Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Նախկին դասղեկներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Նախկին դասղեկներ

    Գուցե լավ բան ունեն սկսնակ դասղեկներին ասելու նախկին դասղեկները, գուցե նրանց կատարած աշխատանքների բացահայտումը կօգնի այսօրվա խնդիրները լուծելու:

  • #2
    Առաջին հերթին պետք է սիրել դասարանը, հարգել յուրաքանչյուր աշակերտի և՛ անձը , և՛ կարծիքը ու ամեն ինչ հիանալի կլինի :

    Comment


    • #3
      սուսան1965-ի խոսքերից Նայել գրառումը
      Առաջին հերթին պետք է սիրել դասարանը, հարգել յուրաքանչյուր աշակերտի և՛ անձը , և՛ կարծիքը ու ամեն ինչ հիանալի կլինի :
      դա հասկանալի է ամեն հարցում մանկավարժական տակտն իր խոսքն է ասում ամեն ինչ հիանալի լինելու համար,կուզենայի նախկին դասղեկները այսօրվա հանգույցային հարցերի մասին իրենց թե կարծիքը,թե ձեռնարկված միջոցառումների մասին պատմեին:Ասենք ինչպես էր ազդում դասղեկը դասարանի առաջադիմության բարձրացման հարցում:

      Comment


      • #4
        Ֆեսբուքյան էջում ,երբ կարդացի իմ հայրենի քաղաքում նշում են իմ երկրացի հայրենական պատերազմի հերոս Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը,հիշողություններ արթնացան և ես գրեցի հետևյալ տողերը որպես նախկին դասղեկ

        Տարիներ առաջ էր ,ես նույնպես կապանից եմ,աշխատում և բնակվում եմ Փոքր Վեդիում, իմ դասարանի ջոկատը կրում էր Հունան Ավետիսյանի անունով,ջոկատի անվանակոչումը տեղի ունեցավ Հոկտեմբերյանի Լուկաշինի անվան սովխոզում, ուր ապրում էր Հունան Ավետիսյանի որդի Հենզել Ավետիսյանը և եղբայր Աշոտ Ավետիսյանը:Հանդիպումը սրտառուչ էր,այնուհետև նամակագրական կապ հաստատեցինք Կապանի Հունան Ավետիսյանի անվան դպրոցի աշակերտների հետ:Փոխադարձ հանդիպումներ ենք ունեցել Կապանում և մեզ մոտ:մենք եղել ենք այդ հուշարձանի մոտ և ես ուրախությամբ այդ օրը հանդիպեցի կապանի պիոներ պալատի մեր գրական խմբակի ղեկավար Օնիկ Փարսադանյանին,ով Հունան Ավետիսյանի դպրոցու աշխատում էր որպես կազմակերպիչ:Ես որպես նախկին դասղեկ իմ և իմ աշակերտների կողմից շնորհավորում ենք 100-ամյա հերոսի ծննունդը և ցանկանում իր որդուն և թոռներին ,ծոռներին լավագույնս առողջություն և տարիների երկար կյանք:

        Comment


        • #5
          Ես կարծում եմ , որ լավ դասղեկ լինելու համար պարզապես պետք է լավ հոգեբան և լավ մանկավարժ լինել. սա այն աշխատանքն է, որ պահանջում է անսահման նվիրում ու պատասխանատվություն, սանի մեջ քաղաքացի ոչ թե ենթակա տեսնելու կարողություն: Կան դասղեկներ , որ լավ միջոցառումներ են անում, բայց...Եվ մի հետաքրքիր բացահայտում ինձ համար , դասղեկի բնավորության գծերը սահուն ձևով փոխանցվում են դասարանին: (Կես կատակ կես լուրջ <<ասա, ով է դասղեկդ , ասեմ ով ես դու>> )

          Comment


          • #6
            Նախորդող բոլոր գրառումների հետ համաձյն լինելով, թույլ տվեք հայտնել իմ կարծիքը:
            Լավ դասղեկ լինելու համար պետք է շատ աշխատել, մեծ էներգիա և ժամանակ ծախսել, որի համար պետք է ...:
            Եթե ուսուցիչը սպասում է, թե երբ է զանգը տալու, որ գնա իր ընտանիքի հացի խնդիրը լուծի, նրանից ոչ ուսուցիչ դուրս կգա, ոչ դասղեկ:
            (Հակառակ դեպքում՝ ընտանիքը նրան չի հարգի)
            Վերջին խմբագրողը՝ petros59; 08-07-14, 00:08.

            Comment


            • #7
              petros59-ի խոսքերից Նայել գրառումը
              , որ գնա իր ընտանիքի հացի խնդիրը լուծի, նրանից ոչ ուսուցիչ դուրս կգա, ոչ դասղեկ:
              Շնորհակալ եմ այս գրառման համար, ուրեմն ուսուցչի աշխատանքով պետք է այնպես լուծվի այդ հացի խնդիրը, որ դրա համար ժաանակ չծախսվի,որպեսզի ուսուցիչը հոգեպես կարողանա նվիրվի երկու տեսակի սեփական ընտանիքներին:Ի՞նչ եք կարծում կարժանանաք այդ կյանքին:

              Comment


              • #8
                Խնդրում եմ մի քիչ իրատես եղեք: Ձեր ասած կյանքը միայն երազում կտեսնենք: Իսկ մենք աշխատում ենք այնքան, որքան մեր ուժերն են ներում: Չենք նայում, թե որքան ենք ստանում դասղեկության համար` 16 հազար, 8 հազար, թե որոշ տնօրենների թեթև ձեռքով` ոչ մի հազար: Այնպես որ, մենք ազգի նվիրյալներ ենք...
                Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                Էլենբակս

                Comment


                • #9
                  Իսկ ինձ հասկացա՞ք սիրելի Գայանե0803,ասելիքս որն է, այո ոչ թե 16,8 կամ ոչմի հազար պետք է լինի, այլ այնքան որ դրա մասին չմտածես ստացածդ բավարարի և ուսուցիչ այդ մասով նվիրվի աշակերտին:Ինչ խոսք ուսուցիչը անձնուրած գործ է անում:

                  Comment


                  • #10
                    izabet ջան ես լավ եմ հասկացել, բայց լսողն ով է? Քանի օր է facebook-ով բողոքում ենք հոսանքի թանկացման դեմ, կուտակայինի, ինչի հասանք? Անօրեն երկիր է: Ինչ ուզում` այն էլ անում են: Թող չբարձրացնեն աշխատավարձերը, թանկացումներ էլ չանեն: Հլա համեմատենք թանկացումները աշխատավարձերի բարձրացումների հետ` խայտառակություն է: Չեն էլ ամաչում. ասում են նպաստները 1000 դրամով ավելացնում են հոսանքի թանկացման հետ կապված: Հոսանքի ծախսի տարբերությունը հաշվել են 700 դրամ, իսկ ղեկավարներն ինչ մեծահոգություն են արել, գիտեք? 700 դրամի փոխարեն 1000 են հասցրել, որ մնացած 300 դրամով նպաստառուները գնան հանգստանալու, ռեստորան, կազինո... Սա է իրականությունը: Իսկ մտածել են, թե ձմռանը որքան հոսանք են ծախսելու?
                    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                    Էլենբակս

                    Comment


                    • #11
                      Ճիշտ ես Գայանե, 1 օրվա պայքարով հաջողություն չի լինի,դա պիտի շարունակվի:Իսկ աշխատավարձը թեկուզ չնչին չափով բարձրացնելը ապահովում են իրենց ի տես:

                      Comment


                      • #12
                        [QUOTE][
                        Լավ դասղեկ լինելու համար պետք է շատ աշխատել, մեծ էներգիա և ժամանակ ծախսել, որի համար պետք է ...:/Q
                        Ես հպարտանում եմ,որ դասղեկ եմ եղել,այսօր հանդես եմ գալիս որպես նախկին դասղեկ:Դասարանի աշակերտների հետ պետք է մի այնպիսի կապ,որը չզիջի երեխա և ծնողի կապին:Հպարտ եմ նաև,որ դասղեկ եղել եմ Սովետական Հայաստանում և անկախ Հայաստանում,նպատակը նույնն է այրվես այն բոցով,որ կջերմացնի աշակերտներին և ի նպաստ կլինի հետագա նրա դաստիարակության հարցում;Հետագայում այս հաշվով մի հետգրություն կհաղորդեմ:Շնորհակալ կլինեմ գնահատման համար:Իմ աշխատանքի համար կարող օգտվել հետևյալ հղումից:

                        http://lib.armedu.am/resource/3488

                        Comment


                        • #13
                          Այո, մենք հպարտ ենք, որ ուսուցիչ ենք, որ դասղեկ ենք, որ ոչ մի հազար ենք ստանում դասղեկության համար, որ անտեսված ենք պետության կողմից, բայց անկախ ամեն ինչից աշխատում ենք նվիրումով, ուրիշ ճար չունենք:

                          Comment


                          • #14
                            [QUOTE]
                            Լիլյա-ի խոսքերից Նայել գրառումը
                            , որ ոչ մի հազար ենք ստանում դասղեկության համար,
                            Լիլյա ջան այն ժամանակ էլ այդքան դրամային գնահատում չկար,այո նվիրումով աշխատում էինք:Ինչ արած, գուցե կգա այն լավ օրը,որ մենք ենք ուզում

                            Comment


                            • #15
                              Հարգելի դասղեկներ, եկեք պատկերացնենք, թե աշակերտը ձեզ այսպիսի հարց է տալիս.
                              - Ընկեր Այսինչյան, իմ ծնողները տատերն ու պապերը ամբողջ կյանքում այս երկրի համար աշխատել են, վատել չեն աշխատել, բայց կարողացել են հոգալ միայն մեր օրվ ապրուստը, կապիտալ չեն կուտակել: Բացատրեք խնդրեմ, ո՞րն է Հովիկ Աբրահամյանի և նրա գերդաստանի աշխատանքի մեծ գաղտնիքը, որ կարողացել են Հայաստանի տնտեսության առյուծի բաժինը սեփականացնել: Պրովոկացիոն հա՞րց է, համաձայն եմ, բայց մի օր էլ աշակերտը նման հարց կարող է տալ, դէ, դասղեկ ես, պատասխանի՛ր: Հեշտ է պատասխանել առարկայի սահմաններում տրվող հարցերին, բայց այսպիսի հարցերի պատասխանը ոչ մեկս չունենք:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information