ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Վ. Հովհաննիսյան
    Մոդերատոր
    • Jan 2018
    • 1375

    #91
    «Կան մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունը ծանր աշխատանք և իրենց գոյության միջոցն են համարում՝ առանց նրա մեջ ուրախություն, հետաքրքրություն տեսնելու: Որպես հետևանք, տուժում են ինքնագնահատականը, բանիմացությունը, վերաբերմունքը կյանքի նկատմամբ, վերանում է ցանկությունը նորը իմանալու, ստեղծելու, ստեղծագործելու...»:
    Վերջինիա Սատիր
    virginia-satir-3.jpg

    Comment

    • Էլեոնորա Հովհաննիսյան
      Մոդերատոր
      • Jan 2018
      • 1517

      #92
      Ուշինսկին առաջարկում էր մանկավարժական տեսությունը կառուցել հոգեբանության, ֆիզիոլոգիայի, փիլիսոփայության և այլ գիտությունների օրենքների վրա: Մերժելով մանկավարժական տեսությունների հայեցողական կառուցումը՝ նա միաժամանակ նշում էր, որ միայն սեփական, թեկուզ և հաջողված, փորձի վրա հիմնվելը բավարար չէ: Ուշինսկին պահանջում էր տեսության և պրակտիկայի միասնություն:

      Դատարկ, ոչնչով չհիմնավորված տեսությունը նույնքան ոչնչի պետք չեկող բան է, ինչպես և այն փաստը կամ փորձը, որից չի կարելի հետևեցնել ոչ մի միտք, որին չի նախորդում և չի հետևում գաղափարը: Տեսությունը չի կարող հրաժարվել իրականությունից, փաստը չի կարող հրաժարվել մտքից:

      Comment

      • Վ. Հովհաննիսյան
        Մոդերատոր
        • Jan 2018
        • 1375

        #93
        Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        «Կան մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունը ծանր աշխատանք և իրենց գոյության միջոցն են համարում՝ առանց նրա մեջ ուրախություն, հետաքրքրություն տեսնելու: Որպես հետևանք, տուժում են ինքնագնահատականը, բանիմացությունը, վերաբերմունքը կյանքի նկատմամբ, վերանում է ցանկությունը նորը իմանալու, ստեղծելու, ստեղծագործելու...»:
        Վերջինիա Սատիր
        [ATTACH=CONFIG]5351[/ATTACH]
        Գիտե՞ք, որ կա <<մասնագիտական սպառման սինդրոմ>> հասկացությունը, որը զարգանում է շարունակական սթրեսի ֆոնի վրա և տանում է աշխատող մարդուն դեպի անհատական և հուզական սպառում (էներգետիկ ռեսուրսների սպառում ):
        Ինչպե՞ս կարող ենք
        «Սովորենք «չսպառվել» աշխատանքում »
        Վերջին խմբագրողը՝ Վ. Հովհաննիսյան; 01-04-18, 17:21.

        Comment

        • Էլեոնորա Հովհաննիսյան
          Մոդերատոր
          • Jan 2018
          • 1517

          #94
          Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Գիտե՞ք, որ կա մասնագիտական սպառման սինդրոմ հասկացությունը, որը զարգանում է շարունակական սթրեսի ֆոնի վրա և տանում է աշխատող մարդուն դեպի անհատական և հուզական սպառում (էներգետիկ ռեսուրսների սպառում ):
          Ինչպե՞ս կարող ենք
          «Սովորենք «չսպառվել» աշխատանքում »
          Կարծում եմ,ամեն անգամ իր նոր նպատակ,խնդիր պիտի դնենք մեր առաջ,ձգտենք հասնել դրան,բացահայտել նորը...Այսպես շարունակ...

          Comment

          • Վ. Հովհաննիսյան
            Մոդերատոր
            • Jan 2018
            • 1375

            #95
            Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Կարծում եմ,ամեն անգամ իր նոր նպատակ,խնդիր պիտի դնենք մեր առաջ,ձգտենք հասնել դրան,բացահայտել նորը...Այսպես շարունակ...
            Այնուհանդերձ Էլեոնորա ջան շատ մանկավարժների մոտ առկա է մասնագիտական հոգնածությունը: Աշխատանքային այդպիսի ծանրաբեռնվածությունը շատերի մոտ ֆիզիկական և հոգեկան լուրջ լարվածություն է առաջացնում: Այդ լարվածությանը դիմանալու համար մարդը կամ պետք է փոխվի անձնապես, կամ պետք է փոխի շրջապատը: Փոխվել ասելով հասկանում ենք ձեռք բերել այնպիսի հատկանիշներ, որոնք կօգնեն ավելի երկար դիմանալ այդ աշխատավայրում:

            Comment

            • Էլեոնորա Հովհաննիսյան
              Մոդերատոր
              • Jan 2018
              • 1517

              #96
              Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Այնուհանդերձ Էլեոնորա ջան շատ մանկավարժների մոտ առկա է մասնագիտական հոգնածությունը: Աշխատանքային այդպիսի ծանրաբեռնվածությունը շատերի մոտ ֆիզիկական և հոգեկան լուրջ լարվածություն է առաջացնում: Այդ լարվածությանը դիմանալու համար մարդը կամ պետք է փոխվի անձնապես, կամ պետք է փոխի շրջապատը: Փոխվել ասելով հասկանում ենք ձեռք բերել այնպիսի հատկանիշներ, որոնք կօգնեն ավելի երկար դիմանալ այդ աշխատավայրում:
              Իրավացի եք,հարգելի' Հովհաննիսյան...

              Comment

              • Վ. Հովհաննիսյան
                Մոդերատոր
                • Jan 2018
                • 1375

                #97
                Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Իրավացի եք,հարգելի' Հովհաննիսյան...
                Հուզական սպառման համախտանիշը սպառնում է հատկապես մարդկանց հետ աշխատող մասնագետներին՝ ուսուցիչներին, որը կարող ենք անվանել նաև մանկավարժի մասնագիտական սպառվածություն:
                Մասնագետներն առանձնացնում են մասնագիտական սպառման փուլերի երեք հիմնական նախանշան:
                Առաջին նշանը` հյուծվածությունը: Այն բնորոշվում է գերլարվածությամբ, հուզական և ֆիզիկական պաշարների սպառմամբ, գիշերային քնից հետո չդադարող հոգնածությամբ: Հանգստից հետո այս երևույթները թուլանում են, սակայն վերականգնվում են անմիջապես նախկին աշխատանքային իրավիճակին վերադառնալիս:
                2. Մասնագիտական սպառման փուլերի երկրորդ նշանն անձնային մեկուսացումն է: Մասնագետը, օրինակ հոգեբանը, այցելուի հանդեպ կարեկցանք չի զգում, և այս զարգացող հուզական մեկուսացումը գնահատում է որպես հոգնածության դեմ պայքարելու միջոց: Ծայրահեղ դրսևորումներում մարդուն բացարձակ ոչինչ չի անհանգստացնում մասնագիտական գործունեության մեջ, գրեթե ոչինչ հուզական արձգանք չի առաջացնում` ո’չ բացասական, ո’չ դրական իրողությունները: Կորչում է այցելուի հանդեպ հետաքրքրությունը, որն ընկալվում է որպես անշունչ առարկա, որի ներկայությունը երբեմն տհաճություն է պատճառում:
                3. Մասնագիտական սպառման փուլերի երրորդ նշանը սեփական աշխատանքի անարդյունավետ լինելու զգացումն է կամ ինքնագնահատականի անկումը: Մարդն իր մասնագիտական գործունեության մեջ հեռանկարներ չի տեսնում, աշխատանքից բավարարվածություն չի զգում, կորչում է հավատը սեփական մասնագիտական կարողությունների հանդեպ:

                Comment

                • Վ. Հովհաննիսյան
                  Մոդերատոր
                  • Jan 2018
                  • 1375

                  #98
                  Սիրելի գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել Անտուան դե Սենտ Էքզյուպերի -Աղոթք: Փոքրիկ քայլերի արվեստը՝ հանճարեղ գրառումը:
                  Աստված իմ,
                  ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
                  Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն՝ ինչը պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
                  Խնդրում եմ քեզնից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
                  Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն օգնում. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
                  Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
                  Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
                  Որքա՜ն խորիմաստ խոսքեր են...

                  Comment

                  • Վ. Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1375

                    #99
                    Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին

                    Մարիա Մոնտեսորին ձևակերպել է կարճ պատվիրան-հիշեցումներ ծնողների համար: Դրանք պարզ բաներ են, բայց եթե խորանանք դրանցից յուրաքանչյուրի մեջ, կպարզվի՝ բազմահատոր իմաստություն է՝ ամփոփված մի քանի բառի մեջ: Խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ վերընթերցել այս ցուցակը։ Այդ դեպքում երեխաների հետ փոխհարաբերությունները կարող են որակապես այլ մակարդակի հասնել, իսկ երեխան ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն կդառնա։
                    1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
                    2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:
                    3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
                    4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
                    5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
                    6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
                    7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
                    8. Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
                    9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
                    10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
                    11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
                    12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
                    13. Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
                    14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
                    15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
                    16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
                    17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
                    18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
                    19. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

                    Comment

                    • Անահիտ Բաղդասարյան
                      Ավագ մասնակից
                      • Feb 2018
                      • 579

                      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Սիրելի գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել Անտուան դե Սենտ Էքզյուպերի -Աղոթք: Փոքրիկ քայլերի արվեստը՝ հանճարեղ գրառումը:
                      Աստված իմ,
                      ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
                      Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն՝ ինչը պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
                      Խնդրում եմ քեզնից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
                      Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն օգնում. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
                      Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
                      Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
                      Որքա՜ն խորիմաստ խոսքեր են...
                      Այս խոսքերը պետք է անգիր սովորել և անընդմեջ կրկնել. սրանք կօգնեն, որ ճիշտ ապրենք մեր կյանքը: Այս խոսքերով իրոք որ կարելի է աղոթել:

                      Comment

                      • Անահիտ Բաղդասարյան
                        Ավագ մասնակից
                        • Feb 2018
                        • 579

                        Չերնիշևսկին և Դոբրոլյուբովը մերժել են այն պնդումը, որ իբր մարդու տեղն ու դերը հասարակության մեջ, ինչպես և նրա ընդունակությունների զարգացման հնարավորությունները նախասահմանված են մարդու ծագմամբ, նրա ժառանգականությամբ: Չերնիշևսկին պարզաբանում է, որ մարդու բնածին նախադրյալները դրսևորվում և զարգանում են կյանքի հանգամանքներից և դաստիարակությունից կախված:

                        Comment

                        • Վ. Հովհաննիսյան
                          Մոդերատոր
                          • Jan 2018
                          • 1375

                          Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Այս խոսքերը պետք է անգիր սովորել և անընդմեջ կրկնել. սրանք կօգնեն, որ ճիշտ ապրենք մեր կյանքը: Այս խոսքերով իրոք որ կարելի է աղոթել:
                          Համամիտ եմ Անահիտ ջան, կարծում եմ այն պիտի հասանելի դարձնել նաև յուրաքանչյուր դպրոցականին:

                          Comment

                          • Վ. Հովհաննիսյան
                            Մոդերատոր
                            • Jan 2018
                            • 1375

                            -Ցանկացած ուսուցում պետք է հիմնված լինի դիտարկման ու փորձի և դրանից հետո միայն վերջիններիս հիման վրա արված ընդհանրացումների ու եզրակացությունների վրա։
                            -Ուսուցման գործընթացի հիմքում պետք է լինի մասնավորից դեպի ընդհանուրը աստիճանական անցումը։
                            -Ուսուցման հիմքը դիտողականությունն է․ առանց դրա հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել, զարգացնել մտածողությունն ու խոսքը։
                            -Անհրաժեշտ է պայքարել խոսքի մակաբույծ դրսևորումների (վերբալիզմ), վերացական ու ճոռոմ արտահայտվել (գրել, խոսել) սովորեցնող կրթության դեմ, որն «ընդունակ է միայն դատարկ շատախոսներ ձևավորել»։
                            -Ուսուցումը պետք է նպաստի գիտելիքների կուտակմանը, և միևնույն ժամանակ զարգացնի սովորողի մտավոր ունակությունները, մտածողությունն ու դատողունակությունը:
                            -Տարրական կրթության գաղափարը ոչ այլ ինչ է, քան մարդկության ձգտման արդյունք՝ մեր հակումների և ունակությունների ձևավորման ու զարգացման գործում բնության ընթացքի վրա ցույց տալ այնպիսի′ ազդեցություն, ինչպիսին ի վիճակի են ապահովել ողջախոհ սերը, բանականությունը և լավ զարգացած տեխնիկական հմտությունները։
                            Յ․ Հ․ Պեստալոցցի

                            Comment

                            • Վ. Հովհաննիսյան
                              Մոդերատոր
                              • Jan 2018
                              • 1375

                              Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Կրթությունը չի նախապատրաստում կյանքին,կրթությունն ինքնին կյանք է։
                              Ջոն Դյուի

                              Կրթության արմատները դառն են,բայց պտուղը քաղցր է։
                              Արիստոտել

                              Կրթությունը գիտելիքների քանակը չէ,այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ
                              կիրառումն այն ամենի,ինչ գիտես։
                              Դիստերվերգ

                              Ամենակարևոր երևույթը դպրոցում,ամենաուսուցանող առարկան,ամենալավ
                              կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                              Ադոլֆ Դիստերվեգ

                              Ուսուցիչը և նրա մտածելակերպը`ահա որն է ամենագլխավորը ամենայն
                              ուսուցման ու դաստիարակության գործում:
                              Ա.Դիստերվեգ

                              Ուսուցումը այն ծաղկի թերթերից միայն մեկն է,որը կոչվում է դաստիարակություն:
                              Վ.Սուխոմլինսկի

                              Իսկական ուսուցիչ կարող է դառնալ միայն նա,ով երբեք չի մոռանում,որ ինքը նույնպես
                              երեխա է եղել։
                              Սուխոմլինսկի
                              ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ
                              -Ոչ միայն իմանալ, այլև գործել:
                              -Արդար է նա,ով բոլորի նկատմամբ անաչառ է:
                              -Առաքինությունը բարձր է, բայց արդարությունն առավելագույնն է:
                              -Բնական հատկանիշներն ի ծնե են, իսկ առաքինությունը ձեռք բերովի:
                              -Գիտության մեջ ճանապարհորդել երևակայությամբ:
                              -<<Կրթա զքեզ>>, քանի դեռ հնարավորություն կա, այլապես այն <<փախիցէ ի քէն>>:
                              -Ուսման ճանապարհին <<անփոյթ առնել ոչ է պարտ>>:

                              Comment

                              • Արմենուհի Խաչատրյան
                                Ավագ մասնակից
                                • Dec 2017
                                • 107

                                Ռոժե Կուզինեն`ֆրանսիացի մանկավարժ է, Ֆրանսիայում առաջադիմական մանկավարժության (Նոր մանկավարժություն) ուղղության վառ ներկայացուցիչներից։
                                1903 թ․ Փարիզի Բարձրագույն դպրոցը ավարտելուց հետո անցնում է ուսուցչական աշխատանքի։ 1910-41 թթ․եղել է տարրական դպրոցների ավագ տեսուչ։1921-ին հիմնադրել է Նոր կրթության ասոցիացիան (գործել է մինչև 1939 թ․),իսկ 1964-ին՝«Կրթություն և զարգացում» հանդեսը, որը Ֆրանսիայում ոլորտի առաջատար պարբերականներից է։
                                Լինելով Ֆրանսիայում առաջադիմական կրթության ուղղության առաջամարտիկը՝ Կուզինեն պահանջում էր վերանայել ավանդական դասական կրթության մոդելը, որը հիմնված էր պահպանողական ուսուցման և ըստ սոցիալական պատկանելության երեխաների կրթության տարբերակման վրա:Նոր (առաջադիմական) կրթության հիմքում, ըստ Կուզինեի, ոչ թե ուսուցչի ազդեցությունն է աշակերտի վրա, այլ աշակերտի աշխատանքն է՝ ուղղված սեփական զարգացմանը:
                                1920 թ․ Կուզինեն մի շարք ուսուցիչ կամավորների հետ մշակեց ազատ խմբային աշխատանքի մեթոդը, որի էությունը աշակերտների ամբողջական ազատությունն էր և ճանաչողական գործունեությունը: Ըստ այդմ, աշակերտները դասարանում բաժանվում են խմբերի և ընտրում նախապես հայտնի զբաղմունքներից կամ ուսումնական թեմաներից որևէ մեկը, իսկ ուսուցիչը միայն հետևում է խմբի աշխատանքին, անհրաժեշտության դեպքում խորհուրդներ տալիս և ստուգում նրանց աշխատանքի արդյունքները։ Կուզինեն տարբերակում էր դասավանդումը և ուսուցումը: Նրա մեթոդը թույլ էր տալիս երեխաներին ապրել, շփվել, աշխատել խմբում, զարգացնել նպատակասլացություն, համբերություն և նախաձեռնողականություն։

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information