Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցչի դերը

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին:Հզոր է այն ազգը,որը ունի լավագույն ուսուցչություն:Ծնողները երեխային տալիս են մարմին,իսկ ուսուցիչը`հոգի,բարի կամք և բարձրագույն իդեալներ:
    Ավետիք Իսահակյան

    Comment


    • ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

      Մենք կարող էինք չլինել հիմա...
      Բայց որովհետև եղա՛նք աշխարհում՝
      Հենց դրա համար, հենց դրա համար
      Արժե, որ հայտնենք շնորհակալություն:

      Մայր բնությանը և մեր մայրերին,
      Ուսուցիչներին և ընկերներին -
      Որպես հարգանքի շարունակություն՝
      Միասին հայտնենք շնորհակալություն:

      Հերթո՛վ ենք եկել և կանցնենք հերթով:
      Եվ նրանց, ովքեր մեր մահից հետո
      Մեր անունները կհիշե՛ն կյանքում -
      Նախապես հայտնենք շնորհակալություն:



      Որպես ուսուցիչ, շնորհակալ եմ իմ ուսուցիչներից:

      Comment


      • Դպրոցը եղել և մնում է մարդ կերտելու օրրանը, ամենօրյա պայքարի ասպարեզ, մեր պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակ, որտեղ ուսուցչի ուսերին է դրված սերունդների դաստիարակության ու կրթության կարևորագույն գործը:Կյանքը թո՛ղ հայ ուսուցչի նկատմամբ բարեհաճ լինի, թո՛ղ բեղուն ու արգասաբեր լինի մեր՝ ուսուցիչներիս, հետագա անցնելիք ճանապարհը:Ես կարծում եմ՝ կգա մի շրջան, և մեր աշխատանքի պտուղները մենք կճաշակենք և ուսուցիչ ասելով կհասկանան մարդկային վսեմագույն հատկանիշները կրողներ:

        Comment


        • Narine Stepanyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Կոմենսկին բազմիցս կրկնել է այն միտքը, որ ոչինչ և երբեք չի կարող փոխարինել ուսուցիչ դաստիարակին, նրա մանկավարժական վարպետությանը, տակտին, կուլտուրային և հեղինակությանը: Մեր օրերում էականորեն փոխվել է ուսուցչի դերը հասարակության մեջ: Մանկավարժական գիտությունը մեծ ուշադրություն է դարձնում ուսուցչի դերի լիարժեք կայացմանը, որի մեջ մտնում են ուսուցչի մասնագիտական ունակությունները, կարողությունները, հմտությունները և էթիկան:Ուսուցիչը երկու դեր է կատարում աշակերտի կյանքում: Առաջին ՝ նրա կյանքում , և երկրորդ նրա կրթութան հարցում:Մարդու աշխարհայացքը կենսակերպը ձևավորվում է մանկավարժ-ուսուցչի հոգևոր ու մտավոր ունեցած դերի անմիջական ազդեցությամբ: Ուսուցչի հաջողությունը մեծապես պայմանավորված է ուսուցչի թե անձնային, թե մասնագիտական որակներով: Ուսուցչի դերից և աշխատանքի որակից է կախված թէ վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն և ովքեր կձևավորեն մեր հանրությունը, որոշելով պետության ապագան: Կոմենսկին բազմիցս կրկնել է այն միտքը, որ ոչինչ և երբեք չի կարող փոխարինել ուսուցիչ դաստիարակին, նրա մանկավարժական վարպետությանը, տակտին, կուլտուրային և հեղինակությանը: Մեր օրերում էականորեն փոխվել է ուսուցչի դերը հասարակության մեջ: Մանկավարժական գիտությունը մեծ ուշադրություն է դարձնում ուսուցչի դերի լիարժեք կայացմանը, որի մեջ մտնում են ուսուցչի մասնագիտական ունակությունները, կարողությունները, հմտությունները և էթիկան:Ուսուցիչը երկու դեր է կատարում աշակերտի կյանքում: Առաջին ՝ նրա կյանքում , և երկրորդ նրա կրթութան հարցում:Մարդու աշխարհայացքը կենսակերպը ձևավորվում է մանկավարժ-ուսուցչի հոգևոր ու մտավոր ունեցած դերի անմիջական ազդեցությամբ: Ուսուցչի հաջողությունը մեծապես պայմանավորված է ուսուցչի թե անձնային, թե մասնագիտական որակներով: Ուսուցչի դերից և աշխատանքի որակից է կախված թէ վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն և ովքեր կձևավորեն մեր հանրությունը, որոշելով պետության ապագան:
          Հարգելի ՝Նարինե,իմ կարծիքով ուսուցիչը կրթության համակարգի զարգացման (մասնավորապես՝ տարրական կրթության) հիմնախնդիրների շուրջ իրականացվող հետազոտություններին մասնակցելու կարո*ղություններ, տիրապետի հոգեբանաման* կավարժական հետազոտական մեթոդների:

          Comment


          • <<Աշխարհում չկա մի այլ ,ավելի մարդասիրական մասնագիտություն,քան մանկավարժի մասնագիտությունն է:Մինչև վերջին րոպեն բժիշկը պայքարում է մարդու ֆիզիկական գոյության համար,նրա կյանքի համար և թույլ չի տա հիվանդին զգալու,որ նրա վիճակը վատ է կամ անհուսալի:Իսկական մանկավարժը երեխայի ամենածանր վիճակում անգամ երեխային հուսադրում է նրա կատարյալ լինելու մեջ,հաստատում մանկավարժական էթիկան,առաջնորդվում է հումանիստական սկզբունքներով:>>Վ.Ա.Սոխոմլինսկի

            Comment


            • Արմենուհի Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              <<Աշխարհում չկա մի այլ ,ավելի մարդասիրական մասնագիտություն,քան մանկավարժի մասնագիտությունն է:Մինչև վերջին րոպեն բժիշկը պայքարում է մարդու ֆիզիկական գոյության համար,նրա կյանքի համար և թույլ չի տա հիվանդին զգալու,որ նրա վիճակը վատ է կամ անհուսալի:Իսկական մանկավարժը երեխայի ամենածանր վիճակում անգամ երեխային հուսադրում է նրա կատարյալ լինելու մեջ,հաստատում մանկավարժական էթիկան,առաջնորդվում է հումանիստական սկզբունքներով:>>Վ.Ա.Սոխոմլինսկի
              Հարգելի Արմենուհի շնորհակալություն թեմային արձագանքելու համար։ Համամիտ եմ ձեզ հետ։

              Comment


              • Հարգելի' Նարինե,ավագ դպրոցների աշակերտների կրթության մեջ ուսուցիչի դերը կրկին ավելանում է: Այդ ժամանակաշրջանում ձեւավորվում են աշխարհայացքի հիմքերը, նրանք ունեն բարոյական եւ քաղաքացիական դիրքորոշում, որն օգնում է նրանց ավելի լավ կողմնորոշվել կյանքի ուղի ընտրելու հարցում:

                Comment


                • Գոհար Խաչատրյան Յուրիի-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի' Նարինե,ավագ դպրոցների աշակերտների կրթության մեջ ուսուցիչի դերը կրկին ավելանում է: Այդ ժամանակաշրջանում ձեւավորվում են աշխարհայացքի հիմքերը, նրանք ունեն բարոյական եւ քաղաքացիական դիրքորոշում, որն օգնում է նրանց ավելի լավ կողմնորոշվել կյանքի ուղի ընտրելու հարցում:
                  Հարգելի Գոհար, համամիտ եմ ձեզ հետ, և կարծում եմ, որ այո ուսուցչի դերը այստեղ ևս կրկնապատկվում է, քանի որ, կյանքի ցանկացած ասպարեզում և տարիքում, ուսուցիչը եղել է և մնում է աշակերտի առաջին օրինակը, և բարոյական , և հոգևոր և կրթական ոլորտներում։

                  Comment


                  • Հարգելի Նարինե Ստեփանյան, ես կիսում եմ Ձեր՝ վերը նշած տեսակետը։ Այո ուսուցչի կերպարը շատ ուսուցանող է և այն պետք է օրինակելի լինի։Շատ հաճախ սովորողներն օրինակ են վերցնում հենց ուսուցչից։Հետևաբար մենք պետք է շատ զգույշ և խոհեմ լինենք այդ գործընթացում։

                    Comment


                    • Չկա ավելի բարձր գնահատանք, քան աշակերտի խոսքն է ուսուցչի մասին, որտեղ կա նրա դերի ու կատարած աշխատանքի արժևորում: Այստեղ իմ աշակերտների խոսքն է ուսուցիչների մասին:

                      Մեծարանքի խոսք ուսուցիչներին....

                      «Ո՞Վ Է ՈՒՍՈՒՑԻՉԸ», - հարց, որի պատասխան արձագանքը պիտի հնչեր որպես մեր տասներկուերորդցիների ակնածանքի խոսք` ուղղված ուսուցիչներին:

                      «Ուսուցիչը կատարյալն է...Տանել չեմ կարողանում այն ուսուցիչներին, ումից վախենում են աշակերտները» (Աբրահամյան Ռուզաննա): «Ինչ ստանում է աշակերտը դպրոցում ուսուցչից, չի ստանա կյանքի ոչ մի փուլում: Ուսուցիչը պատրաստի հոգեբան է...» (Ղուլյան Գեղեցիկ): «Երեխաների կյանքում ուսուցիչներն ընդամենը սովորեցնողներ չեն, նրանք օրինակ են, առաջնորդող, ձևավորող և երեխայի ապագայի վերաբերյալ հայացքներ կազմավորող» (Հովսեփյան Լիլիթ): «Ինչպես զինվորն է իր զենքով պայքարում` հայրենի հողը ազատագրելու, այնպես էլ ուսուցիչն է գրչով մարտնչում` հայ գիրը սուրբ պահելու համար» (Բաղրյան Իննա): «Ուսուցիչն է, որ իր շունչը խառնում է հայոց սուրբ հողին և նմանվում արարողի: Նրանց մեջ հորդում է արարչության լույսը» (Արզումանյան Լադա): «Հարգում ու սիրում եմ այն ուսուցիչներին, ովքեր ընկերական են աշակերտների հետ, ովքեր հասկանում են նրանց հոգեբանությունը և ինչ-որ տեղ ներում նրանց սխալները» (Ջավադյան Վարդուհի): «Շատ ծանր է ուսուցչի աշխատանքը, ես երբեք չէի ցանկանա լինել ուսուցիչ» (Խաչատրյան Աննա): «Ես փորձում եմ մտնել ուսուցչի բարդ դրության մեջ, ով ձգտում է աշակերտներին գիտելիքներ հաղորդելու հետ մեկտեղ` մտերիմ ու ջերմ կապ ստեղծել, որպեսզի աշակերտների համար հետաքրքիր միջավայր լինի» (Անդրյան Անգելինա): «Ինձ համար ուսուցիչը նա է, ով իր մասնագիտությունը դարձնում է իսկական արվեստ, օգնում աշակերտին` հաղթահարելու բոլոր դժվարությունները» (Դանիելյան Անուշ): «Ուսուցիչը պետք է աշակերտների հետ ընկերական լինի, որպեսզի նրանց հարգանքը վայելի: Սիրում ու հարգում եմ բոլոր ուսուցիչներին, սակայն երբեք որպես ուսուցիչ չեմ աշխատի» (Կարապետյան Արմինե): «Ինձ համար ուսուցիչը նա է, ում կերպարը տարիների ընթացքում սկսում եմ սիրել և նրա բոլոր լավ կողմերը օրինակ են ծառայում բոլորիս համար» (Սաիյան Դիանա):

                      Յուրաքանչյուր միտք յուրովի հետաքրքիր է, բայց նաև աշակերտների համար ուսուցիչը երևում է որպես կատարելություն, որպես հոգեբան, իսկական մանկավարժ, ուսուցանող, լույսի սերմնացան…Նա սրտեր ջերմացնող է, դժվարություններ հաղթահարող, հողի նվիրյալ, օրինակելի կերպար: Մնում էր` շնորհակալություն հայտնել մեր աշակերտներին` մեծարանքի այս խոսքերի համար, բայց նաև ուսուցիչներին ուղղված պարտավորվածություն է սա, որ նույնիսկ մտորելու տեղիք է տալիս…

                      Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

                      Comment


                      • Գոհար Խաչատրյան Յուրիի-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի' Նարինե,ավագ դպրոցների աշակերտների կրթության մեջ ուսուցիչի դերը կրկին ավելանում է: Այդ ժամանակաշրջանում ձեւավորվում են աշխարհայացքի հիմքերը, նրանք ունեն բարոյական եւ քաղաքացիական դիրքորոշում, որն օգնում է նրանց ավելի լավ կողմնորոշվել կյանքի ուղի ընտրելու հարցում:
                        Այո, լիովին համամիտ եմ Ձեր արտահատած կարծիքին: Միայն կավելացնեմ, որ ավագ դպրոցի ուսուցիչը ոչ միայն ավելի զգոն, մարդասեր ու ժամանակակից մտածելակերպով պիտի լինի, այլ նաև զինված գիտելիքների հսկայական պաշարով, քանզի ավագ դպրոցի աշակերտն ավելի քննադատ է ուբանիմաց: Պետք է միշտ զբաղվել ինքնակրթությամբ:

                        Comment


                        • Ա
                          Narine Stepanyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Կոմենսկին բազմիցս կրկնել է այն միտքը, որ ոչինչ և երբեք չի կարող փոխարինել ուսուցիչ դաստիարակին, նրա մանկավարժական վարպետությանը, տակտին, կուլտուրային և հեղինակությանը: Մեր օրերում էականորեն փոխվել է ուսուցչի դերը հասարակության մեջ: Մանկավարժական գիտությունը մեծ ուշադրություն է դարձնում ուսուցչի դերի լիարժեք կայացմանը, որի մեջ մտնում են ուսուցչի մասնագիտական ունակությունները, կարողությունները, հմտությունները և էթիկան:Ուսուցիչը երկու դեր է կատարում աշակերտի կյանքում: Առաջին ՝ նրա կյանքում , և երկրորդ նրա կրթութան հարցում:Մարդու աշխարհայացքը կենսակերպը ձևավորվում է մանկավարժ-ուսուցչի հոգևոր ու մտավոր ունեցած դերի անմիջական ազդեցությամբ: Ուսուցչի հաջողությունը մեծապես պայմանավորված է ուսուցչի թե անձնային, թե մասնագիտական որակներով: Ուսուցչի դերից և աշխատանքի որակից է կախված թէ վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն և ովքեր կձևավորեն մեր հանրությունը, որոշելով պետության ապագան: Կոմենսկին բազմիցս կրկնել է այն միտքը, որ ոչինչ և երբեք չի կարող փոխարինել ուսուցիչ դաստիարակին, նրա մանկավարժական վարպետությանը, տակտին, կուլտուրային և հեղինակությանը: Մեր օրերում էականորեն փոխվել է ուսուցչի դերը հասարակության մեջ: Մանկավարժական գիտությունը մեծ ուշադրություն է դարձնում ուսուցչի դերի լիարժեք կայացմանը, որի մեջ մտնում են ուսուցչի մասնագիտական ունակությունները, կարողությունները, հմտությունները և էթիկան:Ուսուցիչը երկու դեր է կատարում աշակերտի կյանքում: Առաջին ՝ նրա կյանքում , և երկրորդ նրա կրթութան հարցում:Մարդու աշխարհայացքը կենսակերպը ձևավորվում է մանկավարժ-ուսուցչի հոգևոր ու մտավոր ունեցած դերի անմիջական ազդեցությամբ: Ուսուցչի հաջողությունը մեծապես պայմանավորված է ուսուցչի թե անձնային, թե մասնագիտական որակներով: Ուսուցչի դերից և աշխատանքի որակից է կախված թէ վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն և ովքեր կձևավորեն մեր հանրությունը, որոշելով պետության ապագան:
                          Ամեն դեպքում, կարծում եմ մեր օրերում փոքր ինչ խեղաթյուրված է ուսուցչի դերն ու նշանակությունը, հետևաբար մենք բոլորս պետք է խելացի գործենք, որպեսզի բարձրացնենք ուսուցչի երբեմնի բարձր գնահատականը հասարակության մեջ:

                          Comment


                          • Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Այո, լիովին համամիտ եմ Ձեր արտահատած կարծիքին: Միայն կավելացնեմ, որ ավագ դպրոցի ուսուցիչը ոչ միայն ավելի զգոն, մարդասեր ու ժամանակակից մտածելակերպով պիտի լինի, այլ նաև զինված գիտելիքների հսկայական պաշարով, քանզի ավագ դպրոցի աշակերտն ավելի քննադատ է ուբանիմաց: Պետք է միշտ զբաղվել ինքնակրթությամբ:
                            Հարգելի՛ Վիոլետտա, ես կավելացնեի, որ ուսուցիչը մշտապես ինքնակրթությամբ պետք է զբաղվի: Շարունակական ինքնակրթությունը օգնում է, որ ուսուցիչը վերոնշյալ բոլոր բնութագրիչներն ունենա:

                            Comment

                            Working...
                            X