Սիրելի Անահիտ, հետաքրքիր թեմայի եք անդրադարձել:Դասպրոցեսում ուսուցչի դերն ու նշանակությունը միշտ էլ կարևորվել է, սակայն մեր օրերում այն առավել պատասխանատու աշխատանք է դարձել: Այսօրվա ուսուցիչը պետք է կարողանա ապահովել ժամանակակից դպրոցին ներկայացվող պահանջները , որն օրավուր նոր թափ է ստանում: Առավել կարևոր է դպրոցում ուսուցչի մանկավարժական հեղինակությունն ու անունը, նրա պահվածքը, հագուկապը, ազգեցիկ կեցվածքն ու հատկապես ՄԱՐԴԿԱՅԻՆ նկարագիրը:Դասատուն այն մարդն է, ով իր դերը սահմանափակում է միայն դաս տալով, նա ուսուցիչ չէ, և ոչ էլ դաստիարակ: Սոսկ դասատուն լավ ուսուցիչ լինել չի կարող, քանի որ ուսուցիչ լինելը դա ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ու ԱՍՏՎԱԾԱՇ
ՆՈՐՀ առաքելություն է, ով իր գործին մոտենում է ստեղծագործաբար, քանզի նման աշխատանքը առաջին հերթին ուրախություն ու բերկրանք է պատճառում հենց իրեն ՝ ուսուցչին: Իր աշխատանքով խանդավառված ուսուցիչը պիտի անընդհատ կատարելագործի իր գիտելիքները, մշտապես զբաղվի ինքնակրթությամբ, սեփական աշխատանքին վերաբերվի ինքնաքննադատությամբ, երբեք ու երբեք չբավարարվի իր ունեցած գիտելիքների բազայով: Իսկական ուսուցիչը նա է, ով կարողանում է սովորողին վերաբերվել որ թե սոսկ աշակերտի, այլ նրան ընդունել նախ և առաջ որպես ՄԱՐԴ, նրա մեջ առավել գնահատել նրա ՄԱՐԴ տեսակը, հարգել ու սիրել նրան, չատել նրան վատի համար, այլ սիրել այն լավի համար, ինչը վաղը ուսուցանելու ու դաստիարակելու է նրա մեջ:

Comment