Ինչպիսին պետք է լինի ուսուցչի թղթապանակը: Եկեք այստեղ զրուցենք ուսուցչի թղթապանակի մասին:
Ուսուցչի թղթապանակը
Collapse
X
-
Ես ուզում եմ հասկանալ ուսուցչի թղթապանակ ասելով պետք է հասկանալ այն ամենը ինչ մենք օգտագործում ենք `ուսպլան, ծրագրեր, թեմատիկ պլաններ, դասացուցակ,օրվա պլան,դիդակտիկ նյութեր, ստուգողակնների նյութերը, ցուցադրական դասեր, միջոսառումներ, և այլն... , թե որոշ պատճեներ, տվյալներ արդյունքների մասին, դիսկեր:
-
-
Կան ուսուցիչներ, որոնք ձանձրանում են գրել օրվա պլանը: Ալարում են նույնիսկ դպրոցում նստեն 30 րոպե և գրեն իրենց օրվա պլանը, բայց չէ որ նրանք դրա դիմաց ստանում են գումար: Իմ կարծիքով պետք է ուսուցչի թղթապանակը լինի իդեալական վիճակում և անպայման տպագրված տեսքով: Շնորհակալություն ...
Comment
-
-
nazelka ջան լավ կլինի չխառնվես մեծերի խոսակցությանը:nazelka-ի խոսքերից Նայել գրառումըԿան ուսուցիչներ, որոնք ձանձրանում են գրել օրվա պլանը: Ալարում են նույնիսկ դպրոցում նստեն 30 րոպե և գրեն իրենց օրվա պլանը, բայց չէ որ նրանք դրա դիմաց ստանում են գումար: Իմ կարծիքով պետք է ուսուցչի թղթապանակը լինի իդեալական վիճակում և անպայման տպագրված տեսքով: Շնորհակալություն ...
Comment
-
-
Իսկ գուցե nazelkaն ապագա ուսուցչուհի՞ է և խիստ օգտակար է նրա՝ մեծերի խոսակցությանը խառնվելը, իր և այլոց համար: Գուցե nazelkaն ասելիք ունի, այնպիսին, որից մեծե՞րն էլ կարող են հետևություններ անել:petros59-ի խոսքերից Նայել գրառումըnazelka ջան լավ կլինի չխառնվես մեծերի խոսակցությանը:
Այդ մասին օրեր առաջ գրել եմ այս թեմայում, առաջարկում եմ հարցի քննարկումը շարունակել այնտեղ, իսկ այս գրառումները մի քանի օր անց ջնջել, թեմայից դուրս լինելու պատճառով:Վերջին խմբագրողը՝ Chuk; 05-08-10, 22:10.Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Comment
-
-
Մի բան է անհասկանալի, Նազելկա: Որտեղի՞ց գիտեք, որ ուսուցիչները դասի պլան չեն գրում: Չեմ հավատում, որ Ձեր ուսուցիչները խոսում են Ձեզ հետ հենց այդ մասին:Ես դեմ չեմ, որ աշակերտները ուզում են արտահայտվել, իրենց կարծիքն ասել: Շատ լավ միտք էր ՚՚Աշակերտի ձայնը ՚՚ թեման , բայց, ավաղ, այնտեղ աշակերտին հուզող քննարկումներ չկան:Ցավալին հենց դա է: Նրանց ոչինչ չի հուզում, միայն ուսուցչի թղթապանակն ու դասի պլան գրելը...
Comment
-
-
Շնորհակալություն եմ հայտնում ինձ հասկանալու համար: Ես իսկապես ցանկանում եմ ապագայում դառնալ մանկավարժ: Ես միայն ուզում եմ ասել, թե ինչպես պետք է լինի ուսուցչի թղթապանակը և ես դա ասում եմ միայն լավ նպատակներով: Մեզանից պահանջում են բազմաթիվ թղտապանակներ և ես գիտեմ թե ինչ դժվար է ունենալ իդեալական թղթապանակ: Շնորհակալություն:
Comment
-
-
Կներեք Հարգելի Chuk, ստացվում է որ դուք ճանաչում եք 11-րդ դասարանի աշակերտ, որը ցանկանում է դառնալ ուսուցիչ:Սա կատակ է ?, nazelkaն դեռ երեխա է:Chuk-ի խոսքերից Նայել գրառումըԻսկ գուցե nazelkaն ապագա ուսուցչուհի՞ է և խիստ օգտակար է նրա՝ մեծերի խոսակցությանը խառնվելը, իր և այլոց համար: Գուցե nazelkaն ասելիք ունի, այնպիսին, որից մեծե՞րն էլ կարող են հետևություններ անել:
[/URL][/B], առաջարկում եմ հարցի քննարկումը շարունակել այնտեղ, իսկ այս գրառումները մի քանի օր անց ջնջել, թեմայից դուրս լինելու պատճառով:
Comment
-
-
Չէ որ խնդրեցի շարունակել մյուս թեմայում: Եվ ի՞նչ որ երեխա է: Եվ այն, որ ֆորումում բոլորը հավասար են:petros59-ի խոսքերից Նայել գրառումըԿներեք Հարգելի Chuk, ստացվում է որ դուք ճանաչում եք 11-րդ դասարանի աշակերտ, որը ցանկանում է դառնալ ուսուցիչ:Սա կատակ է ?, nazelkaն դեռ երեխա է:Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Comment
-
-
Հարգելի petros59 երևի դուք շփոթել եք, որ հայկական նախադասության մեջ գրել եք ռուսական հարցական նշան:petros59-ի խոսքերից Նայել գրառումըԿներեք Հարգելի Chuk, ստացվում է որ դուք ճանաչում եք 11-րդ դասարանի աշակերտ, որը ցանկանում է դառնալ ուսուցիչ:Սա կատակ է ?, nazelkaն դեռ երեխա է:
Comment
-
-
Բարև Ռուզան, 2004թ. "Փրոջեքտ Հարմոնին" "Ասողիկ"հրատարակչության միջոցով հրատարակել է "Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում" գիրքը / Հեղինակներ.-Մ.Աստվածատրյան, Գ.Թերզյան, Ա.Թորոսյան, Հ.Շարխաթունյան /, որի վերջում կա հավելված 2.- Դպրոցական համակարգչային լաբորատորիաներում աշակերտների վարվելակերպի և անվտանգության տեխնիկայի տիպային կանոններ / 13 կետ /
Comment
-
Comment