ՈՒսուցչի մանկավարժական տակտն ու վարպետությունը առաջնային են համարվում կրթության և դաստիարակության գործում,որոնց միջոցով ուսուցումը դառնում է ընկալելի աշակերտի կողմից:ՈՒսուցչի վարպետության շնորհիվ միայն աշակերտը կարող է ստանալ հիմնարար գիտելիքներ ,իսկ տակտի միջոցով ճիշտ կիրառել և օգտագօրծել ամբարված գիտելիքները:
Ուսուցչի մանկավարժական տակտը, վարպետությունն ու հեղինակությունը
Collapse
X
-
Մանկավարժական վարպետությունը, ինչպես նշում է Մակարենկոն, տաղանդավոր մարդկանց հատկությունը չէ: Դա մասնագիտություն է, որը պետք է սովորեցնել, ինչպես սովորեցնում են երաժշտին, բժշկին: Այն աճում է փորձի կուտակման, մանկավարժական գիտելիքների, մանկավարժական կրթության ընդլայնման ընթացքում: «Մանկավարժական վարպետություն » հասկացությունը լայն հասկացություն է , որի մեջ մտնում են մի շարք բաղադրիչներ, որոնցից կախված է մանկավարժական վարպետությանը տիրապետելու հաջողությունը: Դրանցից է մանկավարժական ընդունակությունը, որը աշակերտին ճիշտ հասկանալու , նրա գործունեությունը նպատակաուղղված ղեկավարելու կարողությունն է:
Comment
-
-
Ըստ Ռուսոյի և Կոմենսկու՝ մանկավարժական վարպետության կարող է ձևավորվել միայն այն դեպքում, եթե դաստիարակը խորապես ուսումնասիրել է երեխայի բնությունը, բազմակողմանիորեն ճանաչում է նրան, քանի որ առանց դրան հնարավոր չէ ճիշտ ընտրել նրա դաստիարակության միջոցներն ու հնարները, կանխատեսել դաստիարակչական պրոցեսների արդյունքները:Փիրուզա Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումըՈՒսուցչի մանկավարժական տակտն ու վարպետությունը առաջնային են համարվում կրթության և դաստիարակության գործում,որոնց միջոցով ուսուցումը դառնում է ընկալելի աշակերտի կողմից:ՈՒսուցչի վարպետության շնորհիվ միայն աշակերտը կարող է ստանալ հիմնարար գիտելիքներ ,իսկ տակտի միջոցով ճիշտ կիրառել և օգտագօրծել ամբարված գիտելիքները:
Comment
-
-
Հարգելի Աննա, ճիշտ եք, ուսուցիչը պետք է լինի անաչառ, անշահախնդիր, արդարամիտ:Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Անահիտ,կարևոր թեմայի եք անդրադարձել:Շնորհակալություն: Մանկավարժական տակտը բնորոշվում է աշակերտի նկատմամբ ուսուցչի բարոյական բարձր, արդարացի ու օբյեկտիվ վերաբերմունքի մեջ:
Comment
-
-
Հարգելի Սիրվարդ, ուսուցիչը դաստիարակում է նաև իր օրինակով: Նրա խնդիրը պետք է լինի դրական արարքների կատարումը դարձնել դպրոցականի համար մշտական սովորույթ, նրա բնավորության կայուն գիծը, որպեսզի նա միշտ կատարի դրական արարքներ և դրա հիման վրա ձևավորի վարքի դրական կուլտուրա: Հեգելը գրում էր.«Երբ մարդը կատարում է այս կամ այն բարոյական արարքը, դրանով դեռևս առաքինի չէ: Նա առաքինի է այն դեպքում, երբ վարքագծի այդ եղանակը դառնում է նրա բնավորության մշտական գիծը»:Sirvard-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Անահիտ, ուսուցչի մանկավարժական տակտից է կախված ուսուցման գործընթացի արդյունավետությունը: Չմոռանանք, որ սովորողները ընդօրինակում են իրենց ուսուցչին: Ուսուցիչը պետք է լինի ընդօրինակելի:
Comment
-
-
Հարգելի Անահիտ,հավելեմ նաև,որ մանկավարժների և հաճախ ծնողների կարծիքով մանկավարժական տակտ ունեցող ուսուցիչը չպետք է իր վերաբերմունքը արտահայտի զայրույթի միջոցով: Սակայն մանկավարժական տակտը չի բացառում նաև ուսուցչի զայրույթի արտահայտությունը: Կարևոր է, որ այն դուրս չգա մանկավարժորեն զսպված վարքի սահմաններից և թույլ տրվի ըստ անհրաժեշտության: Հենց այստեղ է դրսևորվում ուսուցչի մտքի ճկունությունը, կշռադատվածությունը, մանկավարժական արվեստը:Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Աննա, ճիշտ եք, ուսուցիչը պետք է լինի անաչառ, անշահախնդիր, արդարամիտ:
Comment
-
-
Լինելով լայն հասկացություն՝ մանկավարժական վարպետությունը ներառում է մի շարք տարրեր, որոնք են մանկավարժական ընդունակությունը և աշակերտին հասկանալու կարողությունը: Հաջորդ բաղադրիչը մանկավարժական տեխնիկան է, որը իրենից ներկայացնում է անհրաժեշտ հմտությունների և ունակությունների ամբողջություն: Մանկավարժը պետք է կարողանա երեխաների հետ շփվելու ճիշտ ոճ ունենալ, աշակերտների ուշադրությունը կառավարելու հմտություն, խոսքի ճիշտ առոգանություն, կարգավորված ձայն, շնչառություն ու ժեստիկուլյացիա:
Comment
-
-
Շատ հագեցած և բազմաբովանդակ պատասխան էր : Մանկավարժական տակը ամենակարևոր բաղկցուցիչներից մեկն է ուսուցչի աշխատանքում :Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումըՍիրով, հարգելի Սոֆյա:
Տակտը էթիկայի տարրերից է:
Մանկավարժական տակտի պրոբլեմը ծագել է դաստիարակչական աշխատանքի ակունքներում: Նրա բովանդակությունն ու դրսևորման ձևերը փոխվել են ամեն մի դարաշրջանում դաստիարակության խնդիրներին ու բովանդակությանը համապատասխան:
Դոբրոլյուբովը խորհուրդ է տալիս ուսուցիչներին կոնֆլիկտի մեջ չմտնել աշակերտների հետ: Կոնֆլիկտի հիմք է համարում կշտամբանքներն ու խրատաբանությունը: Մանկավարժական տակտի էությունը միայն այն չէ, որ չվիրավորենք աշակերտիի արժանապատվությունը:
Չերնիշևսկին զգուշացնում է դաստիարակներին ու ուսուցիչներին, որ չի կարելի միայն աշակերտի անձը հարգելով բավարարվել: Այն ուսուցչից պահանջում է ընդհանուր պատրաստականություն, լայն զարգացում, ավանդվող առարկայի խորը իմացություն:
Մանկավարժական տակտը ուսուցչի՝ աշակերտների հետ ունեցած փոխհարաբերության նպատակահարմարության չափն է, որի հիմքում ընկած է նրա խոսքի, գործողությունների , զգացմունքների չափը: Տակտը ոչ միայն պրոֆեսիոնալ պահանջ է ուսուցչի աշխատանքում, այլև ներգործության հզոր միջոց: Ուսուցիչը, հարգելով աշակերտին, հարգում է նաև իրեն: Տակտը թույլ է տալիս մանկավարժին հրաժարվել իր վարքի վերահսկողությունից և ամեն րոպե չմտածել , թե իր գործողությունները որքանով են արդարացի մանանկավարժորեն:
Comment
-
-
Մանկավարժական տակտի հիմնական տարրերն են պահանջկոտությունը, վստահությունը, հարգանքը երեխայի նկատմամբ: Այն արտահայտվում է աշակերտի նկատմամբ ուսուցչի հարաբերության ամբողջ համակարգով:Մանկավարժական տակտից է կախված ոչ միայն ուսումնադաստիարակչական աշխատանքների որակը, այլև ուսուցչի և աշակերտների փոխհարաբերությունները, ուսուցչի հեղինակությունը երեխաների ու նրանց ծնողների աչքում: Մանկավարժական տակտը յուրաքանչյուր դեպքում առավել ճիշտ մանկավարժական հնար գտնելու հմտությունն է ուսումնական և դաստիարակչական աշխատանքներում:
Comment
-
-
Ականավոր մանկավարժ Դիստերվեգը կարծում էր, որ ուսուցիչը պետք է գտնվի իր բարձրության վրա: Նա աշխարհ է գալիս նախադրյալներով, որոնք անհրաժեշտ են նրա կոչման համար, բայց դրանք պետք է խթանվեն ու զարգացվեն: Ուսուցիչը պետք է աշխատի իր վրա: «Այն ուսուցիչը, որ դադարում է սովորելուց, դադարում է ուսուցիչ լինելուց»,- ասել է Դիստերվեգը:
Դիստերվեգը վարպետ մանկավարժներին բնորոշ գծերն էր համարում ուժեղ կամքը, կայուն բնավորությունը, բարձր բարոյական հատկանիշները, արիությունը:
Բարոյական առումով դաստիարակը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ցանկանում է տեսնել իր սաներին:
Comment
-
-
Ուսուցիչը պետք է ունենա բարոյական անաղարտություն, հոգևոր հարստություն, գեղագիտական կրթվածություն ու դաստիարակվածություն: Որքան ուսուցիչը ավելի շատ գիտի, որքան ավելի է նա աշակերտների առջև բաց անում գիտության հորիզոնները, այնքան աշակերտների շրջանում հեղինակություն է ձէռք բերում: Իսկ հեղինակավոր ուսուցիչը ավելի լավ կարող է ներգործել աշակերտի վրա և հասնել իր առջև դրված նպատակին: Հակառակ դեպքում նա չի կարող իրագործել նուրբ, բազմապլան, դժվարին մանկավարժական գործունեություն:
Comment
-
Comment