Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչու են կարևոր սոցիալական պրոբլեմները բոլորի համար

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ինչու են կարևոր սոցիալական պրոբլեմները բոլորի համար

    Մարդը հայտնվել է իմացաբանական պարադոքսային վիճակում. նա նայում է արտաքին աշխարհին` ձգտելով ճանաչել այդ ուժերն ու օրենքները, որոնք իշխում են իրեն, սակայն նրանում տեսնում է միայն իր արտացոլումը: Իսկ ըստ ամերիկացի հոգեբան Էրիկ Բեռնի` մարդն իր կյանքի ընթացքում պետք է սովորի կառավարել երեք տիպի ուժեր` ինքն իրեն, մյուս մարդկանց, բնությանը...
    Արտաքին աշխարհի ճանաչումը կատարվում է ներքին հայացքի միջոցով, սեփական փորձի մեկնաբանության, նրա նշանակության և իմաստի արժևորման ճանապարհով: Այդ ընթացքում նաև բազմաթիվ սպասված և չսպասված սթրեսներ իրենց հետևանքն են ունենում և պահանջում լրացուցիչ մասնագիտական աջակցություն: Մարդկանց կյանքում առաջանում են իրավիճակներ (սոցիալական, հոգեբանական, տնտեսական և այլն), որոնք կարելի է համարել խնդրահարույց: Միաժամանակ վերջին տարիներին “ձեռք բերեցինք” նաև փախստականների, անօթևանների, բազմաթիվ որբ երեխաների, իրենց հարազատների կորուստը ողբացող մարդկանց, միայնակ մայրերի, փոխարկվող հասարակության մեջ չհարմարվող և անցյալի նկատմամբ կարոտախտ տածողների, ղարաբաղյան բախումներում և երկրաշարժի ժամանակ հաշմանդամության կարգավիճակ ստացած մարդկանց, տնտեսական ճգնաժամի պատճառով գործազուրկ և աղքատության պայմաններում ապրող ընտանիքների խնդիրները:
    Այս խնդիրներին էլ հետևում է շեղվող վարքի տարբեր դրսևորումները, ինչպիսիք են ալկոհոլամոլությունը, գողությունը, թմրամոլությունը, մուրացկանությունը, թափառաշրջիկությունը, ինքնասպանությունը և այլն:
    Այս պրոբլեմներն իրոք սոցիալական չարիք են և սպառնում են հասարակության յուրաքանչյուր անդամի նորմալ կենսագործունեությանը, իսկ խնդրի հաղթահարումը իմն են ու քոնը, սիրելի´ հասակակից:
    Սոցիալական պրոբլեմներից շատ կարևոր եմ համարում առանձնացնել բռնությունները(երեխաների, կանանց, տարեցների , այլ խմբերի նկատմամբ), մասնագիտական կողմնորոշման հարցերը, գործազրկությունը, արտագաղթը, մտավորականության սոցիալական պաշտպանվածության մեխանիզմների բացակայությունը, աղքատությունը, անօթևանությունը, արատավոր սովորույթները, շեղվող վարքաձևերի տարատեսակները:
    Ըստ ամերիակցի սոցիոլոգ Դյուրքհեյմի` հանցավոր արարքը հետևանքն է համերաշխության խախտման: Այստեղ շեշտը դրվում ավելի շատ ծնող պայմանների, քան դրա հաղթահարման կամ դոնորների հայտնաբերման վրա: Իսկ եթե գիտենք խնդրի պատճառը, դժվար չէ կանխորոշել հաղթահարումը: Ըստ սոցիոլոգ Կետլերի` հասարակությունն ինքն է իր մեջ կրում հանցագործության սաղմը, իսկ հանցագործը միայն դրա իրականացման գաղտնիքն է:
    Շեղվող վարքաձևերի դրսևորումները մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես դեռահասների մոտ(ոչ կայուն դիրքորոշումներ, շրջապատի ազդեցություն, քրեածին ընտանիք, ծնողների մանկավարժական անգրագիտություն, նաև մանկավարժական բարձիթողություն, հոգեբանական սթրեսներ, ինքնագնահատականի ցածր մակարդակ, օրենքի գերակայության մերժում և այլն)...
    Իսկ որն է ի´մ ու քո´ անելիքը, հասակակի´ց:
    Մենք պետք է մեր ներդրումը ունենանք սովորելով, ընտանիքներիս ու հասարակությանը օգտակար լինելով: Կարևոր է, որ դու ՀՀ-ում տեսնես քո պետությունը, քո շահերը, գտնես հետաքրքրություններիդ բավարարման ոլորտները, տեսնես քո մասնակցությունը երկրի կառավարման գործում:
    Արդեն առկա սոց. պրոբլեմները պահանջում են հստակ, կանոնակարգված և հետևողական լուծում, որի համար պետք է շահագրգռված լինի հասարակության յուրաքանչյուր անդամ: Պետք է փնտրել համագործակցության եզրեր տարբեր կառույցների հետ, միավորել ջանքերը, ձեռնամուխ լինել հայտնաբերված խնդիրների լուծմանը:
    Վերականգնենք վնասված ռեսուրսներն ու միջոցները, անհրաժեշտության դեպքում ներգրավենք նոր միջոցներ ու ստեղծենք նոր հնարավորություններ:Դա գոնե անհրաժեշտ է հանուն քրիստոնեական գաղափարախոսության, այն է` օգնի´ր մերձավորիդ...

    Թագուհի Ղուրշուդյան
    Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկ. ինստիտուտի “սոցիալական աշխատանք” բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի,
    Նոր Կյանքի համայնքային գործողությունների կենտրոնի անդամ
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

  • #2
    Շատ ուրախալի փաստ է ,որ դեռեւս կան նման ուսանողներ ,ում հետաքրքրում են սոցիալական պրոբլեմների խորացումը ներկայիս պայմաններում ,եւ ավելին .որ կոչ է արվում բոլորին անուշադրության չմատնել մեր շուրջը կատարվող երեւույթներն ու արձագանքել եւ խնդիրներին լավատեսորեն նայել ՝ փորձելով միահամուռ ուժերով պայքարել ու լուծել...Շատ հետաքրքիր թեմա էր, կարդացի եւ բավականություն ստացա, մանավանդ որ գրագետ շարադրված էին ուսանողի մտքերը: Թագուհի ջան եթե էլի նմանատիպ կամ մեկ այլ թեմաներ կան ,որ կուզենայիք առաջադրել կարդալու համար, խնդրում եմ նոր թեմա գրեիք, ինձ շատ հետաքրքրեց ձեր ինտելեկտն ու հարցին ձեր սեփական մոտեցումները:Անհամբեր սպասում եմ ձեր նոր թեմային:

    Comment


    • #3
      Ողջունելի է Ձեր մտահոգությունը հասարակության լայն զանգվածների առողջ զարգացման համար:Այո, մենք պիտի կոտրենք համատարած անտարբերությունը Մարդ էակի նկատմամբ , առավել ևս եթե նա մեր հայրենակիցն է:Շատ քչերն են նախընտրում համընդհանուր շահը:Եթե այն լինի գերակա , ապա մեր երկիրը իսկապես առաջընթաց կունենա:Փոխօգնության շնորհիվ մենք կլուծենք շատ և շատ խնդիրներ սկսած գործազրկությունից ավարտած հոգեբանական լարված իրավիճաների հաղթահարումը:
      Քրիստինե Մանուկյան

      Comment


      • #4
        Տաթև Դերզյանը վերջում հավելեց նաև, որ պատրաստվում է բացել բազմալեզվության մասին բլոգ՝ իր հասակակիցների շրջանում խթանելու այս համընդհանուր և համաշխարհային սկզբունքները:
        Unlike scam 1Y0-A20 - vce exams dumps and 642-885 - actual tests - braindumps.com dumps training program, our best loyola and www.cambridgecollege.edu online training courses provide you quick success in Tabor College try of icnd College of Notre Dame of Maryland

        Comment


        • #5
          Հարգելի Զառա , պետություն ասածը պետք է ընկալել ինչպե մի մեծ ընտանիք, որն ունի տուն և ինչպես են ընտանիքի անդամները հոգ տանում մեկը մյուսին :Շատ համամիտ եմ ,որ անտարբերությունը աստիճանաբար մետաստազների պես տարածվում է:

          Comment


          • #6
            Կեցությունն է ձեւվավորում գիտակցությունը: Սոցիալապես խոցելի մարդիկ, ովքեր հազիվ օրվա հացի հարց են լուծում, չեն կարող ժամանակ հատկացնել իրենց զարգացման վրա : Ոչ միայն ժամանակ այլ պահանջ էլ չեն ունենա ձեւավորելու գիտակցությունը կամ միջանձնային հարաբերությունների վրա ուշադրություն դարձնեն: Ցավոք մեր մոտ այդ խավը /սոցիալապես անապահով/մեծ է, իրեն բնորոշ վատ դրսեւվորումներով …

            Comment

            Working...
            X