Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցչի դերը

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ուսուցչի դերը

    Կոմենսկին բազմիցս կրկնել է այն միտքը, որ ոչինչ և երբեք չի կարող փոխարինել ուսուցիչ դաստիարակին, նրա մանկավարժական վարպետությանը, տակտին, կուլտուրային և հեղինակությանը: Մեր օրերում էականորեն փոխվել է ուսուցչի դերը հասարակության մեջ: Մանկավարժական գիտությունը մեծ ուշադրություն է դարձնում ուսուցչի դերի լիարժեք կայացմանը, որի մեջ մտնում են ուսուցչի մասնագիտական ունակությունները, կարողությունները, հմտությունները և էթիկան:Ուսուցիչը երկու դեր է կատարում աշակերտի կյանքում: Առաջին ՝ նրա կյանքում , և երկրորդ նրա կրթութան հարցում:Մարդու աշխարհայացքը կենսակերպը ձևավորվում է մանկավարժ-ուսուցչի հոգևոր ու մտավոր ունեցած դերի անմիջական ազդեցությամբ: Ուսուցչի հաջողությունը մեծապես պայմանավորված է ուսուցչի թե անձնային, թե մասնագիտական որակներով: Ուսուցչի դերից և աշխատանքի որակից է կախված թէ վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն և ովքեր կձևավորեն մեր հանրությունը, որոշելով պետության ապագան: Կոմենսկին բազմիցս կրկնել է այն միտքը, որ ոչինչ և երբեք չի կարող փոխարինել ուսուցիչ դաստիարակին, նրա մանկավարժական վարպետությանը, տակտին, կուլտուրային և հեղինակությանը: Մեր օրերում էականորեն փոխվել է ուսուցչի դերը հասարակության մեջ: Մանկավարժական գիտությունը մեծ ուշադրություն է դարձնում ուսուցչի դերի լիարժեք կայացմանը, որի մեջ մտնում են ուսուցչի մասնագիտական ունակությունները, կարողությունները, հմտությունները և էթիկան:Ուսուցիչը երկու դեր է կատարում աշակերտի կյանքում: Առաջին ՝ նրա կյանքում , և երկրորդ նրա կրթութան հարցում:Մարդու աշխարհայացքը կենսակերպը ձևավորվում է մանկավարժ-ուսուցչի հոգևոր ու մտավոր ունեցած դերի անմիջական ազդեցությամբ: Ուսուցչի հաջողությունը մեծապես պայմանավորված է ուսուցչի թե անձնային, թե մասնագիտական որակներով: Ուսուցչի դերից և աշխատանքի որակից է կախված թէ վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն և ովքեր կձևավորեն մեր հանրությունը, որոշելով պետության ապագան:

  • #2
    Հարգելի Նարինե, շատ խորհրդավոր մտքեր եք արտահայտել, իսկապես , շատ կարևոր է ուսուցչի դերը կյանքում: Շատ կարևոր է նաև ուսուցչի մարդ տեսակը, նրա վարքագիծը, քանի , որ նա վառ օրինակ է հանդիսանում աշակերտի համար:
    Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

    Comment


    • #3
      Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Նարինե, շատ խորհրդավոր մտքեր եք արտահայտել, իսկապես , շատ կարևոր է ուսուցչի դերը կյանքում: Շատ կարևոր է նաև ուսուցչի մարդ տեսակը, նրա վարքագիծը, քանի , որ նա վառ օրինակ է հանդիսանում աշակերտի համար:
      Շնորհակալություն հարգելի Դիանա ջան գրածիս արձագանքելու համար: Իսկապես որ շատ կարևոր է ուսուցչի մարդ տեսակը աշակերտին որպես օրինակ ծառայելու համար: Քանի որ կյանքն ավելի բարձր է խոսում, քան խոսքերը: Դրա համար յուրաքանչյուր ուուցիչ պետք է գիտակցի իր դերի նշանակությունը ապագա սերնդի դաստիարակության և որպես անհատ ձևավորման գործում:

      Comment


      • #4
        Հարգելի Նարինե շնորհակալ եմ մեզ շատ հոգեհարազատ թեմայի ընտրության համար: Ակամայից հիշեցի մի միտք. <<Լավ աշակերտ ձևավորում են լավ ուսուցիչները>>:

        Comment


        • #5
          Naira1990-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Նարինե շնորհակալ եմ մեզ շատ հոգեհարազատ թեմայի ընտրության համար: Ակամայից հիշեցի մի միտք. <<Լավ աշակերտ ձևավորում են լավ ուսուցիչները>>:
          Շնորհակալություն հարգելի Նաիրա ջան արձագանքի համար: Յուրաքանչյուր ուսուցիչ պիտի գիտակցի իր դերի կարևորությունը և նշանակությունը , որը իրոք օրինակ է ծառայում շրջապատին և հասարակությանը:

          Comment


          • #6
            Հարգելի Նարինե, շատ գեղեցիկ և ճիշտ մտքեր եք արտահայտել:

            Comment


            • #7
              Հարգելի' Նարինե, թեման եղել և մնում է հասարակության կարևորագույն խնդիրը: Խնդրի լուծման պարտավորության կստարման մի մասն ենք կազմում նաև մենք` ուսուցիչներս, բացի համապատասխան գիտելիքներից, ուսուցիչը պետք է օժտված լինի ամենադրական հատկանիշներով ու մարդկային բարձր որակներով, օրինակ հանդիսանա իր աշակերտների համար, կարողանա ճիշտ մատուցել նյութը, որպեսզի ստանա որակ, իր շուրջը տարածի սեր, հարգանք, բարություն` ստանալով հասարակության պիտանի անհատներ` լի շրջապատի հանդեպ սիրով ու հարգանքով:
              Վերջին խմբագրողը՝ Նվարդ Հովհաննիսյան; 12-10-17, 20:22.
              <<Գեղեցկության դեմ քանի դեռ կան
              Մագիլներ սրած չարիքները,
              Լույսը բացվելիս ամեն անգամ
              Պիտի լաց լինեն ծաղիկները>>: Հ.Սահյան

              Comment


              • #8
                Մեծ, շատ մեծ է ուսուցչի դերը, նա կարող է և պարտավոր է շատ բան անել:Բոլոր մարդիկ ուսուցիչ ունեն, ամեն ուսուցիչ իր հոգուց մի մասնիկ տալիս է իր սանին և պիտի տա լավագույնը՝ մի նշխար, որ սրբորեն ապրի նրա մեջ ողջ կյանքում: Իսկ հասարակությունը և պետությունը պիտի կարևորեն և արժևորեն ուսուցչին, նրա դերը:

                Comment


                • #9
                  Արևի տակ չկա ավելի վեհ ու բարձր մասնագիտություն,քան ուսուցչի մասնագիտությունը։
                  Յ․Ա․Կոմենսկի
                  Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                  Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                  Comment


                  • #10
                    Ճիշտ է` ուսուցչի հաջողությունը մեծապես պայմանավորված է թե անձնային, թե մասնագիտական որակներով, բայց միևնույն ժամանակ, ձեր թվարկած որակներից որի առկայությունն է անհրաժեշտություն :

                    Comment


                    • #11
                      Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Արևի տակ չկա ավելի վեհ ու բարձր մասնագիտություն,քան ուսուցչի մասնագիտությունը։
                      Յ․Ա․Կոմենսկի
                      Հարգելի Էմմա Խաչատրյան շնորհակալություն թեմային արձագանքելու համար: Կարծում եմ, որ ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտներին:

                      Comment


                      • #12
                        Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ճիշտ է` ուսուցչի հաջողությունը մեծապես պայմանավորված է թե անձնային, թե մասնագիտական որակներով, բայց միևնույն ժամանակ, ձեր թվարկած որակներից որի առկայությունն է անհրաժեշտություն :
                        Հարգելի Սոֆյա, շնորհակալություն թեմային արձագանքելու համար: Կարծում եմ, որ երկուսն էլ ոչ պակաս կարևոր են:
                        Վերջին խմբագրողը՝ manush; 26-10-17, 13:50.

                        Comment


                        • #13
                          Narine Stepanyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Էմմա Խաչատրյան շնորհակալություն թեմային արձագանքելու համար: Կարծում եմ, որ ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտներին:
                          Գովեստի արժանացած աշակերտը առհավատչյան է ուսուցչի կողմից տարվող հոգեբանական ճիշտ մոտեցման և կրթական բարձր մակադակի։
                          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                          Comment


                          • #14
                            Կար ժամանակ, երբ միայն ուսուցչի անունը լսելիս՝մարդիկ հարգանքով էին լցվում, իսկ ամենաաղմկոտ աշակերտները լռում էին: Ուսուցչի ճշմարիտ լինելուն ոչ ոք չէր կասկածում:

                            Անհրաժեշտություն կա այսօր բարձրացնելու ուսուցչի դերն ու նշանակությունը հասարակության մեջ: Այս հարցը կարծում եմ այսօր շատերիս է հուզում:
                            Վերջին խմբագրողը՝ Narine Stepanyan; 22-10-17, 19:05.

                            Comment


                            • #15
                              Narine Stepanyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Կար ժամանակ, երբ միայն ուսուցչի անունը լսելիս՝մարդիկ հարգանքով էին լցվում, իսկ ամենաաղմկոտ աշակերտները լռում էին: Ուսուցչի ճշմարիտ լինելուն ոչ ոք չէր կասկածում:

                              Անհրաժեշտություն կա այսօր բարձրացնելու ուսուցչի դերն ու նշանակությունը հասարակության մեջ: Այս հարցը կարծում եմ այսօր շատերիս է հուզում:
                              Խնդիրը դերի նշանակության ժամանակն է ստեղծել կարծում եմ, հարգելի Նարինե, մի ժամանակ տեղեկատվությունը ուսուցչից է բխել, ներկայումս տեղեկատվության աղբյուրներն այնքան հորդ են, որ մեզ մնում է միայն հետաքրքրություն առաջացնել և մեր իմացածը գրավիչ կերպով մատուցել: Այո, ժամանակ կար , երբ աշակերտն էր սովորում, հիմա՝ ուսուցիչը՝ սովորեցնել սովորում: Ինչ արած ժամանակի պահանջն է այդպիսին:
                              Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                              Comment

                              Working...
                              X