Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասախոսն ուսանողներին սեր է նվիրել

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դասախոսն ուսանողներին սեր է նվիրել

    ՄԻ քանի օր առաջ ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դասախոսներից մեկը՝ Աստղիկ Հովհաննիսյանն իր աշխատավարձի ուղիղ կեսը՝ 35 հազար դրամ, փոխանցել էր Կենդանաբանական այգու հաշվին՝ իր ուսանողներին նվիրելով 3 ամսական գայլին խնամելու հաճելի պարտականությունը: Խոստովանենք, որ այսօր ավելի շատ ուսանողից ակնկալիքներ ունեցող դասախոսների շարքում այս երեւույթը բացառիկ է իր տեսակով ու զարմանալի: Մինչ այդ Կենդանաբանական այգու բնակիչներից խնամակալության էին վերցրել սիրամարգի, ուղտի, ուղտայծի, օձի, ընդ որում, դրանցից մեկը ծնողները երեխայի տարեդարձին նվիրել էին իրենց փոքրիկին, մյուսը սիրող ամուսինն էր խնամակալել կնոջ համար, բայց ուսանողների համար որեւէ դասախոսի մտքով չէր անցել նման նվեր անել:

    «Առավոտի» հետ զրույցում Աստղիկ Հովհաննիսյանն իր նվիրատվությունը բացատրեց այսպես. «Այդ ուսանողներն ինձ համար հարազատ էին, կապվել էին մեկմեկու: Տարեվերջյան քննությունից հետո անընդհատ ինձ շնորհակալություն էին հայտնում, ես էլ բոլորին հավաքեցի ու հայտարարություն արեցի, թե ձեզ բարեգործ լինելու առաքելություն եմ նվիրում, որդեգրել եմ նորածին գայլուկի եւ ուզում եմ դրանով պահել մեր ուսանող-դասախոս կապը: Ի վերջո, դասախոսի, ուսուցչի առաքելությունն այն է, որ ներկայի մեջ պիտի ամփոփի անցյալի հիշողությունը եւ կառուցի ապագայի երազանքը: Ես մտածեցի իրենց նվիրել մի խորհրդանիշ՝ որպես թալիսման, այնպիսի մի երեւույթ, որը նրանց համար հուշ կլինի, կուղղորդի դեպի մաքուր, ապահով հարթություններ եւ ետ կպահի մոլորություններից: Ուսանողներս շատ էին շփոթվել, զարմացել ու հուզվել: Չէին սպասում»:

    Ուսանողների մեծ մասը վերջին 7-8 տարիների ընթացքում Կենդանաբանական այգի ոտք դրած չի եղել: Մենք այգու պատասխանատուներից ճշտեցինք, որ կենդանու խնամակալ լինել չի նշանակում միայն վճարել, վկայական ստանալ ու գնալ տուն: Ժամանակ առ ժամանակ նրանց էլեկտրոնային հասցեներին նամակներ են գալու, որտեղ այգու մասնագետները տեղեկացնելու են խնամակալին, թե ինչպես է իրեն զգում կենդանին, ինչ է կերել, ինչ է անում եւ այլն: Խնամակալը կարող է նույնիսկ համապատասխան թույլտվությունը ստանալու դեպքում կերակրել իր կենդանուն: Օրինակ, դասախոսի որդեգրած գայլը սնվում է ինչպես խոշոր կանադական կամ հյուսիսային եղջերուներով, իշայծյամով, վայրի եզով ու ոչխարացուլով, այնպես էլ նապաստակով, աղվեսներով, մանր կրծողներով, մինչեւ անգամ ձկներով ու ձվով:

    Այս պարագայում դասախոսին ու նրա ուսանողներին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե գայլին կերակրելը, այլ՝ դրա խորհրդանշական իմաստը: Ա. Հովհաննիսյանի խոսքերով՝ «Սեւ գայլն ինձ համար այլ իմաստ ունի, ես սիրամարգ, ուղտ նվիրողներին բան չունեմ ասելու, բայց ենթադրում եմ, որ դա ավելի շատ օրիգինալ երեւալու միջոց է, իսկ խնամակալություն կոչեցյալն իր մեջ այլ խորհուրդ է կրում, դա հոգեկան երեւույթ է, նյութական ներդրումների հետ կապ չունի, մարդը դա պիտի անի ինքն իր համար, իր սիրած մարդու համար: Երբ մարդը որդեգրում է երեխա, դա ավելի շուտ իր համար է անում եւ դրա անունը դնում է սեր: Սիրելն իր մեջ պարունակում է հոգու ազատություն եւ դիմացինին ազատություն տալու ցանկություն, ոչ թե էգոիստական ինչ-որ բան: Սիրո իսկական դրսեւորումներն ունեն հոգեւոր բնույթ եւ մարդուն հարստացնում են դրանով: Ես բանասեր եմ, որպես գրականության մարդ՝ իմ ընկալումները բնության եւ աշխարհի մասին պատկերային են: Գրականության մեջ գայլը խորհրդանշում է ազատ կամքը, ազատ միտքը, անհատականության, փիլիսոփայության, մտքի խորհրդանիշն է: Գայլի խորհրդանիշը թույլ չի տա, որ իմ սիրելի ուսանողներն իրենց հետագա կյանքի ընթացքում վախենան խնդիրներից: Եթե մարդը կարողանում է հոգ տանել կենդանական, բուսական աշխարհի մասին, նա դառնում է ավելի գթասիրտ, բարեհոգի, բնությանը սիրելով՝ մարդը նաեւ մարդուն է սիրում: Դա իմ ամենամեծ ձեռքբերումն էր խնամակալությունից, որ կարողացա ուսանողներիս հասկացնել»:

    Պարզվում է՝ գայլի «Արծաթե» խնամակալ դարձած, այսինքն՝ 35 հազար դրամ վճարած դասախոսն իր ոչ բոլոր ուսանողների համար է պատրաստ նման նվեր անել. «Իմ այդ խումբը հիմնականում աղջիկներից է բաղկացած, իսկ մենք գիտենք, թե մեր հասարակության մեջ մեծ թվով աղջիկներն իրար ինչպես են վերաբերվում, բայց այդ խումբը յուրահատուկ է, բացառիկ, բոլորն իրար սիրում են, իրար մասին մտածում են, այնտեղ չկան խմբավորումներ»:

    Համալսարանականները գայլի անունը Վոլֆգանգ են դրել: Ա. Հովհաննիսյանը բացատրեց. «Նախ արմատի մեջ wolf բառը կա, որն անգլերեն նշանակում է գայլ, եւ հետո՝ գերմանական անուն է, իսկ Գերմանիան փիլիսոփայության, դասական երաժշտության, աբստրակտ մտքի հայրենիքն է»: Մեր հարցին՝ խնամակալության ժամկետը 1 տարի է, դրանից հետո ո՞նց եք ապրելու առանց գայլի, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ պատրաստվում բաժանվել գայլից, շարունակելու եմ այդ կենդանուն ժամանակ առ ժամանակ ինչ-որ փոխանցումներ անել: Ես արդեն կապվել եմ գայլին»:

    Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
    dasakhos.jpg
    Աստղիկ Հովհաննիսյանը՝ ուսանողների հետ


    Առավոտ» օրաթերթ
    29.06.2011
    Վերջին խմբագրողը՝ manush; 30-06-11, 14:23.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Դասախոսի սերն ու նվիրվածությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ուսուցանողը իր օրինակով պիտի օրինակ հանդիսանա իր սանին:Եթե սիրում եք ձեր աշխատանքը, ապա մարդկային հատկանիշներն ինքնին կդրսևորվեն առավելագույն ձևով:
    Քրիստինե Մանուկյան

    Comment


    • #3
      Շատ կարևվոր է հենց դասախոսի համար լինել սիրված իր սանի կողմից և հետաքրքիր դեպք է: Խորհրդանշանակությունը գայլի խորիմաստ է նաև այդ խումբ ուսանողների մեկը մյուսի հետ կապված լինելը, քանի ,որ գայլերը ոհմակում շատ միասնական են:

      Comment

      Working...
      X