Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից
Նայել գրառումը
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ
Collapse
X
-
ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ
Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն: Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհանամք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն. նաև իմացնում ենք ձերդ իմաստության,որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի. և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով լինի խաղաղություն»: Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. «Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են,որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից»: Եվ այծերը վտարեցին շներին և հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ,որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր և խնդում էին և վազվզում էին փառք տալով, որ հասան բարի ժամանակի:
Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս ընկան այծերի վրա և կերան:/Վ. Այգեկցի
Comment
-
-
Վ. Հովհաննիսյան ջան, համամիտ եմ,իրոք առակները մեծ դաստիարակչական նշանակություն ունեն: Կարող եմ ավելացնել նաև, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ էր աշակերտների հետ առակներով խոսում:Առակով ասված խոսքը նպատակային է ու դիպուկ:Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի գործընկերներ, վստահ եմ, որ Ձեզանից շատերը կհաստատեն այն փաստը, առակները նույնպես ունենն խորը մանկավարժական ազդեցություն երեխաների դաստիարակության գործում: Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն:
Աշակերտը հարցրեց ՈՒսուցչին.
-Ինչո՞ւ բարեկամները հեշտությամբ վերածվում են թշնամիների, մինչդեռ թշնամիները մեծ դժվարությամբ են բարեկամ դառնում:
Նա պատասխանեց.
-Տունն ավերելն ավելի հեշտ է, քան կառուցելը, անոթը ջարդելն ավելի հեշտ է, քան նորոգելը, դրամ ծախսելն ավելի հեշտ է, քան ձեռք բերելը:Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 30-03-18, 00:12.
Comment
-
-
Տարրական կրթության գաղափարը ոչ այլ ինչ է, քան մարդկության ձգտման արդյունք՝ մեր հակումների և ունակությունների ձևավորման ու զարգացման գործում բնության ընթացքի վրա ցույց տալ այնպիսի՝ ազդեցություն, ինչպիսին ի վիճակի են ապահովել ողջախոհ սերը, բանականությունը և լավ զարգացած տեխնիկական հմտությունները:
Յ. Հ. Պեստալոցցի
Comment
-
-
Մարիա Մոնտեսորի /1870- 1952 /
Պեստալոցցիի մանկավարծական հայացքները որոշակի ազդեցություն են գործել իտալացի նշանավոր մանկավարժ, կրթության գործիչ, Իտալիայի առաջին կին բժիշկ Մարիա Մոնտեսորիի գործունեության վրա: Մտավոր և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ հաջող աշխատանքի փորձառությունը խթանեց Մարիա Մոնտեսորիին՝ այն կիրառել նաև նման խնդիրներ չունեցող՝ նորմալ երեխաների հետ կրթադաստիարակչական աշխատանքներում: 1907թ. երկրի կառավարությունը նրան այդպիսի հնարավորություն տվեց, և Հռոմում բացվեց առաջին նման կրթօջախը՝ Մանուկների տունը , որտեղ ընդունվեցին 2-ից 7 տարեկան մոտ 60 երեխա: Հենց այստեղ Մոնտեսորին սկսեց զարգացնել իր կրթական-մանկավարժական տեսությունն ու մեթոդաբանությունը: Նրա տեսության հիմնական սկզբունքներն ամփոփվեցին << Մոնտեսորիի մեթոդ>> վերնագրով և << Մանկավարժական մարդաբանություն գրքերում>>;
Մոնտեսորին Մանուկների տանը ստեղծեց երեխայի ակտիվությունը խթանող, ուրույն ազատ միջավայր: Հրաժարվելով ավանդական սեղան- նստարաններից՝ դասարանները կահավորեցին երեխաների հասակին համապատասխան փոքր, շարժական սեղաններով ու նստարաններով, Մոնտեսորիի կողմից ստեղծված ուսուցողական հետաքրքրքշարժ նյութերով: Կրթական առօրյայում ներառված էր երեխաների անձնական հիգիենայի, շրջակա միջավայրի մաքրության ու պահպանության և այլ կենսական հմտությունների ուսուցումը: Երեխաներն իրենց հակումներին համապատասխան սեփական զբաղմունքի տեսակն ընտրելու և իրագործելու ազատություն ունեին՝ այնքան ժամանակ, որքան կցանկանային: Ուսուցիչն օգնում էր ընտրելու հարցում, բայց չէր պարտադրում իր կարծիքը: Միակ օրենքը , որ խստորեն պահպանվում էր, աշխատանքի ավարտից հետո ուսումնական և աշխատանքային պարագաները հավաքելն ու տարածքը մաքրելն էր: Ընդ որում, նման դասերի ընթացքում կարգապահության խնդիրներ չէին առաջանում: Մոնտեսորիի կարծիքով կարգապահությունը երեխայի այն ակտիվությունն է, որի դեպքում նա անում է այն, ինչ իրեն պետք է: Ըստ Մոնտեսորիի << ուսուցում՝ բացահայըմամբ>> մոդելի, սովորողները հասկացություններն ու երևույթները ուսումնասիրում են ոչ թե ուսուցչի տված բացատրությունների, այլ ուսուցողական նյութերի հետ սեփական աշխատանքի միջոցով:
Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, որոնք ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ ներդրում են ունեցել 20-րդ դարի մանկավարժական մտածողության ձևավորման մեջ:
<<Ազատությունը յուրահատուկ միջոց է երեխայի անհատականությունը, բնավորությունը, խելքը և զգացմունքները առավելագույնս զարգացնելու համար>>
Մ. Մոնտեսորի
Comment
-
-
Դաստիարակության նպատակը, ըստ Պեստալոցցու, մարդու բոլոր բնական ուժերի ու ընդունակությունների զարգացումն է, ըստ որում զարգացումը պետք է լինի բազմակողմանի և ներդաշնակ: Դաստիարակի ներգործությունը երեխայի վրա պետք է համաձայնեցված լինի նրա բնության հետ[18]: Ոչ մի դեպքում մանկավարժը չպետք է ճնշի աճող մարդու բնական զարգացումը, ինչպես դա տեղ ուներ Պեստալոցցու ժամանակի դպրոցներում: Դաստիարակը, նրա կարծիքով, այդ զարգացումը պետք է դնի ճիշտ ուղու վրա, վերացնի այն արգելակներն ու ազդեցությունները, որոնք կարող էին այն կասեցնել կամ շեղել մի այլ ուղղությամբ:Sirvard-ի խոսքերից Նայել գրառումըՏարրական կրթության գաղափարը ոչ այլ ինչ է, քան մարդկության ձգտման արդյունք՝ մեր հակումների և ունակությունների ձևավորման ու զարգացման գործում բնության ընթացքի վրա ցույց տալ այնպիսի՝ ազդեցություն, ինչպիսին ի վիճակի են ապահովել ողջախոհ սերը, բանականությունը և լավ զարգացած տեխնիկական հմտությունները:
Յ. Հ. Պեստալոցցի
Դաստիարակության հիմնական սկզբունքը, ինչպես դա հասկանում էր Պեստալոցցին, համաձայնեցվածությունն է բնության հետ: Սակայն նպատակաուղղված դաստիարակությունը միանգամայն անհրաժեշտ է ամեն մի մարդու, քանի որ ինքն իրեն թողնված, տարերայնորեն զարգացող մարդը չի կարող հասնել մարդկային իր բոլոր ուժերի ներդաշնակ զարգացման այն աստիճանին, որ պահանջվում է նրանից, որպես հասարակության անդամի:
Comment
-
-
Հարգելի գործընկերներ, առակը՝ որպես գրական ստեղծագործության տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով, ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը: Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակում են մնալ որպես գրական տեսակ:
Comment
-
-
Նարա ջան, շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար, միանգամայն գեղեցիկ դիտարկում եք մատնանշել:naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումըՎ. Հովհաննիսյան ջան, համամիտ եմ,իրոք առակները մեծ դաստիարակչական նշանակություն ունեն: Կարող եմ ավելացնել նաև, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ էր աշակերտների հետ առակներով խոսում:Առակով ասված խոսքը նպատակային է ու դիպուկ:
Աշակերտը հարցրեց ՈՒսուցչին.
-Ինչո՞ւ բարեկամները հեշտությամբ վերածվում են թշնամիների, մինչդեռ թշնամիները մեծ դժվարությամբ են բարեկամ դառնում:
Նա պատասխանեց.
-Տունն ավերելն ավելի հեշտ է, քան կառուցելը, անոթը ջարդելն ավելի հեշտ է, քան նորոգելը, դրամ ծախսելն ավելի հեշտ է, քան ձեռք բերելը:
Comment
-
-
Իրավասի եք սիրելի Սիրվարդ,<<... ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակում են մնալ որպես գրական տեսակ>>, որը հիմք է հանդիսանում օգտագործելով դրանք, յուրովի մոտեցում դրսևորելու դաստիարակության գործընթացին:Sirvard-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի գործընկերներ, առակը՝ որպես գրական ստեղծագործության տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով, ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը: Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակում են մնալ որպես գրական տեսակ:
Comment
-
-
Շնորհակալ եմ գեղեցիկ գրառման համար, սիրելի Սիրվարդ:Sirvard-ի խոսքերից Նայել գրառումըՄարիա Մոնտեսորի /1870- 1952 /
Պեստալոցցիի մանկավարծական հայացքները որոշակի ազդեցություն են գործել իտալացի նշանավոր մանկավարժ, կրթության գործիչ, Իտալիայի առաջին կին բժիշկ Մարիա Մոնտեսորիի գործունեության վրա: Մտավոր և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ հաջող աշխատանքի փորձառությունը խթանեց Մարիա Մոնտեսորիին՝ այն կիրառել նաև նման խնդիրներ չունեցող՝ նորմալ երեխաների հետ կրթադաստիարակչական աշխատանքներում: 1907թ. երկրի կառավարությունը նրան այդպիսի հնարավորություն տվեց, և Հռոմում բացվեց առաջին նման կրթօջախը՝ Մանուկների տունը , որտեղ ընդունվեցին 2-ից 7 տարեկան մոտ 60 երեխա: Հենց այստեղ Մոնտեսորին սկսեց զարգացնել իր կրթական-մանկավարժական տեսությունն ու մեթոդաբանությունը: Նրա տեսության հիմնական սկզբունքներն ամփոփվեցին << Մոնտեսորիի մեթոդ>> վերնագրով և << Մանկավարժական մարդաբանություն գրքերում>>;
Մոնտեսորին Մանուկների տանը ստեղծեց երեխայի ակտիվությունը խթանող, ուրույն ազատ միջավայր: Հրաժարվելով ավանդական սեղան- նստարաններից՝ դասարանները կահավորեցին երեխաների հասակին համապատասխան փոքր, շարժական սեղաններով ու նստարաններով, Մոնտեսորիի կողմից ստեղծված ուսուցողական հետաքրքրքշարժ նյութերով: Կրթական առօրյայում ներառված էր երեխաների անձնական հիգիենայի, շրջակա միջավայրի մաքրության ու պահպանության և այլ կենսական հմտությունների ուսուցումը: Երեխաներն իրենց հակումներին համապատասխան սեփական զբաղմունքի տեսակն ընտրելու և իրագործելու ազատություն ունեին՝ այնքան ժամանակ, որքան կցանկանային: Ուսուցիչն օգնում էր ընտրելու հարցում, բայց չէր պարտադրում իր կարծիքը: Միակ օրենքը , որ խստորեն պահպանվում էր, աշխատանքի ավարտից հետո ուսումնական և աշխատանքային պարագաները հավաքելն ու տարածքը մաքրելն էր: Ընդ որում, նման դասերի ընթացքում կարգապահության խնդիրներ չէին առաջանում: Մոնտեսորիի կարծիքով կարգապահությունը երեխայի այն ակտիվությունն է, որի դեպքում նա անում է այն, ինչ իրեն պետք է: Ըստ Մոնտեսորիի << ուսուցում՝ բացահայըմամբ>> մոդելի, սովորողները հասկացություններն ու երևույթները ուսումնասիրում են ոչ թե ուսուցչի տված բացատրությունների, այլ ուսուցողական նյութերի հետ սեփական աշխատանքի միջոցով:
Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, որոնք ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ ներդրում են ունեցել 20-րդ դարի մանկավարժական մտածողության ձևավորման մեջ:
<<Ազատությունը յուրահատուկ միջոց է երեխայի անհատականությունը, բնավորությունը, խելքը և զգացմունքները առավելագույնս զարգացնելու համար>>
Մ. Մոնտեսորի
Comment
-
-
Սիրելի Վարդուհի, այս մանկավարժների շարքին ուզում եմ ավելացնել մեր հոգևոր մանկավարժ Մկրտիչ Խրիմյանին:Մեր հայ ժողովրդի մեծ երախտավոր, հասարակական-քաղաքական և հոգևոր- մշակութային նվիրյալ գործիչ, խոհուն մտավորական ու գրող, մանկավարժ և լուսավորիչ:Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը<<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:Լիլիթ Կորյունի Սահակյան
https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan
https://lib.armedu.am/user/profile/2640
Comment
-
-
Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումըՍիրելի Վարդուհի, այս մանկավարժների շարքին ուզում եմ ավելացնել մեր հոգևոր մանկավարժ Մկրտիչ Խրիմյանին:Մեր հայ ժողովրդի մեծ երախտավոր, հասարակական-քաղաքական և հոգևոր- մշակութային նվիրյալ գործիչ, խոհուն մտավորական ու գրող, մանկավարժ և լուսավորիչ:
Խրիմյան Հայրիկը կոչ էր անում առավել ուշադրություն դարձնել գավառահայությանը, Արևմտյան Հայաստանում զարկ տալ լուսավորության զարգացմանը:
«Ժողովուրդ հայոց, անշուշտ լավ հասկցաք, թե զենքն ինչ կրնար գործել և կգործե: Ուրեմն, սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, գավառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինիք, ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև մեկ-մեկ զենք տարեք, զենք առեք և դարձյալ զենք...»:
Խրիմյան ՀայրիկԼիլիթ Կորյունի Սահակյան
https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan
https://lib.armedu.am/user/profile/2640
Comment
-
-
Համամիտ եմ Սիրվարդ ջան, այսօր անհնար է պատկերացնել երեխաների բառապաշարի զարգացման,դաստիարակչական գործընթացներն նպաստող մի շարք աշխատանքները առանց առակի միջամտության և օգնության:Առակն իր ինքնատիպ լեզվաոճական միջոցներով,սրամիտ ու դիպուկ երկխոսություններով,բարոյադաստիարակչական վերջաբանով հետաքրքիր ու մատչելի է և' բարձր,և' կրտսեր դպրոցականների համար:Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումըԻրավասի եք սիրելի Սիրվարդ,<<... ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակում են մնալ որպես գրական տեսակ>>, որը հիմք է հանդիսանում օգտագործելով դրանք, յուրովի մոտեցում դրսևորելու դաստիարակության գործընթացին:
Comment
-
-
Շնորհակալություն Լիլիթ ջան, շատ հետաքրքիր էր, միևնույն ժամանակ ՝ ուսանելի ու դաստիարակող:Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումըԽրիմյան Հայրիկը կոչ էր անում առավել ուշադրություն դարձնել գավառահայությանը, Արևմտյան Հայաստանում զարկ տալ լուսավորության զարգացմանը:

Խրիմյան Հայրիկ
Comment
-
Comment