Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայրենասիրության սերմանումը հայ գրականության դասին / մաս 4-րդ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հայրենասիրության սերմանումը հայ գրականության դասին / մաս 4-րդ

    Հարգելի՛ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում թեմայիս վերջին բաժինը
    ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

    ՔԱՅԼ5. Ուսուցիչը զարգացնում ու շիկացնում է հայրենասիրության այն կրակը ,որ բռնկվել էր բանավեճից ՝շարունակելով կիրառել միջառարկայական կապերը:
    Ցուցադրվում են տարբեր սահիկներ/ֆոսֆորական ռումբ, ԱԹՍ-ներ, տանկեր և այլ զրահատեխնիկա,վիրավորված զինվորներ ևայլն/ և հնչեցվում են համապատասխան հարցադրումներ:

    ---ինչպե՞ս կռվենք,ինչպե՞ս հզորանանք,ինչպե՞ս կերտենք հզոր հայրենիք:
    Լսվում են տրամաբանական դիպուկ պատասխաններ.բոլոր աշակերտները ցանկանում են արտահայտվել.բոլորը թրծվում են հայրենասիրական քուրայում.ուսուցիչը հասնում է իր նպատակին՝ցանկալի վերջնարդյունքին:

    ԿՇՌԱԴԱՏՈՒՄ-ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    Ցուցապաստառին գրվում է Եղիշե Չարենցի պատգամը.

    Ո՞Վ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՙ
    ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ
    ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է....

    Խմբերը կանգնում են ,դառնում են բռունցք և մեկական աշակերտ/ցանկալի է տղա/ մոտենում են ուսուցչին և բարձրացնում երեք գույնով ներկված բռունցքները.դաստակներին նախապես գրված է՝ՀԱՅԱՍՏԱՆՙՍՓՅՈՒՌՔՙԱՐՑԱԽ

    Ուսուցիչը եռագույն ժապավենով օղակում է բռունցքները,իսկ խմբերը եղիշե Չարենցի պատգամը ՝որպես մեսիջ/ ուղերձ/ հղում են ամբողջ աշխարհի հայությանը տարբեր լեզուներով՝իսպաներեն, արաբերեն, ֆրանսերեն, իտալերեն,անգլերեն,ռուսերեն և թուրքերեն:

    Դասի ամփոփմանը ցուցադրվում է աշակերտուհու ավարտին հասցված նկարը ՝ Արարատը՝եռագույնը գագաթին, և նկարը մեկնաբանվում է Պ .Սևակի <<Մենք քիչ ենք....>>բանաստեղծությամբ.խմբերը միանում են աշակերտուհուն՝դառնալով ՄԵԿ ԱԶԳ-ՄԵԿ ՆՊԱՏԱԿ-ՄԵԿ ԲՌՈՒՆՑՔ

    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
    Աշակերտները մեկնաբանում են գրատախտակին փակցված իրենց պաստառը՝ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿ՜կենտրոնում ՝ԶԻՆԱՆՇԱՆԸ՝շրջապատված ուսուցանվող բոլոր առարկաններով :Կարևորվում է գիտելիքի ռազմավարական նշանակությունը՝հզոր պետականություն կերտելու սրբազան գործում:

    Ուսուցիչը դասի ավարտին փոխում է հուշատախտակի կարգախոսները՝

    Դասի սկզբում՝ՉԱՊՐԵՑԻՆՙ ՈՐ ԱՊՐԵՆՔ....

    ԾԻԼԵՐԸ ՉԴԱՐՁԱՆ ՀԱՍԿԵՐ...

    Դասի վերջում՝ ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ....

    ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է....

    Հնչում է մի հատված <<Մենք են մեր սարերը>> տեսահոլովակից, և ուսուցիչը ավարտում է դասը Դ. Դեմիրճյանի պատգամով.

    ԱՅՆ, ԻՆՉ ԱՎԱՆԴ ԵՆՔ ՍՏԱՑԵԼ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻՑ՝ ՄԵՐ ՀԱՎԱՏԸ ,ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ,ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ՉԵՆՔ ՏԱ ՈՉ ՈՔԻ....

  • #2
    gohar66-ի խոսքերից Նայել գրառումը

    ԴԱՍԻ ԱՎԱՐՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Comment

    • #3
      gohar66-ի խոսքերից Նայել գրառումը

      ԴԱՍԻ ԱՎԱՐՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
      Ակնկալում եմ ակտիվ քննարկումներ, սիրով հաշվի կառնեմ ձեր բոլոր կարծիքները

      Comment

      • #4
        Սիրելի Մանուկյան, համաձայն եմ Ձեզ հետ, որ հայրենասիրություն կարելի է դրսևորել ամենուր։ Այն սովորողի արժեքային համակարգի կարևորագույն կետերից է, սովորողի դաստիարակության դրսևորումն է գիտելիքի միջոցով։ Յուրաքանչյուրս մեր առարկաների դասերին պետք է մեծ տեղ հատկացնենք այդ արժեքի ձևավորմանը, պետք է մեր ներդրումն ունենանք հայրենասիրական առանցքային դաստիարակության հարցում։
        Բազմաբնույթ վերլուծություններով, եզրահանգումներով և մեջբերումներով հետաքրքիր և ուսանելի դաս եք ներկայացրել։ Շնորհակալություն
        Լիլիթ Կորյունի Սահակյան

        https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

        https://lib.armedu.am/user/profile/2640

        Comment

        • #5
          Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը

          Շնորհակալություն ,սիրելի Լիլիթ,ինձ համար շատ կարևոր է քո կարծիքը,իրոք բոլոր մանկավարժներս մեր ներդրումը պիտի ունենանք հայրենասիրական դաստիարակության գործում:

          Comment

          • #6
            Սիրելի Մանուկյան, մենք՝ դասղեկներս, մեր դասղեկական աշխատանքների տարեկան պլանում նախատեսում ենք բաց դասեր և միջոցառումներ, որոնք ուղղված են հայրենասիրական դաստիարակությանը։ Ձեր ներկայացրած դասը ավագ դասարանների ցանկացած դասղեկ կարող է օգտագործել որպես դասղեկի դաս։ Ես առաջարկում եմ, որ այս դասը տեղադրեք «Պաշարների շտեմարան» կայքում, որպեսզի բոլորը կարողանան օգտվել։
            Լիլիթ Կորյունի Սահակյան

            https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

            https://lib.armedu.am/user/profile/2640

            Comment

            • #7
              Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Սիրելի Մանուկյան, մենք՝ դասղեկներս, մեր դասղեկական աշխատանքների տարեկան պլանում նախատեսում ենք բաց դասեր և միջոցառումներ, որոնք ուղղված են հայրենասիրական դաստիարակությանը։ Ձեր ներկայացրած դասը ավագ դասարանների ցանկացած դասղեկ կարող է օգտագործել որպես դասղեկի դաս։ Ես առաջարկում եմ, որ այս դասը տեղադրեք «Պաշարների շտեմարան» կայքում, որպեսզի բոլորը կարողանան օգտվել։
              Սիրելի Լիլիթ,դասը զետեղված է <<Պաշարների շտեմարան>>կայքում,և ուրախալի է,որ բավականին ներբեռնողներ կան :
              Իսկապես մեր բոլորի նպատակը մեկն է՝կրթել դաստիարակված,հմուտ , հայրենասեր և գիտելիքներով զինված սերունդ, իսկ մեր<<հայրենանվեր ջրաղացին>>ջուր լցնողը մեր բարեկամ ՏՏ -ն է

              Comment

              • #8
                Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Սիրելի Մանուկյան, մենք՝ դասղեկներս, մեր դասղեկական աշխատանքների տարեկան պլանում նախատեսում ենք բաց դասեր և միջոցառումներ, որոնք ուղղված են հայրենասիրական դաստիարակությանը։ Ձեր ներկայացրած դասը ավագ դասարանների ցանկացած դասղեկ կարող է օգտագործել որպես դասղեկի դաս։ Ես առաջարկում եմ, որ այս դասը տեղադրեք «Պաշարների շտեմարան» կայքում, որպեսզի բոլորը կարողանան օգտվել։
                Սիրելի Լիլիթ, ես նույնպես ավագ դասարանի դասղեկ եմ, և դասղեկի ժամերի յուրաքանչյուր թեմա համեմվում է հայրենասիրական գունապնակով.թեմայի առանցքում միշտ պիտի ներկա գտնվեն հայն ու հայրենիքը

                Comment

                Working...
                X

                Debug Information