ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Վ. Հովհաննիսյան
    Մոդերատոր
    • Jan 2018
    • 1375

    Մեծ Վանեցի` Մանկավարժ-Հոգեբան Համբարձում Երամեան

    18195131_670220373162963_1043502464976644003_n.jpg

    Հայ մանկավարժութեան պատմութեան էջերը շատ հարուստ են անուանի մանկավարժներու անուններով. հայ ժողովուրդը բոլոր ժամանակներուն մէջ միշտ կարեւոր համարած է կրթութիւնը` դեռեւս վաղ` Մաշտոցեան ժամանակներէն հիմնելով դպրոցներ, նախակրթարաններ,երկրորդական վարժարաններ, համալսարաններ, գիտութեան ու մտքի կաճառներ:Մեր հասարակութեան ստուար մաս մը, ներառեալ` նաեւ աշակերտութիւնը, գրեթէ տեղեակ չեն Վան ծնած, յետագային Եգիպտոս` Ալեքսանդրիա, Պոր Սայիտի մէջ աշխատած մեծ մանկավարժի ծաւալած կրթական, բարեսիրական գործունէութեան, որուն մասին Սամուէլ Կարապետեան ներկայացուց հանգամանալից` առանձնակի շեշտադրելով անոր կազմակերպչական ջիղն ու մարդասէր էութիւնը: Հարիւրաւոր շրջանաւարտներ տուած Հ. Երամեան յայտնի է նաեւ Վանի մէջ հիմնած իր` «Երամեան» ուսումնարանով, «Յուշարձան Վան-վասպուրականի» աշխատութեամբ, ուր գրած է Վասպուրականի պատմութեան մասին, լուսաբանած 1915թ. Ցեղասպանութեան հետ կապուած իրադարձութիւնները: Երամեան իր ողջ կեանքին մէջ սիրահարուած մնացած է հարազատ ծննդավայրին եւ իր ընտրած` մանկավարժական աշխատանքին: Ան շատ կարեւոր համարած է ընթերցանութիւնը եւ այդ առիթով գրած. «Անյագ ընթերցասէր մը եղած էի…»: Անոր ուշադրութեան կեդրոնին մէջ միշտ եղած են որբ ու աղքատ մանուկները, անոնց կրթութեան հարցերը: Սամուէլ Կարապետեանի հեղինակութեամբ մանկավարժ-մտաւորական եւ գրող Համբարձում Երամեանին նուիրուած գիրքը մօտ ապագային կ’ըլլայ ընթերցողներու սեղաններուն: Մեծ Վանեցիի ազգասէր նուիրումը կրթութեան ու բարեսիրութեան հրաշալի դաս է բոլոր մանկավարժներուն համար:

    Comment

    • Վ. Հովհաննիսյան
      Մոդերատոր
      • Jan 2018
      • 1375

      Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
      Շնորհակալություն հարգելի՛ Վարդուհի:
      "Ուշադրությունը մեր հոգու միակ դուռն է, որով անխուսափելիորեն անցնում է այն ամենը, ինչ որ արտաքին աշխարհից ներթափանցում է մեր գիտակցության մեջ. հետևապես, այդ դուռը շրջանցել չի կարող սովորելու ենթակա և ոչ մի բառ, այլապես այն չի թափանցի երեխայի հոգին: Հասկանալի է, որ երեխային այդ դուռը միշտ բաց պահել սովորեցնելը առաջնահերթ խնդիր է, որի հաջող լուծման վրա էլ հիմնվում է ամբողջ ուսման հաջողությունը:"

      ԵՎ ժողովրդական հեքիաթը այս խնդիրը լուծում է կատարելապես:

      Կ.Դ.ՈՒշինսկի

      Մանկավարժական ընտիր երկեր
      Կոնստանտին Ուշինսկու գաղափարները և մտքերը երեխաների դաստիարակության մասին եղել և մնում են ակտուալ այսօր էլ՝ ավելի քան մեկ դար անց: Ներկայացնում ենք ձեզ դրանցից մի քանիսը.
      1. Եթե դուք սկսում եք երեխային սովորեցնել ավելի վաղ, քան նա հասունացել է կրթության համար, կամ սովորեցնել մի առարկա, որի բովանդակությունը նրա տարիքին համեմատ չէ, ապա անխուսափելիորեն կբախվեք այնպիսի խոչընդոտների, որոնք կարող է միայն ժամանակը հաղթահարել: Եվ որքան ավելի համառ պայքարեք տարիքային այդ արգելքների հետ, այնքան ավելի կվնասեք ձեր երեխային:
      2. Դաստիարակը պաշտոնյա չէ, իսկ եթե պաշտոնյա է, ապա դաստիարակ չէ:
      3. Սիրո միջոցով կարելի է այնպես երեխային դաստիարակել, որպեսզի նա սովորի անպայմանականորեն հնազանդվել առանց պատիժների և պարգևատրումների:
      4. Սովորողի մտքի ինքնուրույնությունը միակ ամուր հիմքն է յուրաքանչյուր պտղաբեր ուսումնառության համար:
      5. Ուսուցիչը պետք է ունենա սովորականից ավելի շատ բարոյական էներգիա, որպեսզի չքնի ուսուցչական միատեսակ կյանքի թմրեցնող կարկաչյունի տակ:
      6. Ընթերցանությունը դեռևս ոչինչ չի նշանակում: Ինչ կարդալ և ինչպես հասկանալ կարդացածը. ահա թե որն է ամենակարևոր գործը:
      7. Ֆիզիկական պատժի վախը չար սիրտը բարի չի դարձնի, իսկ չարության հետ վախի միախառնումը մարդու մեջ ամենազազրելի երևույթն է:
      8. Երբեք երեխային մի խոստացեք այն, ինչն անելը հնարավոր չէ, և երբեք մի՛ խաբեք նրան:
      9. Ժամանակակից ուսուցչության մեջ գլխավորը մարդու հոգևոր էության դաստիարակումն է:
      10. Դաստիարակության խնդիրը հոգևոր կյանքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է. եթե ձեր աշակերտը շատ բան գիտի, բայց ունի դատարկ հետաքրքրություններ, եթե նա իրեն լավ է պահում, բայց նրա մեջ չի արթնացել հետաքրքրություն բարոյականի և գեղեցիկի նկատմամբ, դուք չեք հասել դաստիարակության մեջ ձեր նպատակին:
      11. Երեխաներն ատում են ուսուցիչներին, որոնցից երբեք չեն լսում բարի խոսք կամ ընդունումն այն բանի, թե այս կամ այն բանը լավ է արված: Դա սպանում է կատարելության ձգտումը:
      12. Սովորեցնելով երեխաներին՝ լսել բարոյականության մասին վեհ խոսքեր, որոնց բուն իմաստն ու էությունը անհասկանալի է նրանց և չզգացված նրանց կողմից, դուք պատրաստում եք երեսպաշտների:

      Comment

      • Վ. Հովհաննիսյան
        Մոդերատոր
        • Jan 2018
        • 1375

        ՄԵԾՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺ
        random-141109121214-conversion-gate01-thumbnail-4.jpg
        Դաստիարակության գործում Թումանյանը մեծ տեղ է հատկացնում խաղին: Խաղը դա երեխայի էությունն է, օրգանական պահանջը և այն ամենն, ինչ տրվում է խաղով հեշտ է յուրացվում: Թումանյանական հեքիաթները մատաղ սերնդի դաստիարակության ամենակարևոր միջոցներից են: Դրանք մանկավարժի դաշնակիցներն են, փոքրիկի խորհրդատուն և դաստիարակը: Իր առաջին քայլերին զուգահեռ երեխան փորձում է ճանաչել աշխարհը, գտնել բազմաթիվ ինչուների և ինչպիսիների պատասխանը ու նրա առաջին խորհրդատուն գիրքն է, որը կազմակերպում է երեխայի հույզերը, մտավոր կարողությունները, ինչպես նաև մշակում ու հարստացնում է լեզուն: Սակայն, քանի որ նախադպրոցական տարիքի երեխաները տառաճանաչ չեն, նրանք կարող են Թումանյանի հեքիաթներին ծանոթանալ խաղային-թատերական ներկայացումների միջոցով: Հայտնի են թումանյանական հեքիաթներով հարուստ տիկնիկային ներկայացումները, դերային ներկայացումները: Իսկ այսօր, որպես նորամուծություն, այս շարքը համալրելու է գալիս մատնային ու ոտնային թատրոնը, ինչը նորություն է փոքրիկի համար և առավել հետաքրքիր: Փոքրիկը մարմնավորելով հեքիաթի որևէ հերոսի` սեփական մարմնի վրա է զգում այն, ինչի միջով անցնում է, օրինակ, Կարմիր գլխարկը, Ամբան Հուռին, Կիկոսը կամ Քաջ Նազարը: Եվ եթե տիկնիկային կամ դերային թատրոնը զարգացնում է փոքրիկի մտավոր կարողությունները, հարստացնում բառապաշարը, նախադասություններ կազմելու ունակությունը և այլն, ապա մատնային կամ ոտնային թատրոնի դեպքում այս ամենին ավելանում է նաև ֆիզիկական ճկունության զարգացումը և մանր մատորիկայի մարզումը: Ի դեպ, այն լավագույնս ճոխացնում է երեխայի երևակայությունն ու դառնում թատերականացված յուրատեսակ խաղ` ոտքերի ու մատների մասնակցությամբ: Ինչպես, օրինակ, երեխայի ճկույթիկը կարող է դառնալ հենց հեքիաթի ամենափոքրիկ հերոսը:

        Comment

        • Վ. Հովհաննիսյան
          Մոդերատոր
          • Jan 2018
          • 1375

          ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ
          23154_medium.jpg

          Ալիշանը հատկապես կարևորում էր մատաղ սերնդին լավ կրթություն ու դաստիարակություն տալը: Թեև նոր ժամանակներում դրա համար պարարտ հող կա, սակայն «…շատ հեղ սա ամեն հնարքները բավական չեն ըլլար տղա մը շտկելու : Ղևոնդ Ալիշանի փիլիսոփայական և մանկավարժական հայացքները և վարպետը բոլոր սրտանց աշխատել են վերջն ալ` տրտմությամբ ու ակամա կհարկադրի, որ հուսահատի»: Ուրեմն երեխայի առաջին կրթողն ու դաստիարակողը նրա ծնողներն են, և կասկած չկա, որ նրանց «տված լավ կրթությունը ետևի եկող վարպետներուն մեծ հաջողության պատճառ պիտի ըլլա, գեշ կրթությունն ալ անոնց ջանքը շատ հեղ անպտուղ պիտի ընե» : Այսինքն` միայն ծնողների ջանքերով հնարավոր չէ երեխային կատարյալ դաստիարակություն տալ: Սակայն ծնողի պարտքն է «ճամփան բանա, կամ գոնե ճամբան չգոցե ետևիններուն»: Ալիշանը համակարծիք է Պլատոնի հետ, որ «հարկավոր աստ արհեստերը չեն, հապա կրթությունն ան է, որ պզտիկուց զմարդ առաքինության կարցնե և լավ քաղաքացի ըլլալու ջանք կուտա և կսովրեցնե արդարությամբ հնազանդիլ և արդարությամբ հրամայել»: Ալիշանի համոզմամբ` «…աշխարհքիս վրա այսչափ մարդկանց անկարգ ըլլալուն առջի պատճառը իրենց ծնողքն են»: «Ուրեմն ամեն բանե առաջ ծնողք պիտի նայեն, որ բարեպաշտության սկզբունքները և ետքը ընկերության պարտքերը տպավորվեն զավակներուն սիրտը, որպեսզի վերջի վարպետն ալ հաջողությամբ աճեցնեն զանոնք. ասով աշխարհքս ընտիր քաղաքացիներ ու մարդիկ լավ ընկերներ կունենան: Մեր խեղճ ազգն ալ կճանչնա, որ իրեն մեկ հատիկ փառքը, պատիվը, հարստությունն ու հաջողությունն է` լավ ազգայիններ ունենալը»: Ալիշանի տեսակետները մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, օտարալեզու կրթության, ճշմարիտ ազգասիրության, իսկական հայրենասիրության վերաբերյալ այսօր առավել քան արդիական են հնչում և առանց վերապահման կարող են դառնալ գործողության ուղեցույց: Հետևելով հին իմաստունների օրինակին` Ալիշանը հորդորում է մարդուն ճանաչել ինքն իրեն: «Ծանիր զքեզ,- գրում է Ալիշանը,- իբրև առաջին և ամենահարկավոր դաս կարդացողաց` լավ գիտենալով, որ բուն զմարդս մարդ ընողըն է ինքզինքը ճանչնալը: Եկուր նայե, որ այս ամենամեծ և օգտակար գիտությունը ո՛րչափ հարկավոր է մարդուս նե, այնչափ ալ դժվարին է սովրիլը, ինչպես որ ամեն ատենի մարդիկ վկայեր են: Բայց որովհետև աս ալ հայտնի է, թե որչափ մեկը ավելի ճանչցեր է ինքզինքը, այնչափ օգուտ տեսեր է, և որչափ որ իրեն անծանոթ է եղեր` այնչափ իրմե դուրս ելեր ու վնասվեր է, ամեն մարդ պիտի քաջալերվի ինքնաճանաչության դժվարություններուն հաղթելու» դժվարությունների պատճառը, ըստ Ալիշանի, տգիտությունն է, անձնասիրությունը և անհոգությունը: Ինքնաճանաչման վերջնական նպատակը կատարելությունն ու առաքինությունն են: Վերջինս, ի զարմանս շատերի, Ալիշանի կարծիքով ոչ թե բնատուր է, այլ ուսմունք է, այն էլ «ամենահարկավոր ուսմունքը», որը կարելի է ու պետք է սովորել ու սովորեցնել: «Իսկ սա ուսմունքը սովորելու գլխավոր միջոցն` ճանչնալ անոր ազնվությունը, հարկավորությունն ու մեծությունը: Այս ճանաչմունքը երբոր տիրապես ու կատարյալ ըլլա,- գրում է Ալիշանը,- մարդուս միտքը կհավանեցնե և հավանմունքը սիրելի կընե առաքինությունը, որով ինքն իրեն ալ կսորվվի»: Առաջ քաշելով այսօրվա համար արդիական մի հարց` գիտության ու բարոյականության փոխհարաբերության հարցը, Ալիշանը գրում է. «Թե որ հարկավոր են գիտությունք մարդուս միտքը զարդարելու, առաքինությունը հարկավոր է նույն գիտությունները զարդարելու: Անոնք ամենն ալ մեկ-մեկ գեղեցիկ գույներ են, բայց մեկ բան մը կպակսի իրենց, որ է լույս, և առաքինությունն է սա լույս տվողը: Առանց անոր, լուսավոր ըսված միտքերն ալ խավար հոգի մը ունին և երկնքին գաղտնիքը հասկացող աստղաբախշն ալ մութ անդունդի մը քովերը կըպտտի» : Սակայն միայն ուսմամբ չէ մարդս մարդ: Ըստ Ալիշանի` իրավամբ, մարդը կարող է լինել գիտուն ու ուսյալ, բայց չլինել առաքինի, և հակառակը: Հետևելով հին իմաստուններին` Ալիշանը առաքինությունը համարում է մեծագույն բարիք: Փառքն էլ է բարիք, սակայն վաղանցիկ, իսկ մնայունն ու հավերժ հիշվողը առաքինությունն է: Ալիշանը գտնում է, «…որ թեպետև սա ուսմունքը ամեն հասակի համար է, բայց սա ալ մեկալներուն պես ավելի մանկանց սիրելի է: Շատ դժվար է, չըսեմ անկարելի, որ հասակ առած մարդ մը ինքը զինքը նոր կրթե առաքինության մեջ, վասն զի, առանց սովրելու անկարելի է առաքինության մեջ կրթվիլ»: Ուսուցիչների ու դաստիարակների առաջնահերթ խնդիրն է ամենից առաջ իրենց աշակերտներին սովորեցնել այս ամենահարկավոր ուսմունքը` «առաջի օրեն ինչվան ետքի վայրկյանը»: Ավելին, ըստ Ալիշանի, «Դպրատանց ներսը դուրսը գրած ըլլա` առաքինությունն է հոս սորվելու ամենահարկավոր ուսմունքը»: Ալիշանի համոզմամբ` հայ ազգի զավակներին անհրաժեշտ է ազգային հատուկ դաստիարակություն. «Դաստիարակության վախճանն ամեն ազգի համար ալ նույնն է, բայց վախճանին հասնելու միջոցներն կըրնան տարբեր ըլլալ և պետք է որ ըլլա, վասն զի ամեն ազգ նույն մարմինն ու նույն արյունն ունի, բայց ոչ նույն խառնըվածք և բնավորությունը»: Ընդհանուր կրթությամբ մարդը զանազանվում է այլ «անբաներեն», բայց ազգային դաստիարակությունը հնարավորություն է տալիս ազգը զանազանելու այլ ազգերից: Միաժամանակ հարցադրում է. «Բայց կարելի է մեկն ըսե, թե այս կերպով ոչ երբեք մարդկային կրթության և կատարելութ- յան միություն կըլլա և միշտ զանազանության ոգվո ընել է: Մենք կըսենք թե այդպես չէ, հապա բոլորովին հակառակն. միօրինակ կրթությունն զանազանիչ կսեպենք, զանազան կրթությունները` միացուցիչ»: Այս ամենից հետո Ալիշանը գրում է. «Արդ կմնա մեզի ալ քննել, թե ազգերնիս բարոյական վախճանին հասնելու ո՞ր ճամբան պետք է բռնենք»: Այդ դժվարին խնդրի լուծումը դյուրին կդառնա, եթե հաշվի առնենք այն պայմանները և միջավայրը, որում մեր ազգն է, և որ գլխավորն է, հաշվի առնենք մեր ազգի բնավորությունը, խառնվածքը, ազգի թե՛ լավ, թե՛ վատ կողմերը: «Ան ատեն դաստիարակին կմնա որ լավ ձիրքերն աճեցնե և հաստատե, վատ բնավորություններն ցուցնե թե որչափ վնասակար եղած են ազգերնուս և մարդկության և խլել ջանա, իսկ վարպետությունն հոս պիտի ըլլա, որ իր խրատներն ու կրթությունն հարմարցընե իրեն ճանչցած հայու սրտին, մտքին և ականջին»: Ելնելով այն հանգամանքից, որ ազգի մեջ կրթությունը «լայն ծավալված չէ և իհարկե լավ կրթողներն ալ շատ չեն», ոմանք օտարազգիների ձեռքն են հանձնում իրենց ու մեր ազգի հույսն ու հաջորդներին: Այս դեպքում Ալիշանը դաստիարակությունը և կրթությունը բաժանում է գիտությունից: Գիտությունը կրթում է մարդուն, այն ընդհանուր է մարդկության համար: Գիտության մեջ խորանալու համար նա դեմ չէ օտար ազգերի մեջ գտնել լավ վարպետներ, բայց որ օտարը կարող է լինել լավ դաստիարակ, Ալիշանի համար ընդունելի չէ: Դրական գիտելիքները բոլոր ազգերի համար ընդհանուր են, իսկ մտածողությունն ու խառնվածքը յուրաքանչյուր ազգի համար` անհատական: Ուրեմն անհատական պետք է լինի նաև այդ «մտածմունքն հաղորդելու և ըմբռնելու կերպը», հակառակ դեպքում «օտարի կրթությունն կամ քիչ կամ ոչինչ կհաջողի, կամ կրթվողն իր ազգային ոգին կկորսնցնե»: Հետևաբար, Ալիշանի համոզմամբ` հայ ազգի զավակներին անհրաժեշտ է ազգային հատուկ դաստիարակություն: Հայերը, որոնք դարեր ի վեր շատ ու շատ ազգերի մեջ եղել են առաջին բարեկիրթ ու ճարտար ազգը, ունեցել են մեծ ու ճանաչված գիտուններ, որոնք կրթել ու դաստիարակել են օտարազգի զավակներին, «հիմա պիտի՞ չկարենան իրենց տղոց կրթության վրա աչք ունենալ և օտար ձեռերու թողուլ» 34,- տարակուսում է Ալիշանը: Եվ եթե այսօր մեր ազգի մեջ պակասում են այդպիսի գի- տուն մարդիկ, ապա ավելի լավ է հայ մանուկին կրթի ավելի պակաս գիտուն, բայց հայ մարդ, քանզի նա «…իր կես գիտությամբ ալ միշտ առավել է, քան զշատգետ օտար կրթության հոգուն մեջ, վասնզի ունի անհամեմատ գիտություն մը ազգային ոգվո և սիրո, որի անկարելի է որ օտար մը ունենա»: Ալիշանը ցավով է հարցնում «Երբ տեսեր ենք, որ եվրոպացի մը հայու կերպ առած ըլլա, բայց շատ, շատ հայեր տեսեր ենք, որ անոր կերպերն կատարյալ ընդօրինակեր է»:
          Ալիշանը խորապես հավատում էր իր ազգի պայծառ ու լուսավոր ապագային և իր իմաստուն ու բարի խորհուրդներով փորձում էր հեռու պահել նրան վերահաս վտանգներից: Եվ որպես ամփոփում` այսօր էլ արդիական է հնչում Ղևոնդ Ալիշանի պատգամը եկող սերունդներին.
          «Շրջահայա՛ց եղեք, սիրեցե՛ք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը և սիրեցե՛ք միմյանց»:

          Comment

          • Արևիկ Ոսկանյան
            Մոդերատոր
            • Feb 2018
            • 582

            Շալվա Ալեքսանդրի Ամոնաշվիլի (մարտի 8, 1931, Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսաստանյան մանկավարժ և հոգեբան:

            Comment

            • Արևիկ Ոսկանյան
              Մոդերատոր
              • Feb 2018
              • 582

              Շալվա Ամոնաշվիլու հիմնական դրույթները.
              * Ուսուցչի օրենքներ. սիրել երեխային, հասկանալ երեխային, երեխային նկատմամբ լցվել լավատեսությամբ
              * Սկզբունքներ. երեխայի շրջապատի մարդացում, հարգանք երեխայի անձի նկատմամբ, համբերություն երեխայի կայացման ընթացքում
              * Պատգամներ. հավատալ երեխայի անսահմանությանը, սեփական մանկավարժական կարողություններին, հնարավոր է` ծնողներին և շրջապատին անծանոթ երեխայի սեփական նշանակությանը, երեխայի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ուժին
              * Երեխայի հենարանները. Զարգացման, հասունացման, ազատության ձգտումը
              * ՈՒսուցչի անձնային որակները. Բարություն, շիտակություն և անկեղծություն, անձնվիրություն:

              Comment

              • Վ. Հովհաննիսյան
                Մոդերատոր
                • Jan 2018
                • 1375

                Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Շալվա Ամոնաշվիլու հիմնական դրույթները.
                * Ուսուցչի օրենքներ. սիրել երեխային, հասկանալ երեխային, երեխային նկատմամբ լցվել լավատեսությամբ
                * Սկզբունքներ. երեխայի շրջապատի մարդացում, հարգանք երեխայի անձի նկատմամբ, համբերություն երեխայի կայացման ընթացքում
                * Պատգամներ. հավատալ երեխայի անսահմանությանը, սեփական մանկավարժական կարողություններին, հնարավոր է` ծնողներին և շրջապատին անծանոթ երեխայի սեփական նշանակությանը, երեխայի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ուժին
                * Երեխայի հենարանները. Զարգացման, հասունացման, ազատության ձգտումը
                * ՈՒսուցչի անձնային որակները. Բարություն, շիտակություն և անկեղծություն, անձնվիրություն:
                Շնորհակալ եմ արձագանքի համար Արևիկ ջան, փաստորեն գրեթե բոլոր մանկավարժների մոտ նույն դրույթներն են առաջ քաշվում, մարդկային նույն որոկների մասին են բարձրաձայնում:

                Comment

                • Վ. Հովհաննիսյան
                  Մոդերատոր
                  • Jan 2018
                  • 1375

                  Գուրգեն Էդիլյանի մանկավարժությունը

                  Գուրգեն_Էդիլյան.jpg
                  Ուսումնական գործընթացը երեխայի կյանքի կարևոր մասն է կազմում: Այն սկսվում է դպրոցից, որտեղ նրա առաջ դրվում են որոշակի պահանջներ, առաջ են քաշվում որոշակի խնդիրներ: Ուսումնական գործունեության արդյունավետությունը, սովորողների վերաբերմունքը ուսման նկատմամբ և նրանց բոլոր հաջողությունները հետագա գործունեության ընթացքում պայմանավորված են դպրոցական առաջին օրերին մանկավարժահոգեբանական գրագետ կազմակերպմամբ: Ահա այս տեսանկյունից անվանի մանկավարժ Գուրգեն Էդիլյանն իր մանկավարժական մոտեցումներում անդրադառնում էր այն կարևոր խնդրին, ու դպրոց նոր ոտք դնող երեխաների համար առաջին մի քանի շաբաթների պարապմունքները պետք է նմանեցնել երեխայի տնային զբաղմունքներին: Անընդունելի է նրանց միանգամից գրել կամ կարդալ սովորեցնել, դրանք պիտի նախ և առաջ կրեն նախապատրաստական բնույթ: Քանի դեռ երեխան չի վարժվել դպրոցի կյանքին, ուսուցչի խոսքին, դպրոցի կարգ ու կանոնին, նա չի կարող լիարժեքորեն ընդունել այն բոլոր պահանջների համալիր փունջը, որն իր նկատմամբ ներկայացվում է ուսուցիչը:
                  Մի հետաքրքիր դիտարկում էլ եմ ուզում ներկայացնել: Էդիլյանն անդրադառնալով դպրոցում նախապատրաստական աշխատանքների ընթացքին, հակադրվում է այն ուսուցիչների կարծիքին, որ առաջին իսկ օրվանից երեխայի հետ պետք է հաղորդակցվել գրական հայերենով: Նա համոզվել էր, որ գավառաբարբառի լեզվական ձևերի օգնությամբ է աշխատում երեխայի հոգին, իսկ այդ դեպքում ուսուցչի կողմից յուրաքանչյուր դիտողություն երեխայի մոտ անվստահություն է արթնացնում իր ունեցած լեզվական կարողությունների հանդեպ: Մեկ այլ հետաքրքիր դիտարկման մեջ նշվում է, որ ուսուցման առաջին տարում կարդալ-գրելու ուսուցում չպետք է լինի, այլ երեխաները պետք ՝ զբաղվեն պատմություններով, ձեռարվեստով, երգեցողությամբ, և որ շատ կարևոր է մանկական խաղերով: Ելնելով այս սկզբունքից, նա կազմել է առաջին դասարանցու համար նախատեսված այբբենարանը:

                  Comment

                  • Վ. Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1375

                    Նիկոլ Աղբալյանը ուսուցչին ներկայացվող առաջատար պահանջների մասին

                    download.jpg
                    Լինելով հայ գրականության ուսուցիչ, Նիկոլ Աղբալյանը յուրահատուկ վերաբերմունք ուներ այդ առարկայի ուսուցչի նկատմամբ: Նա գտնում էր, որ գրականության ուսուցիչը օժտված պետք է լինի բառի նուրբ զգացողությամբ, քանի որ անգնահատելի է նրա կատարողական վարպետության դերը: Ուսուցչական ամբիոնից նա պարտավոր է լսողներին մատուցել գեղեցիկ խոսքի բարձրագույն նմուշներ: Գրականության ուսուցչին Աղբալյանը համարում է գեղագետ, ով տիրապետելով խոսքի արվեստին ՝ հաջողությամբ կարող է մատուցել դրամա, վեպ, վիպակ, պատմվածք, առակ, հեքիաթ և բանաստեղծություն:
                    Գրականությունը համարելով մարդագիտություն, ուսուցիչը հստակ պետք է պատկերացնի այն մարդուն ում սովորեցնում է: Խանդավառված լինելով դասավանդված առարկայով, նա ծնում է աշակերտների ոգեշնչությունը: Ուսուցչի խոսքը ներգործուն պիտի լինի, եթե նա լավ է պատկերացնում խոսքի նյութի իմաստը:
                    Նիկոլ Աղբալյանը որպես փորձված մանկավարժ նպատակադրված ձևով կառուցում ու շաղկապում էր դասերը: Ուսուցիչը յուրահատուկ վերաբերմունք ուներ աշակերտների հաճախումների հաշվառման նկատմամբ և հատկապես ծույլերին աշխատաացնելու հարցում: Աղբալյանն օժտված էր մանկավարժական աշխատանքի բարձր բարեկրթությամբ: Նա իր գործունեությունը կարգավորում էր օրացուցային –թեմատիկ և դասերի ու դասախոսությունների պլանները կազմելու միջոցավ:
                    Քաջ գիտակցելով ուսուցիչ-դաստիարակի հեղինակության կարևորությունը, Աղբալյանը գնահատում էր հուզական ներգործությունների ուժը իր սաների վրա, արժևորում նաև ուսուցչի ինքնակրթվածությունը: Նրա հավաստմամբ, ինքնակրթությունը ուսուցիչների կատարելագործման արդյունավետ ձևերից է, որի ընթացքում նրանց ընդհանուր զարգացումն ու ստեղծագործական ձևավորումն իրագործվում են ինքնուրույն աշխատանքի միջոցով: Բացի այդ, նա ղեկավարվում էր այն սկզբունքով, որ գիրքը /դասագիրքը/ ոչ միայն գիտելիքների ձեռք բերման աղբյուր է, այլև ուղեցույց ուսուցչի համար: Պետք է մատուցել ոչ թե դասագիրքը, այլ պատում–շարադրանքը հարստացնել լրացումներով և կողմնակի / ոչ թեմայից շեղում/ նյութերով, այսպիսով սաները պարապելով դասագրքով , վերապատմում են դասը և այն լրացնում ուսուցչի հաղորդած ոչ դասագրքային նյութերով: Այս պահանջն այսօր էլ պարտադիր պայման պետք է լինի բոլոր առարկաների ուսուցիչների համար:
                    Նիկով Աղբալյան մանկավարժի կուռքը, պաշտամունքը Հայրենիքն էր, Հայոց լեզուն, Հայ մշակույթը, Հայ դպրոցն ու հայեցի դաստիարակությունը: Նա ապրեց իր ողջ կյանքը ծառայեցնելով իր հավատամքին:

                    Comment

                    • Արևիկ Ոսկանյան
                      Մոդերատոր
                      • Feb 2018
                      • 582

                      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Շնորհակալ եմ արձագանքի համար Արևիկ ջան, փաստորեն գրեթե բոլոր մանկավարժների մոտ նույն դրույթներն են առաջ քաշվում, մարդկային նույն որոկների մասին են բարձրաձայնում:
                      Շնորհակալություն նաև Ձեզ հետաքրքիր թեմաներ առաջադրելու համար: Բոլոր ժամանակներում էլ առաջնային են եղել սերն աշակերտի նկատմամբ ու մարդասիրությունը:

                      Comment

                      • Վ. Հովհաննիսյան
                        Մոդերատոր
                        • Jan 2018
                        • 1375

                        061_raffi.jpg
                        Րաֆֆու մանկավարժական հայացքները կարևոր շրջադարձային դերակատարում ունեցան հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ: Դրանցից մի քանիսը ցանկանում եմ ներկայացնել Ձեր ուշադրությանը: Նրան մտահոդող հարցերից մեկը վերաբերում է հեղաբեկվող նահապետական հարաբերություններին փոխարինելու եկած <<նորը>>, որն ըստ Րաֆֆու իր հետ մխիթարական ոչինչ չի բերում, այլ միայն ցոփ ու շվայտ բարքեր, փողոցի ապականիչ ազդեցություն, օտարամոլություն, և վերջապես անգործության լիիրավ ծնունդը՝<<անբարոյականություն>>: <<Ոչինչ ավելի վնասակար չի կարող լինել, որքան երբ հանկարծ քանդվում են դարերով հաստատված և կյանքի մեջ մտած սովորությունները և առանց փոխարինվելու նոր ու ավելի բարոյական հիմունքներով, նրանց տեղը գրավում է կատարյալ համարձակություն>>: Նա իր մանկավարժական հայացքներում կոչ էր անում անհանդուրժող լինել անցման շրջանում հայ իրականություն ներթափանցող բոլոր բացասական երևույթների հանդեպ: Մարդու ձևավորման հիմնական օղակները համարելով ընտանիքը և դպրոցը ՝Րաֆֆին այս զուգադրության վրա վրա էլ խարսխում է իր լուսավորական առանցքային ըմբռնումները: <<Ընտանիքը, ազգայնության հիմքը հանդիսանալով սկսել է փտել ու այլանդակվել: Մի կողմից շռայլությունը, մյուս կողմից անբարոյականությունը օրըստօրե ոչնչացնում են նրա մեջ, ինչ որ բարի է, ինչ որ ազնիվ է: Նա կորցրել է իր նահապետական պարզությունը և նոր, այսպես կոչված եվրոպական կրթությունից սեփականել է միայն վատ կողմերը:>> Մարդու դաստիարակության սկիզբը ըստ Րաֆֆու համաձույլ պետք է լինի նրա գոյության սկզբին, անհրաժեշտաբար գրվի ծննդյան իսկ օրից:<<Օրորոց… դա առաջին դպրոցն է մարդկանց որդիների , օրորոցի երգ… դա առաջին դասն է , որ մայրերը խոսում են իրենց երեխաների ականջներում>>:
                        Նրա ուշադրությունից անշուշտ չէր կարող վրիպել նաև դպրոցներում անհրաժեշտ դպրոցական ծրագրերի բացակայությունը: <<Նոր վարժապետը չէ շարունակում հնի սկսածը, այլ միշտ վերադառնում է սկզբին: Այդ առաջանում է վարժապետների տարբեր կրթութենից , որոնք չեն ենթարկվում մի որոշ մանկավարժական եղանակի, այլ ամեն մեկը ուսուցանում է, որպես ինքն է սովորել… Այսպիսի դեպքում հայտնի բան է, դպրոցը կկորցնե իր նշանակությունը և մի որոշ նպատակի ծառայել կարող չէ>>: Մեծ նշանակության տակ պահելով երկսեռ դպրոցների ստեղծման կարևորությունը, Րաֆֆին հրատապ է համարում դրանց շուտափոյթ ստեղծումը: Ըստ նրա կինը ոչ միայն կյանքի ընկեր է կեղակից, այլ նաև ընտանիքի մայր, որն իր ստացած դաստիարակությունը կամա թե ակամա փոխանցելու է ապագա սերնդին: <<Պարոննե՛ր, եթե դուք ցանկանում եք կրթված զավակներ ունենալ, դրա համար էլ հարկավոր է կրթված մայրեր պատրաստել, և այդ պետք է սպասել մի օրիօրդաց դպրոցից>>: Մանգամայն անընդունելի է համարում նաև այն կարևոր խնդիրը, որ երեխաների դաստիարակությունից պիտի դուրս մղվի <<լալկան երգերը>>, դաստիարակության մեջ մտնի վրեժ-երգ օրորոցայինը, քանզի երկչոտությամբ ու դառը ճակատագիրը ողբալով ոչ մի հարց չի լուծվի՝ ուրեմն <<Ակն ընդ ական…>>:

                        Comment

                        • Նարինե Այվազյան
                          Մոդերատոր
                          • Oct 2017
                          • 251

                          Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Վ.Ա. Սուխոմլինսկի

                          Վ.Ա. Սուխոմլինսկին աշխարհում ճանաչված և ընդունված մանկավարժ է, նորարար, գիտնական, մանկավարժական, մեթոդական բազմապիսի աշխատությունների հեղինակ, դրանք բոլորն էլ նվիրված են երիտասարդ սերնդի դաստիարակության խնդիրներին:
                          Սուխոմլինսկու աշխատանքներում կան հետաքրքիր դիտարկումներ, զարմանալի մարդասիրություն. նրա աշխատանքների կենտրոնում մարդն է՝ սովորողը, որի ճիշտ կրթությունը շատ է կարևորում:
                          Այս մտածողը ստեղծել է յուրահատուկ մանկավարժական համակարգ, որտեղ երեխայի անհատականությունն ու դրա կարևորումը առաջնային է և կարծում է, որ հենց դրանով էլ պետք է առաջնորդվեն մանկավարժական մեթոդները, ծրագրերը: Կարևորում է մանկավարժական առողջ կոլեկտիվը, որտեղ գնահատվում է, կենտրոնում է յուրաքանչյուր մանկավարժ:
                          Սուխոմլինսկին կրթական գործընթացը բնորոշում էր իբրև ուրախություն պարգևող աշխատանք: Մեծ նշանակություն էր դարձնում սովորողների աշխարհայացքի ձևավորմանը, նախակրթարաններում՝ երեխայի հետ ստեղծագործող, հեքիաթ հորինող ուսուցչին:


                          Մանկավարժին կոչում է մարդաբան, որը կոչված է մոտք գործելու սովորողի հոգեբանություն, նրա խիստ բարդ հոգևոր աշխարհ ու անընդհատ հայտնաբերել նորը ու հիանալ այդ նորով. մարդուն տեսնել, դիտարկել ձևավորման գործընթացում:

                          Մանկավարժը պետք է անսահմանորեն սիրի ու հավատա մարդուն:

                          Գրում է. «Ես դաստիարակչական աշխատանքի իմաստն այն եմ համարում, որ երեխան տեսնի, հասկանա, զգա, ապրի, փորձի թափանցել գաղտնիի խորքերը, մերձենա կյանքին ու բնությանը…»:

                          «Սիրտս նվիրում եմ երեխաներին» աշխատության մեջ ուսուցիչներին խորհուրդ է տալիս. «Գնացեք դաշտ, այգի, բնության ակունքից մտքեր խմեք, և այդ կենդանի ջուրը ձեր սաներին իմաստուն, հետազոտող, փորփրող մարդիկ և պոետներ կդարձնի»:

                          Այսպիսի մի դիտարկում ևս. «Երեխաներին անտառ, գետ տանելը շատ ավելի բարդ աշխատանք է, քան դասարանում դաս անցկացնելը, որովհետև ճամփորդության պատրաստվելը լուրջ աշխատանք է»: Մերժում է առանց պատրաստվելու ճամփորդության տանելը՝ դա համարելով ժամանակի կորուստ:

                          Երեխաների մոտ չարժե շատ խոսել, նրանց գլուխը լցնել տարբեր պատմություններ, բառը զվարճանք չէ, իսկ բառային անվերջ հոսքը՝ ամենավտանգավոր հոսքերից է: Չի կարելի երեխաներին վերածել խոսքի պասսիվ կլանիչների, պետք է հնարավորություն տալ նրանց մտածելու, դիտարկելու, զգալու:

                          Ճանաչված մանկավարժը կարևորում էր երեխաներին բնության մասնիկների հետ կապելը, դրանց ծանոթացնելը: «Բնությունը հայրենի հողն է, որը կերակրում է մեզ, երկրագունդը փոխվում է մեր աշխատանքի շնորհիվ միայն»:

                          Նշում է, որ բնությունն ինքնին չի դաստիարակում, դաստիարակում է միայն բնության վրա մարդու ակտիվ ներգործությունը. «Ինձ ապշեցնում էր, որ սովորողների հիացմունքը գեղեցիկի հանդեպ միահյուսվում էր այդ գեղեցիկի ճակատագրի հանդեպ անտարբերությամբ: Գեղեցկությամբ հիանալը միայն բարի զգացմունքի փոքրիկ շյուղն է, որը պետք է զարգացնել՝ վերածելով ակտիվ գործունեության: Որպեսզի երեխան սովորի հասկանալ բնությունը, զգալ նրա գեղեցկությունը, կարդալ լեզուն, պահպանել, պետք է սերը փոքրուց ներարկել: Փորձը ցույց է տալիս, որ բարի զգացմունքները տանում են դեպի մանկություն, իսկ մարդկությունը, բարությունը, քնքշությունը, բարոյացկամությունը ծնվում են բնության մեջ աշխատանքում, հոգսերում ու բնության վրա ազդեցություններում:
                          Սուխոմլինսկին գրել է,որ որ երեխան մի էակ է,որը մտածում է,ճանաչում է,աշխարհը և ինքն իրեն:Ընդ որում,աշակերտը գիտելիքը ստանում է ոչ միայն խելքով,այլև սրտով:
                          Ուսուցիչը ոչ միայն մասնագետ է,որը կարողանում է փոխանցել իր գիտելիքները հաջորդ սերնդին,այլև նա մեծ դեր է խաղում երեխայի ձևավորման գործում:
                          Սուխոմլինսկու մտքերից.
                          1.Ուսուցումը գիտելիքների մեխանիկական փոխանցում չէ ուսուցչից երեխային,այլ պարզապես մարդկային փոխհարաբերություններ:
                          2.Դպրոցի կարևոր խնդիրն է դաստիարակել տքնաջան աշխատող,պրպտող և ստեղծագործաբար մտածող մարդ:
                          3.Գնահատականը պետք է խրախուսի աշխատասիրությունը,այլ ոչ թե պախարակի ծուլությունը:

                          Comment

                          • Վ. Հովհաննիսյան
                            Մոդերատոր
                            • Jan 2018
                            • 1375

                            Զապէլ Ասատուր

                            Զաբել_Հովհաննեսի_Խանջյան.jpg

                            հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ:
                            Հայրը կը զբաղէր ժամացոյցի առեւտուրով։ Մայրը գիտէր կիթառ նուագել եւ յաճախ բանաստեղծութիւններ կը կարդար զաւակներուն համար.նայս իսկ պատճառով Զապէլ Ասատուրի (հօրենական անունով Զապէլ Խանճեան) առաջին ներշնչումի աղբիւրը մայրն է հանդիսացած։
                            Սկզբնական շրջանին Սիպիլ իր կրթութիւնը ստացած է ֆրանսական վարժարանի մէջ, բայց յետոյ յաճախած է նախ Սուրբ Խաչ դպրոցը, ապա Սկիգտարի ճեմարանը։
                            «Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան» հիմնադիրներէն էր։ Այս ընկերութիւնը գործած է մօտ 22 տարի, նպատակ ունենալով Պոլսոյ եւ գաւառներու մէջ դպրոցներ բանալ աղջիկներու համար։
                            Սիպիլ 1881-ին կամուսնանայ փաստաբան Կարապետ Տոնելեանին հետ եւ միասին կը մեկնին գաւառները։ Իր առաջին ամուսինին մահէն ետք (1900), երկրորդ ամուսնութեամբ մը ան իր կեանքը կը կապէ գրագէտ Հրանդ Ասատուրի հետ։ Այնուհետետւ ամուսինին աշխատակցութեամբ կը հրատարակէ հայերէն քերականութեան եւ ընթերցանութեան դասագրքերու շարք մը՝ «Թանղարան» անունով։ Այս գիրքերը մեր վարռարաններուն մէջ գործածուած են մօտ քառորդ դար։
                            Սիպիլ եղած է հայերէն լեզուի արժէքաւոր ուսուցչուհի Պոլսոյ հայ դպրոցներուն մէջ, մասնաւորաբար Եսայեան վարժարան, որ աշխատած է 18 տարի շարունակ։
                            1928-ին կը կորսնցնէ իր ամուսինը՝ Հրանդ Ասատուր։ 1933-ին կը տօնուի իր գրական եւ մանկավարժական գործունէութեան յիսնամեայ յոբելեանը, երբ Սիպիլ անկողին մնալու դատապարտուած էր՝ կաթուածի մը հետեւանքով։
                            Կը մեռնի 1934-ին եւ կը թաղուի Պոլսոյ Շիշլիի գերեզմանատունը։
                            Զապէլ Ասատուր գրել սկսած է շատ կանուխ, Սկիւտարի ճեմարանը աշակերտած տարիներուն։ Առաջին անգամ Սիպիլ ծածկանունը գործածած է 1890-ին, «Մասիս» շաբաթաթերթի մէկ թիւին մէջ հրատարակած բանաստեղծութեան տակ։ Սիպիլ կը նշանակէ հեթանոսական դարերու աստուածուհի։

                            Comment

                            • Վ. Հովհաննիսյան
                              Մոդերատոր
                              • Jan 2018
                              • 1375

                              Ղուկաս Լոռեցի
                              Ղուկաս Լոռեցի, հայտնի է նաև որպես Ղուկաս Հախպատեցի (ծննդյան թիվն անհայտ, Հաղպատ - 1561, գյուղ Սոթ (Սյունիքի Ծարգավառում)), հայ մատենագիր, մանկավարժ, գրիչ։ 1513 - 1543 թվականներին դասավանդել է Վաղարշապատի և Սանահնիդպրոցներում, ապա՝ Ծար գավառում, հռչակվել իբրև «մեծ րաբունապետ», «մեծ վարդապետ»։
                              Ընդօրինակել է քերականական մի ձեռնարկ, գրել սաղմոսների մեկնություններ, դավանաբանական երկ և «Քարոզգիրք»։ Վերջինս (հեղինակային ինքնագիրը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ձեռ. N4355) բաղկացած է 40 քարոզից՝ միահյուսված ժողովրդական զրույցներով, առակներով, ասացվածքներով, խրատներով։ Շոշափում է սոցիալական, ազգագրական, կենցաղային և այլ բնույթի հարցեր։ Գրված է միջին հայերենով և կարևոր սկզբնաղբյուր է միջնադարում աշխարհաբար լեզվի գործածման, ժողովրդական բառ ու բանի ուսումնասիրման համար։

                              Comment

                              • Ստեփանյան Նելլի
                                Մոդերատոր
                                • Feb 2018
                                • 565

                                Ծնողները զավակներին որպես անբան են ծնում, իսկ ուսուցիչները՝ նրանց բանական դարձնում: Ծնողները զավակներին միայն ապրել են տալիս, իսկ ուսուցիչները՝ լա՜վ ապրել:

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information