Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցչի արտաքին տեսքը՝ որպես մանկավարժության արդի հիմնախնդիր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ուսուցչի արտաքին տեսքը՝ որպես մանկավարժության արդի հիմնախնդիր

    Ուսուցիչը մանկավարժական գիտության կրողն է :Դասավանդման ընթացքում ուսուցիչը իր սաների հոգու խորքում « քանդակում է» իր վեհ կոչումն ու հեղինակությունը : Արդյոք հեղինակություն ձեռք բերելու գործընթացի վրա ազդում է ուսուցչի արտաքին տեսքը :
    Մի քանի տասնամյակ առաջ ուսուցչի անձը գրեթե սրբացված էր հասարակության կողմից , նրա կերպարը համարվում էր իդեալական : Ինչու՞ հասարակությունը այլևս չի իդեալականացնում ուսուցչին , ինչքանո՞վ է ազդում ոչ ճիշտ ընտրված հագուստը և արդուզարդը ուսուցչի հեղինակության ձևավորման վրա :
    Այս բոլոր մտորումների ժամանակ մեկ հարց է առաջ գալիս ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից ուսուցչի արտաքին տեսքը :
    Հարգելի գործընկերներ , այդ հարցը արդիական է բոլոր մանկավարժների համար և առաջարկում եմ մասնակցել քննարկմանը :
    Վերջին խմբագրողը՝ manush; 10-11-17, 12:21.

  • #2
    Հարգելի Սոֆյա հետաքրքիր թեմայի եք անդրադարձել: Իմ կարծիքով ուսուցիչը պետք է լինի գրավիչ, պարտադիր չէ գեղեցիկ արտաքինով, բայց կոկիկ, արժանավայել կեցվածքով: Ուսուցչի արտաքին տեսքն առաջին քայլն է սովորողների հարգանքը և վստահությունը շահելու համար;

    Comment

    • #3
      Հարգելի Սոֆյա իրավացի եք, իր հարուստ գիտելիքներով, լավ պահվածքով, արտաքին տեսքով ուսուցիչը օրինակ է հանդիսանում իր աշակերտի համար: Լավ խնամված, կոկիկ արտաքինով, դասական ոճով ուսուցիչը նպաստում է, որ իր աշակերտի մոտ ձևավորվի լավ ճաշակ:

      Comment

      • #4
        Հարգելի Սոֆյա, այն կարծիքին եմ, որ ուսուցչի արտաքին տեսքը(համեստ, բայց ճաշակով հագուստը, կոկիկ սանրվածքը, կրած զարդերը, հարմար ու ճաշակով կոշիկը և այլն) թույլ են տալիս, աշակերտին, ծնողին, հասարակությանը կարծիք կազմելու ուսուցչի մասին՝ չմոռանալով նրա գիտելիքների մակարդակը, գիտելիքների հաղորդման հմտությունը, մանկավարժական տակտը, մանկավարժական էթիկայի նորմերին հետևելը, ճիշտ հարաբերություններ կառուցելը աշակերտների հետ և այլն:

        Comment

        • #5
          Naira1990-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Սոֆյա հետաքրքիր թեմայի եք անդրադարձել: Իմ կարծիքով ուսուցիչը պետք է լինի գրավիչ, պարտադիր չէ գեղեցիկ արտաքինով, բայց կոկիկ, արժանավայել կեցվածքով: Ուսուցչի արտաքին տեսքն առաջին քայլն է սովորողների հարգանքը և վստահությունը շահելու համար;
          Հարգելի Նաիրա շնորհակալություն արձագանքի համար : Դուք ճիշտ եք, խոսքը արտաքին գեղեցկության մասին չէ, այլ ճիշտ ընտրված հագուստի : Հոգեբանների կարծիքով դեռահասության տարիքում երեխաները սկսում են կրկնօրինակել ուսուցչին : Եվ շատ կարևոր է, որ ուսուցիչն իր հագուկապով շատ աչքի չընկնի, որպեսզի երեխան ցանկանա ոչ թե արտաքինով, այլ հոգևոր արժեքներով նմանվել նրան :
          Վերջին խմբագրողը՝ Սոֆյա Առաքելյան; 08-11-17, 22:02.

          Comment

          • #6
            Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Սոֆյա իրավացի եք, իր հարուստ գիտելիքներով, լավ պահվածքով, արտաքին տեսքով ուսուցիչը օրինակ է հանդիսանում իր աշակերտի համար: Լավ խնամված, կոկիկ արտաքինով, դասական ոճով ուսուցիչը նպաստում է, որ իր աշակերտի մոտ ձևավորվի լավ ճաշակ:
            Շնորհակալություն մեկնաբանության համար : Որպես հավելում ասեմ, որ ուսուցիչը պետք է հետևի իր արտաքին տեսքին և հագուստին՝ նախընտրելով ուսումնական գործընթացը չխանգարող պատշաճ ոճ և ձև , որի շնորհիվ աշակերտների հետ իր հարաբերությունները կկառուցվեն փոխադարձ հարգանքի վրա։

            Comment

            • #7
              Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Ուսուցիչը մանկավարժական գիտության կրողն է :Դասավանդման ընթացքում ուսուցիչը իր սաների հոգու խորքում « քանդակում է» իր վեհ կոչումն ու հեղինակությունը : Արդյոք հեղինակություն ձեռք բերելու գործընթացի վրա ազդում է ուսուցչի արտաքին տեսքը :
              Մի քանի տասնամյակ առաջ ուսուցչի անձը գրեթե սրբացված էր հասարակության կողմից , նրա կերպարը համարվում էր իդեալական : Ինչու՞ հասարակությունը այլևս չի իդեալականացնում ուսուցչին , ինչքանո՞վ է ազդում ոչ ճիշտ ընտրված հագուստը և արդուզարդը ուսուցչի հեղինակության ձևավորման վրա :
              Այս բոլոր մտորումների ժամանակ մեկ հարց է առաջ գալիս ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից ուսուցչի արտաքին տեսքը :
              Հարգելի գործընկերներ , այդ հարցը արդիական է բոլոր մանկավարժների համար և առաջարկում եմ մասնակցել քննարկմանը :
              Հարգելի՛ Սոֆյա,շնորհակալություն հետաքրքիր թեմա առաջարկելու համար,այո ուսուցչի արտաքին տեսքն իրոք կարևոր է և եթե ճիշտ է ընտրված թե՛հագուստը,թե՛ հարդարանքը, սա կարևոր սկիզբ է արդեն աշակերտի հետ շփման և լավագույն օրինակ լինելու համար:

              Comment

              • #8
                Հարգելի Սոֆյա ,ինձ նույնպես դուր եկավ Ձեր առաջարկած նյութը: Եթե նախկինում ուսուցիչն իդեալ էր, հանելուկային անձ , ապա այսօր երեխաները գիտակցում են, որ ուսուցիչն էլ սովորական մարդ է : Եվ այսօր շատ կարևոր է, որ ուսուցիչն ունենա պատշաճ հագուկապ, խնամված արտաքին , քանի որ ուսուցիչն օրինակ է երեխայի համար:

                Comment

                • #9

                  Ուսուցչին վերապահված է մեծ առաքելություն. նա կրթում ու դաստիարակում է մարդուն: Ցավով եմ նկատում, որ այսօր կարծես փոխվել է հասարակության վերաբերմունքը դեպի ուսուցիչը: Այո', ինչպես նկատեցիք, <<մի քանի տասնամյակ առաջ ուսուցչի անձը գրեթե սրբացված էր հասարակության կողմից , նրա կերպարը համարվում էր իդեալական>>, իսկ այսօր... Գուցե հասարակության արժեհամակա՞րգն է փոխվել... Գո'ւցե....

                  Comment

                  • #10

                    Հարգելի՛ Սոֆյա, շնորհակալություն հետաքրքիր և արդիական թեմայի բարձրաձայնման համար,համոզված եմ,որ ուսուցչի արտաքին տեսքից շատ բան է կախված,այսինքն ուսուցիչը որքան խնամված ու կոկիկ է հագնված,այնքան ավելի մեծ հարգանքի և ուշադրության է արժանանում:Ոչ վաղ անցյալում ուսուցիչը մեզ համար եղել է թաքնված ու առեղծվածային էակ,մեզ համար միշտ հետաքրքիր է եղել ուսուցչի զբաղմունքը,սակայն հարցերին այդպես էլ պատասխան չեն կարողացել տալ,իսկ այսօր սովորողների համար ամեն բան բացահայտ է:

                    Comment

                    • #11
                      Հարգելի Սոֆյա, շնորհակալություն գրառման համար։ Կարծում եմ այս թեման շատերիս է հուզում այսօր։ Անհրաժեշտություն կա, որպեսզի բարձացվի ուսուցչի դերն ու նշանակությունը։

                      Comment

                      • #12
                        Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Սոֆյա, այն կարծիքին եմ, որ ուսուցչի արտաքին տեսքը(համեստ, բայց ճաշակով հագուստը, կոկիկ սանրվածքը, կրած զարդերը, հարմար ու ճաշակով կոշիկը և այլն) թույլ են տալիս, աշակերտին, ծնողին, հասարակությանը կարծիք կազմելու ուսուցչի մասին՝ չմոռանալով նրա գիտելիքների մակարդակը, գիտելիքների հաղորդման հմտությունը, մանկավարժական տակտը, մանկավարժական էթիկայի նորմերին հետևելը, ճիշտ հարաբերություններ կառուցելը աշակերտների հետ և այլն:
                        • Ուսուցիչները ի սկզբանե իրենք չեն ընտրել իրենց հագուստը ,նախկինում այս խնդիրը լուծվում էր դպրոցի կողմից հաստատված ավանդույթներով: Այսօր իրավիճակը փոխվել է, և ուսուցիչները կարող են իրենք ընտրել իրենց հագուստը, որը և ճիշտ է և շատ ավելի պատասխանատու :

                        Comment

                        • #13
                          Lianna Manukyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի՛ Սոֆյա,շնորհակալություն հետաքրքիր թեմա առաջարկելու համար,այո ուսուցչի արտաքին տեսքն իրոք կարևոր է և եթե ճիշտ է ընտրված թե՛հագուստը,թե՛ հարդարանքը, սա կարևոր սկիզբ է արդեն աշակերտի հետ շփման և լավագույն օրինակ լինելու համար:
                          Շնորհակալություն մեկնաբանության համար, Լիանա ջան , Դուք ճիշտ եք , որ մանկավարժական գործունեության մեջ կարևոր սկիզբ է ճիշտ ընտրված հագուստը : Ամենակարևորը այն է , որ ուսուցչի հագուստը և զարդերը չպետք է խանգառեն և շեղեն ուսումնական գործընթացից :
                          Վերջին խմբագրողը՝ Սոֆյա Առաքելյան; 10-11-17, 00:28.

                          Comment

                          • #14
                            Սուսան Շառաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ուսուցչին վերապահված է մեծ առաքելություն. նա կրթում ու դաստիարակում է մարդուն: Ցավով եմ նկատում, որ այսօր կարծես փոխվել է հասարակության վերաբերմունքը դեպի ուսուցիչը: Այո', ինչպես նկատեցիք, <<մի քանի տասնամյակ առաջ ուսուցչի անձը գրեթե սրբացված էր հասարակության կողմից , նրա կերպարը համարվում էր իդեալական>>, իսկ այսօր... Գուցե հասարակության արժեհամակա՞րգն է փոխվել... Գո'ւցե....
                            Հարգելի Սուսան Շառաջյան անկախ նրանից , որ այսօր մանկավարժության մեջ կան բազում խնդիրներ , մեր հասարակությունը փոքր ինչ հեռվացել է իրականությունից , բայց միևնույն է `Ձեր նման բոլոր աշխատասեր ուսուցիչների աշխատանքը տարիների ընթացքում արժանանում է բարձր գնահատականի :

                            Comment

                            • #15
                              Վիոլետա Կոստանդյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Սոֆյա ,ինձ նույնպես դուր եկավ Ձեր առաջարկած նյութը: Եթե նախկինում ուսուցիչն իդեալ էր, հանելուկային անձ , ապա այսօր երեխաները գիտակցում են, որ ուսուցիչն էլ սովորական մարդ է : Եվ այսօր շատ կարևոր է, որ ուսուցիչն ունենա պատշաճ հագուկապ, խնամված արտաքին , քանի որ ուսուցիչն օրինակ է երեխայի համար:
                              Շնորհակալություն արձագանքի համար , Ձեր մեկնաբանությունը շատ կարևոր է , իսկապես ուսուցիչը օրինակ է ծառայում աշակերտների համար :

                              Comment

                              Working...
                              X