ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Վ. Հովհաննիսյան
    Մոդերատոր
    • Jan 2018
    • 1375

    Պեստալոցցին առաջին մանկավարժներից էր, ով գտնում էր, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում աշխատող դաստիարակների մանկավարժական պատրաստմանը: Նրա՝ մանկական հաստատությունների դաստիարակների պատրաստման էությունը, բովանդակությունը և առանձնահատկությունները բացահայտող սոցիալ-մանկավարժական ժառանգությունն առանձնահատուկ արդիականություն ունի:

    Մեծ է Պեստալոցցու ներդրումը տարրական կրթության ընդհանուր հիմունքների ու մասնավոր մեթոդիկաների մշակման գործում: Նրա ստեղծած տարրական կրթության տեսությունը զգալիորեն նպաստել է ժողովրդական դպրոցների զարգացմանը 19-րդ դարում: Պեստալոցցին մի շարք չափազանց արժեքավոր մտքեր է արտահայտել երեխայի ֆիզիկական, աշխատանքային, բարոյական, մտավոր դաստիարակության վերաբերյալ, պահանջել է ընդարձակել կրթության բովանդակությունը տարրական դպրոցում, ձգտել է այն մոտեցնել ժողովրդին, կրթությունը սերտորեն կապել կյանքի հետ:

    Comment

    • Էլեոնորա Հովհաննիսյան
      Մոդերատոր
      • Jan 2018
      • 1517

      Ելնելով իր ընդհանուր դիդակտիկական դրույթներից՝ Պեստալոցցին ստեղծեց տարրական կրթության մասնավոր մեթոդիկաների հիմունքները: Մայրենի լեզվի դասավանդման խնդիրը Պեստալոցցին համարում էր երեխայի խոսքի զարգացումը և նրա բառապաշարի հարստացումը[: Նա կողմ էր տառաճանաչության ուսուցման հնչյունային մեթոդի կիրառմանը: Պեստալոցցին արժեքավոր ցուցումներ է տվել երեխաների բառապաշարի հարստացման ուղղությամբ, մայրենի լեզվի ոսուցումը սերտ կերպով կապելով զննականության և բնագիտությունից, աշխարհագրությունից և պատմությունից տարրական տեղեկություններ հաղորդելու հետ: Սակայն գործնականում նրա դասերը երբեմն հանգում էին նախադասություններ կազմելու ձևական վարժությունների, որոնք բովանդակում էին առարկանիերի արտաքին հատկանիշների թվարկում:

      Գրելու հմտություններ ձեռք բերելու համար Պեստալոցցին խորհուրդ էր տալիս անցկացնել ուղիղ և կոր գծեր, տառերի մասնիկներ գրելու նախանական վարժություններ: Գրել ուսուցանելը Պեստալոցցին կապում էր առարկաների չափումների, նկարչության, ինչպես նաև խոսքի զարգացման հետ:

      Comment

      • Էլեոնորա Հովհաննիսյան
        Մոդերատոր
        • Jan 2018
        • 1517

        Առարկելով թվաբանության ուսուցման ավանդական մեթոդիկայի դեմ, որը հիմնված էր կանոնները բերանացի սովորելու վրա, Պեստալոցցին առաջարկեց թվերի ոսւոմնասիրման իր մեթոդը՝ սկսած յուրաքանչյուր ամբողջական թվի էլեմենտից՝ միավորից:Զննական պատկերացումների, միավորները համադրելու և բաժանելու հիման վրա նա երեխաներին միանգամայն պարզ պատկերացում է տալիս թվերի հատկությունների ու հարաբերության մասին: Թվաբանական շատ հասկացություններ պետք է պարզաբանվեն խաղերի ժամանակ: Միավորներն ուսումնասիրելուց հետո երեխաներն այնուհետև անցնում են տասնյակների ուսումնասիրությանը:

        Կոտորակներն ուսումնասիրելու համար Պեստալոցցին վերցնում էր քառակուսին և նրա վրա ցույց էր տալիս, ընդունելով այն որպես միավոր, մասերի և ամբողջի հարաբերությունները: Այս գաղափարի հիման վրա Պեստալոցցու հետևորդների կողմից դպրոցական պրակտիկայում գործարկման դրվեց այսպես կոչված՝ թվաբանական արկղիկը, որը դպրոցում լայն կիրառություն է գտնում մինչև այսօր:

        Comment

        • Վ. Հովհաննիսյան
          Մոդերատոր
          • Jan 2018
          • 1375

          Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Շնորհակալություն Էլեոնորա ջան, հետաքրքիր նյութ եք հրապարակել անվանի մանկավարժի մանկավարժական դրույթներից ելնելով: Ես էլ եմ ուզում մի կարևոր նյութ հրապարակել, ըստ որի տարրական կրթության գաղափարը ոչ այլ ինչ է, քան մարդկության ձգտման արդյունք՝ մեր հակումների և ունակությունների ձևավորման ու զարգացման գործում բնության ընթացքի վրա ցույց տալ այնպիսի′ ազդեցություն, ինչպիսին ի վիճակի են ապահովել ողջախոհ սերը, բանականությունը և լավ զարգացած տեխնիկական հմտությունները։

          Comment

          • Վ. Հովհաննիսյան
            Մոդերատոր
            • Jan 2018
            • 1375

            Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Առարկելով թվաբանության ուսուցման ավանդական մեթոդիկայի դեմ, որը հիմնված էր կանոնները բերանացի սովորելու վրա, Պեստալոցցին առաջարկեց թվերի ոսւոմնասիրման իր մեթոդը՝ սկսած յուրաքանչյուր ամբողջական թվի էլեմենտից՝ միավորից:Զննական պատկերացումների, միավորները համադրելու և բաժանելու հիման վրա նա երեխաներին միանգամայն պարզ պատկերացում է տալիս թվերի հատկությունների ու հարաբերության մասին: Թվաբանական շատ հասկացություններ պետք է պարզաբանվեն խաղերի ժամանակ: Միավորներն ուսումնասիրելուց հետո երեխաներն այնուհետև անցնում են տասնյակների ուսումնասիրությանը:

            Կոտորակներն ուսումնասիրելու համար Պեստալոցցին վերցնում էր քառակուսին և նրա վրա ցույց էր տալիս, ընդունելով այն որպես միավոր, մասերի և ամբողջի հարաբերությունները: Այս գաղափարի հիման վրա Պեստալոցցու հետևորդների կողմից դպրոցական պրակտիկայում գործարկման դրվեց այսպես կոչված՝ թվաբանական արկղիկը, որը դպրոցում լայն կիրառություն է գտնում մինչև այսօր:
            Հետաքրքիր գրառում է Օլգա ջան, բացի այդ Պեստալոցցին գիտելիք ստանալու կարևորագույն նախապայմաններից մեկը Պեստալոցցին համարում էր ստացվելիք գիտելիքի կարևորության գիտակցումը, նյութի օգտակարության հարցում երեխայի համոզվածությունը: Իսկ ուսուցիչների կարևորագույն խնդիրը նա համարում էր երեխայի մեջ դասերի նկատմամբ հետաքրքության կրակ վառելն ու այն պահպանելը:

            Comment

            • Վ. Հովհաննիսյան
              Մոդերատոր
              • Jan 2018
              • 1375

              ՆԱԶԱՐԵԹ ՏԱՂԱՎԱՐՅԱՆԸ՜ ՄԱՆԿԱՎԱՐԺ_ ԲՆԱԳԵՏ

              Նազարեթ_Տաղավարյան.jpg daghavarian-nazareth-dzentagan.jpg
              Նազարեթ Տադավարյանի գիտամանկավարժական ժառանգության անքակտելի և հույժ կարևոր մասն է կազմում 1900 թվականին Կ. Պոլսում լույս տեսած 114 էջանոց <<ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԱՂՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ>>աշխատությունը, որը միանգամայն նոր էջ բացեց հայ բնագիտության պատմության մեջ: Հեղինակն իր առաջադիմական գիտա¬մանկավարժական հայացքներն է արտացոլել այդ աշխատությունում, որտեղ մատչելի շարադրանքով և գիտական բարձր մակարդակով ներկայացված են մարդու սաղմնային զարգացման հիմնական շրջաններն ու օրինաչափությունները: Ահա մի հատված Տաղավարյանի գրած առաջաբանից. «Գիտական ճաշակ օրըստօրե կընդհանրանա մեր ազգին մեջ: Հայ վարժարաններ գիտական ճյուղերու ավելի կարևորություն ընծայեն, աշակերտք սիրով և եռանդով կհետևին գիտական դասերուն: Հասարակությունն հանդիսատես գիտության ամենօրյա մեծամեծ հրաշքից սկսած է սիրել ու հարգել զայն: Մեր մեջ եթե ոչ գիտուններ գոնե գիտասերներ օր ավուր շատնալու վրա են և մի բան հայն սկսած է գիտական շարժում մը ստանալ: Այս շարժման առաջնորդ գիտական աշխատություններ և հանդեսներ կը պակսին դեռ մեր մեջ և միայն եվրոպական լեզուաց ծանոթ գիտասերք կրնան իրենց փափաքը լեցնել»:
              «Գիտական շարժում» հանդեսի 1885-1887 թվականների համարներում հրատարակվել են Նազարեթ Տադավարյանի գիտամանկավարժական հոդվածները՝ հղի կանանց վախի, զավակների սեռին, տղամարդկանց անկարողության, տկարության և կանխահաս ծերացմանը, թոքախտին, աջլիկությանը և ձախլիկությանը, մթնոլորտին, ազգակցական ամուսնություններին, բանականության և բնազդին, երկնաքարերին, ննջող, շարժուն, զգայուն և մսակեր բույսերին, մարդու անատոմիային, կմախքների պատրաստմանը, նվագի սիրահար կենդանիներին նվիրված հետաքրքիր հոդվածներ: Հանդեսն իր համարներում անդրադարձել է նաև մանկավարժությանն առնչվող մի շարք առաջնային նշանակության հարցերին: Հայկական կրթօջախներում սովորողների առողջապահական խնդիրները՝ հիգիենան և դրանց առնչվող խնդիրները մեծապես մտահոգել է Ն.Տաղավարյանին: Լինելով նախ բժիշկ, ապա և մանկավարժ- բնագետ, հեղինակը նպատակադրվել է առաջին անգամ հայ բնագիտության մեջ համարձակորեն ներկայացնել, որ ժամանակն է հավուր պատշաճի ներկայացնելու սեռական դաստիարակությունը, ասելու , որ սեռական պրոցեսը նույնքան անհրաժեշտ և բնական պրոցես է, որքան շնչառությունը, մարսողությունն ու արտազատությունը: Երկրորդ նպատակը սեռական կյանքի մասին գրագետ , գիտական գաղափար տալն է: Ի պատասխան սեռական դաստիարակության նկատմամբ ունեցած անբարյացակամ և խավարամիտ վերաբերմունքի, այնուհանդերձ 1914 թվականին Կ. Պոլսում վերահրատարակված <<Ծննդական գործարք>> -ի առաջաբանում անվանի բժիշկը գրեց հետևյալ պատգամ- ուղերձը.<<Խորհուրդ կուտամ երկրորդական վարժարանաց հոգաբարձությանց ու տեսչությանց , որ մեկդի թողնելով նախապաշարումները , իրենց հովանու տակ գտնված բարձրագույն կարգի աշակերտաց , մի քանի դասախոսությամբ ավանդել տան ծննդական գործարանաց ծանոթությունն ու առողջապահության օրենքներն: Եվ ես հավատ ունիմ, թե այսպիսով ավելի պիտի նպաստեն անոնց բարոյականի և մտային ու ֆիզիկական առողջության, քան բարոյախոսության դասերով և մարմնամարզի հրահանգներով>>:
              Հետաքրքիր է, որ 1973 թվականին Երևանում լույս տեսած աշխատություններից մեկի առաջաբանում շատ տպավորիչ կերպով ներկայացվում է Նազարեթ Տաղավարյանի արտահայտած մտքերի ճշմարիտ լավատեսությունը՝<<Սեռական մղումը, երբ առնանում է և կառավարվում գիտության մշակած դարավոր փորձի կանոններով ՝ բարիք է մարդկությանը : Երբ մոռանում ենք մարդու ներաշխարհում թաքնված այդ բուռն ուժը սանձել և չափավորել ՝ շատ կյանքեր են կործանվում ի վնաս հասարակության>>:
              Հայ ժողովրդին ծառայելու նվիրական ուխտը մեծ բնագետն ու մանկավարժն իրականացրեց ստեղծագործական ուժերի գերլարումով և պայծառ լավատեսությամբ:

              Comment

              • Վ. Հովհաննիսյան
                Մոդերատոր
                • Jan 2018
                • 1375

                ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

                Komitas,_1936.jpg
                Հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասի գործունեության կարևորագույն ոլորտներից էր մանկավարժությունը։ «Նա հանգիստ էր, ընկերական, մեղմ, ոգևորությամբ տոգորված։ Նրա ժպտուն աչքերում թաքնված թախծալի ցոլքը, պարզ ինտոնացիան, խանդաղատալի ձայնը մատնում էին նրա ներքին կրակը։ Կոմիտասը հիվանդ էր ժողովրդական երգով։ Դասավանդելիս երգում էր և նրա ժողովրդական երգի մեջ զգացվում էին նրբերանգներ, ռիթմ, կոլորիտ», - այսպես էր հիշում Կոմիտաս-մանկավարժին հայ գրող Դերենիկ Դեմիրճյանը։
                Հայտնի երաժշտագետ Վասիլի Կորգանովի վկայությամբ, Կոմիտասի շնորհիվ «ճեմարանում երաժշտա-տեսական առարկաների դասարանն ավելի բազմամարդ էր, քան շատ կոնսերվատորիաներում և երաժշտական ուսումնարաններում»։

                Կոմիտասի մանկավարժական հմտության վառ ապացույցն են երգիչներին ուղղված նրա տասը պատվիրանները։
                Կոմպոզիտորը պատասխանատվության մեծ զգացումով էր վերաբերվում մանկավարժությանը՝ ասելով. «Զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը»։
                Իր ակտիվ և բեղուն մանկավարժական գործունեության ընթացքում մեծատաղանդ արվեստագետը կրթել է վառ երաժիշտների մի ամբողջ սերունդ, որոնք դարձան իրենց ուսուցչի անմահ գործի շարունակողներն ու ժառանգության պրոպագանդողները։

                Comment

                • Վ. Հովհաննիսյան
                  Մոդերատոր
                  • Jan 2018
                  • 1375

                  Երգի, պարի ու արվեստի կարևորությունը դաստիարակության մեջ
                  Դեռ դարեր առաջ Կոմիտաս վարդապետը, կարևորելով մարդու կյանքում կրթությունը ու զարգացված լինելը, իր աշխատություններում ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է արվեստը, երաժշտությունն ու պարը ազգային դաստիարակության մեջ: Կոմիտասի խոսքով` երգեցողությունն ու պարը մարդուն առույգացնում ու մարզում են մարմինը, դրանց միջոցով են հասկանում մարդուն հոգին, իսկ արվետսը ազգի արևն ու կենսունակության ջիղն է: Նա կոչ է անում ծնողներին և դաստիարակներին երկյուղածությամբ մոտենալ դաստիարակությանը:
                  Կոմիտաս վարդապետն առաջարկել է նաև երգի միջոցով 5-6 տարեկան երեխաներին որևէ բան ուսուցանելու ուղեցույց: Ուսուցանելու համար Կոմիտասն առաջարկում էր հետևյալ գործողությունները` քայլել, մարզել, պարել, խաղալ և երգել. տարբեր տարիքային երեխաների համար համապատասխանաբար առաջարկում է ուսման ուրույն ուղեցույցը:

                  Բժշկություն երաժշտությամբ
                  Հայազգի մեծանուն երգահան և վարդապետ Կոմիտասը իր աշխատություններում արտացոլում է երաժշտությամբ բժշկության գաղափարը, ցույց է տալիս այն բոլոր գաղտնիքները, որով կարողանում էին բուժել հիվանդներին: Քնարի լարերը համեմատելով բնության չորս տարերքների հետ, բացատրում է, թե ինչպես լարերի դիպչելով կարող է հիվանդը բուժվել:

                  Comment

                  • Էլեոնորա Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1517

                    Երաժշտությունը արվեստներից առավել վառ ու հուզական ձեւերից մեկն է:Այնարդյունավետ գործուն միջոց է երեխաների դաստիարակության գործում:
                    Երաժշտությունն օգնում է լիարժեք բացահայտել երեխաների ընդունակությունները, զարգացնել
                    երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը սովորեցնել ճիշտ ընկալել կերպարների երաժշտական լեզուն:
                    Գեղեցկության ընկալումից և ճանաչումից է սկսվում հուզական մշակույթի և զգացմունքների դաստիարակությունը:
                    Վերջին խմբագրողը՝ Էլեոնորա Հովհաննիսյան; 04-04-18, 21:17.

                    Comment

                    • Էլեոնորա Հովհաննիսյան
                      Մոդերատոր
                      • Jan 2018
                      • 1517

                      Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Երաժշտությունը արվեստներից առավել վառ ու հուզական ձեւերից մեկն է:Այնարդյունավետ գործուն միջոց է երեխաների դաստիարակության գործում:
                      Երաժշտությունն օգնում է լիարժեք բացահայտել երեխաների ընդունակությունները, զարգացնել
                      երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը սովորեցնել ճիշտ ընկալել կերպարների երաժշտական լեզուն:
                      Գեղեցկության ընկալումից և ճանաչումից է սկսվում հուզական մշակույթի և զգացմունքների դաստիարակությունը:
                      Երաժշտական դաստիարակությունը գեղագիտական դաստիարակության բաղադրամասն է, որը նպաստում է երաժշտական ճաշակի զարգացմանը,
                      մշակույթի այդ բնագավառի նկատմամբ հետաքրքրության ու սիրո առաջացմանը, զգացմունքային դաստիարակությանը:

                        Համակարծիք եմ Էլեոնորա ջան, հատկապես երբ այն դրականորեն է ներգործում մարդու առողջության վրա: Շնորհակալություն :

                        Comment

                        • Վ. Հովհաննիսյան
                          Մոդերատոր
                          • Jan 2018
                          • 1375

                          Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Երաժշտությունը արվեստներից առավել վառ ու հուզական ձեւերից մեկն է:Այնարդյունավետ գործուն միջոց է երեխաների դաստիարակության գործում:
                          Երաժշտությունն օգնում է լիարժեք բացահայտել երեխաների ընդունակությունները, զարգացնել
                          երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը սովորեցնել ճիշտ ընկալել կերպարների երաժշտական լեզուն:
                          Գեղեցկության ընկալումից և ճանաչումից է սկսվում հուզական մշակույթի և զգացմունքների դաստիարակությունը:
                          Երաժշտությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր կյանքում։ Այն ոչ միայն ժամանցի կամ զվարճության համար է, այլև լուրջ ազդեցություն է թողնում մարդու հոգեկան, հուզական աշխարհի և մարմնի վրա։ Երաժշտությունը ֆենոմենալ երեւույթ է, այն ոգևորում է, նպաստում է տրամադրության, հոգեվիճակի փոփոխմանը։ Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երաժշտությունը մարդու հոգեկան աշխարհի վրա, հայտնի էր դեռևս Հին Հունաստանում։ Բոլոր հույն փիլիսոփաները մեծ հետաքրքրություն էին տածում երաժշտության հանդեպ, քանի որ երաժշտությունը համարվում էր փիլիսոփայության մի մասը։ Երաժշտությունը դաստիարակում էր, օգնում էր, թեթևացնում էր ժողովրդի կյանքը։ Փիլիսոփա Պյութագորասը համարվում է առաջիններից մեկը, ով ցույց տվեց երաժշտության դերը եւ ազդեցությունը մարդու վրա։ Նա մաթեմատիկայի դասերն անցկացնում էր երաժշտության ներքո, քանի որ նկատել էր, որ այն շատ դրական է ազդում մարդու ինտելեկտի վրա։ Արիստոտելը նույնպես վստահեցնում էր, որ մարդու զարգացման վրա շատ մեծ է երաժշտության ազդեցությունը։ Հին հույները երաժշտությունն առաջին հերթին համարում էին դրդող, ակտիվացնող եևւույթ, ապա նոր միայն հանգստի եւ զվարճանքի միջոց։

                          Երաժշտության բուժիչ հատկությունները կիրառելու սովորույթը մինչեւ օրս էլ շարունակվում է։ Երաժշտությունն ունի թերապևտիկ մեծ դեր, որն էլ կիրառվում է հոգեբանության մեջ եւ կազմում է երաժշտական հոգեթերապիայի բաղկացուցիչ մասը։ Հոգևոր եւ կրոնական երաժշտությունը վերականգնում է մարդու հոգևոր ներդաշնակությունը, տալիս է հանգստության զգացողություն։

                          Comment

                          • Վ. Հովհաննիսյան
                            Մոդերատոր
                            • Jan 2018
                            • 1375

                            Հայոց լեզվի և հայ երաժշտության գրկախառնումը կոմիտասյան երաժշտության մեջ է ապրում»: «Կոմիտասն ու Մաշտոցը, թերևս, մեր այն երկու գերհսկաներն են, որոնք, շրջանցելով ժամանակային հեռավորությունը, գալիս ու մի տեղ միաձուլվում, եղբայրանում են՝ ասելու համար, որ հայ խոսքը, հայ գիրը, հայ ոգու գրավոր արտահայտությունը, հայ հոգու մեղեդին նույնն են»:
                            «Երբ մի երեխա մոտեցել է Կոմիտասին ու ասել, որ ինքը երգել չգիտի, ձայն չունի, Կոմիտասն ասել է. «Դու խոսում ես հայերեն, ուրեմն՝ ձայն ունես»…

                            Comment

                            • Անահիտ Բաղդասարյան
                              Ավագ մասնակից
                              • Feb 2018
                              • 579

                              Հին Հունական գիտնականներ և փիլիսոփաներ Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը հրապարակային ելույթներում ու աշխատություններում չափազանց հստակ կերպով արտահայտել են իրենց մտքերը դաստիարակության և ուսուցման մասին։ Սոկրատեսը (469-399 թթ․ մ․թ․ա․) իդեալիստ փիլիսոփա էր, պահպանողական հողատեր-ազնվականության գաղափարախոս։ Դաստիարակության նպատակը, ըստ Սոկրատեսի, ոչ թե պետք է լինի իրերի բնության ուսումնասիրությունը, այլ ինքնաճանաչումը, բարոյական յկատարելագործումը։ Նա բարոյականության վերաբերյալ զրույցներ էր անցկացնում հրապարակներում և այլ հասարակական վայրերում և ստիպում էր իր ունկնդիրներին հարցերի ու պատասխանների միջոցով անձամբ որոնել-գտնել ճշմարտությունը՝ պատրաստի եզրակացություններ չտալով նրանց։ Զրույցի այդ մեթոդը կոչվեց <<սոկրատյան>>։ Այն դրական դեր կատարեց ուսուցման մեթոդիկայի զարգացման գործում։

                              Comment

                              • Վ. Հովհաննիսյան
                                Մոդերատոր
                                • Jan 2018
                                • 1375

                                Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հին Հունական գիտնականներ և փիլիսոփաներ Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը հրապարակային ելույթներում ու աշխատություններում չափազանց հստակ կերպով արտահայտել են իրենց մտքերը դաստիարակության և ուսուցման մասին։ Սոկրատեսը (469-399 թթ․ մ․թ․ա․) իդեալիստ փիլիսոփա էր, պահպանողական հողատեր-ազնվականության գաղափարախոս։ Դաստիարակության նպատակը, ըստ Սոկրատեսի, ոչ թե պետք է լինի իրերի բնության ուսումնասիրությունը, այլ ինքնաճանաչումը, բարոյական յկատարելագործումը։ Նա բարոյականության վերաբերյալ զրույցներ էր անցկացնում հրապարակներում և այլ հասարակական վայրերում և ստիպում էր իր ունկնդիրներին հարցերի ու պատասխանների միջոցով անձամբ որոնել-գտնել ճշմարտությունը՝ պատրաստի եզրակացություններ չտալով նրանց։ Զրույցի այդ մեթոդը կոչվեց <<սոկրատյան>>։ Այն դրական դեր կատարեց ուսուցման մեթոդիկայի զարգացման գործում։
                                Անահիտ ջան, շնորհակալ եմ թեմային ակտիվ մասնակցելու համար: Շատ տեղին գրառում ես կատարել: Ես էլ իմ կողմից ուզում եմ ավելացնել Սոկրատեսի բարոյագիտությանը վերաբերող մի շարք մտքեր:Նա բարոյականությունը կապում է բանականության հետ, իսկ առաքինությունը նույնացնում գիտելիքի հետ։ Գիտելիք ունենալ, նշանակում է առաքինի լինել։ Ճշմարիտ բարոյականությունը գիտելիքն է այն մասին, թե ի՞նչ է բարիքը և օգտակարը մարդու համար, ի՞նչն է օգնում նրան հասնելու երջանկության և երանության։ Գիտելիքը նույնացնելով առաքինության հետ, Սոկրատեսը կարծում էր, որ միայն գիտակցված, իմացության վրա խարսխված արարքը կարող է կոչվել բարոյական։ Մի բան է, երբ մարդը բարիք է գործում անգիտակցաբար, և մի այլ բան, երբ դա անում է գիտակցաբար։ Մի՞թե մենք գրագետ ենք անվանում նրան, ով, չիմանալով ուղղագրության կանոնները, երջանիկ պատահականությամբ ճիշտ է գրում մի քանի բառ։ Իհարկե, ոչ։ Նմանապես, մենք բարոյական կարող ենք անվանել միայն այն մարդուն, որը ոչ թե պատահաբար, հանգամանքների բերումով է բարիք գործում, այլ իմանալով, բարիքի մասին գիտելիք ունենալով։ Նույնիսկ եթե իմացողն անբարո արարք է կատարում, այնուհանդերձ, նա բարոյական մարդ է, որովհետև գիտի, թե ինչ է անում։ Սոկրատեսի «գիտելիքը առաքինություն է» դրույթն առաջին հայացքից չի դիմանում քննադատության. մարդը կարող է իմանալ, թե ինչ է քաջությունը, սակայն քաջ չլինել։ Սոկրատեսը չի բացառում նման դեպքերը, սակայն կարծում է, որ միայն առաքինությանը հետևելը կարող է մարդուն հասցնել երջանկության։

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information