриевич Ушинский, փետրվարի 19, մարտի 3, 1823 Տուլա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22, 1870 հունվարի 3, 1871, Օդեսա, Ուկրաինա), ռուս դեմոկրատ-մանկավարժ, գիտական մանկավարժության հիմնադիր Ռուսաստանում, «ռուս ուսուցիչների ուսուցիչ»։
                  Ուշինսկու գիտամանկավարժական հետազոտություններում կարևոր տեղ է զբաղեցնում «Մարդը՝ որպես դաստիարակության առարկա» (1868-1869) աշխատությունը, որը համաշխարհային մանկավարժական մտքի նվաճումներից է։
                  Ուշինսկին մանկավարժության տեսության անկյունաքարը դարձրեց դաստիարակության ժողովրդայնության գաղափարը («Ժողովրդայնության մասին հասարակական դաստիարակության մեջ», 1857)։ Կարևոր արժեք են ներկայացնում նրա կազմած «Մանկական աշխարհ» (1861), «Մայրենի լեզու» (1864) ընթերցարանները, որոնք լայն տարածում ստացան ժողովրդական տարրական դպրոցներում և հիմք դարձան նոր դասագրքերի ստեղծման[2]:
                  Ուշինսկին կրթության և ուսուցման գործում առաջնակարգ տեղ է հատկացրել մայրենի լեզվին՝ որպես երեխայի մտավոր զարգացման բնական գործոնի։ Ըստ Ուշինսկու՝ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա դաստիարակության իր համակարգը, որի բովանդակությունն ու ուղղվածությունը պետք է որոշվի տվյալ ժողովրդի սոցիալ-տնտեսական և ազգային հետաքրքրություններով, պատմական զարգացման առանձնահատկություններով։ Նրա մանկավարժական համակարգի հիմքում ընկած է մարդաբանական սկզբունքը։
                  Մարդու ձևավորման գործում Ուշինսկին կարևորել է հիմնավոր ռեալական կրթությունը, մտավոր զարգացումը, ուսուցման կանոնավոր և հաջորդական բնույթը, մեծ տեղ է հատկացրել երեխաների բարոյական, աշխատանքային դաստիարակության հարցերին։
                  1947 թվականից ԽՍՀՄ-ում շնորհվել է Ուշինսկու մեդալ, որով պարգևատրվել են աչքի ընկնող ուսուցիչները և մանկավարժության բնագավառի այլ ակտիվ գործիչներ:
                  Ուշինսկու աշխատություններն առաջին անգամ հայերեն թարգմանվել են 1866 թվականին:
                  Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                  Ադոլֆ Դիստերվեգ

                  https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                  https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                  Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                  Comment

                  • #10
                    ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ

                    Գրիգոր Տաթևացին ուսուցանել է ավելի քան 300 աշակերտի, որոնցից են Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին, Մատթեոս Ջուղայեցին և ուրիշներ:
                    Առավել հայտնի են նրա «Գիրք հարցմանց», որտեղ հարց ու պատասխանի ձևով արծարծված են փիլիսոփայություն, կրոնա-աստվածաբանական, բնագիտական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ), «Գիրք քարոզութեան... », «Ոսկեփորիկ» , «Համառօտ լուծումն Պորփիւրի Ներածութեան»), «Լուծումն համառօտ ի տեսութիւնն Դաւթի Անյաղթի» երկերը, մի շարք փիլիսոփայական և աստվածաբանական մեկնություններ:
                    Գրիգոր Տաթևացին դաստիարակության գործում որոշիչ տեղ է հատկացրել ուսուցչին, խորհուրդ տվել մտավոր և բարոյական դաստիարակությունը զուգորդել ֆիզիկական դաստիարակության հետ:

                    Comment

                    • #11
                      Անտոն Սեմյոնովիչ Մակարենկո
                      1920 թվականին Պոլտավայի ժողովրդական կրթության նահանգային բաժինը Ա․ Ս․ Մակարենկոյին հանձնարարում է ղեկավարել Պոլտավայի մոտ գտնվող անչափահաս իրավախախտ երեխաների գաղութը։
                      Մակարենկոն ստիպված էր աշխատանքն սկսել չափազանց դժվարին պայմաններում։ Նոր հիմնարկության համար տրամադրվել էր անչափահաս հանցագործների նախկին գաղութի կիսախարխուլ շենքը։ Ամբողջ կահավորանքը հափշտակված էր, շենքի ապակիները հանված։ Աշակերտները, ում հետ պետք է աշխատեր Մակարենկոն, քրեական անցյալ ունեցող, անկարգապահ դեռահասներ ու պատանիներ էին։
                      Մեծ տոկունությամբ և մանկավարժական տակտով, մեծ հոգածություն ցուցաբերելով իր սաների նկատմամբ, իր ամբողջ եռանդը ներդնելով գաղութի դաստիարակչական և տնտեսական կյանքը բարելավելուն, Մակարենկոն կարողացավ երեխաներից ամուր, համերաշխ կոլեկտիվ ստեղծել, դաստիարակել աշխատանքը սիրող և աշխատել կարողացող քաղաղաքացիներ։
                      Բնութագրելով գաղութն ու դրա ղեկավարին՝ Գորկին գրում է.
                      <<Ո՞վ կարող էր այդքան անճանաչելիորեն փոխել, վերադաստիարակել հարյուրավոր երեխաների, ում այդքան դաժան և նվաստացուցիչ կերպով տրորել էր կյանքը: Գաղութի կազմակերպողն ու վարիչը Ա. Ս. Մակարենկոն էր: Նա անվիճելիորեն տաղանդավոր մանկավարժ է: Գաղութի սաներն իսկապես սիրում են նրան և խոսում նրա մասին հպարտության այնպիսի տոնով, կարծես իրենք են ստեղծել նրան>>:

                      Comment

                      • #12
                        Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
                        Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
                        Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:
                        Հարգելի Հովհաննիսյան, լիովին համամիտ եմ Ձեզ հետ, ավելացնեմ, որ յուրաքնչյուր մանկավարժ պետք է օրինակ լինի իր սաների համար: Եթե բժիշկը բուժում է մարմինը, ապա մենք՝ մանկավարժներս, գործ ունենք հոգու հետ: Ինչքան աշակերտներ կան, որ կարիք ունենե սիրո ու ջերմության, որովհետև զերծ չեն մնացել ընտանեկան ու սոցիալական գործոններից:Մենք շատ զգույշ պիտի լինենք, որ հանկարծ չկոտրենք նրանց:

                        Comment

                        • #13
                          Հետաքրքիր թեմա եք ընտրել,սիրելի' Հովհաննիսյան:

                          Չի կարելի փոքրիկ մարդու հոգևոր աշխարհը հանգեցնել միայն ուսման: Եթե մենք ձգտենք այն բանին, որ երեխայի բոլոր ուժերը կլանվեն դասերով, կյանքը նրա համար կդառնա անտանելի: Նա պետք է լինի ոչ միայն դպրոցական, այլև ամենից առաջ մարդ՝ իր բազմակողմանի հետաքրքրություններով, պահանջմունքներով, ձգտումներով:/ Սուխոմլինսկի

                          Comment

                          • #14
                            Կոնֆուցիոսը համարվում է չինացի առաջին փիլիսոփան և կոնֆուցիականության հիմնադիրը։ Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ, ովքեր գրի էին առնում Ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները։ Կոնֆուցիոսի գլխավոր աշխատությունը կոչվում է «Լուն Յու» («Զրույցներ և դատողություններ»): Կոնֆուցիոսը հիմնականում ուշադրություն է դարձնում մարդու, նրա բնության ու էության, բարոյական ինքնակատարելագործման, դաստիարակության, ինչպես նաև հասարակության կառավարմանը վերաբերող հարցերին: Նա ցանկանում էր կրթությունը հասանելի դարձնել բոլորի համար: Նա հավատում էր,որ բոլոր մարդիկ ի վիճակի են ինքնակրթության միջոցով գիտելիք ձեռք բերել:
                            Ես լսում եմ ու մոռանում,
                            Ես տեսնում եմ ու հիշում,
                            Ես անում եմ ու հասկանում
                            :

                            Comment

                            • #15
                              Գրետա ջան, շնորհակալություն թեմային անդրադառնալու համար, ինձ մնում է երկու կարևոր դիտարկումների մասին գրել, որ կատարել է անվանի մանկավարժ- հոգեբանը:

                              Հոգեբանությունից դեպի մանկավարժություն՝

                              Working...
                              X