Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա թե ինչպիսին պետք է լինի իսկական մանկավարժը

    Մի անգամ ուսուցչուհին իր դասարանի աշակերտներին հանձնարարեց կազմել դասարանի ցուցակը, և յուրաքանչյուր աշակերտի անվան դիմաց գրել նրա դրական կողմերը: Նա հատուկ խնդրեց նշել միայն դրական կողմը: Այնուհետև դասի ավարտին հավաքեց թերթիկները: Տանը նա խմբագրեց գրությունները և երկու օր անց յուրաքանչյուր աշակերտին հանձնեց վերջինիս մասին գրված կարծքիները:
    Հանկարծ դասարանում աշակերտները սկսեցին բարձրաձայն արտահայտել իրենց զգացողությունները, տարբեր կողմերից կսվում էր «Միթե այս ամենը իմ մասին է, մյուս ես չգիտեի, որ ինձ այդքան սիրում են»: Աշակերտներից մեկը հուզված ձայնով ասաց. «Ես չգիտեի, որ իմ ընկերները այսքան բարձր են գնահատում ինձ», — ու չկարողացավ զսպել արցունքները: Ուսուցչուհին հուզված նայում էր իր սիրելի աշակերտներին:
    Աշակերտների աչքերը փայլեցին, նրանք սկսեցին սիրով նայել իրար, ու նրանք հավատացին իրենք իրենց: Ուսուցչուհին հասել էր իր նպատակին:

    Մի քանի տարի անց, երբ այդ աշակերտները դպրոցն ավարտել էին, նրանցից մեկի հետ դժբախտ դեպք տեղի ունեցավ: Նրանցից մեկը ավտովթարի զոհ դարձավ: Նրան հրաժեշտ տալու եկան դասընկերները և նրանց հետ իրենց ուսուցչուհին:

    Մահացած տղայի մայրը ուսուցչուհուն պարզեց մի հնացած թղթիկ: Զգացվում էր, որ այն բազմիցս կարդացվել էր, քանի որ թղթի ծալքերն արդեն պատռվում էին բացելիս:

    — Իմ տղան երբեք չէր բաժանվում այդ գրությունից, միշտ իր մոտ էր պահում, ճանաչում եք, — ասաց մայրն ու սկսեց դառնագին լաց լինել:

    Ուսուցչուհին դողացող ձեռքերով վերցրեց այդ թուղթն ու մոտեցրեց շուրթերին:

    Հանկարծ այդ պահին կատարվեց մի զարմանալի բան, մյուսները սկսեցին հերթով գրպններից հանել իրենց մոտ պահված գրությունները:

    -Փաստորեն, բոլորդ պահել եք,- հուզված ասաց ուսուցչուհին:

    — Այս գրությունները շատ թանկ են մեզ համար, , ինչպես կարող էինք այն դեն նետել, — ասաց նրանցից մեկը ու փարվեց ուսուցչուհուն:
    Ըստ Ուշինսկու՝ երեխայի վրա նպատակուղղված ներգործությունը պետք է խելամիտ լինի, և հիմնված երեխայի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների իմացության վրա: Հենց դա էլ կազմում է այն նախադրյալը, որի վրա պետք է հենվի դաստիարակության գիտական մեթոդիկան:

    Եթե մանկավարժությունն ուզում է մարդուն դաստիարակել բոլոր կողմերով, ապա նա պետք է ամենից առաջ մարդուն ճանաչի նույնպես բոլոր կողմերով:

    - Մարդը որպես դաստիարակության առարկա


    Երեխայի հոգեֆիզիոլոգիական բնության ճանաչմանն ու ըմբռնմանը Ուշինսկին շատ ավելի մեծ նշանակություն էր տալիս, քան մանկավարժական ամենաճշգրիտ և մանրամասն կանոնների ու դեղատոմսերի մշակմանը:

    Մենք մանկավարժներին չենք ասում՝ վարվեցեք այսպես կամ այնպես, բայց նրանց ասում ենք՝ ուսումնասիրե՛ք այն հոգեկան երևույթների օրենքները, որոնք դուք ուզում եք կառավարել, և վարվեցե՛ք այդ օրենքների և այն հանգամանքների համաձայն, որոնց մեջ դուք ուզում եք գործադրել դրանք....Գլխավոր գործն ամենևին էլ կանոններն ուսումնասիրելը չէ, այլ այն գիտական հիմունքների ուսումնասիրությունը, որոնցից բխում են այդ կանոնները:

    Comment


    • Հռոմեացի դաստիարակ Քվինտիլիանից սկսած ուսուցիչների նպատակն է եղել գտնել յուրահատուկ, հետաքրքիր ճանապարհներ՝ քաջալերելու ուսանողներին օգտագործել իրենց մտավոր կարողությունները և օգնել նրանց սովորել։

      Comment


      • 5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը:

        Comment


        • Սովորական ուսուցիչը պատմում է: Լավ ուսուցիչը բացատրում է: Բարձրակարգ ուսուցիչը ցույց է տալիս: Հանճարեղ ուսուցիչը ոգեշնչում է:

          Ուիլյամ Ուորդ

          Comment


          • Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցողական առարկան, ամենակենդանի օրինակը աշակերտի համար հենց ինքը ուսուցիչն է:


            Ադոլֆ Դիստերվեգ

            Comment


            • Հետաքրքիր փաստեր՝ Յանոշ Կորչակի մանկավարժական գործունեությունից

              Յանուշ Կորչակն իր <<Որբերի տուն>> մանկատունը դարձրել էր երեխաների փոքրիկ <<հանրապետություն>>։ Այն ուներ <<ընկերական դատարան>>։ Դատն անցկացնում, ղեկավարում էին երեխաները, իսկ դաստիարակներն ընդամենը օգնականներ կամ քարտուղարներ էին, նրանք ունեին միայն խորհրդատու ձայնի իրավունք։ <<Ընկերական դատն>> իրականացնում էին ըստ օրենսգրքի, որը կազմված էր 1000 պարագրաֆից։ Օրենսգիրքը կազմել էր Յ․ Կորչակը՝ <<պան տնօրենը>>։ Սկզբնական շրջանում հենց նա էր դատն անցկացնում, հետագայում այդ աշխատանքը ստանձնեցին երեխաները։ Մանկական դատարանը միայն 2 վճիռ կարող էր կայացնել՝ արդարացնել կամ ներել։ Օրենսգրքի հազարերորդ պարագրաֆում էր միայն պատիժ սահմանվում։ Նշված էր, որ դատապարտյալը վտանգավոր է շրջապատի համար և դատապարտված է հեռացման։ Սակայն այս կետը 30 տարվա ընթացքում կիրառվել է ընդամենը 2 անգամ։
              <<Հանրապետությունն>> ուներ <<Ինքնակառավարման խորհուրդ>>՝ կազմված մանկատան երեխաներից։ Ինքնակառավարման գլխավերևում կանգնած էր Սեյմը՝ բաղկացած 20 պատգամավորից։ Սեյմն ընտրվում էր տարին մեկ անգամ համընդհանուր ընտրությունների արդյունքում։ Այն խորհրդի ընդունած որոշումների իրականացումն էր հետաձգում և վերանայում, ինչպես նաև նշանավոր տոների օրերը որոշում, պարգևատրումներ ու մրցանակներ բաշխում։

              Այս ամենն աննպատակ չէր արվում, այն շատ մեծ դեր ուներ երեխաների ինքնադաստիարակության գործում։ Ինքնակառավարումը նպաստում է ոչ միայն ինքնադաստիարակությանը, այլև՝ ինքնուրույնության ձևավորմանն ու արդարության հաստատմանը։

              Comment

              Working...
              X