ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Անահիտ Բաղդասարյան
    Ավագ մասնակից
    • Feb 2018
    • 579

    Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Անահիտ ջան, շնորհակալ եմ թեմային ակտիվ մասնակցելու համար: Շատ տեղին գրառում ես կատարել: Ես էլ իմ կողմից ուզում եմ ավելացնել Սոկրատեսի բարոյագիտությանը վերաբերող մի շարք մտքեր:Նա բարոյականությունը կապում է բանականության հետ, իսկ առաքինությունը նույնացնում գիտելիքի հետ։ Գիտելիք ունենալ, նշանակում է առաքինի լինել։ Ճշմարիտ բարոյականությունը գիտելիքն է այն մասին, թե ի՞նչ է բարիքը և օգտակարը մարդու համար, ի՞նչն է օգնում նրան հասնելու երջանկության և երանության։ Գիտելիքը նույնացնելով առաքինության հետ, Սոկրատեսը կարծում էր, որ միայն գիտակցված, իմացության վրա խարսխված արարքը կարող է կոչվել բարոյական։ Մի բան է, երբ մարդը բարիք է գործում անգիտակցաբար, և մի այլ բան, երբ դա անում է գիտակցաբար։ Մի՞թե մենք գրագետ ենք անվանում նրան, ով, չիմանալով ուղղագրության կանոնները, երջանիկ պատահականությամբ ճիշտ է գրում մի քանի բառ։ Իհարկե, ոչ։ Նմանապես, մենք բարոյական կարող ենք անվանել միայն այն մարդուն, որը ոչ թե պատահաբար, հանգամանքների բերումով է բարիք գործում, այլ իմանալով, բարիքի մասին գիտելիք ունենալով։ Նույնիսկ եթե իմացողն անբարո արարք է կատարում, այնուհանդերձ, նա բարոյական մարդ է, որովհետև գիտի, թե ինչ է անում։ Սոկրատեսի «գիտելիքը առաքինություն է» դրույթն առաջին հայացքից չի դիմանում քննադատության. մարդը կարող է իմանալ, թե ինչ է քաջությունը, սակայն քաջ չլինել։ Սոկրատեսը չի բացառում նման դեպքերը, սակայն կարծում է, որ միայն առաքինությանը հետևելը կարող է մարդուն հասցնել երջանկության։
    Մանկավարժական իր սիստեմում Պլատոնը ձգտում էր միավորել սպարտական և աթենական դաստիարակության որոշ գծեր՝ վերցնելով այն կողմերը,որոնք համապատասխանում էին փիլիսոփայական իր հայացքներին։

    3-6 տարեկան երեխաները պետության կողմից նշանակված դաստիարակչուհիների ղեկավարությամբ հրապարակներում զբաղվում էին խաղերով։ Խաղին, որպես փոքրահասակ երեխաների դաստիարակության միջոցի, Պլատոնը մեծ նշանակություն էր տալիս։ Նույնպիսի մոտեցում ուներ նաև երեխաների հետ կազմակերպվող զրույցների նյութի խնամքով ընտրության նկատմամբ։ Պլատոնը երեխաների հասարակական դաստիարակության կողմնակից էր՝ սկսած նրանց ամենավաղ հասակից։

    Comment

    • Մինասյան Նորա
      Մոդերատոր
      • Mar 2018
      • 859

      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
      ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

      [ATTACH=CONFIG]5470[/ATTACH]
      Հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասի գործունեության կարևորագույն ոլորտներից էր մանկավարժությունը։ «Նա հանգիստ էր, ընկերական, մեղմ, ոգևորությամբ տոգորված։ Նրա ժպտուն աչքերում թաքնված թախծալի ցոլքը, պարզ ինտոնացիան, խանդաղատալի ձայնը մատնում էին նրա ներքին կրակը։ Կոմիտասը հիվանդ էր ժողովրդական երգով։ Դասավանդելիս երգում էր և նրա ժողովրդական երգի մեջ զգացվում էին նրբերանգներ, ռիթմ, կոլորիտ», - այսպես էր հիշում Կոմիտաս-մանկավարժին հայ գրող Դերենիկ Դեմիրճյանը։
      Հայտնի երաժշտագետ Վասիլի Կորգանովի վկայությամբ, Կոմիտասի շնորհիվ «ճեմարանում երաժշտա-տեսական առարկաների դասարանն ավելի բազմամարդ էր, քան շատ կոնսերվատորիաներում և երաժշտական ուսումնարաններում»։

      Կոմիտասի մանկավարժական հմտության վառ ապացույցն են երգիչներին ուղղված նրա տասը պատվիրանները։
      Կոմպոզիտորը պատասխանատվության մեծ զգացումով էր վերաբերվում մանկավարժությանը՝ ասելով. «Զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը»։
      Իր ակտիվ և բեղուն մանկավարժական գործունեության ընթացքում մեծատաղանդ արվեստագետը կրթել է վառ երաժիշտների մի ամբողջ սերունդ, որոնք դարձան իրենց ուսուցչի անմահ գործի շարունակողներն ու ժառանգության պրոպագանդողները։
      Կոմպոզիտոր, երաժիշտ- բանահավաք, երաժշտագետ, երգիչ, խմբավար և մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր՝ ահա այն բնորոշումները, որ ուղեկցում են հայ մշակույթի հսկաներից մեկի՝ մեծն Կոմիտասի անվանը:

      Comment

      • Վ. Հովհաննիսյան
        Մոդերատոր
        • Jan 2018
        • 1375

        Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
        Կոմպոզիտոր, երաժիշտ- բանահավաք, երաժշտագետ, երգիչ, խմբավար և մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր՝ ահա այն բնորոշումները, որ ուղեկցում են հայ մշակույթի հսկաներից մեկի՝ մեծն Կոմիտասի անվանը:
        Շնորհակալություն՝ նյութին անդրադառնալու համար Նորա ջան: Ուզում եմ մեջբերում կատարել Մեծ Վարդապետին բնութագրող ևս մեկ հետաքրքիր միտք արված Ցիցիլիա Բրուտյանի կողմից՝ «Արարատի պես պարզ, անսեթևեթ, վեհանիստ է. իր ոգեղեն անդաստանի մեջ նա սլանում է երկինք: Իր հունդը ժողովրդի սրտից է ծիլ առել, ոգուց է փթթել, հույզերից՝ ծաղկազարդվել: Միայն նա է Արարատի չափ մեծ ու հավերժական: Նա իր ճակատին հնչյունահունց թագ ունի: Նա է, որ խորհրդանշում է հայ ոգին, ինչպես Արարատը՝ հայ բնաշխարհը: Կոմիտաս…»

        Comment

        • Tamara Zakaryan
          Մոդերատոր
          • Jan 2018
          • 262

          Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Շնորհակալություն՝ նյութին անդրադառնալու համար Նորա ջան: Ուզում եմ մեջբերում կատարել Մեծ Վարդապետին բնութագրող ևս մեկ հետաքրքիր միտք արված Ցիցիլիա Բրուտյանի կողմից՝ «Արարատի պես պարզ, անսեթևեթ, վեհանիստ է. իր ոգեղեն անդաստանի մեջ նա սլանում է երկինք: Իր հունդը ժողովրդի սրտից է ծիլ առել, ոգուց է փթթել, հույզերից՝ ծաղկազարդվել: Միայն նա է Արարատի չափ մեծ ու հավերժական: Նա իր ճակատին հնչյունահունց թագ ունի: Նա է, որ խորհրդանշում է հայ ոգին, ինչպես Արարատը՝ հայ բնաշխարհը: Կոմիտաս…»
          Կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հիասքանչ ստեղծագործություն է գրել հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։
          1956 թվականին ծնվում է բանաստեղծության այն հատվածը, որն հետագայում դառնում է հանրահայտ «Անլռելի զանգակատան» բնաբանը։ 1959-ին՝ Կոմիտասին նվիրված առաջին բանաստեղծության ստեղծումից 10 տարի անց, Պ.Սևակն ավարտում է վերը նշված իր գլուխգործոցը, որն այսօր էլ համարվում է Կոմիտասին նվիրված ամենավառ գործերից մեկը։ «Անլռելի զանգակատունը» բաժանվում է ղողանջների. առաջինը կոչվում է «Ղողանջ Ավետիսի».
          Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
          Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.
          Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել, -
          Դժվար է ասել...
          Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
          Անատոլուի խավար խորքերում
          Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ։
          Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,
          Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,
          Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝
          Նրա տուն մտան՝ աչքալուսանքի։
          Վերջին խմբագրողը՝ Tamara Zakaryan; 05-04-18, 22:41.

          Comment

          • Վ. Հովհաննիսյան
            Մոդերատոր
            • Jan 2018
            • 1375

            Tamara Zakaryan-ի խոսքերից Նայել գրառումը
            Կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հիասքանչ ստեղծագործություն է գրել հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։
            1956 թվականին ծնվում է բանաստեղծության այն հատվածը, որն հետագայում դառնում է հանրահայտ «Անլռելի զանգակատան» բնաբանը։ 1959-ին՝ Կոմիտասին նվիրված առաջին բանաստեղծության ստեղծումից 10 տարի անց, Պ.Սևակն ավարտում է վերը նշված իր գլուխգործոցը, որն այսօր էլ համարվում է Կոմիտասին նվիրված ամենավառ գործերից մեկը։ «Անլռելի զանգակատունը» բաժանվում է ղողանջների. առաջինը կոչվում է «Ղողանջ Ավետիսի».
            Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
            Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.
            Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել, -
            Դժվար է ասել...
            Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
            Անատոլուի խավար խորքերում
            Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ։
            Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,
            Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,
            Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝
            Նրա տուն մտան՝ աչքալուսանքի։
            Շնորհակալ եմ տպավորիչ գրության համար, սիրելի Թամարա.
            Երևի այդօր -
            Եթե ոչ մարդկանց,
            Գեթ ամենալուր և ամենազոր բնության համար -
            Տոն էր անսովոր.
            Չէ որ նա գիտեր, թե ում է ծնել,
            Լսում էր չէ որ,
            Թե ինչ նվագներ և ինչ անհամար,
            Ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում
            Այդ երկու թխլիկ նորածինների
            Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում...

            Comment

            • Վ. Հովհաննիսյան
              Մոդերատոր
              • Jan 2018
              • 1375

              Հոգեպես անառողջ հանճարներ.Ժան Ժակ Ռուսո
              Ժան Ժակ Ռուսո (1712-1778), ֆրանսիացի գրող և փիլիսոփա, մանկավարժ
              Ախտորոշում. պարանոյա:
              Ախտանշաններ. հետապնդման մոլուցք:
              Հիվանդության պատմություն.
              Եկեղեցու և կառավարության հետ գրողի տարաձայնությունների հետևանքով (1760-ականների սկիզբ, «Էմիլ կամ Դաստիարակության մասին» գրքի լույսընծայումից հետո) առաջացած կասկածամտությունը, որն ի սկզբանե բնորոշ էր Ռուսոյին, ձեռք բերեց ծայրաստիճան ցավագին ձևեր: Նրա աչքին ամենուրեք դավադրություններ էին երևում, նա թափառաշրջիկի կյանք էր վարում և ոչ մի տեղ երկար չէր մնում՝ ենթադրելով, որ իր բոլոր ընկերներն ու ծանոթներն իր դեմ դավեր են նյութում կամ էլ իրեն ինչ-որ բանում կասկածում են: Օրինակ մի անգամ Ռուսոն որոշեց, որ այն ամրոցի բնակիչները, որտեղ նա հյուրընկալվել է, կարծում են, թե ինքն է թունավորել մահացած ծառային և պահանջեց, որ հանգուցյալին հերձեն:
              Աշխարհին նվիրած գաղափարներ. մանկավարժական բարեփոխում: Երեխաների դաստիարակության վերաբերյալ ժամանակակից ձեռնարկները շատ կետերով կրկնում են «Էմիլին». դաստիարակության կոպիտ մեթոդի փոխարեն Ռուսոն առաջարկում էր խրախուսման ու փաղաքշանքի մեթոդը, նա ենթադրում էր, որ երեխային պետք է ազատել չոր փաստերի մեխանիկական ընկալումից և ամեն ինչ բացատրել կենդանի օրինակներով՝ սպասելով, մինչև նա հոգեպես պատրաստ լինի նոր տեղեկությունն ընկալելուն: Մանկավարժության խնդիրը, ըստ Ռուսոյի, բնության օժտած տաղանդների զարգացումն է: Գրական հերոսի նոր տեսակ և գրական նոր ուղղություններ: Ռուսոյի երևակայությունից ծնունդ առած հիասքանչ արարածը՝ բարեսիրտ «վայրենին», ով առաջնորդվում է ոչ թե գիտակցությամբ, այլ զգացմունքով (բայց վեհ զգացմունքով), հետագայում զարգացավ, աճեց և ծերացավ սենտիմենտալիզմի և ռոմանտիզմի շրջանակներում: Իրավական ժողովրդավարական պետության գաղափարը, որն ուղղակիորեն բխում է «Հասարակական պայմանագրի մասին կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» ստեղծագործությունից: Հեղափոխության գաղափարը. հենց Ռուսոյի գաղափարներով են ոգեշնչվել Ֆրանսիական մեծ հեղափոխության՝ հանուն գաղափարների պայքարող մարտիկները, բայց ինքը՝ Ռուսոն, որքան էլ հակասական լինի, երբեք արմատական մեթոդների կողմնակից չի եղել:

              Comment

              • Վ. Հովհաննիսյան
                Մոդերատոր
                • Jan 2018
                • 1375

                ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ
                download.jpg

                Եւ Այր Մի` Մաշտոց Անուն
                Նրանք ծնւում են, որ ապացուցեն,
                Թէ հրաշք չկա՜յ,
                Կայ միայն կարի՛ք:
                Նրանք ծնւում են, որ ապացուցեն,
                Թէ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում,
                Ուր վերջանում է ամէ՜ն մի հնար…
                Այսպէս էլ ծնուեց մէկը Նրանցից,
                Ծնուեց Նա`
                Այր մի`
                Մաշտոց անունով:
                Եւ նա չծնուեց, որ աւելացնի
                Հարց տուողների քանակն անպակաս:
                Նա եկաւ աշխարհ` պատասխանելու,
                Եւ պատասխանը գտաւ իսկապէս…
                … Քաջերի սահմանն իրենց զէնքն է հէնց:
                Քաջեր մի՛շտ էլ կան,
                Զէ՜նք է հարկաւոր:
                Քաջեր մի՛շտ էլ կան,
                Պէտք է ասպարէ՜զ:
                Եւ նա էր ահա, որ ձեւաւորեց
                Մի զէնք ժանգախոյս,
                Եւ ծովաւորեց
                Ասպարէզ մի նոր,
                Ուր թոյլ-ուժեղի,
                Շատ ու սակաւի,
                Քիչ ու բազումի
                Մրցութեան համար ասպարէզ չկա՜յ,
                Քանզի նորատիպ այդ մաքառման մէջ
                Այրուձիի տեղ մտքերն են կռւում,
                Թանաք է հեղւում արեան փոխարէն,
                Եւ յաղթանակը կոչւում է Մատեան…
                Մենք կայինք, այո՛, Նրանից առաջ:
                Սակայն Նա ծնուեց,
                Որ գայ ու դառնայ ինչ-որ նոր Սկիզբ:
                …Նրանից առաջ կային աստուածներ`
                Երկընքի, սիրոյ, պտղաւորումի,
                Ինչպէս փոթորկի, նաեւ… դպրութեան:
                Եթէ բոլորը` մինչեւ իսկ ստոյգ,
                Վերջինըս սուտ էր, սուտ ստուգապէս.
                – Աստուած կար, սակայն դպրութիւն չկա՜ր:
                Նա` հաւատաւորն իր նոր հաւատի,
                Դպրութեան մեր սուտ աստծուն վըռնտեց
                Եւ Ինքը մնաց նրա փոխանակ:
                Բայց մինչ դպրութեան հին աստուածը մեր
                Շարունակ միայն մի գործ էր անում`
                Մարդկանց հոգին էր առնում ու տանում,
                Սա եկաւ, որ մեզ հոգի՜ պարգեւի…
                Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
                Հզօր թէ տկար`
                Մարմին էինք մենք:
                Սակայն Նա եկաւ, որ Հոգի՛ դառնայ,
                Շօշափուո՜ղ հոգի,
                Եւ անմե՜ռ հոգի:
                Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
                Քիչ թէ շատ` կար հաց,
                Եւ ունենք ջուր:
                Սակայն Նա ծնուեց, որ Սնո՜ւնդ դառնայ:
                Ծնուե՛ց, որ ծնե՜նք,
                Եղա՛ւ, որ լինե՜նք,
                Եւ անմահացա՛ւ,
                Որ անմահանա՜նք…

                Comment

                • Էլեոնորա Հովհաննիսյան
                  Մոդերատոր
                  • Jan 2018
                  • 1517

                  Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ
                  [ATTACH=CONFIG]5593[/ATTACH]

                  Եւ Այր Մի` Մաշտոց Անուն
                  Նրանք ծնւում են, որ ապացուցեն,
                  Թէ հրաշք չկա՜յ,
                  Կայ միայն կարի՛ք:
                  Նրանք ծնւում են, որ ապացուցեն,
                  Թէ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում,
                  Ուր վերջանում է ամէ՜ն մի հնար…
                  Այսպէս էլ ծնուեց մէկը Նրանցից,
                  Ծնուեց Նա`
                  Այր մի`
                  Մաշտոց անունով:
                  Եւ նա չծնուեց, որ աւելացնի
                  Հարց տուողների քանակն անպակաս:
                  Նա եկաւ աշխարհ` պատասխանելու,
                  Եւ պատասխանը գտաւ իսկապէս…
                  … Քաջերի սահմանն իրենց զէնքն է հէնց:
                  Քաջեր մի՛շտ էլ կան,
                  Զէ՜նք է հարկաւոր:
                  Քաջեր մի՛շտ էլ կան,
                  Պէտք է ասպարէ՜զ:
                  Եւ նա էր ահա, որ ձեւաւորեց
                  Մի զէնք ժանգախոյս,
                  Եւ ծովաւորեց
                  Ասպարէզ մի նոր,
                  Ուր թոյլ-ուժեղի,
                  Շատ ու սակաւի,
                  Քիչ ու բազումի
                  Մրցութեան համար ասպարէզ չկա՜յ,
                  Քանզի նորատիպ այդ մաքառման մէջ
                  Այրուձիի տեղ մտքերն են կռւում,
                  Թանաք է հեղւում արեան փոխարէն,
                  Եւ յաղթանակը կոչւում է Մատեան…
                  Մենք կայինք, այո՛, Նրանից առաջ:
                  Սակայն Նա ծնուեց,
                  Որ գայ ու դառնայ ինչ-որ նոր Սկիզբ:
                  …Նրանից առաջ կային աստուածներ`
                  Երկընքի, սիրոյ, պտղաւորումի,
                  Ինչպէս փոթորկի, նաեւ… դպրութեան:
                  Եթէ բոլորը` մինչեւ իսկ ստոյգ,
                  Վերջինըս սուտ էր, սուտ ստուգապէս.
                  – Աստուած կար, սակայն դպրութիւն չկա՜ր:
                  Նա` հաւատաւորն իր նոր հաւատի,
                  Դպրութեան մեր սուտ աստծուն վըռնտեց
                  Եւ Ինքը մնաց նրա փոխանակ:
                  Բայց մինչ դպրութեան հին աստուածը մեր
                  Շարունակ միայն մի գործ էր անում`
                  Մարդկանց հոգին էր առնում ու տանում,
                  Սա եկաւ, որ մեզ հոգի՜ պարգեւի…
                  Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
                  Հզօր թէ տկար`
                  Մարմին էինք մենք:
                  Սակայն Նա եկաւ, որ Հոգի՛ դառնայ,
                  Շօշափուո՜ղ հոգի,
                  Եւ անմե՜ռ հոգի:
                  Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
                  Քիչ թէ շատ` կար հաց,
                  Եւ ունենք ջուր:
                  Սակայն Նա ծնուեց, որ Սնո՜ւնդ դառնայ:
                  Ծնուե՛ց, որ ծնե՜նք,
                  Եղա՛ւ, որ լինե՜նք,
                  Եւ անմահացա՛ւ,
                  Որ անմահանա՜նք…
                  Մաշտոցը 405-ին ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորում է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որի առաջին նախադասությունը նաև մեսրոպատառ առաջին նախադասությունն էր.
                  <<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>

                  Comment

                  • Էլեոնորա Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1517

                    Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն աշակերտների հետ սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուս մասը՝ հունարենից։ Մաշտոցը նախքան այդ իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով։ Կարճ ժամանակում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել էր հայերեն և բազմացվել գրչությամբ։ Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր։

                    Comment

                    • Վ. Հովհաննիսյան
                      Մոդերատոր
                      • Jan 2018
                      • 1375

                      Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն աշակերտների հետ սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուս մասը՝ հունարենից։ Մաշտոցը նախքան այդ իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով։ Կարճ ժամանակում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել էր հայերեն և բազմացվել գրչությամբ։ Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր։
                      Սիրելի Էլեոնորա ջան, շնորհակալ եմ թեմայի շրջանակներում հետաքրքիր լրացումներ կատարելու համար:

                      Comment

                      • Վ. Հովհաննիսյան
                        Մոդերատոր
                        • Jan 2018
                        • 1375

                        Հայտնի խոսք է՝ ՆԱԽ՝ԵՐԵԽԱՅԻՆ ՍԻՐԵԼ,ՀԵՏՈ՝ ԽՐԱՏԵԼՈՎ ՈՒՍՈՒՑԱՆԵԼ... ուսուցանել առակի միջոցով: Կարծում եմ սխալված չեմ լինի եթե ներկայացնեմ ԵԶՈՊՈՍԻ անգնահատելի ժառանգությունից մեզ հասած հետաքրքիր նյութեր:
                        Aesop-WC-9176935-1-402.jpg Image_3602.jpg

                        ԵԶՈՊՈՍ

                        Մ. թ. ա. VI դար
                        Ծննդյան և մահվան թվականներն անհայտ են:
                        Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշորագույն դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի
                        զարգացումը:
                        Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է. Եզոպոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսը, կարգադրում է հյուրասիրության ժամանակ մատուցել աշխարհի ամենալավ ու ամենագեղեցիկ կերակուրը: Եզոպոսը ճաշ է պատրաստում լեզվից: Երբ Քսանթոսը հարցնում է, թե ինչու է այդպիսի ճաշատեսակ պատրաստել, Եզոպոսը պատասխանում է.
                        – Աշխարհում կա՞ ավելի լավ ու ավելի գեղեցիկ բան, քան լեզուն: Մի՞թե լեզվով չեն պահվում ամբողջ փիլիսոփայությունը, գիտական միտքը, օրենքները. մեր կյանքի հիմքը լեզուն է, նրանից լավ ոչինչ չկա:
                        Քսանթոսը և հյուրերը համաձայնում են և սիրով ուտում: Հաջորդ օրվա համար տերը նորից է պատվիրում կերակուր պատրաստել, բայց այս անգամ աշխարհի ամենավատ ու անպետք բանը: Եզոպոսը դարձյալ լեզվից է կերակուր պատրաստում: Քսանթոսը և հյուրերը զարմանում են՝ տեսնելով կրկին նույն ճաշատեսակը:
                        – Այս ի՞նչ է նշանակում,– հարցնում է փիլիսոփան:
                        – Լեզվից ավելի վատ ի՞նչ կա աշխարհում: Լեզուն է բոլոր երկպառակությունների, գժտությունների և պատերազմների պատճառը,– պատասխանում է Եզոպոսը: Սեղանի շուրջ հավաքվածները հիանում են նրա հնարամիտ պատասխանով:
                        Իր առակներում Եզոպոսը ծաղրել է անտիկ աշխարհի բարոյականությունը և բարքերը, կենդանիների կյանքից բերված օրինակներով նշավակել մարդկային արատներն ու մոլորությունները: Նրա առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն: Այդ առակներով հիացել ու դրանք հանգավորել է Հին Հունաստանի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Սոկրատեսը:
                        Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը, ռուս Իվան Կռիլովը և ուրիշներ) օգտվել են Եզոպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք:
                        Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ “եզոպոսյան լեզուն” վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:
                        V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

                        Comment

                        • Վ. Հովհաննիսյան
                          Մոդերատոր
                          • Jan 2018
                          • 1375

                          Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                          ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

                          Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է նաև որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։
                          Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։
                          Նա զուտ տեսաբան չէր (ինչպես Ռուսոն և շատերը), այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ (ինչպես Պեստալոցցին, Օուենը և ոմանք), դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին (նաև Սարդարի այգում դպրոցին հատկացված մի մեծ հողամաս), ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին (վարում, ցանում, ջրում, խնամում, հավաքում և այլն) և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ... Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։
                          Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։
                          Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույցը դարձավ 1869 թվականի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։
                          Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում ... գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»... կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։ Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։
                          Նարիրա ջան շնորհակալ եմ գրառման համար: Կրթել առաքինի, ուժեղ, խելացի սերունդ՝ հիմնվելով բարոյական ու գեղագիտական դաստիարակության վրա և բացառելով մարմնական պատիժները: «Դպրոցում լսվածը հերքվում էր կյանքում, պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել՝ վաղվա թոհուբոհի մեջ գտնել իր տեղը»,– սրանք այն գաղափարներն էին, որ ուներ ու փորձում էր սերունդների մեջ սերմանել հայոց մեծ մանկավարժը՝ Ղազարոս Աղայանը:
                          Այն, որ հայոց մեծ մանկավարժի և ընդհանրապես մեր մեծերի խոսքերն ու դասերը փոխանցվելով սերնդեսերունդ՝ չեն կորցնում արդիականությունը, երևում է մեր այսօրվա գործերով և նրանց հիշատակը վառ պահելով:

                          Comment

                          • Վ. Հովհաննիսյան
                            Մոդերատոր
                            • Jan 2018
                            • 1375

                            IMG_0049.jpg
                            Հայ դասական գրող, մանկավարժ, դպրոցաշինարար, թատերական գործիչ, լուսանկարիչ, առևտրական Պերճ Պռոշյանը առաջին հերթին հայտնի է իր վեպերով` “Սոս և Վարդիթեր”, “Հացի Խնդիրը”, “Ցեցեր” : Սակայն ուշադրությունից դուրս է մնացել ոչ միայն նրա ստեղծագործությունները, այլ նաև Պռոշյանի ակտիվ հասարակական գործունեությունը:
                            Պռոշյանը մասնակցել է տասնյակ դպրոցների բացման նախաձեռնությանը, աջակցել է, որ բացվի հայկական օրիորդաց կրթարանը` Գայանյան դպրոցը: Էն ժամանակ Պռոշյանը մտահոգված էր կանանց կրթությամբ, բայց մեր օրերում դեռ կան մարդիկ, ովքեր կանանց կրթության հարցը երկրորդական են համարում:
                            (Գայանյան օրիորդաց դպրոց Երևանի, հիմնադրվել է 1866-ին, Էջմիածնի Սինոդի հրամանագրով, Պ. Պռոշյանի և առաջադեմ մյուս մտավորականների նախաձեռնությամբ: Կրթությունը նախապես եղել է
                            տարրական, դասերն ընթացել են վարձու տան մեջ:1877-ից դպրոցը տեղափոխվել է Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու գավիթ (ներկայիս «Մոսկվա»կինոթատրոնի տեղում):

                            Perch_Proshyan.jpg

                            Comment

                            • Անահիտ Բաղդասարյան
                              Ավագ մասնակից
                              • Feb 2018
                              • 579

                              Իոհան ֆրիդրիխ Հերբարտը (1776-1841) կրթություն ստացել է լատինական կլասիկական դպրոցում, իսկ այնուհետև Իենի համալսարանում։ Նա ծանոթացել է գերմանական իդեալիստական փիլիսոփայության ներկայացուցիչների՝ Կանտի, Ֆիխտեի Պարմենդիսի ուսմունքներին, բայց նրա վրա մեծ ազդեցություն է գործել անտիկ փիլիսոփա Պարմենդիսի ուսմունքն այն մասին, որ աշխարհում ամեն ինչ միասնական է ու անփոփոխ։
                              Վերջացնելով համալսարանը՝ Հերբարտը դառնում է շվեյցարական մի արիստոկրատի երեխայի դաստիարակը։ 1800 թվականին այցելում է Պեստալոցցու Բուրգդորֆյան ինստիտուտը, սակայն մեծ մանկավարժի հայացքների դեմոկրատական ուղղվածությունը նա չի յուրացնում։
                              1802 թվականից Հերբարտն աշխատել է Գետտինգենի և Քյոնիկսբերգի համալսարաններում որպես պրոֆեսոր։ Այստեղ նա ծավալել է լայն մանկավարժական գործունեություն, դասախոսություններ է կարդացել հոգեբանությունից, մանկավարժությունից, ղեկավարել է ուսուցիչներ պատրաստող սեմինարիան։ Սեմինարիային կից նա ստեղծում է փորձնական դպրոց, որտեղ ինքն աշակերտներին դասավանդում էր մաթեմատիկա։ Հերբարտի մանկավարժական գաղափարները իրենց զարգացումն են գտել հետևյալ գրքերում ․<<Ընդհանուր մանկավարժություն՝ բխեցված դաստիարակության նպատակներից>> (1806), <<Հոգեբանության դասագիրք>> (1816), <<Նամակներ մանկավարժության մեջ հոգեբանության կիրառման մասին (1831), <<Ակնարկ մանկավարժական դասախոսությունների>> (1835)։

                              Comment

                              • Վ. Հովհաննիսյան
                                Մոդերատոր
                                • Jan 2018
                                • 1375

                                Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Իոհան ֆրիդրիխ Հերբարտը (1776-1841) կրթություն ստացել է լատինական կլասիկական դպրոցում, իսկ այնուհետև Իենի համալսարանում։ Նա ծանոթացել է գերմանական իդեալիստական փիլիսոփայության ներկայացուցիչների՝ Կանտի, Ֆիխտեի Պարմենդիսի ուսմունքներին, բայց նրա վրա մեծ ազդեցություն է գործել անտիկ փիլիսոփա Պարմենդիսի ուսմունքն այն մասին, որ աշխարհում ամեն ինչ միասնական է ու անփոփոխ։
                                Վերջացնելով համալսարանը՝ Հերբարտը դառնում է շվեյցարական մի արիստոկրատի երեխայի դաստիարակը։ 1800 թվականին այցելում է Պեստալոցցու Բուրգդորֆյան ինստիտուտը, սակայն մեծ մանկավարժի հայացքների դեմոկրատական ուղղվածությունը նա չի յուրացնում։
                                1802 թվականից Հերբարտն աշխատել է Գետտինգենի և Քյոնիկսբերգի համալսարաններում որպես պրոֆեսոր։ Այստեղ նա ծավալել է լայն մանկավարժական գործունեություն, դասախոսություններ է կարդացել հոգեբանությունից, մանկավարժությունից, ղեկավարել է ուսուցիչներ պատրաստող սեմինարիան։ Սեմինարիային կից նա ստեղծում է փորձնական դպրոց, որտեղ ինքն աշակերտներին դասավանդում էր մաթեմատիկա։ Հերբարտի մանկավարժական գաղափարները իրենց զարգացումն են գտել հետևյալ գրքերում ․<<Ընդհանուր մանկավարժություն՝ բխեցված դաստիարակության նպատակներից>> (1806), <<Հոգեբանության դասագիրք>> (1816), <<Նամակներ մանկավարժության մեջ հոգեբանության կիրառման մասին (1831), <<Ակնարկ մանկավարժական դասախոսությունների>> (1835)։
                                Շնորհակալ եմ գրառման համար Անահիտ ջան:

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information