ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Zhanneta
    Մոդերատոր
    • Oct 2017
    • 515

    Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից
    Իտալացի մեծանուն մանկավաժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում: Մոնտեսորին ստեղծել է մի մեթոդ, որի հիմնական սկզբունքն է`օգնիր ինձ գործել ինքնուրույն: Ձեզ ենք ներկայացնում նրա կողմից մշակված 19 պատվիրան ծնողների համար:
    1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
    2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:
    3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
    4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
    5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
    6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ է լինում:
    7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
    8. Եթե երեխային հաճախ են անարգում, նա սովորում է մեղավոր զգալ:
    9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, խրախուսում, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
    10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
    11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
    12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
    13. Երեխայի մասին վատ մի խոսեք ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա:
    14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
    15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
    16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
    17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
    18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
    19. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

    Comment

    • Zhanneta
      Մոդերատոր
      • Oct 2017
      • 515

      Մարիա Մոնտեսորին հմայված էր երեխաներով: Նա մեծ հաջողության հասավ` ստեղծելով երեխաների վաղ շրջանի զարգացման յուրատեսակ մի մեթոդ, որը մինչեւ օրս հանրածանոթ է: Այս մեթոդի առանցքում երեխային աշխարհն ընկալելու լիակատար ազատություն տալն է: Աշակերտի ճանաչողական հետաքրքրությունները բավարարելու համար ուսուցիչը պետք է ուսուցման հատուկ միջավայր ստեղծի եւ հնարավորություն, որ այդ միջավայրն ինքնուրույն գործի:

      «Երեխայի տունը»

      Հարգելի Վ.Հովհաննիսյան.Շատ հետքրքիր թեմա է ու ակտուալ:Մարիա Մոնտեսորին սկսեց հիմնել մանկական ուրույն միջավայր` հրաժարվելով ավանդական սեղաններից ու նստարաններից: Փոխարենը նա տեղադրեց շարժական սեղաններ ու աթոռներ: Երեխան հանգիստ կարող էր վերադասավորել դրանք` տեղավորելով հարմար վայրերում: Եթե փոքրիկը ցանկանում էր, կարող էր տեղ գտնել հատակի հատուկ գորգի վրա` ինքնուրույն սերտելով կրթական պարագաները: Ուսուցիչն օգնում էր ընտրելու հարցում, բայց չէր պարտադրում իր կարծիքը: Երեխան կարող էր ներգրավվել այն գործողության մեջ, որը հավանում էր` օգտագործելով պարագաներն այնքան ժամանակ, որքան կամենում էր: Միակ օրենքը, որ խստորեն պահպանվում էր, աշխատանքի ավարտից հետո պարագաները հավաքելն ու տարածքը մաքրելն էր:

      Comment

      • Վ. Հովհաննիսյան
        Մոդերատոր
        • Jan 2018
        • 1375

        Հարցեր, որոնք ես ինձ կտայի, եթե լինեի ուսուցիչ (Կ․Ռոջերս)
        Ինձ դիմեցին, որպեսզի խոսեմ հումանիստական հոգեբանության անունից և պատմեմ, թե ինչ կարող ենք տալ այսօր այն երեխաներին, որոնց սովորաբար անվանում են «ընդունակ» կամ «տաղանդավոր»։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այսօր կարող եմ ասել, որ բոլոր երեխաներին պետք է ոոշակի վերաբերմունք ցուցաբերել։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր երեխա ունի ստեղծագործական հնարավորությունների համար հսկայական չօգտագործված ներուժ: Ճիշտ է, ես չեմ բացառում, որ այստեղ դահլիճում գտնվողները բախտավոր են, և նրանք աշխատում են այն երեխաների հետ, որոնց պոտենցիալն ավելի բարձր է, քան մյուսներինը:

        Շատ դեպքերում ես այն մարդը չեմ, ով պատրաստ է այս հարցում շատ օգտակար բան ասել: Ես երբեք չեմ եղել դպրոցի ուսուցիչ և համեմատաբար քիչ փորձ ունեմ համալսարանական ուսանողների ուսուցման մեջ: Այսպիսով, ես չգիտեմ, թե ինչ իրավիճակում եք հայտնվում ամեն օր դպրոցում: Հետևաբար, ես ընտրեցի հետևյալ ճանապարհը. փորձեցի պատկերացնել, թե ինչ հարցեր ես ինքս ինձ կտայի, եթե հանկարծ դառնայի շնորհալի և սովորական մանկավարժ:

        Հարց առաջին։ Ի՞նչ է նշանակում լինել երեխա, ով ինքնուրույն է սովորում ինչ- որ բան, «ոչ թե ծրագրով»։

        Թերևս, սա առաջին հարցն է, որ ես կտայի ինքս ինձ մինչև երեխաների մոտ գնալը։Ես սկսեցի հիշել իմ մանկությունը, մի իրավիճակ ,երբ ես ինչ- որ բան կսովորեի, բառի ճշմարիտ իմաստով, կսովորեի ստեղծագործելով։ Մի անգամ, երբ ես 13 տարեկան էի, պատահաբար ձեռք բերեցի գիշերային թիթեռների մասին գիրք։ Այդ ժամանակ ես ուշադրություն դարձրեցի շատ գեղեցիկ գիշերային թիթեռի վրա, որը ուներ զարմանալի կանաչ թևեր։ Մինչ այժմ ես տեսնում եմ այդ թիթեռին ինչպես երեխայի աչքերով։ Գերված էի նրանով։ Մի տուփ գտա և սկսեցի տուն կառուցել նրա համար։ Ես սկսեցի խնամել նրանց թրթուրներին, նրանց ամբողջ սերնդի աճեցման փորձ ձեռք բերեցի։ Ես տեսա մի հրաշք՝ իմ աչքի առաջ եղունգի չափ փոքրիկների թևերը մեծացան մինչև 5-7 դյուիմ։ Դա ֆանտաստիկ գրավիչ էր։Բայց մեծ հաշվով, դա ծանր աշխատնք էր, սակայն չպարտադրված։ Ամեն օր ես իմ ընտանի կենդանիների համար թարմ տերևներ էի հավաքում, փնտրում էի համապատասխանող տեսակի ծառեր, երկար ձմեռվա ընթացքում պահպանում է նրանց կյանքը։ Աստիճանաբար ես հայտնվեցի մեծ հետազոտական աշխատանքի մեջ։ Տասնհինգ տարեկանում ես դարձա այդ տեսակի թիթեռների բավականին լավ մասնագետ։ Ես շատ բան գիտեի այդ տեսակի թիթեռների սնվելու մասին, նրանց ապրելու պայմանների մասին, հեշտորեն որոշում էի այն ծառի տեսակը, որի վրա կարելի էր գտնել նրանց և այլն։

        Բայց ահա թե ինչն է գլխավորը։ես երբեք չպատմեցի ուսուցիչներին իմ զբաղմունքի մասին։ Զբաղմունքը, որը ամբողջությամբ կլանեց ինձ, իմ համար իմ կրթության մասը չէր։ Կրթությունը այն էր ինչ սկսվում էր դպրոցի պատերի ներսում։ Իմ զբաղմունքը չէր հետաքրքրում ուսուցիչներին։ Բացի դրանից ես այդ մասին ավելի շատ բան գիտեի քան իրենք, բայց հենց իրեն պետք է սովորեցնեին ինձ, ոչ թե ես իրենց։ Դպրոցում կային մի քանի ուսուցիչներ, որոնք ինձ դուր էին գալիս, բայց այն ինչն ինձ հետաքրքրում էր, անձնական էր և ուսուցիչների հետ հարաբերությունների մեջ չէր մտնում։

        Այսպիսով, ես ունեի իսկական աշխատանք, որով զբաղվեցի մի քանի տարի։ Այդ գործը մեծ ջանք էր պահանջում, կարգապահություն, գիտելիք և փորձ։ Բայց այն տղայի համար, որ իսկապես սովորել էր՝ տրվելով այդպիսի իսկական գործի, դա ուսուցում չէր։

        Ես համոզված եմ, որ իսկական ուսուցումը միշտ անհատական է։ Այնաղջիկների և տղաների կամ տարբեր ունակություն ունեցող երեխաների հ համար միատեսակ չի լինում։ Եվ եթե ես ուսուցիչ լինեի, ես շատ լուրջ կմտածեի այն բանի մասին, թե կոնկրետ երեխայի համար ինչ նշանակություն ունի ուսուցումը։ Ես կփորձեի այդ երեխայի աչքերով նայել այն աշխարհին, որտեղ նա ինչ- որ բան սովորում է։ Եվ ամենաքիչը, որ ես կանեի դա կլիներ դպրոցը վերածել ընկերական տան, որտեղ յուրաքանչյուրը կկարողանար անկեղծորեն բերել իր ուսուցան աշխարհը։

        Հարց երկրորդ: Ես կհարցնեի ինքս ինձ:Կհամարձակվեի ես չփակվել իմ աշակերտներից, այլ լինել նրանց հետ այնպիսին,ինչպիսին ես կամ,-մարդ, հաճախ անտեղյակ, տատանվող, սխալվող, փնտրող:Կհամարձակվեի ես գնալ այդպիսի ռիսկի, և ինչ կտար դա: Այո, նման դեպքում կա ռիսկ: Բայց կա մի բան, որը արժանի է ռիսկի: Ես կբերեմ օրինակ: Մի ֆիլմում մասնակցել են` ուսուցիչ, տղա թմրամոլ և ոստիկան:Ֆիլմում վերարտադրվում էր իրական իրավիճակը հոգեթերապևտիկ խմբերից մեկում: Խմբի աշխատանքներն ավարտվելուց հետո, անդամներից մեկն ասաց (ավագ դպրոցի աշակերտ). <<Ես երբեք չեմ մտածել, որ ուսուցիչը, ոստիկանը և թմրամոլը իրենց ցանկությամբ , հույսով, նպատակներով և աշխարհով մարդիկ են: Ես երբեք դրան նախկինում չէի հավատա>>: Եվ իսկապես, իր դպրոցական կյանքի փորձի ժամանակ այս դեռահասը երբեք չէր առընչվել այդպիսի բաց հարաբերություններին, ինչպես այս խմբում: Մենք իրակացրեցինք լայն հետազոտություն արդյունաբերական հարաբերությունների մարդկայնացման վերաբերյալ, բժշկական հաստատություններից մկում:

        <<…Եվ մեր ընդհանուր հայտնագործություններից մեկը, հայտնագործություն մեզանից յուրաքանչյուրի համար, հետազոտողները և նրանց օգնականները էին>>:

        Մենք գտանք , որ մեր գերագույնները` դեկանները, ֆակուլտետի խորհրդի անդամները, նրանք բոլորն էլ նույն անձերն են ինչպես մենք: Մեզ այն ժամանակ թվաց դա անհավատալի: Քոլեջներից մեկում նույն փորձարկումն իրականացնելիս մենք ունինք նման փորձ: Եվ մենք այնտեղ նույնպես հայտնաբերեցինք, թե ինչ հեռանկարներ են ունենում ոչ դերային, հումանիստական հաղորդակցությունը ուսանողների, դպրոցականների և ուսուցիչների համար: Նրանց և մյուսների համար դա ամբողջությամնբ նոր հաղորդակցության փորձ էր, նոր տեսակ իրազեկել ինքդ քեզ և ուրիշներին:

        Գիտեմ, որ քիչ հավանական է, որ յուրաքանչյուր դպրոցում, ցանկացած խմբում, ես մտադիր եմ մտնել այդպիսի փոխհարաբերություններում, դուրս գալ << ուսուցչի>> սովորական պատվանդանից և դառնալ այն մարդկանցից ով օգնում է սովորել և սովորել նրանցից ում օգնում է:Բայց սրտի խորքում համոզված եմ , որ դա մի տեղ այդպես կլիներ: Ես գնացի ռիսի և վերջում հաղթեցին բոլորը: Այն վարակիչ է` մարդկանց միասնության հումանիստական հաղորդակցության փորձը:

        Հարց երրորդ։ Ինչ է հետաքրքրում իմ աշակերտներին”:

        Հնարավոր է ես սխալվում եմ, բայց կարծում եմ, որ դժվար չէ իմանալ ` ինչո՞վ է աշակերտը առավել շատ հետաքրքրված: Դա կարելի է հարցնել նրան ուղղակի և անուղղակի ձևով: Բայց ավելի լավ կլինի ստեղծել վստահության և ստեղծագործ մթնոլորտ, որտեղ հետաքրքրությունները ի հայտ կգան բնական ձևով: Ես հիշում եմ. «մանկության հասակում իմ գրվածքներից մեկում (ես գրել էի իմ շան մասին) գտա ուսուցչի հարցը, որն ուղղված էր ինձ. ինչո՞ւ Կառլ>> : Երկար ժամանակ է անցել շատ բաներ մոռացել եմ, բայց ուսուցչի հարցը հիշում եմ մինչև այսօր: Իմ ուսուցչին անկեղծ հետաքրքրել էր. ինչո՞ւ էի դա արել: Անցել է 60 տարի,իսկ անկեղծ, ոչ ձևական հետաքրքրվածությունը ուսուցչի այն հարցի, որ միայն ինձ էր վերաբերում, ես շատ լավ հիշում եմ: Սա ցույց է տալիս, որ ուսուցիչները հազվադեպ են հարցեր տալիս. իսկապես հետաքրքրվել երեխայի կյանքի որևէ իրադարձությամբ ` չհետևելով դիդակտիկական նպատակին, և ինչպես է դա ընկալվում…

        Հարց չորրորդ։ Ինպես պահպանել և սատարել երեխայի հարցասիրությունը

        Բոլորին հայտնի է, որ դպրոցական տարիների ընթացքում աշակերտները կորցնում են հետաքրքրությունը, դառնում են ավելի քիչ հետաքրքրասեր: Սա դպրոցականների անհանգստության ոչ նպաստավոր ցուցիչներից մեկն է: Կալիֆորնիայի համալսարանի ռեկտորը մի անգամ ինձ ասաց, որ նա ուսանողներին կընտրեր միայն մի հատկանիշի համար ` հետաքրքրասիրություն: Ես հաճախ մտածում եմ, որ դպրոցի մի քանի տարօրինակ հանգամանքների պատճառով երեխաների մեջ սպանում են կենդանի, իրական հետաքրքրասիրությունը, անբնականը փնտրելու աշխարհում, որտեղ նրանք ապրում են: Մի անգամ չի, որ պատահել է հինգ տարեկան երեխան տիրապետի օտար լեզվին, եթե հայտնվել է այլ երկրում, և նա այնտեղ զգում է,ինպես իր տանը: Բայց փորձեք երեխային սովորեցնել օտար լեզու և կտեսնեք, որ լեզուն սովորելու ընթացքը բավականին երկարելու է: Այս պարագայում կորցնում ենք կարևորը. նորը գտնելու ցանկություն ինչ-որ բանում: Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորներից մեկը գրում է ինձ. «Ես ուզում եմ կիսվեմ իմ փորձով, թե ինչպես էի ես փորձում իմ ուսանողական խմբում կիրառել հումանիտար ուսուցման սկզբունքները,որը դուք նկարագրել էիք «Ազատ ուսուցում» գրքում(1969) »: Ես արեցի հետևյալ կերպ. մանրամասն պատմեցի ուսանողներին սկզբունքների մասին, որի վրա էլ կառուցելու ենք մեր ուսուցումը, նաև ասացի, որ փորձին մասնակցելը կամավոր է լինելու: Խմբում կար 60 սովորող: Եվ այդ կուրսը ամենալավն էր իմ ունեցած կուրսերից, ես հիանում էի այդ կուրսով: Պարզվեց, որ ուսանողները, ոչ պակաս քան ես, հետաքրքրված էին մեր պարապունքների ուսուցման մթնոլորտով: Եվ իմ ուսանողների աշխատանքները այնքան բարձր մակարդակով և սետղծագործաբար էին արված, որ շատ քիչ էր հանդիպում նման բան(թեզեր,հետազոտություններ ինքնուրույն կատարած,նախագծեր և այլն):Այս ոգևորվածությունը փոխանցվում էր այլ խմբերի ուսանողներին: Նրանք մոտենում էին իմ «փորձերին» և խնդրում էին կիսվել տպավորություններով, որ ստացել էին իմ ուսանողները»:

        «Իսկ սրանք գնահատականներն են իմ ուսանողների. «Ոչ մի այլ կուրսերում ես այսքան շատ բան չէի սովորել,ինչպես այս մեկում» կամ «Կյանքում առաջին անգամ ուսուցիչը հարցրեց ինձ, թե ինչ եմ ուզում սովորել, և զարամանալի լավ էր իմ մեջ փնտրել այն, թե ինչ կուզեի սովորել»: Բայց, հավանաբար, ամենահաճելին ուսանողների պարապունքից հետո տրված գնահատականն է. «Ես շատ բան չսովորեցի, բայց դա իմ սխալն էր»: Եվ ամենակարևորը, Կա՛ռլ. շատ հաճելի էր հայտնվել մի իրավիճակում, որտեղ ուսանողները ունեին հնարավորություն սովորելու այնպես, ինպես նրանք ճիշտ էին գտնում: Եվ ինչքան ազատ էի ես զգում ինձ. ո՛չ ուսուցչի դերում, այլ մարդու, ո՛վ օգնում է սովորել և սովորում է ինքը»»:

        Հարց հինգերորդ։ Աշակերտներիս համար ինչպես ապահովել հետաքրքիր, գրավիչ նյութերի առկայությունը, որոնք միաժամանակ համապատասխան կլինեն տարբեր հնարավորություն ունեցողների համար և կկարողանան ապահովել ազատ ընտրություն, որպեսզի աշակերտն ինքը ցանկանա լսել ինձ և ինձանից բացի ոչ մեկին։ Կարծում եմ, որ սա ամենակարևոր խնդիրն է, որին լավ ուսուցիչը պետք է հատկացնի իր ժամանակի 90%-ը։ Կարծում եմ, որ այդքան էլ էական չէ երեխաներին սովորեցնել, թե ինչքան կարևոր է ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ երեխան ուղղակի չի կարող չսովորել, իսկ գործընթացը պետք է լինի հաճելի։ Այդպիսի դասապրոցես ունենալու ճանապարհներից մեկը հարուստ, երևակայությունը զարգացնող նյութերի ստեղծումն է։

        Իմ տղան բժիշկ է։ Ինչու՞։ Երբ նա սովորում էր ավագ դպրոցում, բոլոր աշակերտներին, սովորաբար, հատկացնում էին մի քանի շաբաթ, որպեսզի նրանք ընտրեն ինչ-որ աշխատանք, աշխատեն և փորձեն իրենց ուժերն այդ ոլորտում։ Իմ տղան կարողացավ այդ մի քանի շաբաթում բժիշկներից մեկի հետ անցնել հիվանդասենյակներով, ներկա լինել վիրահատություններին։ Կարճ ժամանակահատվածում Դեյվը կարողացավ ամբողջովին ներգրավվել իսկական բժշկական պրակտիկայի մեջ, ինչը գրավեց նրան և ժամանակավոր հետաքրքրությունը վերածվեց մշտականի։ Ինչ-որ մեկը օգնեց նրան և ես կցանկանայի լինել այդ մարդու փոխարեն։

        Հարց վեցերորդ։ «Արդյոք ես ունեմ բավականաչափ քաջություն և համբերատարություն ` օգնելու իմ աշակերտների ստեղծագործական գաղափարների առաջացմանը»: Արդյոք ես բավարար չափով համբերատար և մարդկային եմ, որպեսզի հաճախ դիմանամ ստեղծագործական մտքեր ունեցող աշակերտների նյարդայնացնող, անհանգստացնող գործողություններին, դիմադրությանը և երբեմն նույնիսկ անխոհեմությունը: Կարող եմ «տարածք տալ» ստեղծագործական մտածողություն ունեցողներին:

        Կարծում եմ, որ ուսուցիչների համար նախատեսված յուրաքանչյուր մեթոդական ուղեցույցում պետք է լինի «Երեխաների փոքրիկ ստեղծագործ մտքերի մշակման խնամքի» վերաբերյալ հատվածներ: Փոքրիկների մոտ շատ հաճախ ստեղծագործ մտքերը փոքր և անօգուտ են թվում, քանի որ այդ մտքերը կրողները թույլ են, անպաշտպան, հեշտ խոցելի: Երեխաները լի են նորանոր փոքրիկ ստեղծագործական գաղափարներով, բայց այդ գաղափարները սովորաբար միաձուլվում են դպրոցական ռեժիմին և մոռացվում: Ինչպես ամերիկացի հոգեբաններ Գիզելն ու Ջեքսոնն էին արդարացիորեն պնդում , մեծ տարբերություն կա նրանց միջև, ովքեր պարզապես խելացի են և նրանց, ովքեր խելացի են և գիտեն, թե ինչպես ստեղծագործել: Ստեղծագործ մարդիկ ավելի քիչ կանխատեսելի են, ավելի անհանգիստ: Ես, որպես ուսուցիչ, թույլ կտամ բացահայտել և ցույց տալ իրենց ստեղծագործական ունակությունները, ոչ թե զսպել նրանց, այլ` օգնել:

        Թոմաս Էդիսոնին համարում էին անմիտ: «Ես կցանկանայի, որ իմ դասարանում տիրեր այնպիսի`մթնոլորտ, որից վախենում են շատ ուսուցիչներ`փոխադարձ հարգանք և ինքնարտահայտման ազատություն: Դա անշուշտ թույլ կտա ստեղծագործողին գրել բանաստեղծություն, նկարել, գտնվել ռիսկային իրավիճակներում առանց վախի, որ իրեն կքննադատեն: Ուզում եմ լինել ուսուցիչ, որը կպաշտպանի նրան»:



        Հարց յոթերորդ։ Կկարողանա՞մ իմ ուսանողներին զարգացնել ոչ միայն գիտելիքների, այլև զգացմունքների դաշտում։

        Մենք բոլորս հասկանում ենք, որ կրթության առկա համակարգի ողբերգություններից մեկն այն է, որ այն ճանաչում է միայն մտավոր զարգացումը որպես հիմնականը: Ես դիտարկում եմ Դեվիդ Հեբերստենի «Լավագույններ և տաղանդավորներ» գիրքը որպես այդ դժբախտության արտահայտություն: Բոլոր մարդիկ, ովքեր շրջապատել էին Քեննեդուն և Ջոնսոնին, տաղանդավոր և ընդունակ էին: Սակայն, ինչպես գրում է Հեբերստենը, այդ տարիների ընթացքում մեկ կարծիքը կապված է այդ մարդկանց հետ եւ որոշում էայդ մարդկանց միավորում է մեկ ընդհանուր կարծիք՝ միայն ինտելեկտն ու ռացիոնալությունը կարող են լուծել որևէ խնդիր մարդու առջև ծառացած: Իհարկե, նման հավատը ձևավորվել է ոչ այլուր, ինչպես դպրոցում: Միայն ինտելեկտի վրա այս միանաշանակ հիմնվելը հանդիսացավ պատճառ այն ռազմական և այլ հետախուզությունների պատճառը, որը հանգեցրեց երկրի ղեկավարումն այն մարդկանց կողմից, ովքեր այդ ժամանակ իշխանության մեջ էին:

        Այն համակարգիչները, որոնք նրանք կիրառում էին, հաշվի չէին առնում զգացմունքները կամ մարդկանց զգացմունքային նվիրվածությունը այն մութ կողմերում, որոնք ապրել ու պայքարել են Վիետնամում: Այս մարդկային գործոնների անտեսումը վերածվեց պարտության: Մարդկային գործոնը չի ընդգրկվել համակարգիչներում, քանի որ McNamara- ն և մյուսները չեն կարևորել այդ մարդկանց հուզական կյանքը:

        Եթե ես լինեի ուսուցիչ, կուզեի անել այնպես, որ իմ դասարանում տեղի ունենար այնպիսի ուսուցում, որով ինձ մոտ կձգեի մարդուն՝ իր ողջ էությամբ: Դա շատ բարդ է, բայց անհրաժեշտ ու կարևոր է:

        Թույլ տվեք ամփոփել այն հարցերի պատասխանները, որոնք ես կդնեի իմ առաջ, եթե լինեի ուսուցիչ, և ներկայացնել դրանք մի փոքր այլ ձևով: Սրանք այն հարցերն են, որ ես ինքս ինձ կհարցնեի, եթե պատասխանատվություն ստանայի երեխաների համար, ովքեր դասի են եկել `օգնելու նրանց սովորել:

        Ես կարողանու՞մ եմ թափանցել այն մարդու ներքին աշխարհ, ով սովորում և հասունանում է: Կարո՞ղ եմ ես այս աշխարհին վերաբերվել առանց նախապաշարմունքների, առանց կողմնակալ գնահատականների, կարո՞ղ եմ ես անձամբ, հուզականորեն արձագանքել այս աշխարհին:
        Կարողանու՞մ եմ ես ինքս ինձ թույլ տալ լինելու անհատականություն, կառուցել բաց, հուզական, հարուստ ու ոչ դերային փոխհարաբերություններ իմ աշակերտների հետ, հարաբերություններ, որին բոլորը մասնակցում են, կբավականացնի՞ արդյոք իմ քաջությունն այդ փոխրաբարերությունների ինտենսիվությունն իմ աշակերտների հետ կիսելու համար:
        Կկարողանա՞մ բացահայտել բոլորի հետաքրքրություններն իմ դասարանում և կկարողանամ թույլ տալ նրան հետևելու իր հետաքրքրություններին, ուր էլ որ դրանք տանեն:
        Կկարողանա՞մ իմ աշակերտների մեջ վառ պահել իրենց հետաքրքրությունները, հետաքրքրություններիրենց անձի, իրենց կուռքի նկատմամբ, որը նրանց շրջապատում է, պահլ ու պահպանել այն ամենաթանկը, որն ունի մարդը:
        Ես բավականաչափ ստեղծագործ անձնավորությու՞ն եմ, որ առաջ մղեմ երեխաների մարդկանց և իրենց ներքին աշխարհի հետ գրքերով, ամեն տեսակի գիտելիքահեն աղբյուրներով, այն ամենով, ինչն իսկապես խթանում է շահագրգռվածությունն ու նպաստում է հետաքրքրասիրությանը:
        Կկարողանա՞մ ես ընդունել և աջակցել իմ աշակերտների անկատար ու ստեղծագործական գաղափարները, որոնք առաջանում են տվյալ պահին, և առաջ են բերում ապա ստեղծագործական գործունեություն: Կկարողանա՞մ ըդնունել այն ստեղծագործ երեխաներին, ովքեր հաճախ անհանգիստ են և չեն համապատասխանում ընդունված վարքագծի ստանդարտներին:
        Կկարողանա՞մ ես օգնել երեխային աճելու զարգանալու որպես լիակատար անձ, որի զգացմունքները կառաջացնեն գաղափարներ, իսկ գաղափարները՝ զգացմունքներ:
        Եթե ես կարողանայի հրաշք գործել և այս բոլոր հարցերին «այո» պատասխանել, ապա կորոշեի դառնալ ոչ նա, ով սովորեցնում է, այլ նա, ով հնարավորում ու նպաստում է նորի իրականացմանը, օգնում է երեխային ինքնիրացնել իր անհատական ունակությունների ամբողջ ներուժը:

        Comment

        • Վ. Հովհաննիսյան
          Մոդերատոր
          • Jan 2018
          • 1375

          Կամ մարդկանց պատրաստում ենք կյանքի, կամ քննությունների։ Մենք ընտրում ենք առաջին տարբերակը։ Ֆիննական կրթական մոդելը

          Ուղղակ կարդալ, մտորել ու ինչ-որ բան փոխել մեզ մոտ։ Ֆիննական կրթական մոդելն աշխարհի ամենայուրահատուկ մոտեցնումներից մեկն է, քանի որ այլ կերպ է կառուցված։ Պետությունն անվճար տրամադրում է գրքերը, տետրերը, գրիչներ ու մի խոսքով դպրոցական պարագաները, երբեմն նաև պլանշետներ։ Էքսկուրսիաներն անվճար է, աշակերտների համար ավտոբուսներն անվճար է, 1 անգամյա սնունդը դպրոցում անվճար է, իսկ ծնողական ցանկացած հավաք խիստ արգելված է։ Պետությունը հոգում է այս ծախսերը։

          Այստեղ վատ սովորող աշխակերտին չեն նստեցնում դասարանի ամենավերջին նստարարնին, այլ բերում են առաջ, դե պարզ է, որ մեզ մոտ հակառակն է։ Ֆինն հոգեբանները նշում են, որ "հիմար", "դեբիլ," "ապուշ", "վեր ընգի տեղդ", "ծույլիկ", "դու կյանքում ոչ մի բանի չես հասնելու" ու նման արտահայտությունները ոչ ուղղակի ազդում են երեխաների հոգեբանության վրա, ուստի նման բառեր խստիվ արգելվում է։ Աշակերտներին մեկը մյուսի հետ համեմատելը կատեգորիկ է արգելված։ Ֆինները նշում են, որ իրենք դպրոցում սովորեցնում են սովորել, այլ ոչ թե առարկաներ։

          Մեզ մոտ դասացուցակն այսպես է՝ 1․ մաթեմ, 2 հայոց, 3, պատմություն, 4․ ֆիզիկա, 5․ քիմիա։ Նրանց ցիկլային է՝ մոտ մի շաբաթ մաթեմատիկա, մի շաբաթ պատմություն և այդպես շարունակ։ Ըստ նրանց՝ կենտրոնացումն ինչ-որ առարկայի վրա ավելի լավ է օգնում, քան ամեն օր մի չնչին մասով։ Ֆիննական դպրոցներում խիստ արգելված է նշել ծնողների աշխատավայրի մասին, քանի որ բոլոր աշակերտները հավասար են։ Մեզ մոտ արդեն ծնողների կարգավիճակից երեխայի կարգավիճակն է փոխվում դասարանում, ցավոք, բայց այդպես է։ Անցանք առաջ։

          Այստեղ դասարանում մի ուսուցչուհի չէ, այլ երկու՝ ուսուցիչ ու օգնական։ Հիմնական ուսուցչուհի ստանում է մոտ 5000 եվրո, իսկ օգանականը՝ 2500։

          Տնային աշխատանքները պիտի աշակերտն ինքնուրույն անի, քանի որ ըստ ֆինների, ամենամեծ վնասը ծնողները հասցնում են այդ տարիքից։ Երեխաները լինում են նրանցից կախված, սպասում են, թե երբ պիտի իրենց հետ աշխատեն ու կորցնում են ինքնուրույնությունը։ Երեխաներն ամեն ինչ հարցնում են, ոչինչ ինքնուրույն չեն անում ու կորցնում են որոշում կայացնելու ունակությունը։

          Եթե երեխան չի սիրում երգել, ապա նա կարող է բաց թողնել այդ դասն ու մեկ այլ դաս հաճախել, քանի որ եթե մի բան չես սիրում, քեզ դուր չի գալիս, կարող ես կենտրոնանալ նրա վրա, ինչը քեզ հետաքրքրում է։ Ես կողմ եմ այս երևույթին, որ ինչից ուժեղ ես, պիտի այդ ուղղությունը զարգացնես, գնաս առաջ։ Ավելի լավ է լինել լավը 1 տեղ, քան միջակ ամեն տեղ։ Օրինակ՝ իրավունքի ու հաշվապահության դասերը ինձ համար ամենաատելին էին, մեռնում էի այդ դասերին, եթե անկեղծ, բայց ստիպված պիտի ներկա լինեի ))

          Հ․Գ․ Կարող ենք համեմատել ու վերցնել լավը
          Վահագն Դիլբարյանի ֆբ էջից։

          Comment

          • naramartirosyan
            Մոդերատոր
            • Jan 2018
            • 385

            Ստեփանոս Սյունեցի Երկրորդ 698-735
            Ուսուցչապետն իր հանճարեղ մտավոր զարգացմամբ ստեղծել է հայ երաժշտության ազգային նոթագրությունը, որ դարեր շարունակ ուսուցանվել է հայկական կրթական կենտրոններում ու համալսարաններում: Քերականությունը համարել է ուղղախոսության և հեշտ գրելու արվեստ, արժեքավորել է լեզուներ իմանալու անհրաժեշտությունը, կատարել է թարգմանություններ: Նա գեղագիտական դաստիարակության հիմքը կապել է առօրյա կյանքի հետ և համարել է մարդու ձևավորման ու զարգացման անկյունաքարը:

            Comment

            • Zhanneta
              Մոդերատոր
              • Oct 2017
              • 515

              Ֆիննական կրթական համակարգի միջին աստիճանի 7 սկզբունքները
              Հավասարության սկզբունքը
              ա. Դպրոցների հավասարությունը
              Ֆինլանդիայում չկան ո՛չ էլիտար, ո՛չ էլ թույլ դպրոցներ։ Երկրի ամենախոշոր դպրոցում սովորում է 960 աշակերտ, ամենափոքրում՝ 11։ Բոլորն ունեն բացարձակապես նույն կահավորանքը, հնարավորությունները և հավասարաչափ ֆինանսավորումը։ Գրեթե բոլոր դպրոցները պետական են. կան քիչ թվով մասնավոր-պետական դպրոցներ։ Բացի այն, որ ծնողները մասնավոր վճարում են կատարում, այստեղ աշակերտներից ավելի շատ են պահանջում։ Որպես կանոն՝ սրանք ինքնատիպ մանկավարժական լաբորատորիաներ են, որոնք հետևում են մանկավարժական որևէ ընտրված մեթոդի՝ Ֆրենեի[7], Մոնթեսորիի և Վալդորֆյան դպրոցի։ Մասնավորներին են պատկանում այն կրթական հաստատությունները, որոնցում ուսուցումը տարվում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով։ Հետևելով հավասարության սկզբունքին՝ Ֆինլանդիայում գոյություն ունի նաև շվեդերենով տարվող ուսուցում՝ սկսած մանկապարտեզից՝ մինչև համալսարան։ Անտեսված չեն նաև ժողովրդի շահերը. երկրի հյուսիսում ուսուցումը տարվում է նրանց մայրենի լեզվով։ Մինչև վերջին ժամանակները ֆիններին արգելված էր դպրոց ընտրել. նրանք պետք է հաճախեին մոտակա դպրոցը։ Արգելքը հանել են, բայց շատ ծնողներ, սովորության համաձայն, երեխաներին սովորելու ուղարկում են մոտակա դպրոց։

              բ. Բոլոր ուսումնական առարկաների հավասարությունը

              Այս կրթական համակարգում չի խրախուսվում մի առարկայի խորացված ուսուցումը մյուսի հաշվին: Այստեղ չեն մտածում, որ մաթեմատիկան ավելի կարևոր առարկա է, քան, ասենք, նկարչությունը: Ընդհակառակն, հատուկ օժտված երեխաներով առանձին դասարան բացելու միակ բացառությունը նկարչության, սպորտի և երաժշտության նկատմամբ ունեցած հետաքրքրությունն է:

              գ. Ծնողների հավասարության սկզբունքը

              Թե ովքե՞ր են երեխայի ծնողները, կամ ի՞նչ սոցիալական խավի են պատկանում նրանք, ուսուցիչներն իմանում են ամենավերջում՝ ըստ անհրաժեշտության: Ուսուցիչների հարցերը կամ տեղեկանքները ծնողների աշխատավայրի մասին խստիվ արգելված են:

              դ. Աշակերտների հավասարության սկզբունքը

              Ֆիններն աշակերտներին չեն տեսակավորում՝ ըստ ընդունակությունների կամ մասնագիտական նախապատվությունների: Չկան նաև, այսպես կոչված, «լավ» և «վատ» աշակերտներ: Խստիվ արգելված է աշակերտներին համեմատել միմյանց հետ: Միասին սովորում են ընդունակ և ոչ այնքան, ֆիզիկապես առողջ և հաշմանդամի սայլակին գամված երեխաներ: Սովորական դպրոցում հնարավոր է՝ ստեղծվի լսողական կամ տեսողական օրգանների հետ կապված խնդիրներ ունեցող աշակերտներով դասարան: Ֆիններն աշխատում են մաքսիմալ ինտեգրել այն աշակերտներին, ովքեր հատուկ ուշադրության կարիք ունեն:

              ե. Ուսուցիչների հավասարությունը

              Այստեղ չկան սիրված կամ չսիրված ուսուցիչներ: Ուսուցիչները նույնպես հոգեկան կապվածություն չունեն իրենց դասարանի հետ, չեն առանձնացնում սիրելի և ոչ այնքան ընդունելի աշակերտներին: Համընդհանուր մոտեցումներից ցանկացած շեղում անխուսափելիորեն հասցնում է տվյալ ուսուցչի հետ պայմանագրի խզման:

              զ. Հասուն մարդու (ուսուցիչ, ծնող) և երեխայի հավասարության սկզբունքը

              Ֆինները սա անվանում են «աշակերտի նկատմամբ հարգալից վերաբերմունքի» սկզբունք: Երեխաներին, սկսած 1-ին դասարանից, բացատրում են իրենց իրավունքները, այդ թվում՝ սոցիալական աշխատողին մեծերի դեմ բողոքելու՝ իրենց իրավունքը: Սա ֆինն ծնողների համար խթան է հանդիսանում՝ հասկանալու, որ իրենց երեխան անհատականություն է, որին չի կարելի նեղացնել ո՛չ խոսքով, ո՛չ էլ, առավել ևս, գոտիով: Իսկ ֆիննական աշխատանքային օրենսգրքով ընդունված օրենքները ֆինն ուսուցիչներին թույլ չեն տալիս ստորացնել աշակերտներին:

              Գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուսուցիչներն աշխատանքային պայմանագիր ստորագրում են 1 տարով՝ այն հետագայում երկարաձգելու հնարավորությամբ, ինչպես նաև ստանում են շատ բարձր աշխատավարձ. սկսած 2500 եվրոյից՝ օգնականները, 5000 եվրոյից՝ առարկան դասավանդող ուսուցիչները:

              Comment

              • Վ. Հովհաննիսյան
                Մոդերատոր
                • Jan 2018
                • 1375

                Ահա թե ինչպիսին պետք է լինի իսկական մանկավարժը

                Մի անգամ ուսուցչուհին իր դասարանի աշակերտներին հանձնարարեց կազմել դասարանի ցուցակը, և յուրաքանչյուր աշակերտի անվան դիմաց գրել նրա դրական կողմերը: Նա հատուկ խնդրեց նշել միայն դրական կողմը: Այնուհետև դասի ավարտին հավաքեց թերթիկները: Տանը նա խմբագրեց գրությունները և երկու օր անց յուրաքանչյուր աշակերտին հանձնեց վերջինիս մասին գրված կարծքիները:
                Հանկարծ դասարանում աշակերտները սկսեցին բարձրաձայն արտահայտել իրենց զգացողությունները, տարբեր կողմերից կսվում էր «Միթե այս ամենը իմ մասին է, մյուս ես չգիտեի, որ ինձ այդքան սիրում են»: Աշակերտներից մեկը հուզված ձայնով ասաց. «Ես չգիտեի, որ իմ ընկերները այսքան բարձր են գնահատում ինձ», — ու չկարողացավ զսպել արցունքները: Ուսուցչուհին հուզված նայում էր իր սիրելի աշակերտներին:
                Աշակերտների աչքերը փայլեցին, նրանք սկսեցին սիրով նայել իրար, ու նրանք հավատացին իրենք իրենց: Ուսուցչուհին հասել էր իր նպատակին:

                Մի քանի տարի անց, երբ այդ աշակերտները դպրոցն ավարտել էին, նրանցից մեկի հետ դժբախտ դեպք տեղի ունեցավ: Նրանցից մեկը ավտովթարի զոհ դարձավ: Նրան հրաժեշտ տալու եկան դասընկերները և նրանց հետ իրենց ուսուցչուհին:

                Մահացած տղայի մայրը ուսուցչուհուն պարզեց մի հնացած թղթիկ: Զգացվում էր, որ այն բազմիցս կարդացվել էր, քանի որ թղթի ծալքերն արդեն պատռվում էին բացելիս:

                — Իմ տղան երբեք չէր բաժանվում այդ գրությունից, միշտ իր մոտ էր պահում, ճանաչում եք, — ասաց մայրն ու սկսեց դառնագին լաց լինել:

                Ուսուցչուհին դողացող ձեռքերով վերցրեց այդ թուղթն ու մոտեցրեց շուրթերին:

                Հանկարծ այդ պահին կատարվեց մի զարմանալի բան, մյուսները սկսեցին հերթով գրպններից հանել իրենց մոտ պահված գրությունները:

                -Փաստորեն, բոլորդ պահել եք,- հուզված ասաց ուսուցչուհին:

                — Այս գրությունները շատ թանկ են մեզ համար, , ինչպես կարող էինք այն դեն նետել, — ասաց նրանցից մեկը ու փարվեց ուսուցչուհուն:

                Comment

                • Narine.
                  Մոդերատոր
                  • Apr 2018
                  • 773

                  Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ահա թե ինչպիսին պետք է լինի իսկական մանկավարժը

                  Մի անգամ ուսուցչուհին իր դասարանի աշակերտներին հանձնարարեց կազմել դասարանի ցուցակը, և յուրաքանչյուր աշակերտի անվան դիմաց գրել նրա դրական կողմերը: Նա հատուկ խնդրեց նշել միայն դրական կողմը: Այնուհետև դասի ավարտին հավաքեց թերթիկները: Տանը նա խմբագրեց գրությունները և երկու օր անց յուրաքանչյուր աշակերտին հանձնեց վերջինիս մասին գրված կարծքիները:
                  Հանկարծ դասարանում աշակերտները սկսեցին բարձրաձայն արտահայտել իրենց զգացողությունները, տարբեր կողմերից կսվում էր «Միթե այս ամենը իմ մասին է, մյուս ես չգիտեի, որ ինձ այդքան սիրում են»: Աշակերտներից մեկը հուզված ձայնով ասաց. «Ես չգիտեի, որ իմ ընկերները այսքան բարձր են գնահատում ինձ», — ու չկարողացավ զսպել արցունքները: Ուսուցչուհին հուզված նայում էր իր սիրելի աշակերտներին:
                  Աշակերտների աչքերը փայլեցին, նրանք սկսեցին սիրով նայել իրար, ու նրանք հավատացին իրենք իրենց: Ուսուցչուհին հասել էր իր նպատակին:

                  Մի քանի տարի անց, երբ այդ աշակերտները դպրոցն ավարտել էին, նրանցից մեկի հետ դժբախտ դեպք տեղի ունեցավ: Նրանցից մեկը ավտովթարի զոհ դարձավ: Նրան հրաժեշտ տալու եկան դասընկերները և նրանց հետ իրենց ուսուցչուհին:

                  Մահացած տղայի մայրը ուսուցչուհուն պարզեց մի հնացած թղթիկ: Զգացվում էր, որ այն բազմիցս կարդացվել էր, քանի որ թղթի ծալքերն արդեն պատռվում էին բացելիս:

                  — Իմ տղան երբեք չէր բաժանվում այդ գրությունից, միշտ իր մոտ էր պահում, ճանաչում եք, — ասաց մայրն ու սկսեց դառնագին լաց լինել:

                  Ուսուցչուհին դողացող ձեռքերով վերցրեց այդ թուղթն ու մոտեցրեց շուրթերին:

                  Հանկարծ այդ պահին կատարվեց մի զարմանալի բան, մյուսները սկսեցին հերթով գրպններից հանել իրենց մոտ պահված գրությունները:

                  -Փաստորեն, բոլորդ պահել եք,- հուզված ասաց ուսուցչուհին:

                  — Այս գրությունները շատ թանկ են մեզ համար, , ինչպես կարող էինք այն դեն նետել, — ասաց նրանցից մեկը ու փարվեց ուսուցչուհուն:
                  Հարգելի՛ Հովհաննիսյան, այս պատմությունը հղում պետք է լինի աշխարհի բոլոր մանկավարժներին, շնորհակալություն։

                  Comment

                  • Վ. Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1375

                    Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից` դեռևս 1807 թ. մշակված կանոնակարգին, որտեղ նա խոսում է ուսման անհրաժեշտության, ուսուցիչների պարտականությունների, աշակերտի վարքի կանոնների (ոչ թե ուսուցչի) և այլ կարևոր խնդիրների մասին: Ուսուցիչների համար կազմված հրահանգում նշվում էր, որ << ուսուցիչը պարտավոր է աշակերտին առաջնորդել ճիշտ ճանապարհով, տանելով նրան պարզից բարդը, հեշտից դժվարը, իր վարք ու բարքով խոսուն, կենդանի օրինակ հանդիսանա, անհարգի չբացակայի դասերից, սիրի իր բոլոր աշակերտներին, հեռու լինի կաշառքից, ընծայից: Արգելվում էր ծեծն ու կոպիտ վերաբերմունքը...>>:

                    Comment

                    • Վ. Հովհաննիսյան
                      Մոդերատոր
                      • Jan 2018
                      • 1375

                      Հեղափոխական գործունեության արվեստը մանկավարժության մեջ

                      Ընդամենը 4 մանկավարժ են հեղափոխություն կատարել 20-րդ դարի մանկավարժական դաստիարակության մեջ: Դրանք էին ամերիկացի Ջոն Դյուին, գերմանացի Գեորգ Կերշենշտեյները, իտալուհի Մարիա Մոնթեսորին ու ռուս Անտոն Մակարենկոն:

                      Եթե դուք տարին գոնե մեկ անգամ վերընթերցեք ստորև բերվող ցանկը, ապա երեխաների հետ փոխհարաբերությունները որակապես նոր մակարդակ կարող են ունենալ, իսկ երեխան կմեծանա՝ որպես ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն:

                      Երեխաներին ուսուցանում են այն, ինչ իրենց շրջապատում է:

                      Եթե երեխային հաճախ են քննադատում, նա սովորում է մեղադրել:

                      Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:

                      Եթե երեխայի նկատմամբ թշնամանք են ցուցաբերում, նա սովորում է կռվել:

                      Եթե երեխայի հետ ազնիվ եք, նա արդարության է սովորում:

                      Եթե երեխային հաճախ են ձեռք առնում կամ ծաղրում, նա սովորում է անհամարձակ դառնալ:

                      Եթե երեխան ապրում է անվտանգության զգացողությամբ, նա սովորում է հավատալ:

                      Եթե երեխային հաճախ են խայտառակում, նա սովորում է իրեն մեղավոր զգալ:

                      Եթե երեխայի գործողություններին հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:



                      Եթե երեխայի նկատմամբ հաճախ են ներողամիտ լինում, նա սովորում է համբերատար լինել:

                      Եթե երեխային հաճախ են ոգևորում, նա ձեռք է բերում ինքնավստահություն:

                      Եթե երեխան ապրում է ընկերական մթնոլորտում ու իրեն անհրաժեշտ է զգում, նա սովորում է այս աշխարհում սեր գտնել:

                      Երեխայի մասին վատը մի խոսեք ոչ իր ներկայությամբ, ոչ առանց նրա:

                      Կենտրոնացեք լավ երեխայի զարգացման վրա այնպես, որ արդյունքում վատը տեղ չունենա:

                      Միշտ լսեք ու պատասխանեք ձեզ դիմող երեխային:

                      Հարգեք այն երեխային, ով սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ հետո ուղղել այն:

                      Պատրաստ եղեք օգնել երեխային, ով փնտրտուքների մեջ է գտնվում, և աննկատ մնալ այն երեխայի համար, ով արդեն ամեն ինչ գտել է:

                      Երեխային օգնեք յուրացնել ավելի վաղ չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատող աշխարհը լցնելով հոգատարությամբ, զսպվածությամբ, լռությամբ ու սիրով:

                      Երեխայի հետ շփվելիս միշտ բարեկիրթ եղեք: Առաջարկեք նրան ձեր մեջ եղած լավագույնը:

                      Իսկ ժողովուրդն ասում է՝ իրականում երեխաների հետ հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Եթե լավ երեխաներ եք ուզում ունենալ, լավ ծնող եղեք:

                      Հ.Գ. Կարդացի ու ցանկացա, որ դուք էլ կարդաք այն...

                      Comment

                      • Հռիփսիմե Հարությունյան
                        Մոդերատոր
                        • Sep 2018
                        • 232

                        Հարգելի Հովհաննիսյան, կարևոր և արդիական թեմա եք քննարկում, մանկավարժը պետք է իր գործի վարպետը լինի, իսկ վարպետ միանգամից չեն դառնում, ուստի մանկավարժը պետք է միշտ աշխատի, չհիասթափվի և նպաստի աշակերտի դաստիարակությանն ու լավ մարդ դառնալուն: Ցանակալի է, որ բոլոր աշակերտներն էլ լավ սովորեն, բայց լավ սովորելը դեռ լավ մարդ լինելու չափանիշ չէ...

                        Comment

                        • Հռիփսիմե Հարությունյան
                          Մոդերատոր
                          • Sep 2018
                          • 232

                          Արամայիս Սահակյան
                          ՅՈԹ ԱԶՆԻՎ ՊԱՏԳԱՄ
                          Ուսուցչուհին ասաց մեզ.
                          -Ձեզ յոթ սեր եմ պատգամում -
                          Նախ՝ Հայրենի՛ք սիրեցեք,
                          Ուրիշ մեծ սեր չի լինում:

                          Ծնողներին սիրեցեք -
                          Նրանցի՛ց եք ծնվել դուք:
                          Եվ մայր լեզուն սիրեցեք -
                          Նրանո՛վ եք սնվել դուք:

                          Բնությունը սիրեցեք -
                          Մա՛րդ կպահի նա միշտ ձեզ:
                          Ազնվությունը սիրեցեք -
                          Վա՛րդ կպահի նա միշտ ձեզ:

                          Միշտ սիրեցեք աշխատանք
                          Ու մեծ արվե՛ստ սիրեցեք:
                          Եվ այս հավերժ լուսնի տակ
                          Մեկին հավե՛րժ սիրեցեք...

                          Ով իրեն է լոկ սիրում՝
                          Նա դժբախտ է աշխարհում:
                          Յոթ սրբություն թե սիրեք -
                          Յոթնապատիկ կսիրվեք...

                          Comment

                          • Վ. Հովհաննիսյան
                            Մոդերատոր
                            • Jan 2018
                            • 1375

                            Ուսուցչի 10 պատվիրանները

                            1.Հետաքրքրվեցեք ձեր առարկայով։
                            2. Իմացեք ձեր առարկան։
                            3. Իմացեք, թե որ ճանապարհով կարելի է ուսումնասիրել այն,ինչը ձեզ անհրաժեշտ է։Ուսումնասիրման լավագույն ձևն է ինքնուրույն հայտնաբերելը։
                            4. Կարողացեք կարդալ աշակերտներկ դեմքերը։ Ջանացեք տեսնել, թե ինչ են սպասում նրանք ձեզանից, ըմբռնել նրանց դժվարությունները կարողացեք ձեզ իրենց տեղը դնել։
                            5. Մի սահմանափակվեք մերկ տեղեկատվությամբ. ջանացեք աշակերտների մոտ որոշակի ունակություններ, խելքի անհրաժեշտ կերտվածք և կանոնապահ աշխատանքի սովորություն զարգացնել։
                            6. Ջանացեք նրանց կռահել սովորեցնել։
                            7. Ջանացեք նրանց ապացուցել սովորեցնել։
                            8. Հայտնաբերեք ձեր խնդրում այն, ինչը կարող է ուրիշ խնդիրների լուծման ժամանակ պետք գալ, տվյալ կոնկրետ իրադրության խորքից ջանացեք ընդհանուր մեթոդը երևան հանել։
                            9. Մի հայտնեք անմիջապես ձեր գաղտնիքը, թող աշակերտները փորձեն կռահել այդ գաղտնիքը, մինչ այն նրանց կհաղորդեք, թողեք աշակերտներն իրենք հնարավորին չափ շատ բան գտնեն։
                            10.Օգտագործեք գլխի գցող ցուցումները, բայց ձեր կարծիքը մի պարտադրեք։

                            Ջ. Փոյա (Պոյա)

                            Comment

                            • Վ. Հովհաննիսյան
                              Մոդերատոր
                              • Jan 2018
                              • 1375

                              Դասավանդումն Արվեստ է

                              Դասավանդումը ոչ թե գիտություն է, այլ` արվեստ։ Այդ կարծիքն արտահայտվել է այնքան մարդկանց կողմից և այնքան անգամ, որ նույնիսկ անհարմար եմ ինձ զգում՝ կրկնելով այն։ Սակայն, եթե թողնենք բավականին ծեծված ընդհանրացումները և անցնենք կոնկրետ մանրամասներին, ապա այդ մաշված ասույթը մեզ թույլ կտա ցայտուն կերպով լուսաբանել մեր մասնագիտության մեջ հանդիպող որոշ հնարքները։

                              Դասավանդումն, ակներևորեն, շատ ընդհանրություններ ունի թատերական արվեստի հետ։ Դիցուք` պահանջվում է ցուցադրել ձեր դասարանին մի ապացույց, որը հիանալի գիտեք, քանզի բազմիցս այն շարադրել եք անցած տարիներին այդ նույն առարկան վարելիս։ Իհարկե, այդ ապացույցը ձեզ այլևս չի կարող հետաքրքրել, բայց խնդրում եմ դասարանին դա ցույց մի՛ տվեք, եթե դասարանը նկատի, որ ձեզ համար դա ձանձրալի է, ապա այն իսկույն տաղտկալի կդառնա նաև բոլորի համար։ Ձեռնամուխ լինելով ապացույցին` աշխատեք հետաքրքրված երևալ, ապացույցի ընթացքում ձեռքից բաց մի՛ թողեք հետաքրքիր գաղափարների վրա սովորողների ուշադրությունն ուղղելու հնարավորությունը։ Ապացույցն ավարտելով` աշխատեք փոքր-ինչ զարմացած թվալ և սովորողներին հնարավորություն տվեք նկատելու ձեր բարձր տրամադրությունը։ Դուք պետք է մի փոքրիկ ներկայացում տաք այն սովորողների շահերից դրդված, որոնց քննարկվող հարցի նկատմամբ ձեր վերաբերմունքը կարող է ավելին ընձեռել, քան դրա բուն էությունը։

                              Պետք է խոստովանեմ, որ բավականություն եմ ստանում նման փոքրիկ ներկայացումներից` առանձնապես այժմ, երբ արդեն ծեր եմ և մաթեմատիկայի մեջ շատ հազվադեպ եմ ինչ-որ մի նոր բան հայտնաբերում. թատերախաղը, որտեղ անցյալում այս կամ այն մանրամասնի հայտնագործումը նմանակող տեսարան եմ ներկայացնում, փոքրիկ բավարարվածություն կարող է ինձ պատճառել։

                              Դասավանդումը (թեև դա պակաս նկատելի է) նաև երաժշտության հետ ինչ-որ ընդհանուր բան ունի[5]։ Դուք, իհարկե, գիտեք, որ ուսուցիչը հաճախակի ստիպված է լինում միևնույն առարկայի մասին խոսել ոչ թե մեկ կամ երկու, այլ երեք, չորս, հինգ անգամ… Սակայն միևնույն ասելիքի բազմաթիվ անգամներ, առանց ընդհատման և առանց ձայնի ելևէջի փոփոխման կրկնությունը կարող է ունկնդրին վանել պատմած նյութից և դրանով իսկ վնաս հասցնել այն նպատակին, հանուն որի կրկնվում եք։ Սովորե՛ք երգահաններից, թե ինչպես դա ավելի լավ անել։ Կարևորագույն երաժշտական ձևերից մեկն է «թեման տարափոխումներով (վարիացիաներով)»։ Մանկավարժություն փոխադրելով այդ երաժշտական ձևը` սկսեք ձեր ասելիքի շարադրանքից` դրա պարզագույն տեսքով, երկրորդ անգամ կրկնեք այն մի փոքր փոփոխությամբ, երրորդ անգամ նոր, ավելի վառ երանգներ ավելացրեք և այլն։ Ավարտելով`կարող եք վերադառնալ սկզբնական պարզ ձևակերպմանը։ Մեկ այլ, կարևոր երաժշտական ձև է «ռոնդոն»։ Մանկավարժություն փոխադրելով նաև այդ երաժշտական ձևը` ձեր հիմնական միտքը կրկնում եք մի քանի անգամ` փոքրիկ փոփոխություններով կամ բոլորովին առանց փոփոխությունների, սակայն միաժամանակ ներառնում եք կրկնումների միջև համապատասխան կերպով ընտրած ցուցադրական նյութը։ Հուսով եմ, որ հաջորդ անգամ Բեթհովենի թեման տարափոխումներով (վարիացիաներով) կամ Մոցարտի ռոնդոն լսելիս`փոքր–ինչ կմտածեք նաև դասավանդման մեթոդիկայի առեղծների մասին…

                              Ժամանակ առ ժամանակ դասավանդումը կարող է մոտենալ բանաստեղծական արվեստին, իսկ երբեմն` անպատկառությանը (ցինիզմին)։ Թույլ տվեք պատմել ձեզ մի փոքրիկ անցք մեծն Էնշտեյնի մասին։ Մի անգամ ներկա էի Էնշտեյնի հետ մի խումբ ֆիզիկոսների զրույցին։ «Ինչո՞ւ բոլոր էլեկտրոնները նույնական լիցք ունեն,- հարցը կրկնեց Էնշտեյնը։- Դե, լա՛վ, իսկ ինչո՞ւ այծի բոլոր թրիքագնդիկները նույն չափսն ունեն»։ Ինչպե՞ս կարող էր Էնշտեյնն իրեն թույլ տալ այդպես արտահայտվելու: Արդյո՞ք միմիայն բարձրաշխարհիկ (սնոբ) մի քանիսին շփոթեցնելու համար։ Չեմ կարծում, որ դա էր նրա նպատակը։ Հավանաբար, հիմքերն այստեղ ավելի խորն են։ Կարծում եմ` պատահականորեն իմ կողմից լսված դիտողությունն այնքան էլ պատահական չէր։ Այսպես թե այնպես` նշված դիտողությունից որոշ բան քաղեցի: Ինձ համար վերացարկումները լավ են, բայց բոլոր միջոցներն օգտագործեք այդ վերացարկումներն ավելի շոշափելի դարձնելու: Ձեր վերացական կառուցվածքները պարզեցնելու համար թող ոչինչ չթվա չափազանց լավ կամ չափազանց վատ, չափազանց բանաստեղծական կամ չափազանց ցածր։ Մոնտենն ասել է. «Ճշմարտությունն այնքան մեծ բան է, որ ոչինչ չպետք է արհամարհենք, ինչը ճշմարտությանն է հասցնում»։ Հետևապես, եթե նրբազգացությունը ձեզ թելադրում է, որ տեղին է դասարանի առջև մի քիչ բանաստեղծ կամ մի փոքր անպատկառ (ցինիկ) պատկերանալ, մի՛ հրաժարվեք դրանից` սխալ հասկացվող զսպվածությունից դրդված։

                              Ջ.Փոյա

                              Comment

                              • Լիլիթ Հակոբջանյան
                                Մոդերատոր
                                • Mar 2018
                                • 429

                                Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                <<Երիցս սխալ են նրանք, որոնց կարծիքով մատաղ սերնդի դաստիարակությունը ամբողջությամբ կապվում է ուսման ու դպրոցի հետ: Դաստիարակությունը անվերջ երկար գործընթաց է, այն անընդհատ է և դրական կամ բացասական իմաստով ընթանում է յուրաքանչյուր քայլափոխին...>>:
                                Սիրելի գործընկերներ, այս թեմայի շրջանակներում կցանկանայի քննարկեինք հայտնի մանկավարժների առաջավոր փորձը, մարդիկ, ովքեր մշտապես ապրել են դպրոցի կյանքով, իրենց աշակերտների կյանքով, սիրել նրանց, իրենց սիրտն են նվիրել երեխաներին, գիտելիք ձեռք բերելու ճշմարիտ լույսով լուսավորել իրենց սաների անցնելիք ճանապարհը...
                                Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը:
                                Կոնստանտին Ուշինսկի
                                Ուշինսկին առաջարկում էր մանկավարժական տեսությունը կառուցել հոգեբանության, ֆիզիոլոգիայի, փիլիսոփայության և այլ գիտությունների օրենքների վրա: Մերժելով մանկավարժական տեսությունների հայեցողական կառուցումը՝ նա միաժամանակ նշում էր, որ միայն սեփական, թեկուզ և հաջողված, փորձի վրա հիմնվելը բավարար չէ: Ուշինսկին պահանջում էր տեսության և պրակտիկայի միասնություն:

                                Դատարկ, ոչնչով չհիմնավորված տեսությունը նույնքան ոչնչի պետք չեկող բան է, ինչպես և այն փաստը կամ փորձը, որից չի կարելի հետևեցնել ոչ մի միտք, որին չի նախորդում և չի հետևում գաղափարը: Տեսությունը չի կարող հրաժարվել իրականությունից, փաստը չի կարող հրաժարվել մտքից:

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information