Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վերապատրաստումներ և ինքնակրթություն

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Վերապատրաստումներ և ինքնակրթություն

    Քննարկենք վերապատրաստումների և ինքնակրթության կարևորությունը:

    Կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ պարտավոր է աշխատել իր վրա, բարձրացնել իր գիտելիքների մակարդակը:

    Դուք այդ կարծիքին չեք
    Ռուզան Ստեփանյան
    ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

  • #2
    Բնականաբար դա այդպես է Ռուզաննա ջան: Մանավանդ մենք` ինֆորմատիկներս միշտ կարիք ունենք բարձրացնելու մեր գիտելիքների մակարդակը, ունենալու էլ ավելի մեծ պաշար: Այսօր աշակերտը շատ ավելին է պահանջում, քան մեր ծրագրային նյութն է: Նրանց հետաքրքրում է այնպիսի ծրագրեր,հարցեր, որոնք մեր դասագրքերում նույնիսկ չկան: Հետևաբար մենք միշտ պետք է պատրաստ լինենք:

    Comment

    • #3
      Բարև Ձեզ, ես կարծում եմ , որ ավելի հարմար կլինի հետևել վերապատրաստւմների անցկացման որակին, դասավանդող մասնագետների ընտրությանը, մասնակիցներին նախապես ներկայացնել վերապատրաստւմների բովանդակությունները, մասնակիցը ինքը ընտրի թե, որ դասընթացին մասնակցի : Կարծում եմ, եթե հետևողական չլինենք, իզուր գումարի և ժամանակի կորուստ կլինի:

      Comment

      • #4
        համամիտ եմ Ձեզ հետ թե չէ մի ձեռքով ծափ չես տա

        Comment

        • #5
          alpiakan-ի խոսքերից Նայել գրառումը
          համամիտ եմ Ձեզ հետ թե չէ մի ձեռքով ծափ չես տա
          Մեր ժողովրդի փառահեղ պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ մի ձեռքը ծափ է տվել։ Ամեն ինչ քչով է սկսվում։ Իսկ ինչ վերաբերվում է մասնակիցներին նախապես դասընթացների բովանդակությանը ծանոթացնելուն, մասնակցի կողմից դասընթացի ընտրությանը . . . Լավ էլի։ Իբր ամեն ինչ գիտենք ու հիմա էլ պետք է ընտրենք, թե մեզ ինչ սովորեցնեն։ Մանավանդ "ինֆորմատիկան"։ Ամբողջ կյանքում մարդ վերապատրաստվի, էլի չի հասցնի ամենօրյա զարգացումների ետևից։ Ալեքսանդր Մակեդոնացին իր մատանու վրա փորագրել էր "ես աշակերտ եմ և միշտ ուսուցիչների կարիք ունեմ"։ Ես այն կարծիքին եմ, որ ինչ տեսակի վերապատրաստում էլ լինի՝ մասնակցությունը պարտադիր է։

          Comment

          • #6
            Gago-ի խոսքերից Նայել գրառումը

            Լրիվ համամիտ եմ Ձեր մտքի հետ: Շատերը պրոֆեսորի դիքով նստում են դասընթացների ժամանակ, բաըց երբ մի փոքր հարց ես տալիս, զգում ես որ ինքն էլ իրենից ամաչեց: Բազմակի անգամներ եմ հանդիպել նման մարդկանց: Կարծում եք Microsoft Word ծրագիրը մեր ուսոցիչները գիտեն, շատ սխալվում եք: ՄԻ փոքր խորացեք ու կզգաք, որ չգիտեն շատ հրամաններ:
            Դրա համար հարկավոր է մասնակցել բորոր վերապատրաստումներին: Որովհետև, ամեն դեպքում, մի բան կսովորենք:
            Ռուզան Ստեփանյան
            ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

            Comment

            • #7
              Ինչ վերաբերվում է Microsoft Word-ին, ապա պետք է իմանալ, որ աշխարհի բոլոր օգտագործողների 10 տոկոսն է, որ կարողանում է օգտագործել Word-i հնարավորությունների 30 տոկոսից ավելին։

              Comment

              • #8
                Մենք գործ ունենք այնպիսի սարքերի հետ որոնց զարգացումը աննկատ ձևով առաջ է գնում: Նրա հետևից գոնե չնչին ձևով հասնելու համար հարկավոր է զբաղվել և' ինքնակրթությամբ, և' հաճախել տարբեր տիպի վերապատրաստումների: Ոչ մեկը մյուսին չեն խանգարում, բայց երկուսն ել նպաստում են մասնագետի որակի բարձրացմանը:
                Last edited by n1vau; d.m.Y, H:i.
                Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանի ինֆորմատիկայի ուսուցիչ
                “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ

                Comment

                • #9
                  Իմ կարծիքով ինքնակրթությամբ պետք է զբաղվել ողջ կյանքի ընթացքում: Իսկ ուսուցիչների ինքնակրթությամբ զբաղվելու արդյունքում կշահեն աշակերտները
                  Last edited by n1vau; d.m.Y, H:i.
                  Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանի ինֆորմատիկայի ուսուցիչ
                  “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ

                  Comment

                  • #10
                    Ես կարծում եմ,որ վերապատրաստումներն ինֆորմատիկայի ուսուցիչների համար խիստ անհրաժեշտ են:Ինֆորմատիկան արագ զարգանում է,փոփոխություններն ու նորություններն այնքան շատ են,որ
                    ուսուցիչն,ինչքան էլ իր վրա աշխատի,միևնույն է,լրացուցիչ օգնության կարիք ունի:Վերապատրաստման դասընթացներն իրենց նպատակին ծառայելուց բացի, նաև հնարավորություն կտան ուսուցիչներին միմյանց հետ շփվելու և փորձ փոխանակելու:

                    Comment

                    Working...
                    X