Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցչի արտաքին տեսքը՝ որպես մանկավարժության արդի հիմնախնդիր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Սոֆյա, շնորհակալություն հետաքրքիր և արդիական թեմայի բարձրաձայնման համար,համոզված եմ,որ ուսուցչի արտաքին տեսքից շատ բան է կախված,այսինքն ուսուցիչը որքան խնամված ու կոկիկ է հագնված,այնքան ավելի մեծ հարգանքի և ուշադրության է արժանանում:Ոչ վաղ անցյալում ուսուցիչը մեզ համար եղել է թաքնված ու առեղծվածային էակ,մեզ համար միշտ հետաքրքիր է եղել ուսուցչի զբաղմունքը,սակայն հարցերին այդպես էլ պատասխան չեն կարողացել տալ,իսկ այսօր սովորողների համար ամեն բան բացահայտ է:
    Շնորհակալ եմ արձագանքի համար : Շարունակելով Ձեր միտքը ասեմ , որ հեղինակություն ձեռք բերելու մեջ իսկապես մեծ նշանակություն ունի ճիշտ ընտրված հագուսը , քանի որ նախորդ դարերից եկած գոյություն ունի ուսուցի մասին առանձին պակերացում `իր քողարկված հագուստով , տակտով և ժեստերով հանդերձ :

    Comment


    • #17
      Narine Stepanyan-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Սոֆյա, շնորհակալություն գրառման համար։ Կարծում եմ այս թեման շատերիս է հուզում այսօր։ Անհրաժեշտություն կա, որպեսզի բարձացվի ուսուցչի դերն ու նշանակությունը։
      Այո , ճիշտ է `անհրաժեշտություն կա վերականգնելու ուսուցչի հեղինակությունը , որտեղ մեծ է հենց ուսուցչի ներդրումը իր մասնագիտական գիտելիքներով , աշխատանքային փորձով , կոկիկ , պատշաճ տեսքով :

      Comment


      • #18
        Հարգելի գործընկերներ, եկեք լինենք լավատես, իհարկե, այօր էլ գիտելիքներով հարուստ, կոկիկ կեցվածքով ուսուցիչը իր արժանի տեղն ունի հասարակության մեջ, այդ են վկայում մեր սիրելի աշակերտների և նրանց ծնողների երախտիքի խոսքերը: Արժանապատվորեն դիմակայենք ժամանակի պահանջներին:

        Comment


        • #19
          Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի գործընկերներ, եկեք լինենք լավատես, իհարկե, այօր էլ գիտելիքներով հարուստ, կոկիկ կեցվածքով ուսուցիչը իր արժանի տեղն ունի հասարակության մեջ, այդ են վկայում մեր սիրելի աշակերտների և նրանց ծնողների երախտիքի խոսքերը: Արժանապատվորեն դիմակայենք ժամանակի պահանջներին:
          Դուք ճիշտ եք Բելա Ջիվանշիրյան: Բոլոր խնդիրները լուծելի են, եթե մենք համապատասխանում ենք մանկավարժի կոչմանը :

          Comment


          • #20
            Հարգելի Սոֆյա, իմ կարծիքով, տեխնիկական, սոցիալական, հասարակական և դասակարգային արագ փոփոխվող մեր ժամանակաշրջանում շատ արժեքներ են փոխվել, մենք՝ մանկավարժներս պետք է արժանի լինենք մեր կոչմանը, և օգնենք մեր աշակերտներին, ոպեսզի ճիշտ կողմնորոշվեն ցանկացած հարցում:

            Comment


            • #21
              Հարգելի Սոֆյա,արդիական թեմա եք արծարծել, հետազոտությունները բացահայտել են, որ աշակերտները ավելի շատ սիրում են արտաքնապես գրավիչ ուսուցիչների և համարում են նրանց ավելի խելացի ու մասնագիտացված,իսկ դուք ինչ կարծիքի եք այս հետազոտության մասին:

              Comment


              • #22
                Լիլիթ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Սոֆյա,արդիական թեմա եք արծարծել, հետազոտությունները բացահայտել են, որ աշակերտները ավելի շատ սիրում են արտաքնապես գրավիչ ուսուցիչների և համարում են նրանց ավելի խելացի ու մասնագիտացված,իսկ դուք ինչ կարծիքի եք այս հետազոտության մասին:
                Շնորհակալություն արձագանքի համար : Հարգելի Լիլիթ ճիշտ է , որ արտաքնապես գրավիչ մարդիկ առավել հեշտ են սիրվում և ընդունվում հսարակության մեջ , նույնը կարելի է ասել նաև աշակերտների հոգեբանական մոտեցման մասին , սակայն դա ժամանակավոր բնույթ է կրելու , երբ ուսուցիչը թերանում է իր աշխատանքում ` գեղեցկությունը չի կարող նրան փրկել : Նույնը կարելի է ասել հակառակ դեպքում ` խելացի, մասնագիտական խորը կարողությունների տեր և կոկիկ տեսք ունեցող ուսուցիչը արդեն վայելում է սեր ու հարգանք աշակերտների կողմից :
                Վերջին խմբագրողը՝ Սոֆյա Առաքելյան; 13-11-17, 23:39.

                Comment


                • #23
                  Յուրաքնչյուր ուսուցիչ պետք է կարողանա ճիշտ մատուցել իրեն: Այդ պրոցեսում մեծ դերակատարում ունի ճիշտ ընտրված հագուստը: Մասնագիտությանը անհամապատասխան հագնվելը, իմ կարծիքով , խնդիրներ կառաջացնեն թե վերադասի հետ, թե աշակերտիներ հետ:

                  Comment


                  • #24
                    Շնորհակալություն, Սոֆյա' ջան, բոլոր ժամանակների կարևոր խնդիրը մեր այս օրերում առաջ քաշելու համար:Ես կարծում եմ , որ դպրոցն այն հաստատությունն է, որի դռնից ներս մտնողը ( ուսուցիչ, ծնող , աշակերտ) պետք է ուշադրություն դարձնի իր հագուստին: Անշուշտ անհրաժեշտ է կարևորել հատկապես ուսուցչի՝ ճիշտ ընտրված հագուստը. ի վերջո նա կարող է աշակերտի մեջ ճաշակ զարգացնել...

                    Comment


                    • #25
                      Անուշ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Շնորհակալություն, Սոֆյա' ջան, բոլոր ժամանակների կարևոր խնդիրը մեր այս օրերում առաջ քաշելու համար:Ես կարծում եմ , որ դպրոցն այն հաստատությունն է, որի դռնից ներս մտնողը ( ուսուցիչ, ծնող , աշակերտ) պետք է ուշադրություն դարձնի իր հագուստին: Անշուշտ անհրաժեշտ է կարևորել հատկապես ուսուցչի՝ ճիշտ ընտրված հագուստը. ի վերջո նա կարող է աշակերտի մեջ ճաշակ զարգացնել...
                      Հարգելի ուսուցիչներ սա մի խնդիր է, որին լուծում տալ օրենքով հնարավոր չէ , այն մնում է մանկավարժի գիտակցությանը : Թե ինչպես հագնվել մենք ինքներս ենք որոշում, բայց կան հագուստի որոշ ձևեր կամ տեսակներ , որոնք պարզապես անընդունելի է դպրոցում : Ցանկացած մասնագիտություն թելադրում է իր պահանջները , օրինակ` բժիշկը մեծ ուրախությամբ ու պատվով է կրում իր բժշկական հագուստը , ուրեմն եկեք մենք էլ համապատասխանենք մեր մասնագիտական պահանջներին , ինչի շնորհիվ կվայելենք հարգանք ու սեր աշակերտների կողմից ;

                      Comment


                      • #26
                        Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ուսուցիչը մանկավարժական գիտության կրողն է :Դասավանդման ընթացքում ուսուցիչը իր սաների հոգու խորքում « քանդակում է» իր վեհ կոչումն ու հեղինակությունը : Արդյոք հեղինակություն ձեռք բերելու գործընթացի վրա ազդում է ուսուցչի արտաքին տեսքը :
                        Մի քանի տասնամյակ առաջ ուսուցչի անձը գրեթե սրբացված էր հասարակության կողմից , նրա կերպարը համարվում էր իդեալական : Ինչու՞ հասարակությունը այլևս չի իդեալականացնում ուսուցչին , ինչքանո՞վ է ազդում ոչ ճիշտ ընտրված հագուստը և արդուզարդը ուսուցչի հեղինակության ձևավորման վրա :
                        Այս բոլոր մտորումների ժամանակ մեկ հարց է առաջ գալիս ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից ուսուցչի արտաքին տեսքը :
                        Հարգելի գործընկերներ , այդ հարցը արդիական է բոլոր մանկավարժների համար և առաջարկում եմ մասնակցել քննարկմանը :
                        Շնորհակալություն հարգելի՛ Սոֆյա,հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում։
                        ՈՒսուցիչը պետք է անպայման հետևի իր արտաքին տեսքին և հագուստին՝ նախապատվությունը տալով ուսումնական
                        գործընթացի պատշաճ ոճին և ձևին։Դա էլ կնպաստի աշակերտների հետ ճիշտ հարաբերությունների ձևավորմանը։
                        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                        Comment


                        • #27
                          Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Շնորհակալություն հարգելի՛ Սոֆյա,հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում։
                          ՈՒսուցիչը պետք է անպայման հետևի իր արտաքին տեսքին և հագուստին՝ նախապատվությունը տալով ուսումնական
                          գործընթացի պատշաճ ոճին և ձևին։Դա էլ կնպաստի աշակերտների հետ ճիշտ հարաբերությունների ձևավորմանը։
                          Շնորհակալ եմ մեկնաբանության համար Էմմա Խաչատրյան , որովհետև կարծում եմ եթե թեմային արձագանքում ենք ,ուրեմն մենք կարևորում ենք ուսուցչի հեղինակությունը , ունեցած դերը աշակերտի մարդ և քաղաքացի ձևաևորման գործում : Մենք միշտ մնում ենք աշակերտի հիշողության մեջ ,այնպիսին ինչպիսին կանք այդ պահին , ուրեմն շատ կարևոր է հիշողության մեջ մանկավարժին համապատասխան ուրվագծվելը :

                          Comment


                          • #28
                            Արփինե Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Յուրաքնչյուր ուսուցիչ պետք է կարողանա ճիշտ մատուցել իրեն: Այդ պրոցեսում մեծ դերակատարում ունի ճիշտ ընտրված հագուստը: Մասնագիտությանը անհամապատասխան հագնվելը, իմ կարծիքով , խնդիրներ կառաջացնեն թե վերադասի հետ, թե աշակերտիներ հետ:
                            Շնորհակալ եմ մեկնաբանության համար Արփինե Առաքելյան , ես համամիտ եմ մասնագիտությանը համապատասխան հագնվելու Ձեր կարծիքին , և իհարկե հագուստը չպետք է դառնա վերադասի հետ խնդրի պատճառ :

                            Comment


                            • #29
                              Լիովին համամիտ եմ Ձեր հետ:Ինչպես ասում են դիմավորում են հագուստով իսկ ճանապարում խելքով:

                              Comment


                              • #30
                                Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի ուսուցիչներ սա մի խնդիր է, որին լուծում տալ օրենքով հնարավոր չէ , այն մնում է մանկավարժի գիտակցությանը : Թե ինչպես հագնվել մենք ինքներս ենք որոշում, բայց կան հագուստի որոշ ձևեր կամ տեսակներ , որոնք պարզապես անընդունելի է դպրոցում : Ցանկացած մասնագիտություն թելադրում է իր պահանջները , օրինակ` բժիշկը մեծ ուրախությամբ ու պատվով է կրում իր բժշկական հագուստը , ուրեմն եկեք մենք էլ համապատասխանենք մեր մասնագիտական պահանջներին , ինչի շնորհիվ կվայելենք հարգանք ու սեր աշակերտների կողմից ;
                                Իմ կարծիքով շատ կարևոր է նաև ուսուցչի պահվացքը ,Ժեստերը և միմիկան: Ինձ հետ շատ է պատահել դրսում ,մարդաշատ վայրում ես կարողացել եմ կռահել ,արտաքինից և պահվածքից ուսուցիչ է թե ոչ:

                                Comment

                                Working...
                                X