Ուսուցչի մանկավարժական տակտը, վարպետությունն ու հեղինակությունը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Անահիտ Բաղդասարյան
    Ավագ մասնակից
    • Feb 2018
    • 579

    Ուսուցչի մանկավարժական տակտը, վարպետությունն ու հեղինակությունը

    Ուսումնական գործընթացում ի՞նչ նշանակություն ունի ուսուցչի մանկավարժական տակտը, վարպետությունն ու հեղինակությունը։
  • Անահիտ Բաղդասարյան
    Ավագ մասնակից
    • Feb 2018
    • 579

    #2
    Ոսուցիչը երբեք չպետք է մոռանա, որ ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման առանցքը մանկավարժական տակտն է, վարպետությունը և հեղինակությունը: Նա մշտապես պետք է զբաղվի իր պատրաստականության բարձրացմամբ, սիրի իր դասավանդած առարկան , աշակերտներին և հայրենիքը: Իր առարկային վատ տիրապետելը մանկավարժորեն ոչ ճիշտ մոտեցումը աշակերտներին և իր գործին նրան ամեն վայրկյան կարող է հեռացնել իր առջև դրված խնդիրներից և իր կոչումից:
    Տակտ բառը, ըստ Պավլովի, մարդկանց բնավորութան կարևոր գիծն է, այլ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունք մշակելու կարողությունը:
    Տակտի կարևոր պայմաններից են իրադրության մեջ նպատակահարմար ձևով կողմնորոշվելը, հանգամանքների մեջ խորանալը, դեպքերի ընթացքը և ելքը կանխատեսելը:
    Տակտը էթիկայի տարրերից է:

    Comment

    • Մինասյան Նորա
      Մոդերատոր
      • Mar 2018
      • 859

      #3
      Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Հարգելիս կարևոր թեմա եք բարձրաձայնում , անշուշտ կարևոր է ուսուցչի մանկավարժական տակտը, սակայն ոչ պակաս կարևոր է նրա ՄԱՐԴ տեսակը, որից էլ բխում է սերունդների ճիշտ դաստիարակությունը: Շնորհակալություն:

      Comment

      • Նունե Մարգարյան
        Մոդերատոր
        • Jun 2017
        • 301

        #4
        Այո շատ կարևոր է տակտը ,որը բխում է ինտելեկտից , մտահորիզոնից և դաստիարակությունից , որոնցից յուրաքանչյուրը աշխատում ենք փոխանցել մեր սաներին:

        Comment

        • Սոֆյա Առաքելյան
          Մոդերատոր
          • Sep 2017
          • 220

          #5
          Խնդրում եմ առավել մանրամասն անդրադարձեք մանկավարժական տակտին :

          Comment

          • Narine Stepanyan
            Ավագ մասնակից
            • Oct 2017
            • 236

            #6
            Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ուսումնական գործընթացում ի՞նչ նշանակություն ունի ուսուցչի մանկավարժական տակտը, վարպետությունն ու հեղինակությունը։
            Հարգելի Անահիտ կարծում եմ , որ մանկավարժական վարպետության մեջ դրսևորվում է ուսուցիչ դաստիարակի անձը ամբողջությամբ։ Այն ուսուցիչից պահանջում է մի շարք հատկություններ և կսրողություններ։
            1 Սեր և հավատ իր սաների նկատմամբ, հոգատար, զգայուն վերաբերմունք։
            2 Դիտունակություն և մեծ ուշադրություն աշակերտների վարքագծի նկատմամբ։
            3 Զսպվածություն և ինքնստիրսպետում, իր բացասական հույզերը արգելակելու կարողություն
            4 Մանկավարժական ստեղծագործական մտածողություն։
            5 Բարոյական և գեղագիտական բարձր կուլտուրա։
            Վերջին խմբագրողը՝ Narine Stepanyan; 08-03-18, 23:55.

            Comment

            • Անահիտ Բաղդասարյան
              Ավագ մասնակից
              • Feb 2018
              • 579

              #7
              Narine Stepanyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Անահիտ կարծում եմ , որ մանկավարժական վարպետության մեջ դրսևորվում է ուսուցիչ դաստիարակի անձը ամբողջությամբ։ Այն ուսուցիչից պահանջում է մի շարք հատկություններ և կսրողություններ։
              1 Սեր և հավատ իր սաների նկատմամբ, հոգատար, զգայուն վերաբերմունք։
              2 Դիտունակություն և մեծ ուշադրություն աշակերտների վարքագծի նկատմամբ։
              3 Զսպվածություն և ինքնստիրսպետում, իր բացասական հույզերը արգելակելու կարողություն
              4 Մանկավարժական ստեղծագործական մտածողություն։
              5 Բարոյական և գեղագիտական բարձր կուլտուրա։
              |Այո, հարգելի Նարինե, շատ ճիշտ եք բնորոշել ուսուցչի կերպարը՝ նշելով հատկանիշներ, որոնցով պետք է օժտված լինեն բոլոր ուսոուցիչները: Առանց դրանց նրանք հաջողությամբ չեն կարողանա իրականացնել իրենց առաքելությունը:

              Comment

              • Անահիտ Բաղդասարյան
                Ավագ մասնակից
                • Feb 2018
                • 579

                #8
                Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Խնդրում եմ առավել մանրամասն անդրադարձեք մանկավարժական տակտին :
                Սիրով, հարգելի Սոֆյա:
                Տակտը էթիկայի տարրերից է:
                Մանկավարժական տակտի պրոբլեմը ծագել է դաստիարակչական աշխատանքի ակունքներում: Նրա բովանդակությունն ու դրսևորման ձևերը փոխվել են ամեն մի դարաշրջանում դաստիարակության խնդիրներին ու բովանդակությանը համապատասխան:
                Դոբրոլյուբովը խորհուրդ է տալիս ուսուցիչներին կոնֆլիկտի մեջ չմտնել աշակերտների հետ: Կոնֆլիկտի հիմք է համարում կշտամբանքներն ու խրատաբանությունը: Մանկավարժական տակտի էությունը միայն այն չէ, որ չվիրավորենք աշակերտիի արժանապատվությունը:
                Չերնիշևսկին զգուշացնում է դաստիարակներին ու ուսուցիչներին, որ չի կարելի միայն աշակերտի անձը հարգելով բավարարվել: Այն ուսուցչից պահանջում է ընդհանուր պատրաստականություն, լայն զարգացում, ավանդվող առարկայի խորը իմացություն:
                Մանկավարժական տակտը ուսուցչի՝ աշակերտների հետ ունեցած փոխհարաբերության նպատակահարմարության չափն է, որի հիմքում ընկած է նրա խոսքի, գործողությունների , զգացմունքների չափը: Տակտը ոչ միայն պրոֆեսիոնալ պահանջ է ուսուցչի աշխատանքում, այլև ներգործության հզոր միջոց: Ուսուցիչը, հարգելով աշակերտին, հարգում է նաև իրեն: Տակտը թույլ է տալիս մանկավարժին հրաժարվել իր վարքի վերահսկողությունից և ամեն րոպե չմտածել , թե իր գործողությունները որքանով են արդարացի մանանկավարժորեն:

                Comment

                • Անահիտ Բաղդասարյան
                  Ավագ մասնակից
                  • Feb 2018
                  • 579

                  #9
                  Նունե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Այո շատ կարևոր է տակտը ,որը բխում է ինտելեկտից , մտահորիզոնից և դաստիարակությունից , որոնցից յուրաքանչյուրը աշխատում ենք փոխանցել մեր սաներին:
                  Հաարգելի Նունե, համաձայն եմ Ձեզ հետ, սակայն պետք է նաև նշել, որ տակտը մարդկանց բնավորութան կարևոր գիծն է, այլ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունք մշակելու կարողությունը:
                  Տակտի կարևոր պայմաններից են իրադրության մեջ նպատակահարմար ձևով կողմնորոշվելը, հանգամանքների մեջ խորանալը, դեպքերի ընթացքը և ելքը կանխատեսելը:
                  Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բաղդասարյան; 09-03-18, 00:23.

                  Comment

                  • Արաքսյա Թևոսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 156

                    #10
                    Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ոսուցիչը երբեք չպետք է մոռանա, որ ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման առանցքը մանկավարժական տակտն է, վարպետությունը և հեղինակությունը: Նա մշտապես պետք է զբաղվի իր պատրաստականության բարձրացմամբ, սիրի իր դասավանդած առարկան , աշակերտներին և հայրենիքը: Իր առարկային վատ տիրապետելը մանկավարժորեն ոչ ճիշտ մոտեցումը աշակերտներին և իր գործին նրան ամեն վայրկյան կարող է հեռացնել իր առջև դրված խնդիրներից և իր կոչումից:
                    Տակտ բառը, ըստ Պավլովի, մարդկանց բնավորութան կարևոր գիծն է, այլ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունք մշակելու կարողությունը:
                    Տակտի կարևոր պայմաններից են իրադրության մեջ նպատակահարմար ձևով կողմնորոշվելը, հանգամանքների մեջ խորանալը, դեպքերի ընթացքը և ելքը կանխատեսելը:
                    Տակտը էթիկայի տարրերից է:

                    Հարգելի Անահիտ շատ կարևոր թեմա եք քննարկում։ Ես լիովին համամիտ են Ձեր այն մտքերի հետ, որ իսկապես ուսուցիչը պետք է շատ լավ տիրապետի իր դասավանդած առարկան, լինի բանիմաց, ստեղծագործող, բայց դրանց մեջ կցանկանամ առանձնացնել նրա մարդկային կերպարին,իբրև մի մարդու, որ գեղեցկի զգացողություն և ճաշակ է կրթելու աշակերտի մեջ, այն ամենը, որ հեղինակություն և հմայք է բերում նրան, աշակերտների աչքում դարձնելով մի իդեալ-մարդ, որի անձնական օրինակը անդիմադրելի դաստիարակիչ ուժ ունի նրանց համար։
                    Վերջին խմբագրողը՝ Արաքսյա Թևոսյան; 09-03-18, 01:42.

                    Comment

                    • Անահիտ Բաղդասարյան
                      Ավագ մասնակից
                      • Feb 2018
                      • 579

                      #11
                      Արաքսյա Թևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Անահիտ շատ կարևոր թեմա եք քննարկում։ Ես լիովին համամիտ են Ձեր այն մտքերի հետ, որ իսկապես ուսուցիչը պետք է շատ լավ տիրապետի իր դասավանդած առարկան, լինի բանիմաց, ստեղծագործող, բայց դրանց մեջ կցանկանամ առանձնացնել նրա մարդկային կերպարին,իբրև մի մարդու, որ գեղեցկի զգացողություն և ճաշակ է կրթելու աշակերտի մեջ, այն ամենը, որ հեղինակություն և հմայք է բերում նրան, աշակերտների աչքում դարձնելով մի իդեալ-մարդ, որի անձնական օրինակը անդիմադրելի դաստիարակիչ ուժ ունի նրանց համար։
                      Շնորհակալություն, հարգելի Արաքսյա, ընդհանուր առմամբ մանկավարժական տակտն ուսուցչի պրոֆեեսիոնալ հատկանիշն է: Մանկավարժական տակտն ունի իր էական հատկանիշները , որոնք բնորոշում են այդ հասկացությունը: Դրանք են՝ մանկավարժորեն արդարացված ստեղծագործական հնարագիտությունը, մանկավարժական հնարամտությունը, ձեռներեցությունը, մարդասիրությունը, վարվեցողության բարձր կուլտուրան, անշահախնդրությունը, ինքնատիրապետումը, համառությունը, վճռականությունը, զգայունակությունը, ուշադրությունը երեխայի հոգեկան աշխարհի նկատմամբ, վստահությունը և այլն:

                      Comment

                      • gayane0803
                        Մոդերատոր
                        • May 2010
                        • 573

                        #12
                        Մանկավարժական տակտը աշակերտների նկատմամաբ բարեկիթ, զուսպ և չափավոր վերաբերմունքի դրսևորումն է: (Պետական կրթակարգ)
                        Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                        Էլենբակս

                        Comment

                        • Անահիտ Բաղդասարյան
                          Ավագ մասնակից
                          • Feb 2018
                          • 579

                          #13
                          Դպրոցականների դաստիարակության գործում մանկավարժական վարպետությունը ունի կենսահաստատ ուժ և վճռորոշ նշանակություն: Ուսուցչի մանկավարժական վարպետությունը արդյունավետ ուսուցման նախապայմանն է : Մանկավարժական վարպետությունը ուսուցչի անձնական որակների, գիտելիքների, մանկավարժական կարողությունների ու հմտությունների համադրությունն է:

                          Comment

                          • Անահիտ Բաղդասարյան
                            Ավագ մասնակից
                            • Feb 2018
                            • 579

                            #14
                            gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
                            Մանկավարժական տակտը աշակերտների նկատմամաբ բարեկիթ, զուսպ և չափավոր վերաբերմունքի դրսևորումն է: (Պետական կրթակարգ)
                            Համաձայն եմ, հարգելի գործընկեր, այդ բարեկիթ, զուսպ և չափավոր վերաբերմունքը դրսևորվում է տարբեր հանգամանքներում, արտահայտվում է մարդասիրությամբ, հոգատարությամբ, երեխայի նկատմամբ վստահությամբ, սովորողին չնսեմացնելու, նրա անձը հարգել կարողանալու միջոցով:

                            Comment

                            • Անահիտ Բաղդասարյան
                              Ավագ մասնակից
                              • Feb 2018
                              • 579

                              #15
                              Կոմենսկին ուսսուցչի գործունեությունը դիտեց որպես յուրահատուկ արվեստ, լայնորեն ու կոնկրետ դիտարկեց մանկավարժական արվեստի ու վարպետության հարցերը: Նրա կարրծիքով, ուսուցիչ-դաստիարակին բնորոշ են հետևյալ հասկացությունները՝ մարդկային բարձր կուլտուրա, հանրագիտարանային իմացություն, բարոյական ազնվություն, խոսքին կատարյալ տիրապետելու արվեստ , անհուն սեր գործի նկատմամբ: Ժան Ժակ Ռուսոյի կարծիքով, առանց մանկավարժական վարպետության հնարավոր չէ լուծել ազատաիտ, մարդասեր, արդարացի ու շիտակ մարդ դաստիարակելու բարձրագույն խնդիրը:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information