ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Sirvard
    Մոդերատոր
    • Feb 2018
    • 328

    #61
    Մանկությունից եկած մարդը. Անտուան դը Սենտ Էքզյուպերին

    Փոքրիկ Իշխանի կյանքի սկզբունքները

    Երբ ամեն ինչ՝ մտքերը, ցանկությունները, մարդկանց հետ փոխհարաբերություններն ու ծրագրերը խառնվում են իրար, և իրավիճակը ձեզ չափազանց բարդ է թվում, փորձեք դրանց նայել պարզ աչքերով: Պարզ ու համամարդկային այս կանոններին ենթարկվում են մեր կյանքի գրեթե բոլոր իրավիճակները:
    Անտուան դը Սենտ Էքզյուպերի՝ երեխաների համար գրված այս իմաստուն հեքիաթը լավագույն բանալին է մեծահասակների համար դեպի այն աշխարհը, որտեղ հոգեկան խաղաղությունը, ներդաշնակությունն ու ազնիվ հարաբերություններն են:
    Առաջարկում եմ ծանոթանալ Փոքրիկ Իշխանի կյանքի ամենակարևոր սկզբունքներին, որոնք նա իր հետ բերեց իր փոքրիկ մոլորակից ու նվիրեց մարդկությանը:Հետևելով դրանց՝ դուք կկարողանաք գտնել ձեր բոլոր պարզ ու բարդ հարցերի պատասխանները:

    Դու ապրում ես քո արարքների, այլ ոչ թե քո մարմնի մեջ: Դու քո գործողություններն ես. չկա մեկ ուրիշ ,,դուՙՙ;

    Կա այսպիսի հստակ կանոն: Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը:

    Իմ գաղտնիքը շատ պարզ է : Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:

    Եթե անընդհատ ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա:

    Ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

    Ամեն մարդ իր աստղն ունի: Եվ հավանաբար, աստղերը փայլում են այն բանի համար, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:

    Երբեք պետք չէ լսել, թե ինչ են խոսում ծաղիկները: Պետք է միայն նայել նրանց և շնչել նրանց բույրը:

    Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: Չարժե նրանցից նեղանալ:

    Պետք է հանդուրժել երկու- երեք թրթուրի, երե ուզում ես ծանոթանալ թիթեռնիկների հետ:

    Երբ շատ տխուր ես լինում, լավ է նայելը, թե ինչպես է արևը մայր մտնում:

    Գիտե՞ս՝ ինչու է անապատը լավ. նրա մեջ ինչ-որ տեղ աղբյուրներ կան թաքնված:

    Գործեր կան, որոնք կարող են սպասել: Դրանից վնաս չի լինի: Բայց եթե բաոբաբներին ազատություն տաս, փորձանքից չես խուսափի:

    Յուրաքանչյուրից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունն առաջին հերթին խելամիտ պետք է լինի:Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի:

    Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

    Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է:
    Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում:

    Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն:

    Եթե ինչ-որ հարց հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես ստացել:

    Բոլոր ճանապարհները տանում են մարդկանց մոտ:

    Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:

    Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:

    Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

    Նույնիսկ երբ պետք է մեռնել, լավ է, երբ բարեկամ կա:

    Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը: Բայց դու միմոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

    Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում: Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում: Իզուր: Աչքերը կույր են: Պետք է փնտրել սրտով:
    Վերջին խմբագրողը՝ Sirvard; 27-03-18, 22:20.

    Comment

    • Էմմա Խաչատրյան
      Մոդերատոր
      • Oct 2017
      • 1400

      #62
      Յան Ամոս Կոմենսկի
      Johan_amos_comenius_1592-1671.jpg

      Յան Ամոս Կոմենսկի (չեխ․՝ Jan Amos Komenský)(մարտի 28,1592,Նիվնիցե,Հարավային Մորավիա - նոյեմբերի 15,
      1670,Ամստերդամ),չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ։Կոմենսկին 17-րդ դարի նշանավոր
      դեմոկրատ մանկավարժներից է, գիտական մանկավարժության հիմնադիրը, ուսուցման դաս-դասարանային
      համակարգի ստեղծողը:
      Կոմենսկու ստեղծագործության գլուխգործոցը «Մեծ դիդակտիկա» աշխատությունն է:Դրանում քննարկվում
      են ուսուցման սկզբունքներին,մեթոդներին,կազմակերպման ձևերին վերաբերող հարցեր:Այն,ըստ էության,
      գիտական մանկավարժության առաջին շարադրանքն է,որտեղ կարելի է հանդիպել մանկավարժության մի
      շարք հարցերի գիտական և սպառիչ վերլուծության:

      16-17դարերում նոր ձևավորվող բուրժուական և ժողովրդական մասսաները դաժան պայքարի մեջ մտան ֆեոդալական ազնվականության և հոգևորականության դեմ, որպեսզի հաստատեին և պաշտպանեին իրենց իրավունքները: Այս ժաման…
      Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 28-03-18, 22:43.
      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

      Comment

      • Էմմա Խաչատրյան
        Մոդերատոր
        • Oct 2017
        • 1400

        #63
        Յանուշ Կորչակ

        Janusz_Korczak.jpg

        Յանուշ Կորչակ (լեհ.՝ Janusz Korczak, իրական անունը՝ Հենրիկ Գոլդշմիտ, հայտնի է նաև որպես
        Ծեր Բժիշկ կամ Պարոն Բժիշկ,1878 թ. հուլիսի 22,Վարշավա - 1942 թվականի օգոստոսի 5 կամ
        6,սպանվել է Տրեբլինկայի գերմանական մահապարտների ճամբարում), բժիշկ, մանկավարժ,
        գրող,լրագրող,հասարակական գործիչ,լեհական բանակի սպա։
        Կորչակը նորարար մանկավարժ էր,կրթության մասին տեսական և գործնական հրապարակումների
        հեղինակ։Նա առաջինն էր երեխաների իրավունքների և երեխաների ամբողջական հավասարության
        ոլորտում։
        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

        Comment

        • Էմմա Խաչատրյան
          Մոդերատոր
          • Oct 2017
          • 1400

          #64
          Վասիլի Սուխոմլինսկի
          sukhom.jpg

          Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկի, (ուկր.՝ Василь Олександрович Сухомлинський, սեպտեմբերի 28,1918,
          Վասիլևկա,Օնուֆրիևի շրջան,Ուկրաինա - սեպտեմբերի 2,1970[1],Կիրովոգրադի մարզ,Ուկրաինական ԽՍՀ,
          ԽՍՀՄ),խորհրդային ականավոր նորարար մանկավարժ և գրող,ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների
          ակադեմիայի թղթակից-անդամ (1968),մանկավարժական գիտությունների թեկնածու(1955),ՈւԽՍՀ դպրոցի
          վաստակավոր ուսուցիչ (1958),սոցիալիստական աշխատանքի հերոս(1968)։
          Սուխոմլինսկին ստեղծել է մարդասիրական սկզբունքների վրա հիմնված մանկավարժական յուրօրինակ
          համակարգ,որի կենտրոնում երեխան է,և դաստիարակության ու ուսուցման գործընթացները նպատակաուղղված
          են նրա անձի զարգացմանը։

            #65
            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
            Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
            Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:
            Հարգելի՛ Հովհաննիսյան հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում։
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment

            • Վ. Հովհաննիսյան
              Մոդերատոր
              • Jan 2018
              • 1375

              #66
              Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Վասիլի Սուխոմլինսկի
              [ATTACH=CONFIG]5243[/ATTACH]

              Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկի, (ուկր.՝ Василь Олександрович Сухомлинський, սեպտեմբերի 28,1918,
              Վասիլևկա,Օնուֆրիևի շրջան,Ուկրաինա - սեպտեմբերի 2,1970[1],Կիրովոգրադի մարզ,Ուկրաինական ԽՍՀ,
              ԽՍՀՄ),խորհրդային ականավոր նորարար մանկավարժ և գրող,ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների
              ակադեմիայի թղթակից-անդամ (1968),մանկավարժական գիտությունների թեկնածու(1955),ՈւԽՍՀ դպրոցի
              վաստակավոր ուսուցիչ (1958),սոցիալիստական աշխատանքի հերոս(1968)։
              Սուխոմլինսկին ստեղծել է մարդասիրական սկզբունքների վրա հիմնված մանկավարժական յուրօրինակ
              համակարգ,որի կենտրոնում երեխան է,և դաստիարակության ու ուսուցման գործընթացները նպատակաուղղված
              են նրա անձի զարգացմանը։
              https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E...BD%D5%AF%D5%AB
              Վ.Ա. Սուխոմլինսկի

              Վ.Ա. Սուխոմլինսկին աշխարհում ճանաչված և ընդունված մանկավարժ է, նորարար, գիտնական, մանկավարժական, մեթոդական բազմապիսի աշխատությունների հեղինակ, դրանք բոլորն էլ նվիրված են երիտասարդ սերնդի դաստիարակության խնդիրներին:
              Սուխոմլինսկու աշխատանքներում կան հետաքրքիր դիտարկումներ, զարմանալի մարդասիրություն. նրա աշխատանքների կենտրոնում մարդն է՝ սովորողը, որի ճիշտ կրթությունը շատ է կարևորում:
              Այս մտածողը ստեղծել է յուրահատուկ մանկավարժական համակարգ, որտեղ երեխայի անհատականությունն ու դրա կարևորումը առաջնային է և կարծում է, որ հենց դրանով էլ պետք է առաջնորդվեն մանկավարժական մեթոդները, ծրագրերը: Կարևորում է մանկավարժական առողջ կոլեկտիվը, որտեղ գնահատվում է, կենտրոնում է յուրաքանչյուր մանկավարժ:
              Սուխոմլինսկին կրթական գործընթացը բնորոշում էր իբրև ուրախություն պարգևող աշխատանք: Մեծ նշանակություն էր դարձնում սովորողների աշխարհայացքի ձևավորմանը, նախակրթարաններում՝ երեխայի հետ ստեղծագործող, հեքիաթ հորինող ուսուցչին:

              Մանկավարժին կոչում է մարդաբան, որը կոչված է մոտք գործելու սովորողի հոգեբանություն, նրա խիստ բարդ հոգևոր աշխարհ ու անընդհատ հայտնաբերել նորը ու հիանալ այդ նորով. մարդուն տեսնել, դիտարկել ձևավորման գործընթացում:

              Մանկավարժը պետք է անսահմանորեն սիրի ու հավատա մարդուն:

              Գրում է. «Ես դաստիարակչական աշխատանքի իմաստն այն եմ համարում, որ երեխան տեսնի, հասկանա, զգա, ապրի, փորձի թափանցել գաղտնիի խորքերը, մերձենա կյանքին ու բնությանը…»:

              «Սիրտս նվիրում եմ երեխաներին» աշխատության մեջ ուսուցիչներին խորհուրդ է տալիս. «Գնացեք դաշտ, այգի, բնության ակունքից մտքեր խմեք, և այդ կենդանի ջուրը ձեր սաներին իմաստուն, հետազոտող, փորփրող մարդիկ և պոետներ կդարձնի»:

              Այսպիսի մի դիտարկում ևս. «Երեխաներին անտառ, գետ տանելը շատ ավելի բարդ աշխատանք է, քան դասարանում դաս անցկացնելը, որովհետև ճամփորդության պատրաստվելը լուրջ աշխատանք է»: Մերժում է առանց պատրաստվելու ճամփորդության տանելը՝ դա համարելով ժամանակի կորուստ:

              Երեխաների մոտ չարժե շատ խոսել, նրանց գլուխը լցնել տարբեր պատմություններ, բառը զվարճանք չէ, իսկ բառային անվերջ հոսքը՝ ամենավտանգավոր հոսքերից է: Չի կարելի երեխաներին վերածել խոսքի պասսիվ կլանիչների, պետք է հնարավորություն տալ նրանց մտածելու, դիտարկելու, զգալու:

              Ճանաչված մանկավարժը կարևորում էր երեխաներին բնության մասնիկների հետ կապելը, դրանց ծանոթացնելը: «Բնությունը հայրենի հողն է, որը կերակրում է մեզ, երկրագունդը փոխվում է մեր աշխատանքի շնորհիվ միայն»:

              Նշում է, որ բնությունն ինքնին չի դաստիարակում, դաստիարակում է միայն բնության վրա մարդու ակտիվ ներգործությունը. «Ինձ ապշեցնում էր, որ սովորողների հիացմունքը գեղեցիկի հանդեպ միահյուսվում էր այդ գեղեցիկի ճակատագրի հանդեպ անտարբերությամբ: Գեղեցկությամբ հիանալը միայն բարի զգացմունքի փոքրիկ շյուղն է, որը պետք է զարգացնել՝ վերածելով ակտիվ գործունեության: Որպեսզի երեխան սովորի հասկանալ բնությունը, զգալ նրա գեղեցկությունը, կարդալ լեզուն, պահպանել, պետք է սերը փոքրուց ներարկել: Փորձը ցույց է տալիս, որ բարի զգացմունքները տանում են դեպի մանկություն, իսկ մարդկությունը, բարությունը, քնքշությունը, բարոյացկամությունը ծնվում են բնության մեջ աշխատանքում, հոգսերում ու բնության վրա ազդեցություններում:

              Comment

              • Վ. Հովհաննիսյան
                Մոդերատոր
                • Jan 2018
                • 1375

                #67
                Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
                Մանկությունից եկած մարդը. Անտուան դը Սենտ Էքզյուպերին

                Փոքրիկ Իշխանի կյանքի սկզբունքները

                Երբ ամեն ինչ՝ մտքերը, ցանկությունները, մարդկանց հետ փոխհարաբերություններն ու ծրագրերը խառնվում են իրար, և իրավիճակը ձեզ չափազանց բարդ է թվում, փորձեք դրանց նայել պարզ աչքերով: Պարզ ու համամարդկային այս կանոններին ենթարկվում են մեր կյանքի գրեթե բոլոր իրավիճակները:
                Անտուան դը Սենտ Էքզյուպերի՝ երեխաների համար գրված այս իմաստուն հեքիաթը լավագույն բանալին է մեծահասակների համար դեպի այն աշխարհը, որտեղ հոգեկան խաղաղությունը, ներդաշնակությունն ու ազնիվ հարաբերություններն են:
                Առաջարկում եմ ծանոթանալ Փոքրիկ Իշխանի կյանքի ամենակարևոր սկզբունքներին, որոնք նա իր հետ բերեց իր փոքրիկ մոլորակից ու նվիրեց մարդկությանը:Հետևելով դրանց՝ դուք կկարողանաք գտնել ձեր բոլոր պարզ ու բարդ հարցերի պատասխանները:

                Դու ապրում ես քո արարքների, այլ ոչ թե քո մարմնի մեջ: Դու քո գործողություններն ես. չկա մեկ ուրիշ ,,դուՙՙ;

                Կա այսպիսի հստակ կանոն: Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը:

                Իմ գաղտնիքը շատ պարզ է : Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:

                Եթե անընդհատ ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա:

                Ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

                Ամեն մարդ իր աստղն ունի: Եվ հավանաբար, աստղերը փայլում են այն բանի համար, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:

                Երբեք պետք չէ լսել, թե ինչ են խոսում ծաղիկները: Պետք է միայն նայել նրանց և շնչել նրանց բույրը:

                Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: Չարժե նրանցից նեղանալ:

                Պետք է հանդուրժել երկու- երեք թրթուրի, երե ուզում ես ծանոթանալ թիթեռնիկների հետ:

                Երբ շատ տխուր ես լինում, լավ է նայելը, թե ինչպես է արևը մայր մտնում:

                Գիտե՞ս՝ ինչու է անապատը լավ. նրա մեջ ինչ-որ տեղ աղբյուրներ կան թաքնված:

                Գործեր կան, որոնք կարող են սպասել: Դրանից վնաս չի լինի: Բայց եթե բաոբաբներին ազատություն տաս, փորձանքից չես խուսափի:

                Յուրաքանչյուրից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունն առաջին հերթին խելամիտ պետք է լինի:Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի:

                Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

                Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է:
                Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում:

                Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն:

                Եթե ինչ-որ հարց հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես ստացել:

                Բոլոր ճանապարհները տանում են մարդկանց մոտ:

                Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:

                Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:

                Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

                Նույնիսկ երբ պետք է մեռնել, լավ է, երբ բարեկամ կա:

                Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը: Բայց դու միմոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

                Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում: Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում: Իզուր: Աչքերը կույր են: Պետք է փնտրել սրտով:
                Շնորհակալություն՝ թեմային անդրադառնալու և հետաքրքիր գրառում կատարելու համար սիրելի Սիրվարդ:

                Comment

                • Էմմա Խաչատրյան
                  Մոդերատոր
                  • Oct 2017
                  • 1400

                  #68
                  Դպրոցը դառնում է մշակույթի իսկական օջախ միայն այն ժամանակ,երբ այնտեղ թագավորում է չորս պաշտամունք`
                  հայրենիքի պաշտամունքը,մարդու պաշտամունքը,գրքի պաշտամունքը և մայրենի լեզվի պաշտամունքը:

                  Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց:

                  Քեզ վրա կարգիր հարյուր ուսուցիչ`նրանք անզոր դուրս կգան,եթե դու չես կարող ինքդ քեզ ստիպել և ինքդ պահանջել
                  քեզանից:

                  Սերը բարոյականության ծաղիկն է.եթե մարդը չունի առողջ բարոյական արմատներ,ապա չունի նաև ազնիվ,վեհ սեր:

                  Հոգևոր հարստությունն աներևակայելի է առանց սեփական արժանապատվության զգացման:

                  Արագությունը յուրաքանչյուր գործի հոգին է:

                  Երբեք մի՛ մոտեցեք մարդուն՝ մտածելով,թե նրա մեջ ավելի շատ վատ բան կա,քան լավ:

                  Գեղագիտական դաստիարակությունը կազմում է մարդու ընդհանուր զարգացվածության զգալի մասը:Որքան խորն է
                  գեղագիտական ընկալումը,այնքան ամուր է մարդ–արվեստ,մարդ—բնություն կապը:

                  Հայրենիքի հանդեպ պարտականությունը մարդու սրբությունն է:

                  Հայրենասիրությունն ամենապատկառելի և ամենանրբանկատ զգացմունքն է…Պահպանիր սրբազան խոսքերը,բոլոր
                  խաչմերուկներում մի բղավիր հայրենիքի հանդեպ սիրո մասին:Ավելի լավ է լռելյայն տքնիր հանուն նրա բարեկեցության
                  և հզորության:

                  Եթե դուք ցանկանում եք,որ մանկավարժական աշխատանքը ուսուցչին ուրախություն պատճառի,այլ չվերածվի ձանձրալի
                  և ամենօրյա միապաղաղության,ապա ուսուցչին դուրս բերեք հետազոտողի արահետ։

                  Վասիլի Սուխոմլինսկի
                  Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                  Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                  Comment

                  • Էլեոնորա Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1517

                    #69
                    Իմ հիմնական սկզբունքը միշտ եղել է. որքան կարելի է մեծ պահանջ ներկայացնել մարդուն, բայց միևնույն ժամանակ, որքան կարելի է մեծ հարգանք ունենալ դեպի նա...Չի կարելի շատ պահանջել մարդուց, ում չես հարգում:

                    Ա. Ս. Մակարենկո, «Մի քանի հետևություն իմ մանկավարժական փորձից»

                    Comment

                    • Վ. Հովհաննիսյան
                      Մոդերատոր
                      • Jan 2018
                      • 1375

                      #70
                      Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Դպրոցը դառնում է մշակույթի իսկական օջախ միայն այն ժամանակ,երբ այնտեղ թագավորում է չորս պաշտամունք`
                      հայրենիքի պաշտամունքը,մարդու պաշտամունքը,գրքի պաշտամունքը և մայրենի լեզվի պաշտամունքը:

                      Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց:

                      Քեզ վրա կարգիր հարյուր ուսուցիչ`նրանք անզոր դուրս կգան,եթե դու չես կարող ինքդ քեզ ստիպել և ինքդ պահանջել
                      քեզանից:

                      Սերը բարոյականության ծաղիկն է.եթե մարդը չունի առողջ բարոյական արմատներ,ապա չունի նաև ազնիվ,վեհ սեր:

                      Հոգևոր հարստությունն աներևակայելի է առանց սեփական արժանապատվության զգացման:

                      Արագությունը յուրաքանչյուր գործի հոգին է:

                      Երբեք մի՛ մոտեցեք մարդուն՝ մտածելով,թե նրա մեջ ավելի շատ վատ բան կա,քան լավ:

                      Գեղագիտական դաստիարակությունը կազմում է մարդու ընդհանուր զարգացվածության զգալի մասը:Որքան խորն է
                      գեղագիտական ընկալումը,այնքան ամուր է մարդ–արվեստ,մարդ—բնություն կապը:

                      Հայրենիքի հանդեպ պարտականությունը մարդու սրբությունն է:

                      Հայրենասիրությունն ամենապատկառելի և ամենանրբանկատ զգացմունքն է…Պահպանիր սրբազան խոսքերը,բոլոր
                      խաչմերուկներում մի բղավիր հայրենիքի հանդեպ սիրո մասին:Ավելի լավ է լռելյայն տքնիր հանուն նրա բարեկեցության
                      և հզորության:

                      Եթե դուք ցանկանում եք,որ մանկավարժական աշխատանքը ուսուցչին ուրախություն պատճառի,այլ չվերածվի ձանձրալի
                      և ամենօրյա միապաղաղության,ապա ուսուցչին դուրս բերեք հետազոտողի արահետ։

                      Վասիլի Սուխոմլինսկի
                      Շատ խորիմաստ մտքեր են սիրելի Էմմա, արժե, որ յուրաքանչյուր ոք կյանքում գոնե մեկ անգամ աչքի անցկացնի դրանք:

                      Comment

                      • Վ. Հովհաննիսյան
                        Մոդերատոր
                        • Jan 2018
                        • 1375

                        #71
                        Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Իմ հիմնական սկզբունքը միշտ եղել է. որքան կարելի է մեծ պահանջ ներկայացնել մարդուն, բայց միևնույն ժամանակ, որքան կարելի է մեծ հարգանք ունենալ դեպի նա...Չի կարելի շատ պահանջել մարդուց, ում չես հարգում:

                        Ա. Ս. Մակարենկո, «Մի քանի հետևություն իմ մանկավարժական փորձից»
                        Ինքն իրեն չհարգող մարդը ուրիշին հարգել չի կարող Էլեոնորա ջան:

                        Comment

                        • Վ. Հովհաննիսյան
                          Մոդերատոր
                          • Jan 2018
                          • 1375

                          #72
                          Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ Ձեզանից շատերը կհաստատեն այն փաստը, առակները նույնպես ունենն խորը մանկավարժական ազդեցություն երեխաների դաստիարակության գործում: Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն:

                          Comment

                          • Էլեոնորա Հովհաննիսյան
                            Մոդերատոր
                            • Jan 2018
                            • 1517

                            #73
                            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ինքն իրեն չհարգող մարդը ուրիշին հարգել չի կարող Էլեոնորա ջան:
                            Միանշանակ ճիշտ եք,հարգելի' Հովհաննիսյան:

                            Comment

                            • Էլեոնորա Հովհաննիսյան
                              Մոդերատոր
                              • Jan 2018
                              • 1517

                              #74
                              Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ Ձեզանից շատերը կհաստատեն այն փաստը, առակները նույնպես ունենն խորը մանկավարժական ազդեցություն երեխաների դաստիարակության գործում: Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն:
                              Հարգելի' Հովհաննիսյան,առակները միանշանակ մեծ դեր ունեն երեխաների դաստիարակության,բառապաշարի հարստացման գործընթացներում...Առակների միջոցով կարելի է բացահայտել լավն ու վատը,ճիշտն ու սխալը...Առակներն այլաբանորեն , ոչ ուղղակի կերպով երեխաներին բարոյական խրատ են ուղղում՝ դաստիարակելով խոհեմություն, ազնվություն և արդարություն, ազնվություն,աշխատասիրություն, համեստություն, հոգատարություն,սակավապետություն։ Առակների միջոցով է, որ կրտսեր դպրոցականը ընկալում է մայրենի լեզվի բարձր արժեքությունը :

                              Comment

                              • Վ. Հովհաննիսյան
                                Մոդերատոր
                                • Jan 2018
                                • 1375

                                #75

                                Իրավացի ես Էլեոնորա ջան, ահա դրանցից մեկը: Իմաստուն առակ միասնականության ուժի մասին։ Սողոմոն թագավորը մի հսկա փիղ ուներ, որ իր ճամփին ամեն ինչ ոտնատակ էր տալիս, բայց քանի որ թագավորի սիրած փիղն էր, անպատիժ էր մնում: Մեծ վնաս էր հասցնում այդ հսկան, մանավանդ՝ մրջյուններին: Պառկում էր ու մի քանի մրջնապալատ միանգամից ավերում, ոտը դնում ու մի պալատ մրջյուն էր ջնջում, կնճիթով քաշում ու մի պալատ էր երկինք փչում:Ճարահատյալ՝ մրջյունները գնացին Սողոմոն թագավորի մոտ:
                                -Իմաստուն թագավորն ապրա՛ծ կենա,- ասացին,- քո փիղը մեր տներն ավերում է, մեր ցեղը ջնջում է, արգելի՛ր:
                                -Ի՞նչ,- գոռաց արքան,- մրջյուններն ովքե՞ր են, որ նրանց պատճառով իմ փղի առջև արգելք դնեմ:
                                Երկրորդ, երրորդ անգամ գնացին գանգատի, թագավորը դարձյալ չլսեց: Եվ տեր թագավորից հույսները կտրած՝ մրջյունները որոշեցին մեծ ժողով անել: Եկան, խելք խելքի տվին ու փղին հաղթելու համար ճար գտան: Մրջնավարի լուռ գործի կպան ու փղին վայել գերեզման փորեցին: Ծանր փնչոց ու խուլ ոտնաձայներ եկան. մրջյունները սսկվեցին: Դո՛փ, դո՛փ, դո՛փ…
                                Փիղը գալիս էր ավերելու: Ու մեկ էլ՝ թը՛մփ… հսկան փոսն ընկավ, ոտքերը տնկեց, մնաց ու մնաց:
                                Օրեր անցան, փիղը չկար: Թագավորը ծառաներին ուղարկեց՝ փնտրելու: Այստեղ փիղ, այնտեղ փիղ. Փիղը չկար: Մրջնաբնի մոտից ծանր հոտ էր գալիս. գնացին տեսան փիղը սատկել է: Ծառաները Սողոմոն Իմաստունին հայտնեցին.
                                -Մեր թագավորն ապրած կենա, մրջյունները թակարդ են սարքել, փիղն ընկել է մեջը, սատկել:
                                Սողոմոն Իմաստունը ողբաց իր սիրելի փղի մահը, ափսոսաց, բայց և այնպես նրան հիացրեցին մրջյունների անվախությունը, հնարագիտությունը, ամուր կամքն ու միասնությունը: Նա մտածեց ու հասկացավ, որ այդ թույլ արարածները համախմբվելով այնպիսի ուժ են դարձել, որը երբեք արհամարհել չես կարող:

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information