ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Վ. Հովհաննիսյան
    Մոդերատոր
    • Jan 2018
    • 1375

    Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծնողները զավակներին որպես անբան են ծնում, իսկ ուսուցիչները՝ նրանց բանական դարձնում: Ծնողները զավակներին միայն ապրել են տալիս, իսկ ուսուցիչները՝ լա՜վ ապրել:
    Կեցցե՜ս Նելլի ջան, խոսքերիդ մեջ ճշմարտության տոկոսը շատ է: Վերջերս մի հետաքրքիր նկար-ցուցանակ տեսա, ու այն ուզում եմ ներկայացնել.
    29472684_204781696791082_8273512668992634880_n.jpg կարծում եմ ասելիք կա ահագին սրա մեջ:

    Comment

    • Վ. Հովհաննիսյան
      Մոդերատոր
      • Jan 2018
      • 1375

      Ֆրիդրիխ Ադոլֆ Վիլհելմ Դիստերվեգ
      Diesterweg,_Friedrich_Adolph_Wilhelm.jpg
      Նա եղել է գերմանական ժողովրդական ուսուցչության առաջնորդը, ՝«գերմանացի ուսուցիչների ուսուցիչը» առաջին ուսուցչական ընկերությունների և միությունների կազմակերպիչը: Նա ձգտել էժամանակակից կրթությունը վերակառուցել առաջավոր գաղափարների հիմունքներով, ժողովրդական ուսուցիչներին զինել գիտելիքներով և մանկավարժական վարպետությամբ, պաշտպանել նրանց քաղաքացիական իրավունքները:
      Ուսուցչի հասարակական դիրքը
      Դիստերվեգի հասարակական-մանկավարժական գործունեության մեջ մեծ տեղ է գրավում ուսուցչի նյութական և իրավական վիճակի բարելավման համար նրա տարած պայքարը: 1859 թվականին «Մանկավարժական տարեգրքի» առաջաբանում նա գրում է.
      Ով ցանկանում է, որ ժողովուրդը երջանիկ լինի և լավ դաստիարակվի, նա պետք է ընդունի, որ այդ նպատակին հասնելու առաջին և անխուսափելի պայմանն է ուսուցիչների դաստիարակությունն ու կրթությունը և նրանց այնպիսի դիրքը, որը համապատասխանում է նրանց կարևոր պարտականություններին... Դուք ցանկանում եք հոգ տանել ձեր երեխաների մասին՝ ուրեմն հոգ տարեք այն մարդկանց վիճակի բարգավաճման մասին, ում վստահել եք նրանց դաստիարակությունը:
      - «

      Ուսուցչի կյանքի պայմանների լավացումը, Դիստերվեգի կարծիքով, նրան հնարավորություն կտա էլ ավելի անձնվիրաբար նվիրվելու իր գործին և մանկավարժի մասնագիտության նշանակությունը բարձրացնելու թե՛ բնակչության, և թե իր սեփական աչքերում:
      Դիստերվեգը ուսուցչի կոչումը համարում էր ամենակարևորը և նշում, որ ժողովրդին դաստիարակողները պետք է լինեն ազգի լավագույն մարդիկ: Նա ձգտում էր հենց ուսուցիչների մեջ արթնացնել իրենց քաղաքացիական իրավունքների գիտակցումը, առաջարկում էր նրանց միավորվել հատուկ կազմակերպություններում՝ պայքարել սեփական մասնագիտական շահերը պաշտպանելու, ինչպես նաև մանկավարժական փորձի փոխանակաման ու ինքնակրթության համար:

      Ուսուցիչների պատրաստումը
      Դիստերվեգը ուսուցիչների պատրաստմանը մեծ նշանակություն էր տալիս: Նա պահանջում էր, որ ուսուցիչների կրթությունը չսահմանափակվի միայն ապագա ուսուցիչներին գիտելիքներ հաղորդելով, այլ գիտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջացնի նրանց մոտ:
      Դիստերվեգը մեծ ուշադրություն էր դարձնում սեմինարիայում մասնագիտական առարկաների դրվածքին: Ուսուցչի գիտելիքները երեխայի ֆիզիոլոգիայի և հոգեբանության մասին նա անհրաժեշտ նախապայման էր համարում դաստիարակության և ուսուցման հիմունքները հասկանալու համար:
      Ապագա ուսուցիչներ պատրաստող ուսումնական հիմնարկում, Դիստերվեգի կարծիքով, դասավանդումը լիովին պետք է կառուցված լինի տեսականի և գործնականի սերտ միասնության հիման վրա:
      Ապագա ուսուցիչների ուսուցումը բաժանվում է տեսականի և գործնականի. այսինքն՝ նրանք իրենք սովորում են և պետք է սովորեն ուսուցանել: Այս երկու կողմերը անքակտելի ձևով կապված են:

      Դիստերվեգի մանկավարժական վարպետությունը և նրա համախմբած մանկավարժական կոլեկտիվի համերաշխ աշատանքը նպաստեցին նրա գլխավորած հիմնարկները դնելու բարձր մակարդակի վրա: Դիստաերվեգի ժամանակակիցները վկայում էին, որ նրա ղեկավարությամբ կրթություն ստացած ուսուցիչները, ինչպես իրենց ընդհանուր պատրաստությամբ, այնպես էլ դպրոցը հրաշալիորեն ճանաչելու տեսակետից, զգալիորեն տարբերվում էին գերմանական մյուս սեմինարիաների շրջանավարտներից: Նա մեծ ուշադրություն էր դարձնում իր ուսանողների կարիքներին ու հետաքրքրող հարցերի բավարարմանը, քանի դեռ նրանք գտնվում էին սեմինարիայում, իսկ ավարտելուց հետո՝ նրանց հետ սերտ կապ էր պահում: Դիստերվեգը նրանցից շատերի հետ նամակագրություն ուներ և պրակտիկ աշխատանքների վերաբերյալ նրանց միշտ ցուցումներ էր տալիս:
      Դիստերվեգի դաստիարակած ուսուցիչների սերունդը համակված էր ժողովրդի նկատմամբ ջերմ համակրանքով, իրենց համոզմունքների համար պայքարելու պատրաստակամությամբ, դեպի գիտելիքները ունեցած ձգտումով և լիակատար մանկավարժական խանդավառությամբ:

      Ուսուցչին ներկայացվող պահանջները
      Այնտեղ, ուր դպրոցական գործը ընկած վիճակում է, մեղավոր է ուսուցիչը, որտեղ այն լավ է դրված, պարտական է ուսուցչին: Ուսուցիչը դպրոցի համար նույնն է, ինչ արևը՝ տիեզերքի, նա աղբյուր է այն ուժի, որ շարժման մեջ է դնում ամբողջ մեքենան: Այդ մեքենային ուժ և շարժում տվողը ուսուցիչն է:

      Ուսուցման գործընթացում մանկական ինքնագործունեության զարգացումը, աշակերտներին գիտելիքներով զինելը Դիստերվեգը հնարավոր էր համարում միայն ուսուցչի ղեկավար դերի պայմաններում: Ուսուցման մեջ նա մեծ նշանակություն էր տալիս հստակ մշակված պլանին և լավ դասագրքին: Լավ ուսուցիչը պետք է կատարելապես տիրապետի իր առարկային և սիրի իր մասնագիտությունն ու երեխաներին:
      Դիստերվեգը հսկայական նշանակություն էր տալիս ուսուցչի ինքնակրթությանը: Նա մեծ նշանակություն էր տալիս ուսուցիչներին գործնական մանկավարժության ունակություններով ու հմտություններով զինելուն:
      Անհնար է ուրիշին տալ այն, ինչ դու չունես, և անհնար է զարգացնել, դաստիարակել և կրթել ուրիշներին, եթե ինքդ զարգացած, դաստիարակված ու կիրթ չես:

      Ես գտնում եմ, որ միայն այն ժամանակ կարելի է բարձրացնել ժողովրդական դպրոցը և դրա հետ մեկտեղ բարձրացնել ողջ ժողովրդական կրթությունը, երբ ժողովրդական ուսուցիչները հաղորդակից դառնան ընդհանուր մարդկային կրթությանը և ամբողջ կյանքի ընթացքում աշխատեն ավելի ու ավելի լրացնել իրենց կրթությունը:

      Դիստերվեգը մեծ նշանակություն էր տալիս ուսուցչի անձնական օրինակին.
      Ես տանել չեմ կարողանում այն ուսուցիչներին, ովքեր դպրոցից դուրս են գտնվում անմիջապես, երբ հնչում է զանգը: Նրանք կարող են գիտելիքներ ունենալ, բայց հուսալի մարդիկ չեն երեխաների դաստիարակության համար:

      Ըստ Դիստերվեգի՝ լավ ուսուցիչն ամենից առաջ պետք է կատարելապես տիրապետի իր առարկային, սիրի երեխաներին ու դասավանդումը և այն պետք է այնպես կազմակերպի, որ նրանց մեջ ձգտում առաջ բերի դեպի գիտելիքները:
      Ամեն մի ճշմարիտ ուսուցման մեջ միացած են երեք գործոններ. գործի գիտենալը, սերը գործի և աշակերտի նկատմամբ, մանկավարժական ընդունակությունները: Ուսուցման այդ երեք կողմերը ուսուցչի անձնավորության մեջ միանում են որպես մի ամբողջական ներդաշնակություն, որը և աշակերտի վրա ունենում է եռակի ազդեցություն, դրա շնորհիվ նա իմանում, սիրում է այն, կամք և ուժ է ստանում՝ ճշմարտության հասնելու և նրան ծառայելու համար:

      Comment

      • Վ. Հովհաննիսյան
        Մոդերատոր
        • Jan 2018
        • 1375

        Սիրելի ուսուցիչ.
        <<Դու ստանձնել ես բարձր պարտականություն` օգնել սերունդներին պահպանվել որպես բնության ստեղծած տեսակ, մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դու ինքդ` քո երկրի պատմության մասնիկն ես, երկրիդ մշակույթը, լեզուն ու սովորությունները: Ամենքի մեջ թողնելով քո մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները, աննկատ դառնում ես հայրենիքիդ ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը: Քո կերպարով ամբողջական է դառնում ապրածդ ժամանակը: Քո աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը>>:
        Սիրելի գործընկերներ. <<ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐ>>-ի կողքին կարող են տեղ գտնել նաև մեր պաշտելի ուսուցիչները, որոնց շնորհիվ մենք էլ առաձնորդվեցինք գիտության հարուստ գանձարան, ճանաչեցինք լույսն ու լույսի արժեքը, առանց որի մարդը ոչինչ է: Թող երկնային բոլոր գանձերը սփռվեն Ձեզ վրա, իսկ երկրային գանձերը Ձեր առջև պարտավոր ենք փռել մենք` Ձեր աշակերտները, ովքեր այսօր էլ հիշում ու սիրում են Ձեզ:

        Comment

        • Էլեոնորա Հովհաննիսյան
          Մոդերատոր
          • Jan 2018
          • 1517

          Մաշտոցը 405-ին ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորում է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որի առաջին նախադասությունը նաև մեսրոպատառ առաջին նախադասությունն էր.
          Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։

          Comment

          • Վ. Հովհաննիսյան
            Մոդերատոր
            • Jan 2018
            • 1375

            Արցախցի նշանավոր մանկավարժը
            Ժորա Գրիգորյան
            zhora-grigoryan.jpg

            Բնության երևույթների ու կենդանի օրգանիզմների հանդեպ մեծագույն սիրով ու նվիրվածությամբ լցված հայտնի մանկավարժը Ուլուբաբից է, ով Արցախում հայտնի է ոչ միայն իր մանկավարժական գործունեությամբ, այլ դպրոցներում կենսաբանության կաբինետների հիմնադրմամբ: Նրա ջանքերով համարյա բոլոր դպրոցներն անցան կաբինետային համակարգի: Իր կողմից ներկայացված զանազան մեթոդական նամակներով ու հոդվածներով Ժորա Գրիգորյանը ուղղություն է տալիս, թե ինչպես կարելի է տեղական նյութերով հարստացնել ու հագեցնել կենսաբանության կաբինետները ԱՀ դպրոցներում: Հայտնի մանկավարժն իր աշխատանքային գործունեության ընթացքում մեծ ուշադրություն է դարձնում դպրոցի ուսումնափորձնական հողամասի աշխատանքների կազմակերպմանը: Իր մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրել է Արցախի վայրի բույսերի առանձնահատկությունները, նշել դրանցից օգտվելու կարևորությունը կենցաղում: Իր բազմաթիվ մանկավարժական հոդվածներում մշտապես անդրադարձել է բնության բարիքները գրագետ օգտագործելու, ճիշտ սնվելու, աշխատանքի և հանգստի ճիշտ ռեժիմը պահպանելու, վնասակար սովորությունները թողնելու, առողջության պահպանման և մի շարք այլ հրատապ թեմաներին: Նրան մշտապես հետաքրքրել է կենսանանության առաջին անհրաժեշտ գիտելիքների պրոպագանդման հարցի կազմակերպումը դպրոցներում, առաջնորդվելով <<21-րդ դարը կենսաբանության դար է>> կարգախոսով:
            Վերջերս ընթերցողների սեղանին դրվեց <<Կենսաբանությունը առօրյա կյանքում>> հետաքրքրաշարժ գիրքը, որտեղ տեղ են գտել հեղինակի 90-ից ավելի հոդվածները կենսաբանության գիտելիքներն առօրյա կյանքում կիրառելու մասին: Իր հոդվածներից մեկում նա անդրադարձել է կենսաբանության այն ուսուցիչների մասնագիտական գործունեությանը, ովքեր կարողանում են ապահովել կենսաբանության դասի գործնական ուղղվածությունը, ովքեր կարողանում են իրենց մասնագիտական հմտությունների միջոցով ավյուն հաղորդել իրենց սաներին, նրանց մեջ արթնացնելով բնագիտական առարկաների հանդեպ անհրաժեշտ հետաքրքրություն:

            Comment

            • Վ. Հովհաննիսյան
              Մոդերատոր
              • Jan 2018
              • 1375

              Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Մաշտոցը 405-ին ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորում է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որի առաջին նախադասությունը նաև մեսրոպատառ առաջին նախադասությունն էր.
              Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։
              Նյութին անդրադառնալու համար՝ շնորհակալություն Էլեոնորա ջան:

              Մեսրոպ Մաշտոցին
              mesrop-mashtots-e1442054462905-768x588.jpg

              Որ մեր լեզուն, մեր երկիրը և մեր ոգին հայկական
              Աշխարհային հողմերի դեմ կանգուն մնար մշտական,
              Ըստեղծեցիր մեր գրերը-մեր սրերը փրկության,
              Ո՜վ դու զավակ բազմախորհուրդ աշխատավոր հայության:
              Այդ գրերով մեր ոսկեբառ մատյանները գրվեցին,
              Մեր երգերը թևար առած աշխարհով մեկ ցրվեցին:
              Խաչիկ Դաշտենց

              Comment

              • Heghin
                Մոդերատոր
                • Apr 2017
                • 953

                Մանկավարժը որպես ՙՙՄարդ-մարդ՚՚ համակարգի մասնագետ
                Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                Ադոլֆ Դիստերվեգ

                https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                Comment

                • Վ. Հովհաննիսյան
                  Մոդերատոր
                  • Jan 2018
                  • 1375

                  Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
                  Մանկավարժը որպես ՙՙՄարդ-մարդ՚՚ համակարգի մասնագետ
                  https://wikivisually.com/lang-hy/wiki/Մանկավարժ
                  Հեղինե ջան շնորհակալություն ուսանելի նյութի համար:

                  Comment

                  • Վ. Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1375

                    Մաշտոցը հայերենի առաջին ուսուցիչը լինելով նաև հայ մանկավարժության առաջամարտիկն է։ Նա մշակել է հայոց լեզվի, հայ երաժշտության և հայկական նորաստեղծ դպրոցներում ուսուցանվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշել է հայկական դպրոցի լեզվական հիմունքը դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի, որպես միակ մայրենի լեզվի, ուսուցմամբ, հանրակրթական առարկաները դասավանդել հայերեն, օտար լեզուները հայոց լեզվի հիման վրա։ Մաշտոցական այս հիմունքը հետագա դարերում ավանդական դարձավ հայկական դպրոցների համար թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս։

                    Մաշտոցի մանկավարժական հայացքների կարևոր մի կողմն է դպրոցում դասավանդումը աշակերտներին լիովին հասկանալի լեզվով կատարելը։ Հայաստանի դպրոցներում հունարեն և ասորերեն դասավանդումը ամբողջությամբ հայերենով փոխարինելը, հիմնական նպատակից բացի նաև մանկավարժական խորհուրդ է ունեցել։

                    Comment

                    • Heghin
                      Մոդերատոր
                      • Apr 2017
                      • 953

                      Սեդրակ Ավետի Մանդինյան
                      (հոկտեմբերի 22, 1844, Թիֆլիս - նոյեմբերի 28, 1915, Թիֆլիս), հայ մանկավարժ, դերասան, հասարակական, գրական-թատերական գործիչ։
                      Կրթությունն ստացել է Թիֆլիսում, ՄոսկվայիԼազարյան ճեմարանում (1857-1863), Պետերբուրգի համալսարանում (1869), ապա՝ Գռթայի (Գերմանիա) ուսուցչական սեմինարիայում, Հայդելբերգի, Լայպցիգի և Վիեննայի համալսարաններում։ Խորացել է մանկավարժական և հոգեբանական գիտություններում։ 1864-1868թվականներին աշխատել է Թիֆլիսի հայկական թատրոնում, Գևորգ Չմշկյանի, Մ. Ամրիկյանի հետ շրջագայել Շուշիում, Ալեքսանդրապոլում և Երևանում (18651879-1880 թվականներին եղել է Թիֆլիսի Հայոց դերասանական մշտական խմբի դերասան ու ռեժիսոր։ Որպես տեսուչ աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1874-1878), դասավանդել՝ Շուշիի թեմական դպրոցներում։ 1881-1900 թվականներին (ընդհատումով) եղել է էջմիածնի Գևորգյան ճեմարանի մանկավարժության և հոգեբանության դասատու։ Մանդինյանը զբաղվել է դիդակտիկայի հարցերի ուսումնասիրությամբ, կարևորել դպրոցականի տարիքային և հոգեկան զարգացման առանձնահատկությունները, հանդես է եկել սխոլաստիկ մանկավարժության դեմ։ Գրել է կրթությանն ու դաստիարակությանը նվիրված մոտ 200 հոդված։ Կազմել է «Դպրոցական սահմանադրություն» (1875), «Նահապետական ու հայրենի աշխարհ» (1878), «Ազգային ընտանեկան աշխարհ» (1880), «Համառոտ մանկավարժություն» (1878), «Կյանքի հանգամանքների համեմատ թվաբանություն» (1881), «Ռուսաց լեզվի դասատվության եղանակ» (1886), «Ռուսերենի տարրական քրեստոմատիա հայերի համար» (1906) և բազմաթիվ այլ դասագրքեր ու ձեռնարկներ։ Գրախոսել է Ռեթեոս Պերպերյանի, Սմբատ Շահազիզի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի և ուրիշների գրքերը։ Կատարել է թարգմանություններ։
                      Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                      Ադոլֆ Դիստերվեգ

                      https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                      https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                      Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                      Comment

                      • Heghin
                        Մոդերատոր
                        • Apr 2017
                        • 953

                        Ռուդոլֆ Շտայների համառոտ կենսագրությունը

                        Ռուդոլֆ Շտայներ (1861—1925)
                        Ռուդոլֆ Շտայները ծնվել է 1861 թվականի փետրվարի 27 -ին Ավստրովենգրիայի Կրալևիչ տեղանքում` երկաթգծի ծառայողի ընտանիքում: Տղայի հայրը հեռագրատան աշխատակից էր, հետո` կայարանի ղեկավար: Նա ձգտում էր տղային տալ տեխնիկական լավ կրթություն և նրան ընդունեց ռեալական ուսումնարան: Ռուդոլֆը աշխատում էր լավ սովորել. օրինակելի աշակերտները ազատվում էին կրթավճարից: Բացի այդ նա շատ հետաքրքրասեր էր: Ինքնուրույն, ուսուցչից վերցրած գրքով Ռուդոլֆը ուսումնասիրեց երկրաչափությունը, տիրապետեց դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվումներին: 16 տարեկանում Ռուդոլֆը սկսեց ուսումնասիրել Ի. Կանտի “Մաքուր բանականության քննադատությունը” և փիլիսոփայական այլ գրքեր: Ռեալական ուսումնարանի ծրագրի հետ մեկտեղ նա ինքնուրույն անցնում է գիմնազիայի կուրսը` տիրապետելով հունարենին, լատիներենին, պատմությանը, գրականությանը:Իր ինքնակենսագրությունում Շտայները մեծ սիրով է հիշում իր ուսուցիչներին, մանրամասն նկարագրում է ուսուցման մեթոդները և բովանդակությունը: Պատահական չէ, որ վալդորֆյան մանկավարժությունը ուշադրությունը բևեռում է դաստիարակի և ուսուցչի անձի և նրա մարդկային որակների վրա: Կրթության և դաստիարակության գործում որոշիչ են ոչ թե մեթոդներն ու տեխնոլոգիաները, այլ ինքը` մարդը, որն ընդունակ է ոգի դնել կրթական գործընթացի մեջ:Մոտավորապես 14 տարեկանից Շտայները սկսում է իր դասընկերներին օգնող դասեր տալ: “Շնորհիվ իմ աշակերտների ես իմացա մարդկային հոգեկան զարգացման խնդիրների մասին”,- գրել է նա հետագայում: Պատահական չէ, որ Շտայների կողմից հիմնադրված մանկավարժական համակարգում խրախուսվում է փոխօգնության ոգին` առավել շնորհվածների ընտրության և մրցակցության մեթոդներին հակադրվող: Մասնավոր մանկավարժական գործունեությամբ Շտայները զբաղվել է երկար տարիների ընքացքում:1879 թվականի աշնանից մինչև 1883 թվականը Շտայները սովորել է Վիեննայի տեխնիկական բարձրագույն դպրոցում: Լինելով ուսանող` ծանոթանում է Գյոթեի ժառանգության ականավոր ուսումնասիրողի` “Ֆաուստի”մեկնաբան պրոֆեսոր Կ. Յ. Շրոյեռի հետ: Շտայները հետաքրքրվեց Գյոթեի գունային տեսությամբ և ինքնուրույն սկսեց զբաղվել օպտիկայով: Շտայները միտք արտահայտեց, որ լույսի և գույնի ֆենոմեններին գյոթեական մոտեցման մեջ թաքնված են գիտության կողմից դեռ չբացահայտված հնարավորություններ:Շրոյեռը 22-ամյա ուսանողին երաշխավորեց որպես Գյոթեի բնագիտական ստեղծագործությունների խմբագիր և մեկնաբան հրատարակիչ Կյուրշներին, որը պլանավորել էր Գյոթեի աշխատանքների ակադեմիական ժողովածուի հրատարակումը: Շտայներյան մեկնաբանությունները և Գյոթեի գիտական աշխատությունների ներածականները արժանացան մասնագետների ամենաբարձր գնահատականին: Գյոթեի ժառանգության ուսումնասիրությանը Շտայները նվիրեց ընդհանուր առմամբ մոտ 15 տարի:1884 թվականին Շտայները դարձավ տնային ուսուցիչ վիեննացի առևտրական Լ. Շպեխտի ընտանիքում, որի 10-ամյա որդին համարվում էր ֆիզիկապես և հոգեպես հիվանդ և ուսման համար անպիտան: Շտայներն իր առջև դրեց դաստիարակչական դժվարագույն խնդիր: “Շնորհիվ ուսումնական պրակտիկայի, որը ես կիրառում էի, ինձ համար բացահայտվեց մարդու մեջ հոգևոր-հոգեկանի և ֆիզիկականի միջև կապը: Այստեղ ես անցա հոգեբանության և ֆիզիոլոգիայի իրական դպրոց” (Շտայներ): Շտայներն աշխատեց տղայի հետ երկու տարի, որից հետո վերջինս կարողացավ հանձնել դպրոցական քննությունները: Հետագայում նա ընդունվեց համալսարան և դարձավ բժիշկ:1890-ից 1897 թվականը Շտայները ապրել է Վայմարում, որտեղ մանկավարժական գործունեությանը զուգահեռ զբաղվել է Գյոթեի արխիվի ուսումնասիրությամբ: Այս տարիներին Շտայները ձևավորում է սեփական գիտափիլիսոփայական դիրքորոշումը: Նա գրում է ՙԳյոթեի աշխարհայացքի ճանաչողության տեսությունը՚, պաշտպանում է դոկտորական ատենախոսության/դիսերտացիա/ հետագայում հրատարակվել է “Ճշմարտություն և գիտություն” վերնագրով, ստեղծում է իր հիմնական փիլիսոփայական աշխատությունը` “Ազատության փիլիսոփայությունը”: Այստեղ նա անդրադառնում է գերմանական դասական փիլիսոփայության պատմության մեջ զարգացում չգտած, բայց ХХ դարի փիլիսոփայության նշանավոր ուղղություններից մեկի` Գուսերլայի ֆենոմենոլոգիայի համար կենտրոնական դարձած գաղափարների ոլորտին:1897 թվականին Շտայները տեղափոխվում է Բեռլին, որտեղ դառնում է “Գրական ամսագրի” խմբագիր: Հետո նրան հրավիրում են դասավանդել բանվորներին դպրոցում, որտեղ նա աշխատում է վեց տարի և ունկնդիրների շրջանում մեծ ճանաչում է ձեռք բերում:1900 թվականի աշնանը Շտայները հանդես է գալիս Նիցշեի մասին զեկույցով կոմս Բռոկդորֆների Թեոսոֆական գրադարանում: Այնուհետև նրան հրավիրում են թեոսոֆական ընկերությունում դասախոսությունների շարք կարդալու և վերջապես առաջարկում են գլխավորել այդ ընկերությունը: Շնորհիվ Շտայների թեոսոֆական ընկերությունը դարձավ նկատելի երևույթ Գերմանիայի հոգևոր կյանքում:1913 թվականին ղեկավարության հետ գաղափարական անհամաձայնությունների հետևանքով Շտայները թողնում է Թեոսոֆական ընկերությունը և կազմակերպում է Անտրոպոսոֆական ընկերությունը: Շտայները ստեղծում է մոդելը սեփական շինության` Գյոթեանումի, որի շինարարությանը մասնակցում էին Եվրոպայի տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում և ռուս մտավորականության ներկայացուցիչներ /Անդրեյ Բելի, Մաքսիմելիան Վալոշին, Մարգարիտա Սաբաշնիկովա-Վալոշինա, Ասյա Տուրգենևա և այլք/: 1913 թվականից մինչև 1922 թվականը Շտայները ղեկավարում է Գյոթեանումի շինարարությունը Դորնախում, գրում է մի շարք հոդվածներ և գրքեր, հանդես է գալիս դասախոսություններով, որոնց մեջ անդրադառնում է հոգևոր կյանքի այլևայլ կողմերին, պատմությանը, աշխարհի ճանաչողությանը և մարդուն:
                        Առաջին Գյոթեանում Գյոթեանումի կաթսայատւնԳյոթեանումի շինարարության ամենաթեժ շրջանում սկսվում է Առաջին աշխարհամարտը: Շտայները ստեղծում է եվրոպական հետագա զարգացման կոնցեպցիան /հայեցակարգը/, իսկ 1917 թվականին ներկայացնում է այն մեմորանդումի ձևով և փոխանցում է Գերմանիայի և Ավստրիայի առաջատար քաղաքական գործիչներին` նրանցից ոմանց հետ անձամբ հանդիպելով: Քաղաքական գործիչները տեսականորեն համաձայնվում էին Շտայների եզրակացությունների հետ, բայց չօգտվեցին նրա առաջարկներից: Այդ ժամանակ Շտայները գրում է “Կոչ գերմանացի ժողովրդին և մշակութային աշխարհին”, որտեղ շարադրում է իր տեսակետը պատերազմի պատճառների և հետպատերազմյան զարգացման հեռանկարների վերաբերյալ: “Կոչ…”-ի տակ ստորագրում են բազմաթիվ հայտնի հասարակական գործիչներ, որոնց թվում և գրողներ Թոմաս Մաննը, Հենրիխ Հեսսեն: Շտայները հանդես է գալիս բազմաթիվ դասախոսություններով` նվիրված սոցիալական հարցին, բանվորական շարժման ճակատագրին, հասարակական կառույցին, արտահայտում է նշանակալի մտքեր տնտեսության, իրավունքի, հարկային համակարգի ոլորտում: Շտուտգարտյան “Վալդորֆ-Աստորիա” ծխախոտի ֆաբրիկայի աշխատողների առջև հանդես գալիս Շտայները պատմեց նոր տիպի դպրոցի մասին: Ֆաբրիկայի տնօրեն Էմիլ Մոլտը առաջարկեց Շտայներին ֆաբրիկային կից ստեղծել նման դպրոց: Այսպես 1919 թվականի ապրիլի 25-ին առաջին վալդորֆյան դպրոցի ծնունդով սկսվեց վալդորֆյան մանկավարժության պատմությունը:1922 թվականի հունվարի 31-ի գիշերվա հրդեհի արդյունքում Գյոթեանումի նորակառույց շենքը անհետանում է կրակում: Շտայներն այս դեպքի մեջ տեսնում է Անտրոպոսոֆական ընկերության ճգնաժամի արտաքին դրսևորումը և սկսում է դրա վերակազմակերպումը:1924 թվականին Շտայները լրջորեն հիվանդանում է և մահանում 1925 թվականի մարտի 30-ին Դորնախում /Շվեյցարիա/, որտեղ նրա էսքիզներով արդեն այդ ժամանակ սկսվել էր Գյոթեանումի երկրորդ շենքի շինարարությունը` մինչ օրս գոյություն ունեցող: Նոր Գյոթեանումը համարվում է նշանակալի նորարարական քայլ ХХ դարի օրգանական ճարտարապետության պատմության մեջ:
                        Նոր ԳյոթեանումՌուդոլֆ Շտայները անտրոպոսոֆական բժշկության, բիոդինամիկական գյուղատնտեսության, “սոցիալական օրգանիզմի եռանդամության” կոնցեպցիայի հիմքերը դրեց, ազդակներ տվեց էվրիթմիայի, դրամատիկական արվեստում նոր ուղղությունների, կերպարվեստի, երաժշտության, ճարտարապետության զարգացման համար:Թյուրիմացություններից խուսափելու համար անհրաժեշտ է նշել, որ Ռ. Շտայները չի հիմնադրել որևէ կրոն (ինչպես հաճախ սխալ պնդում են), համարում էր անհնարին նոր որևէ կրոնի հիմնադրում: Անտրոպոսոֆիայի մասին նա գրում էր, որ այն ՙճանաչողություն է` մարդու մեջ իր բարձրագույն “Ես”-ով ծնվող”:Ռ. Շտայների անունը ամենամեծ ճանաչումը ձեռք է բերել իր ստեղծած մանկավարժությամբ աշխատող կրթական հաստատությունների լայն տարածմամբ պայմանավորված:

                          Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը
                          Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                          Ադոլֆ Դիստերվեգ

                          https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                          https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                          Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                          Comment

                          • Էլեոնորա Հովհաննիսյան
                            Մոդերատոր
                            • Jan 2018
                            • 1517

                            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Մաշտոցը հայերենի առաջին ուսուցիչը լինելով նաև հայ մանկավարժության առաջամարտիկն է։ Նա մշակել է հայոց լեզվի, հայ երաժշտության և հայկական նորաստեղծ դպրոցներում ուսուցանվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշել է հայկական դպրոցի լեզվական հիմունքը դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի, որպես միակ մայրենի լեզվի, ուսուցմամբ, հանրակրթական առարկաները դասավանդել հայերեն, օտար լեզուները հայոց լեզվի հիման վրա։ Մաշտոցական այս հիմունքը հետագա դարերում ավանդական դարձավ հայկական դպրոցների համար թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս։

                            Մաշտոցի մանկավարժական հայացքների կարևոր մի կողմն է դպրոցում դասավանդումը աշակերտներին լիովին հասկանալի լեզվով կատարելը։ Հայաստանի դպրոցներում հունարեն և ասորերեն դասավանդումը ամբողջությամբ հայերենով փոխարինելը, հիմնական նպատակից բացի նաև մանկավարժական խորհուրդ է ունեցել։
                            Տառերի գյուտից հետո Մաշտոցը իր օգնականների հետ շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, հիմնել դպրոցներ, ինքը տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոն և օրինակ հետագա դարերում նորերը հիմնելու։

                            Առաջին երեք շրջագայությունները Մաշտոցը կատարել է Արևելյան Հայաստանում, չորրորդը Արևմտյան Հայաստանում։ Այստեղ Անատոլիս կուսակալը, Մաշտոցին պատիվներով ընդունելուց հետո, նրա մտադրությունները հայտնել է Բյուզանդիայի Թեոդոս 2-րդ կայսրին։ Սա Մաշտոցին շնորհել է Ակումիտ (տքնող, արթուն հսկող) պատվավոր տիտղոսը, սակայն զրկել գործունեության իրավունքից և Մաշտոցը օգնականների մի մասին թողնելով Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում, մնացածների հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, բանակցել կայսրի հետ, ստացել հայ երեխաներին մայրենի լեզվով կրթելու և հայ հոգևորականների դասեր հաստատելու կայսերագիր իրավունքը։ Վերադառնալով Արևմտյան Հայաստան՝ այստեղ նույնպես հիմնել է հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ։

                              Աստվածընծա տաճարի հետ թե ամրոցը չլիներ,
                              Թե ամրոցի ամրոց՝ գրոցն ու բրոցը չլիներ,
                              Դեռ էն գլխից կցամաքեր՝ Սևանն ու Վանն էլ վրան,
                              Մաշտոցն ինքն էլ չէր հավերժի,թե Մաշտոցը չլիներ...

                              Comment

                              • Արևիկ Ոսկանյան
                                Մոդերատոր
                                • Feb 2018
                                • 582

                                Մաշտո՜ց...
                                Այսինքըն՝ Ա՛յր մի, որ եկավ ապացուցելու,
                                Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:

                                Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
                                Թե հրաշք չկա՜,
                                Այլ կա լոկ կարի՛ք:

                                Այսինքըն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց
                                Եվ կոչ է անում ապացուցելո՜ւ,
                                Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
                                Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information