Ուսուցչի մանկավարժական տակտը, վարպետությունն ու հեղինակությունը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Անահիտ Բաղդասարյան
    Ավագ մասնակից
    • Feb 2018
    • 579

    #46
    Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ցանկացած ուսուցիչ պահի այս 6 կանոնները, ապա նա միշտ կմնա իր բարձունքի վրա
    1. ՈՒսուցիչը նվիրված է իր աշխատանքին, բարձր է պահում մասնագիտության վարկանիշը և մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։
    2. ՈՒսուցիչը պահանջկոտ է սեփական անձի նկատմամբ և շարունակ ձգտում է ինքնակատարելագործման։
    3. Ուսուցիչը հետևողականորեն զբաղվում է ինքնակրթությամբ, աշխատում իր որակավորման բարձրացման ուղղությամբ և որոնում աշխատանքի ավելի արդյունավետ մեթոդներ։
    4. ՈՒսումնական գործընթացի որակի բարելավման նպատակով ուսուցիչը կատարում է մշտական դիտարկում և ինքնադիտարկում:
    5. ՈՒսուցիչը գնահատում է ոչ միայն սովորողներին, այլև դասավանդման գործընթացը, կիրառված մեթոդները, խոսքային ձևակերպումները` դրանք կատարելագործելու միտումով:
    6. ՈՒսուցիչը ազնիվ և օրինապահ քաղաքացի է։ Նա անթուլատրելի է համարում կոռուպցիան և զերծ է մնում ինչպես կաշառք վերցնելուց, այնպես էլ որևէ մեկին կաշառք տալուց։
    Շատ ուսանելի կանոններ են, հարգելի Լիլիթ: Այս կանոնները պետք է յուրաքանչյուր ուսուցիչ ամրագրի իր հոգում, սրտում, գործելակերպում և եթե կարողանա չշեղվել դրանցից, ուրեմն, իրավամբ ուսուցիչ կոչմանն արժանի է:

    Comment

    • Lilit Sahakyan
      Ավագ մասնակից
      • May 2016
      • 500

      #47
      Ուսուցչի էթիկայի նորմերի սկզբունքներն են.
      • հարգանք երեխայի իրավունքների ու ազատությունների հանդեպ
      • մարդասիրություն
      • հոգատարություն
      • օրինապահություն
      • պատասխանատվություն
      • ժողովրդավարություն
      • համագործակցություն
      • համերաշխություն
      • հանդուրժողականություն
      • արժանապատվություն
      • արդարություն
      • անաչառություն
      • արհեստավարժություն
      • հարգանք կրթական գործընթացի մասնակից կողմերի հանդեպ
      Վերոնշյալ ցանկը սպառիչ չէ և կարող է լրացվել նշված սկզբունքներին չհակասող և իրենից բարոյական արժեք ներկայացնող այլ սկզբունքներով ևս:

      Աղբյուրը՝ ՈՒՍՈՒՑՉԻ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ
      Լիլիթ Կորյունի Սահակյան

      https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

      https://lib.armedu.am/user/profile/2640

      Comment

      • Նարինե Մարկոսյան
        Մոդերատոր
        • Apr 2017
        • 535

        #48
        Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Ուսումնական գործընթացում ի՞նչ նշանակություն ունի ուսուցչի մանկավարժական տակտը, վարպետությունն ու հեղինակությունը։
        Մանկավարժական տակտը աշակերտների հետ ունեցած փոխհարաբերության նպատակահարմարության չափն է, որի հիմքում ընկած է` նրա խոսքը, գործողությունները , զգացմունքները և այլն: Տակտը ոչ միայն պրոֆեսիոնալ պահանջ է ուսուցչի աշխատանքում, այլև ներգործության հզոր միջոց: Ուսուցիչը, հարգելով աշակերտին, հարգում է նաև իրեն: Տակտը թույլ է տալիս մանկավարժին հրաժարվել իր վարքի վերահսկողությունից և ամեն րոպե չմտածել , թե իր գործողությունները որքանով են արդարացի: Մանկավարժական տակտը բնորոշվում է աշակերտի նկատմամբ ուսուցչի բարոյական բարձր, արդարացի ու օբյեկտիվ վերաբերմունքով:
        Նարինե Մարկոսյան

        https://lib.armedu.am/user/profile/10939

        Comment

        • Անահիտ Բաղդասարյան
          Ավագ մասնակից
          • Feb 2018
          • 579

          #49
          Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
          ՈՒՍՈՒՑԻՉ - ԱՇԱԿԵՐՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
          1. ՈՒսուցիչն աշակերտների հետ իր հարաբերությունները կառուցում է փոխադարձ հարգանքի վրա։ Նա հարգում է աշակերտների անհատականությունը՝ անկախ նրանց տարիքային և անձնային առանձնահատկություններից, դավանանքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ծնողների ունեցվածքի,հասարակական դիրքի կամ որևէ այլ կարգավիճակի հետ կապված հանգամանքից։
          2. ՈՒսուցիչն անաչառ ու բարյացակամ է բոլոր աշակերտների նկատմամբ, հետևողական է նրանց կրթական պահանջների բավարարման գործում, պատրաստակամությամբ է արձագանքում այդ առնչությամբ ծագած բոլոր խնդիրներին։
          3. ՈՒսուցիչը նպաստում է սովորողների մեջ դրական անձնային հատկանիշների և միջանձնային որակների զարգացմանը, այդ թվում՝ ինքնուրույնություն, ինքնավերահսկում, ինքնակրթություն, համագործակցելու և ուրիշներին օգնելու պատրաստակամություն և այլն։
          4. ՈՒսուցիչը պահանջկոտ և հետևողական է բոլոր սովորողների նկատմամբ, ընդ որում այդ պահանջկոտությունը հիմնավորված է և ունի դրական ուղղվածություն։
          5. ՈՒսուցիչն անաչառ է իր գնահատականների մեջ, դրանք հիմնավորված են և անկողմնակալ։ Սաների նվաճումները գնահատելիս ուսուցիչը պարտավոր է ձգտել օբյեկտիվության և արդարության։ Նա չի կարող բարձրացնել կամ իջեցնել սաների գնահատականները սեփական հայեցողությամբ, առաջադիմությունը արհեստականորեն բարձրացնելու նպատակով նրանց փոխարեն ուղղել թույլ տրված սխալները կամ քողարկել դրանք։
          6. ՈՒսուցիչը մեկնաբանում է իր նշանակած գնահատականները, իսկ սխալ գնահատում հայտնաբերելու դեպքում անմիջապես ուղղում գնահատականը:
          7. ՈՒսուցիչը պարտավոր է գաղտնի պահելու սովորողի մասնավոր կյանքի անձեռնմխելիությանն առնչվող տեղեկատվությունը, ինչպես նաև
          նրա կողմից իրեն վստահված գաղտնիքը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Սովորողի անձին վերաբերող տեղեկատվությունը ուսուցիչը կարող է օգտագործել բացառապես ի շահ սովորողի:
          8. ՈՒսուցիչն իրավունք չունի իր կատարած աշխատանքի դիմաց աշակերտներից կամ նրանց ծնողներից լրացուցիչ վարձատրություն ակնկալել և պահանջել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Եթե ուսուցիչը զբաղվում է մասնավոր պրակտիկայով, ապա նրա վարձատրման պայմանները պետք է համաձայնեցվեն աշխատանքի սկզբում և գրանցվեն պայմանագրում։
          9. ՈՒսուցիչը հարգում է իր սաների մտքի, խղճի և դավանանքի ազատությունը, պատշաճ ուշադրություն է դարձնում սաների արտահայտած հայացքներին ու կարծիքներին և նրանց չի պարտադրում իր սեփական հայացքները։
          Երեխաների նկատմամբ, ճիշտ է , պետք է ցուցաբերել մարդասիրական վերաբերմունք և խելացի պահանջկոտություն: Ուսուցիչն իր դաստիարակությամբ սովորողին պետք է սովորեցնի հաղթահարել դժվարությունները, չվհատվել, չհուսահատվել դրանց դեպքում, չմեծամտանալ հաջողություններ ունենալիս:

          Comment

          • Վ. Հովհաննիսյան
            Մոդերատոր
            • Jan 2018
            • 1375

            #50
            Սիրելի Անահիտ ջան,գիտե՞ք թե սովորողների կողմից երբ կարժանանաք հարգանքի, երբ երեխան հավատա, որ դուք վստահում եք նրա ուժերին, երբ նա ձեր կողմից իր հանդեպ մարդկային վերաբերմունք զգա, սեր զգա: Չի կարելի և հնարավոր չէ չսիրելով ճանաչել երեխային: Նրանց նկատմամբ տածած սերը պիտի լինի իմաստուն, մարդկայնորեն: Ուսուցիչը ոչ մի պարագայում չպիտի վիրավորի սովորողի մարդկային արժանապատվությունը: Սիրո, փոխըմբռնման, հավատի , վստահության առկայության դեպքում ուսուցիչը իր գործունեության մեջ զգալի հաջողություններ կունենա:

            Comment

            • Lil85
              Մասնակից
              • Mar 2018
              • 36

              #51
              Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

              Սիրելի Վ. Հովհաննիսյան, ես համաձայն եմ Ձեզ հետ: Ուսուցիչը միայն հարգանքի և սիրո կարժանանա այն դեպքում, եթե <<սիրտը նվիրի երեխաներին>>:

              Comment

              • Անահիտ Բաղդասարյան
                Ավագ մասնակից
                • Feb 2018
                • 579

                #52
                Lil85-ի խոսքերից Նայել գրառումը
                Սիրելի Վ. Հովհաննիսյան, ես համաձայն եմ Ձեզ հետ: Ուսուցիչը միայն հարգանքի և սիրո կարժանանա այն դեպքում, եթե <<սիրտը նվիրի երեխաներին>>:
                Ես նույնպես համամիտ եմ սիրելի Վ.Հովհաննիսյան, աշակերտը սիրում է բարի, հոգատար, նվիրված, խորաթափանց ուսուցչին: Նրան ով անհրաժեշտության դեպքում ներում է, երբեք չի նվաստացնում, անհարկի հանդիմանություններով չի նեղում, ով վստահում է աշակերտի ուժերին

                Comment

                • Վ. Հովհաննիսյան
                  Մոդերատոր
                  • Jan 2018
                  • 1375

                  #53
                  Սիրելի Անահիտ ջան,մանկավարժական տակտի ու էթիկայի նորմերի մասին բավականին հետաքրքիր դիտարկում է անցկացրել ռուս մեծ մանկավարժ՝ Վասիլի Սուխոմլինսկին: <<Ինչպես մարդն առանց ձայնի չի կարող երգել , զուրկ լինել երաժշտական լսողությունից ու լինել երաժիշտ, այնպես էլ մանկավարժական տակտից զուրկ մարդը ուսուցիչ չի կարող լինել: Չի կարելի վիրավորել , անարգել ու ստորացնել երեխային, չի կարելի խոցել նրա սիրտը: Դրանով կարելի է նրա մեջ չարիք սերմանել, որը կվերածվի ամենաանսիրտ ու դաժան արարքների: Երեխայի բարի էության նկատմամբ հավատն է, որ ընդունակ է նրա մեջ հաստատել ամբողջ գեղեցիկն ու վեհը: Չի կարող լինել այնպես, որ ճիշտ դաստիարակություն ստացած երեխան մեծանա խուլիգան, լկտի, ստախոս ու անբարոյական էակ>>:

                  Comment

                  • Անահիտ Բաղդասարյան
                    Ավագ մասնակից
                    • Feb 2018
                    • 579

                    #54

                    Շնորհակալություն, սիրելի գործընկեր, ինքս էլ շատ եմ գնահատում նրա մանկավարժական հայացքները, որովհետև դրանք ամրացված են նրա մանկավարժական գործունեությամբ։ Երանի թե մենք էլ կարողանայինք նրա պես մանկավարժ լինել և մեր սիրտը նրա պես կարողանայինք նվիրել երեխաներին։

                    Comment

                    • Վ. Հովհաննիսյան
                      Մոդերատոր
                      • Jan 2018
                      • 1375

                      #55
                      Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Շնորհակալություն, սիրելի գործընկեր, ինքս էլ շատ եմ գնահատում նրա մանկավարժական հայացքները, որովհետև դրանք ամրացված են նրա մանկավարժական գործունեությամբ։ Երանի թե մենք էլ կարողանայինք նրա պես մանկավարժ լինել և մեր սիրտը նրա պես կարողանայինք նվիրել երեխաներին։
                      Անահիտ ջան, բոլորիս ցանկությունը մեկն է, որ մեր երեխաները լինեն երջանիկ ինչպես իրենց ընտանիքներում այնպես էլ դպրոցում: Ոչ ոք չի ցանկանում երեխային բթամիտ, կամակոր կամ անպատասխանատու մարդ դաստիարակել: Սակայն պատահում է, որ շատ երեխաներ տարիների ընթացքում ձեռք են բերում բնավորության այդ անցանկալի հատկանիշները , կամաց-կամաց կորցնելով սեփական հավատը իրենց ուժերի ու ընդունակությունների , ապա՝ շրջապատի հանդեպ:Այստեղ է, որ երեխան կարիք է զգում բանիմաց ու խոհեմ մանկավարժի, ով ունակ է դառնալու երեխայի իսկական ընկերն ու հավատարիմ բարեկամը:

                      Comment

                      • Անահիտ Բաղդասարյան
                        Ավագ մասնակից
                        • Feb 2018
                        • 579

                        #56

                        Սիրելի Վ․Հովհաննիսյան, ուսուցիչը ոչ թե պետք է լինի միայն այս կամ այն առարկան ուսուցանողը, իր մասնագիտությանը տիրապետող մարդ, այլ պետք է պատասխանատվության մեծ զգացումով վերաբերվի դաստիարակության գործին։ Նա պետք է իմանա մանկավարժություն, հոգեբանություն, օժտված լինի մանկավարժական տակտով և վարպետությամբ

                        Comment

                        • Անահիտ Բաղդասարյան
                          Ավագ մասնակից
                          • Feb 2018
                          • 579

                          #57
                          Խոսելով ուսուցչի մասին՝ մեծերը բազում դրական ածականներով են մեծարել նրան՝ գտնելով, որ մարդկության ապագան նրա ձեռքումն է, հետևապես նա պետք է լինի բարոյականության տիպար, շնորհված լինի բոլոր դրական կողմերով, սիրի իր մասնագիտությունը, աշակերտներին։ Մանկավարժական վարպետություն և տակտ ունեցող ուսուցիչը չի կարող հեղինակություն չունենալ։ Հեղինակությունը հաջող դաստիարակության, ուսուցման անհրաժեշտ պայմաններից մեկն է, որն արտահայտվում է աշակերտների վրա ուսուցչի ունեցած ազդեցությամբ։ Ուսուցչի հեղինակությունը կախված է ուսուցչի անհատական որակների ամբողջությունից, մասնավորապես առարկայի իմացությունից, վճառականությունից, զսպվածությունից։

                          Comment

                          • Վ. Հովհաննիսյան
                            Մոդերատոր
                            • Jan 2018
                            • 1375

                            #58

                            Մանկավարժական տակտի ու էթիկայի նորմերի մասին բավականին հետաքրքիր դիտարկում է անցկացրել ռուս մեծ մանկավարժ՝ Վասիլի Սուխոմլինսկին: <<Ինչպես մարդն առանց ձայնի չի կարող երգել , զուրկ լինել երաժշտական լսողությունից ու լինել երաժիշտ, այնպես էլ մանկավարժական տակտից զուրկ մարդը ուսուցիչ չի կարող լինել: Չի կարելի վիրավորել , անարգել ու ստորացնել երեխային, չի կարելի խոցել նրա սիրտը: Դրանով կարելի է նրա մեջ չարիք սերմանել, որը կվերածվի ամենաանսիրտ ու դաժան արարքների: Երեխայի բարի էության նկատմամբ հավատն է, որ ընդունակ է նրա մեջ հաստատել ամբողջ գեղեցիկն ու վեհը: Չի կարող լինել այնպես, որ ճիշտ դաստիարակություն ստացած երեխան մեծանա խուլիգան, լկտի, ստախոս ու անբարոյական էակ>>:

                            Գաղտնիք չէ, որ որոշ <<վայ>>մանկավարժներ իրենց մանկավարժական ցածր կուլտուրայով ու մանկավարժին ոչ հարիր պահվածքով ինչպես են արատավորում մանկավարժի անունն ու պատվաբեր աշխատանքը: Իրենց հույզերին ու զգացմունքներին չկարողանալով տիրապետել անցնում են երեխաների նկատմամբ գործադրվող ուժի, առանց հաշվի առնելու, որ դա անենևին էլ նրա նկատմամբ դաստիարակչական աշխատանքի ձև չի: Երեխային չես կարող սանձել բռունցքի, բղավոցի կամ անվայել խոսքերի միջոցով: պիտի կարողանալ հասկանալ, թե այդ պահին ո՞րն է սովորողի անկարգության պատճառը: Իսկ դրանք բազմաթիվ են.
                            Միայն կարդացած, իր գործում հմտացած, մանկավարժական արվեստի զինանոցի հնարավորություններին տիրապետող ուսուցիչը կարող է գտնել սովորողի սիրտը նվաճելու ճանապարհը, հակառակ դրան մանկավարժական բոլոր համակարգերը կխզվեն:

                            Comment

                            • Անահիտ Բաղդասարյան
                              Ավագ մասնակից
                              • Feb 2018
                              • 579

                              #59

                              Ուսուցիչը որքան լավ կարողանա դասարանում ստեղծել և պահպանել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, այնքան արագ կհասնի իր առջև դրված նպատակին:

                              Comment

                              • Սուսաննա Օհանյան
                                Սկսնակ մասնակից
                                • Apr 2018
                                • 3

                                #60
                                Եթե մենք այսօր սովորեցնենք ինչպես երեկ, ապա կկորցնենք երեխայի վաղվա օրը

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information