Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցչի արտաքին տեսքը՝ որպես մանկավարժության արդի հիմնախնդիր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Հարգելի՛ կոլեգաներ,բոլոր գրառումների հետ համամիտ եմ,ուսուցիչը ունի մեծ առաքելություն.հասարակության մեջ իր դիրքով ու խոսելու ոճով պետք է լինի յուրահատուկ:Ուսուցիչը հասարակության այն միակ մասնիկն է,ով կանգնած է մատաղ սերդի դաստիարակության և հասարակության համար արժանի սերունդ ձևավորելու բարդ գորընթացի կենտրոնում:

    Comment

    • #32
      Պահպանեք ուսուցչի բարձր ու պատվավոր կոչումը: Հիշեցեք՝ սովորողների անձը ձևավորվում է ուսուցչի անձի օրինակով: Թող, որ ձեր հայրենասիրությունը, աշխատանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը, մարդու ու քաղաքացու ձեր դեմքը արժանի լինեն օրինակելու համար:
      Հարգեք ձեր սովորողների անձը: Պահպանեք և զարգացրեք նրա մարդկային արժանապատվությունը: Մարդկային արժանապատվության հետ միասին երեխայի մոտ զարգանում են նաև լավագույն քաղաքացիական որակներ: Պահպանեք ձեր արժանապատվությունը: Արժանապատվություն չունեցող ուսուցիչը չի կարող այն դաստիարակել սովորողի մոտ:

      https://forum.armedu.am/showthread.p...7749#post17749
      Լիլիթ Կորյունի Սահակյան

      https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

      https://lib.armedu.am/user/profile/2640

      Comment

      • #33
        Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Պահպանեք ուսուցչի բարձր ու պատվավոր կոչումը: Հիշեցեք՝ սովորողների անձը ձևավորվում է ուսուցչի անձի օրինակով: Թող, որ ձեր հայրենասիրությունը, աշխատանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը, մարդու ու քաղաքացու ձեր դեմքը արժանի լինեն օրինակելու համար:
        Հարգեք ձեր սովորողների անձը: Պահպանեք և զարգացրեք նրա մարդկային արժանապատվությունը: Մարդկային արժանապատվության հետ միասին երեխայի մոտ զարգանում են նաև լավագույն քաղաքացիական որակներ: Պահպանեք ձեր արժանապատվությունը: Արժանապատվություն չունեցող ուսուցիչը չի կարող այն դաստիարակել սովորողի մոտ:

        https://forum.armedu.am/showthread.p...7749#post17749
        Միայն մարդկային վեհ ու բարձր արժանիքներով օժտված անհատը կարող է կրել ուսուցչի պատվարժան կոչումը: Այդ մասնագիտությունը ամենքի համար չէ: Այն նվիրում է, տարերգ, իսկ վարած դասը՝ իր ներքին կուլտուրան: Լավ մարդը չի կարող վատ ուսուցիչ լինել և ընդհակառակը: Մեկ անգամ էլ համոզվեցի, որ ուսուցիչ ծնվում են, հետո՝ կրթվում և ձևավորվում որպես մասնագետ:

        Comment

        • #34
          Ճիշտ և տեղին է ընտրված թեման, հարգելի Սոֆյա: Իհարկե, ուսուցիչը պատշաճ ձևով պետք է ներկայանա աշակերտներին:Պարտադիր չէ, որ նրա հագուստը լինի թանկարժեք կամ կրի չափից շատ արդուզարդ: Կարևորն այն է , որ նա հագնված լինի ճաշակով, գեղեցիկ, որն էլ վայել է ուսուցչին:Գեղեցիկը, կոկիկը միշտ էլ նկատելի և հաճելի են, իսկ մեր աշակերտներն էլ փորձում են մեզանից օրինակ վերցնել:

          Comment

          • #35
            Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Լիովին համամիտ եմ Ձեր հետ:Ինչպես ասում են դիմավորում են հագուստով իսկ ճանապարում խելքով:
            Շնորհակալ եմ մեկնաբանության համար :

            Comment

            • #36
              Պարզապես կասեմ,որ ուսուցիչը իր հագ ու կապով միշտ տարբերվում է, անգամ մարդաշատ վայրում իր պահվածքով և նիստ ու կացով էլ աչքի է ընկնում:

              Comment

              • #37
                Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                Ճիշտ և տեղին է ընտրված թեման, հարգելի Սոֆյա: Իհարկե, ուսուցիչը պատշաճ ձևով պետք է ներկայանա աշակերտներին:Պարտադիր չէ, որ նրա հագուստը լինի թանկարժեք կամ կրի չափից շատ արդուզարդ: Կարևորն այն է , որ նա հագնված լինի ճաշակով, գեղեցիկ, որն էլ վայել է ուսուցչին:Գեղեցիկը, կոկիկը միշտ էլ նկատելի և հաճելի են, իսկ մեր աշակերտներն էլ փորձում են մեզանից օրինակ վերցնել:
                Աշակերտը հատկապես ավագ դպրոցի աշակերտը, ուսուցչի արտաքինում պետք է գտնի նաև բարեկեցության այնպիսի տարրեր , որոնց նա ձգտում է: Այս դեպքում ուսուցչի մասնագիտությունը կընտրեն ոչ թե ճարահատյալ, այլ
                նաև սիրով և բարեկեցիկ ապագա ունենալու միտումով:

                Comment

                • #38
                  Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ուսուցիչը մանկավարժական գիտության կրողն է :Դասավանդման ընթացքում ուսուցիչը իր սաների հոգու խորքում « քանդակում է» իր վեհ կոչումն ու հեղինակությունը : Արդյոք հեղինակություն ձեռք բերելու գործընթացի վրա ազդում է ուսուցչի արտաքին տեսքը :
                  Մի քանի տասնամյակ առաջ ուսուցչի անձը գրեթե սրբացված էր հասարակության կողմից , նրա կերպարը համարվում էր իդեալական : Ինչու՞ հասարակությունը այլևս չի իդեալականացնում ուսուցչին , ինչքանո՞վ է ազդում ոչ ճիշտ ընտրված հագուստը և արդուզարդը ուսուցչի հեղինակության ձևավորման վրա :
                  Այս բոլոր մտորումների ժամանակ մեկ հարց է առաջ գալիս ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից ուսուցչի արտաքին տեսքը :
                  Հարգելի գործընկերներ , այդ հարցը արդիական է բոլոր մանկավարժների համար և առաջարկում եմ մասնակցել քննարկմանը :
                  Հարգելի Սոֆիա շնորհակալություն թեմայի համար։ Կարծում եմ, որ ուսուցչի ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև ներքին աշխարհը շատ կարևոր է ։ Խոսելը, մանկավարժական տակտը, էթիկան , այս բոլոր որակները համահունչ պետք է դաստիարակված լինեն մանկավարժի ներաշխարհում։ Քանի որ միայն գեղեցիկ հագուստով չենք կարող լավ մարդ դաստիարակել։

                  Comment

                  • #39
                    Հարգելի Սոֆյա շատ հետաքրքիր թեմայի եք անրադարձել, ես կարծում եմ ,որ ուսուցիչը ոչ միայն իր գիտելիքներով և վարքով ու բարքով է մարմնացվում առաջադիմություն, այլև՝ զգեստով։ Ե՛վ այն ,որ ուսուցիչը իր արտաքինով ևս պետք է լինի <<տիպար համեստություն>>, և՛ այն ,որ նա հասարակության մեջ՝ մի առաջավոր, քաղաքակիրթ անհատ է և ոչ թե մենակյաց ճգնավոր։
                    Իր զբաղմունքի յուրահատկությունները լավ ըմբռնող ուսուցրուհին միշտ էլ աշխատանքի ժամերին ձեռնապահ է մնում այնպիսի հագուստից և արդուզարդից ,որը ,ասենք թե, ծառայում է հատկապես ցուցադրելու նրա կանացի հմայքը իր այս կամ այն կողմով։

                    Comment

                    • #40
                      Արաքսյա Թևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                      Շնորհակալ եմ հարգելի Արաքսյա , այս խնդիրը , որը առաջ է քաշվել պետք է հուզի յուրաքանչյուր ուսուցչի :

                      Comment

                      • #41
                        Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի ուսուցիչներ սա մի խնդիր է, որին լուծում տալ օրենքով հնարավոր չէ , այն մնում է մանկավարժի գիտակցությանը : Թե ինչպես հագնվել մենք ինքներս ենք որոշում, բայց կան հագուստի որոշ ձևեր կամ տեսակներ , որոնք պարզապես անընդունելի է դպրոցում :
                        Հարգելի Սոֆյա, հետաքրքիր քննարկում եք կազմակերպել: Բոլորն էլ հասկանում են, որ ուսուցիչը պետք է ուշադրություն դարձնի իր արտաքին տեսքին, չկրի շատ աչքի ընկնող հագուստ և արդուզարդ: Առաջարկում եմ ավելի կոնկրետ մոտենալ խնդրին. օրինակ՝ ինչպիսի հագուստ պետք է կրի ուսուցիչը և ինչպիսին՝ ոչ: Ըստ ձեզ՝ պարտադիր է արդյոք միշտ լինել կիսաշրջազգեստով, կոստյումով կամ վերնաշապիկով:

                        Comment

                        • #42
                          Ես, օրինակ, կարծում եմ, որ խիստ դասական ոճը պարտադիր չէ ուսուցչի համար: Ընդհակառակը, կարելի է ունենալ կիսադասական տեսք՝ հագնելով ինչ-որ թեթև բլուզ կամ շրջազգեստ: Այդ դեպքում աշակերտները ավելի հանգիստ և անկաշկանդ են իրենց զգում՝ ուսուցչին դիտելով որպես իրենցից մեկը:

                          Հ.Գ.Իհարկե, դա չի նշանակում, որ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում որոշակի սահմաններ չպետք է պահպանել:

                          Comment

                          • #43
                            Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ես, օրինակ, կարծում եմ, որ խիստ դասական ոճը պարտադիր չէ ուսուցչի համար: Ընդհակառակը, կարելի է ունենալ կիսադասական տեսք՝ հագնելով ինչ-որ թեթև բլուզ կամ շրջազգեստ: Այդ դեպքում աշակերտները ավելի հանգիստ և անկաշկանդ են իրենց զգում՝ ուսուցչին դիտելով որպես իրենցից մեկը:

                            Հ.Գ.Իհարկե, դա չի նշանակում, որ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում որոշակի սահմաններ չպետք է պահպանել:
                            Հարգելի , Նարինե , Ձեր տեսակետը արդիական է և ընդունելի : Ես կարծում եմ , որ դասական հագուստը չի կարող տգեղ կամ ոչ ժամանակակից համարվել , բայց այն համեմել ժամանակակից աքսեսուարներով կարելի է :
                            Կարելի նաև հագնվել ոչ դասական , բայց դրա հետ մեկտեղ լինել գեղեցիկ ու ոճային , և ունենալ պարկեշտ `ուսուցչին վայել , տեսք :
                            Վերջին խմբագրողը՝ Սոֆյա Առաքելյան; 22-02-18, 23:47.

                            Comment

                            • #44
                              Միանշանակ համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի Սոֆյա: Անկախ նրանից, թե ինչ ոճի հագուստ է կրում ուսուցիչը, կարևորն այն է, որ գիտակցի, թե ինչի համար է մտնում դասարան և հասկանա իր գործի ամբողջ պատասխանատվությունը:

                              Comment

                              • #45
                                Շնորհակալ եմ մեկնաբանության և Ձեր կարծիքի համար :

                                Comment

                                Working...
                                X