Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մանկավարժական պահանջ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Մանկավարժական պահանջ

    Դպրոցը պետք է առաջին օրվանից աշակերտին ներկայացնի անառարկելի պահանջներ, երեխային զինի վարքի նորմերով, որպեսզի նա իմանա՝ ինչ կարելի է անել, և ինչը՝ չի կարելի: Աշակերտի առաջ պահանջը կարող է հանդես գաալ որպես կոնկրետ, իրական խնդիր, որը նա պարտավոր է կատարել այս կամ այն գործունեության պրոցեսում; Պահանջը կարող է բացահայտել ներքին հակասությունները դաստիարակության պրոցեսում, արձանագրել աշակերտների վարքում, գոործունեության ու հաղորդակցման մեջ եղած թերությունները և դրանով իսկ մղել նրանց հետաագա աճի և զարգացման:

  • #2
    Ըստ ներկայացման կա երկու ձևի պահանջ՝ ուղղակի և անուղղակի պահանջներ: Ուղղակի պահանջները մարմնավորվում են հրամանի, ցուցմունքի, կարգադրության ձևով: Անուղղակի պահանջներն են խորհուրդը, խնդրանքը, ակնարկը:

    Ե՞րբ են գործի դրվում ուղղակի պահանջները:

    Comment

    • #3
      Էական նշանակություն ունի ուսուցչի կողմից աշակերտներին ներկայայացվող պահանջների չափի գնահատումը: Ուշինսկին այդ մասին գրել է. << Սովորեցրե՛,ք երեխային սկզբում ենթարկվելու 2-3 պահանջի՝ չնեղելով նրա ինքնուրույնությունը ո՛չ դրանց բազմաքանակությամբ, ո՛չ դժվարոությամբ, և դուք կարղ եք վստահ լինել, որ նա հեշտությամբ կենթարկվի ձեր որոշումներին:

      Comment

      • #4
        Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Դպրոցը պետք է առաջին օրվանից աշակերտին ներկայացնի անառարկելի պահանջներ, երեխային զինի վարքի նորմերով, որպեսզի նա իմանա՝ ինչ կարելի է անել, և ինչը՝ չի կարելի: Աշակերտի առաջ պահանջը կարող է հանդես գաալ որպես կոնկրետ, իրական խնդիր, որը նա պարտավոր է կատարել այս կամ այն գործունեության պրոցեսում; Պահանջը կարող է բացահայտել ներքին հակասությունները դաստիարակության պրոցեսում, արձանագրել աշակերտների վարքում, գոործունեության ու հաղորդակցման մեջ եղած թերությունները և դրանով իսկ մղել նրանց հետաագա աճի և զարգացման:
        Հարգելի Բաղդասարյան կարևորագույն թեմաներից մեկն եք քննարկման արժանացրել:Անհրաժեշտ է նույնիսկ 1-ին դասարանից աշակերտին ծանոթացնել <<Ոսկե օրենքին>>, որպեսզի նա հասկանա, թե ինչը կարելի է և ինչը՝ ոչ: Յուրաքանչյուր աշակերտ պետք է ճանաչի իր իրավունքների սահմանը: Ցանկալի է դասարանական անկյունում ներառել հատկապես <<Մեր իրավունքներն ու պարտականությունները >> բաժինը՝ դիդակտիկ պաստառով: Արդյունքում երեխան դառնում է օրինապահ և պարտաճանաչ: Շնորհակալություն:

        Comment

        • #5

          Քանի դեռ դպրոցի ֆինանսաորումը կախված է աշակերտների քանակից, դուք աշակերտներին որևէ պահանջ ներկայացնել չեք կարող

          Comment

          • #6
            petros59-ի խոսքերից Նայել գրառումը
            Քանի դեռ դպրոցի ֆինանսաորումը կախված է աշակերտների քանակից, դուք աշակերտներին որևէ պահանջ ներկայացնել չեք կարող
            Հարգելի Պետրոս, մանկավարժական պահանջը ցանկացած պայմաններում, կարծում եմ, որ չի փոխելու իր բովանդակությունը։ Մանկավարժը առաջադրում է իր պահանջները ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացնելիս։

            Comment

            • #7
              Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Պետրոս, մանկավարժական պահանջը ցանկացած պայմաններում, կարծում եմ, որ չի փոխելու իր բովանդակությունը։ Մանկավարժը առաջադրում է իր պահանջները ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացնելիս։
              Է առաջադրեք Ձեր պահանջները, ով է խանգառում, դու էդ պահանջները կատարող ասա: Ոչ մեկս այլմոլորակային չենք ու շատ լավ գիտենք, թէ ինչ է կատարվում դպրոցներում:
              Կրթության նախարարն էլ է ասում. "Ձեր բարեխիղճ ու հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագայի նկարագիրն ու վաղվա օրը, մեր ազգային իղձերի իրականացման գործում երիտասարդ սերնդի պատրաստակամությունն ու նվիրումը:", մեջն ինչ:

              Comment

              • #8
                Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Բաղդասարյան կարևորագույն թեմաներից մեկն եք քննարկման արժանացրել:Անհրաժեշտ է նույնիսկ 1-ին դասարանից աշակերտին ծանոթացնել <<Ոսկե օրենքին>>, որպեսզի նա հասկանա, թե ինչը կարելի է և ինչը՝ ոչ: Յուրաքանչյուր աշակերտ պետք է ճանաչի իր իրավունքների սահմանը: Ցանկալի է դասարանական անկյունում ներառել հատկապես <<Մեր իրավունքներն ու պարտականությունները >> բաժինը՝ դիդակտիկ պաստառով: Արդյունքում երեխան դառնում է օրինապահ և պարտաճանաչ: Շնորհակալություն:
                Շնորհակալություն, հարգելի Նորա, հետաքրքիր է Ձեր ասածը: Այո, յուրաքանչյուր աշակերտ, իմանալով իր իրավունքների մասին, պետք է չմոռանա կատարել պարտականոությունները:
                Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բաղդասարյան; 16-03-18, 16:35.

                Comment

                • #9
                  Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ըստ ներկայացման կա երկու ձևի պահանջ՝ ուղղակի և անուղղակի պահանջներ: Ուղղակի պահանջները մարմնավորվում են հրամանի, ցուցմունքի, կարգադրության ձևով: Անուղղակի պահանջներն են խորհուրդը, խնդրանքը, ակնարկը:

                  Ե՞րբ են գործի դրվում ուղղակի պահանջները:
                  Այն տարիներին, երբ Մակարենկոն սկսեց իր աշխատանքը Գորկու անվան գաղութում, շատ մանկավարժներ դեռ չէին ազատվել երեխաների նկատմամբ <<ազատ դաստիարակության>> ոգով վերաբերմունքի, որը երեխաների մոտ զարգացնում էր եսասիրություն, ծուլություն , շփացածություն: Երեխաերի հետ վարվելիս անհրաժեշտ է պահպանել <<չափի զգացմունք սիրո և պահանջկոտության, փաղաքշանքի և խստության մեջ>>: Երեխաների նկատմամբ հարկավոր է պահանջկոտ սեր. որքան մեծ է հարգանքը մարդու հանդեպ, այնքան և պահանջկոտությոունը նրա հանդեպ: Ազատ դաստիարակության կողմնակիցները առարկում էին երեխային որևէ պատիժ տալու դեմ՝ հայտարարելով, թե պատիժը ստրուկ է դաստիարակում: Մակարենկոն իրավացիորեն առարկում է նրանց՝ ասելով, որ չպատժելը դաստիարաակում է խուլիգանի և կարծում էր, որ խելացիորեն ընտրված, հմտորեն կիրառվող պատիժները մինգամայն թույլատրելի են, բացառությամբ, իհարկե, մարմնական պատիժների:

                  Comment

                  • #10
                    Մակարենկոն առաջին անգամ մանկավարժության մեջ առաջ է քաշել և մշակել մի կարևոր սկզբունք, որը նա անվանել է << Հեռանկարային գծերի սիստեմ>>: <<Մարդ չի կարող ապրել աշխարհում, եթե առաջիկայում չունի ոչ մի ուրախալի բան>>:

                    Հարգելի մանկավարժներ, ինչպես կմեկնաբանեք արտահայտությունը:

                    Comment

                    • #11
                      Հարգելի Անահիտ,ուսուցիչը,նախ և առաջ,օգնում է աշակերտներին զարգացնել վստահություն սովորելու նկատմամբ:

                      Comment

                      • #12
                        Հարգելի Անահիտ, դպրոցը անառարկելի պահանջներ ներկայացնելուց բացի պետք է նաև խիստ հետևողական լինի այդ պահանջների կատարմանը: Հակառակ դեպքում աշխատանքն անարդյունավետ կլինի:

                        Comment

                        • #13
                          Հարգելի Անահիտ, համամիտ եմ ձեր կարծիքի հետ:

                          Comment

                          • #14
                            Ռուս մանկավարժ Պիրոգովը մեծ նշանակություն էր տալիս սովորողների կարգապահությանը՝ լավ կարգապահությունը համարելով ուսուցման և բարոյական դաստիարակության հաջողության կարևորագույն պայմաններից։ Նա դատապարտում էր իր ժամանակի դպրոցներում իշխող կամայականությունը, երեխաների նկատմամբ անհոգի վերաբերմունքը և մարդասիրություն ու սրտացավություն կարգապահության պահպանմն մեջ։ Ըստ Պիրոգովի՝ զանցանքի դեպքում մանկավարժը պարտավոր է ուշադրությամբ հաշվի առնել այն հանգամանքները, որոնց մեջ աշակերտը կատարել է զանցանքը, անաչառ կերպով գնահատել այն, աշակերտի գիտակցությանը հասցնել իր մեղքը և դրա համար տրվող պատժի արդարացիությունը։

                            Խնդրում եմ արտահայտեք ձեր կարծիքները Պիրոգովի մանկավարժական հայացքների վերաբերյալ։ Որքանով են դրանք արդիական

                            Comment

                            • #15
                              Մանկավարժը իր պահանջները թելադրելիս չպետք է մոռանա, որ դրանց կատարման հնարավորությունը կա, այլապես պահանջը օդում կմնա:
                              Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բաղդասարյան; 14-04-18, 00:10.

                              Comment

                              Working...
                              X