Ուսուցչի մանկավարժական տակտը, վարպետությունն ու հեղինակությունը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Փիրուզա Գասպարյան
    Սկսնակ մասնակից
    • Jan 2018
    • 26

    #16
    ՈՒսուցչի մանկավարժական տակտն ու վարպետությունը առաջնային են համարվում կրթության և դաստիարակության գործում,որոնց միջոցով ուսուցումը դառնում է ընկալելի աշակերտի կողմից:ՈՒսուցչի վարպետության շնորհիվ միայն աշակերտը կարող է ստանալ հիմնարար գիտելիքներ ,իսկ տակտի միջոցով ճիշտ կիրառել և օգտագօրծել ամբարված գիտելիքները:

    Comment

    • Անահիտ Բաղդասարյան
      Ավագ մասնակից
      • Feb 2018
      • 579

      #17
      Մանկավարժական վարպետությունը, ինչպես նշում է Մակարենկոն, տաղանդավոր մարդկանց հատկությունը չէ: Դա մասնագիտություն է, որը պետք է սովորեցնել, ինչպես սովորեցնում են երաժշտին, բժշկին: Այն աճում է փորձի կուտակման, մանկավարժական գիտելիքների, մանկավարժական կրթության ընդլայնման ընթացքում: «Մանկավարժական վարպետություն » հասկացությունը լայն հասկացություն է , որի մեջ մտնում են մի շարք բաղադրիչներ, որոնցից կախված է մանկավարժական վարպետությանը տիրապետելու հաջողությունը: Դրանցից է մանկավարժական ընդունակությունը, որը աշակերտին ճիշտ հասկանալու , նրա գործունեությունը նպատակաուղղված ղեկավարելու կարողությունն է:

      Comment

      • Անահիտ Բաղդասարյան
        Ավագ մասնակից
        • Feb 2018
        • 579

        #18
        Փիրուզա Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը
        ՈՒսուցչի մանկավարժական տակտն ու վարպետությունը առաջնային են համարվում կրթության և դաստիարակության գործում,որոնց միջոցով ուսուցումը դառնում է ընկալելի աշակերտի կողմից:ՈՒսուցչի վարպետության շնորհիվ միայն աշակերտը կարող է ստանալ հիմնարար գիտելիքներ ,իսկ տակտի միջոցով ճիշտ կիրառել և օգտագօրծել ամբարված գիտելիքները:
        Ըստ Ռուսոյի և Կոմենսկու՝ մանկավարժական վարպետության կարող է ձևավորվել միայն այն դեպքում, եթե դաստիարակը խորապես ուսումնասիրել է երեխայի բնությունը, բազմակողմանիորեն ճանաչում է նրան, քանի որ առանց դրան հնարավոր չէ ճիշտ ընտրել նրա դաստիարակության միջոցներն ու հնարները, կանխատեսել դաստիարակչական պրոցեսների արդյունքները:

        Comment

        • Sirvard
          Մոդերատոր
          • Feb 2018
          • 328

          #19
          Հարգելի Անահիտ, ուսուցչի մանկավարժական տակտից է կախված ուսուցման գործընթացի արդյունավետությունը: Չմոռանանք, որ սովորողները ընդօրինակում են իրենց ուսուցչին: Ուսուցիչը պետք է լինի ընդօրինակելի:

          Comment

          • Anna Melqumyan
            Մոդերատոր
            • Apr 2017
            • 629

            #20
            Հարգելի Անահիտ,կարևոր թեմայի եք անդրադարձել:Շնորհակալություն: Մանկավարժական տակտը բնորոշվում է աշակերտի նկատմամբ ուսուցչի բարոյական բարձր, արդարացի ու օբյեկտիվ վերաբերմունքի մեջ:

            Comment

            • Անահիտ Բաղդասարյան
              Ավագ մասնակից
              • Feb 2018
              • 579

              #21
              Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Անահիտ,կարևոր թեմայի եք անդրադարձել:Շնորհակալություն: Մանկավարժական տակտը բնորոշվում է աշակերտի նկատմամբ ուսուցչի բարոյական բարձր, արդարացի ու օբյեկտիվ վերաբերմունքի մեջ:
              Հարգելի Աննա, ճիշտ եք, ուսուցիչը պետք է լինի անաչառ, անշահախնդիր, արդարամիտ:

              Comment

              • Անահիտ Բաղդասարյան
                Ավագ մասնակից
                • Feb 2018
                • 579

                #22
                Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Անահիտ, ուսուցչի մանկավարժական տակտից է կախված ուսուցման գործընթացի արդյունավետությունը: Չմոռանանք, որ սովորողները ընդօրինակում են իրենց ուսուցչին: Ուսուցիչը պետք է լինի ընդօրինակելի:
                Հարգելի Սիրվարդ, ուսուցիչը դաստիարակում է նաև իր օրինակով: Նրա խնդիրը պետք է լինի դրական արարքների կատարումը դարձնել դպրոցականի համար մշտական սովորույթ, նրա բնավորության կայուն գիծը, որպեսզի նա միշտ կատարի դրական արարքներ և դրա հիման վրա ձևավորի վարքի դրական կուլտուրա: Հեգելը գրում էր.«Երբ մարդը կատարում է այս կամ այն բարոյական արարքը, դրանով դեռևս առաքինի չէ: Նա առաքինի է այն դեպքում, երբ վարքագծի այդ եղանակը դառնում է նրա բնավորության մշտական գիծը»:

                Comment

                • Anna Melqumyan
                  Մոդերատոր
                  • Apr 2017
                  • 629

                  #23
                  Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Աննա, ճիշտ եք, ուսուցիչը պետք է լինի անաչառ, անշահախնդիր, արդարամիտ:
                  Հարգելի Անահիտ,հավելեմ նաև,որ մանկավարժների և հաճախ ծնողների կարծիքով մանկավարժական տակտ ունեցող ուսուցիչը չպետք է իր վերաբերմունքը արտահայտի զայրույթի միջոցով: Սակայն մանկավարժական տակտը չի բացառում նաև ուսուցչի զայրույթի արտահայտությունը: Կարևոր է, որ այն դուրս չգա մանկավարժորեն զսպված վարքի սահմաններից և թույլ տրվի ըստ անհրաժեշտության: Հենց այստեղ է դրսևորվում ուսուցչի մտքի ճկունությունը, կշռադատվածությունը, մանկավարժական արվեստը:

                  Comment

                  • Անահիտ Բաղդասարյան
                    Ավագ մասնակից
                    • Feb 2018
                    • 579

                    #24
                    Լինելով լայն հասկացություն՝ մանկավարժական վարպետությունը ներառում է մի շարք տարրեր, որոնք են մանկավարժական ընդունակությունը և աշակերտին հասկանալու կարողությունը: Հաջորդ բաղադրիչը մանկավարժական տեխնիկան է, որը իրենից ներկայացնում է անհրաժեշտ հմտությունների և ունակությունների ամբողջություն: Մանկավարժը պետք է կարողանա երեխաների հետ շփվելու ճիշտ ոճ ունենալ, աշակերտների ուշադրությունը կառավարելու հմտություն, խոսքի ճիշտ առոգանություն, կարգավորված ձայն, շնչառություն ու ժեստիկուլյացիա:

                    Comment

                    • Սոֆյա Առաքելյան
                      Մոդերատոր
                      • Sep 2017
                      • 220

                      #25
                      Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Սիրով, հարգելի Սոֆյա:
                      Տակտը էթիկայի տարրերից է:
                      Մանկավարժական տակտի պրոբլեմը ծագել է դաստիարակչական աշխատանքի ակունքներում: Նրա բովանդակությունն ու դրսևորման ձևերը փոխվել են ամեն մի դարաշրջանում դաստիարակության խնդիրներին ու բովանդակությանը համապատասխան:
                      Դոբրոլյուբովը խորհուրդ է տալիս ուսուցիչներին կոնֆլիկտի մեջ չմտնել աշակերտների հետ: Կոնֆլիկտի հիմք է համարում կշտամբանքներն ու խրատաբանությունը: Մանկավարժական տակտի էությունը միայն այն չէ, որ չվիրավորենք աշակերտիի արժանապատվությունը:
                      Չերնիշևսկին զգուշացնում է դաստիարակներին ու ուսուցիչներին, որ չի կարելի միայն աշակերտի անձը հարգելով բավարարվել: Այն ուսուցչից պահանջում է ընդհանուր պատրաստականություն, լայն զարգացում, ավանդվող առարկայի խորը իմացություն:
                      Մանկավարժական տակտը ուսուցչի՝ աշակերտների հետ ունեցած փոխհարաբերության նպատակահարմարության չափն է, որի հիմքում ընկած է նրա խոսքի, գործողությունների , զգացմունքների չափը: Տակտը ոչ միայն պրոֆեսիոնալ պահանջ է ուսուցչի աշխատանքում, այլև ներգործության հզոր միջոց: Ուսուցիչը, հարգելով աշակերտին, հարգում է նաև իրեն: Տակտը թույլ է տալիս մանկավարժին հրաժարվել իր վարքի վերահսկողությունից և ամեն րոպե չմտածել , թե իր գործողությունները որքանով են արդարացի մանանկավարժորեն:
                      Շատ հագեցած և բազմաբովանդակ պատասխան էր : Մանկավարժական տակը ամենակարևոր բաղկցուցիչներից մեկն է ուսուցչի աշխատանքում :

                      Comment

                      • Անի Ղարիբյան
                        Մոդերատոր
                        • Dec 2017
                        • 374

                        #26
                        Մանկավարժական տակտի հիմնական տարրերն են պահանջկոտությունը, վստահությունը, հարգանքը երեխայի նկատմամբ: Այն արտահայտվում է աշակերտի նկատմամբ ուսուցչի հարաբերության ամբողջ համակարգով:Մանկավարժական տակտից է կախված ոչ միայն ուսումնադաստիարակչական աշխատանքների որակը, այլև ուսուցչի և աշակերտների փոխհարաբերությունները, ուսուցչի հեղինակությունը երեխաների ու նրանց ծնողների աչքում: Մանկավարժական տակտը յուրաքանչյուր դեպքում առավել ճիշտ մանկավարժական հնար գտնելու հմտությունն է ուսումնական և դաստիարակչական աշխատանքներում:

                        Comment

                        • Անահիտ Բաղդասարյան
                          Ավագ մասնակից
                          • Feb 2018
                          • 579

                          #27
                          Ականավոր մանկավարժ Դիստերվեգը կարծում էր, որ ուսուցիչը պետք է գտնվի իր բարձրության վրա: Նա աշխարհ է գալիս նախադրյալներով, որոնք անհրաժեշտ են նրա կոչման համար, բայց դրանք պետք է խթանվեն ու զարգացվեն: Ուսուցիչը պետք է աշխատի իր վրա: «Այն ուսուցիչը, որ դադարում է սովորելուց, դադարում է ուսուցիչ լինելուց»,- ասել է Դիստերվեգը:
                          Դիստերվեգը վարպետ մանկավարժներին բնորոշ գծերն էր համարում ուժեղ կամքը, կայուն բնավորությունը, բարձր բարոյական հատկանիշները, արիությունը:
                          Բարոյական առումով դաստիարակը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ցանկանում է տեսնել իր սաներին:

                          Comment

                          • Աշխեն11
                            Ավագ մասնակից
                            • Dec 2017
                            • 141

                            #28
                            Հարգելի գործընկեր,խիստ կարևոր է մանկավարժական տակտը,քանզի դրա պատճառով կարող է ճակատագրեր խորտակվել,և հակառակը `թևեր տալ շատերին:

                            Comment

                            • Անահիտ Բաղդասարյան
                              Ավագ մասնակից
                              • Feb 2018
                              • 579

                              #29
                              Հարգելի գործընկերներ, եկեք նկարագրենք իրավիճակներ, որում ճիշտ կողմնորոշվելոու համար անհրաժեշտ է մանկավարժական տակտը:

                              Comment

                              • Անահիտ Բաղդասարյան
                                Ավագ մասնակից
                                • Feb 2018
                                • 579

                                #30
                                Ուսուցիչը պետք է ունենա բարոյական անաղարտություն, հոգևոր հարստություն, գեղագիտական կրթվածություն ու դաստիարակվածություն: Որքան ուսուցիչը ավելի շատ գիտի, որքան ավելի է նա աշակերտների առջև բաց անում գիտության հորիզոնները, այնքան աշակերտների շրջանում հեղինակություն է ձէռք բերում: Իսկ հեղինակավոր ուսուցիչը ավելի լավ կարող է ներգործել աշակերտի վրա և հասնել իր առջև դրված նպատակին: Հակառակ դեպքում նա չի կարող իրագործել նուրբ, բազմապլան, դժվարին մանկավարժական գործունեություն:

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information