Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆիկտիվ քննություններ, ֆիկտիվ դասախոսներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ֆիկտիվ քննություններ, ֆիկտիվ դասախոսներ

    Մեր քաղաքի պետական համալսարաններից մեկի բնագիտական անկաշառ արդարությամբ հայտնի ֆակուլտետներից մեկը հաստատուն քայլերով շարժվում է դեպի կաշառակերության մութ, տաքուկ ճահիճը: Համարձակ հայտարարություն է, կասեք, բայց չեք զարմանա, մեզ` կաշառակերության ամենաթեժ բովում կոփված հայերիս համար սա միանգամայն բնական է թվում:
    Բայց մի կողմ թողնենք հարցի ֆինանսական ասպեկտներն: Ապրիլի կեսերին, ապա նաև մայիսի 17-21 այդ պետական համալսարանի այդ անկաշառ ֆակուլտետում մագիստրատուրայի միջանկյալ քննություններ են անցկացվում: Ոմանք, ովքեր քաջատեղյակ են արտերկրյա բուհերի մագիստրատուրայի բարքերից, կզարմանան, թե ինչ միջանկյալներ, երբ ապագա մագիստրոսները սովորաբար կցվելով գիտական խմբերի, աշխատում են իրենց մագիստրական թեզի կամ սուղ մասնագիտական այլ խնդիրներով, ինչը որ նախատեսում է նրանց համար իրենց ղեկավարը, ուրիշներն էլ կասեն, դե ինչ կա որ, մի երկու դաս պիտի անցնեն էլի, քննություն է, թող տան: Այս վերջինների համար նշեմ, որ տալիս են ոչ թե մի երկու, այլ ութից-տաս քննություն գրավոր, ապա նաև բանավոր, խիստ սահմանափակված մեկ շաբաթյա ժամկետով: Այսպիսի լարվածությանը դիմանալու համար առնվազն վունդերկինդ պետք է լինել, կամ էլ գուցե մեր ղեկավարությունը առաջնորդվում է ճապոներենի քննության մասին հայտնի անեկդոտով:
    Մենք` ապագա մագիստրոսներս, իհարկե, շատ կուզեինք զբաղվել մեր մագիստրական թեզով կամ լուրջ գիտնականների հետ աշխատելով` սովորել, թե ինչ բան է գիտությամբ զբաղվելը իրական պրակտիկայում, /որովհետև հավատացեք միայն պրակտիկան է ցանկացած մասնագիտության մեջ սովորեցնում մարդուն իր մասնագիտությունը/, կիրառել բակալավրիատի զուտ տեսական գիտելիքները և բացահայտել մեր ընտրած մասնագիտության նորանոր խորություններ: Սակայն փոխարենը դասախոսը` կավիճ, համալսարանի ֆինանսական բյուջեն` ժամավճար, իսկ ուսանողները` իզուր ժամանակ են վատնում` լսելով անարդյունավետ լեկցիաներ, որոնք հաճախ ընդամենը տեղեկություններ են այստեղից այնտեղից, կամ էլ դրանք իրենց բովանդակությամբ ունեն խիստ նեղ մասնագիտական բնույթ ու մարդը, որ օրինակի համար ընտրել է աստղերը որպես ուսումնասիրության առարկա, ըստ դասացուցակը կազմողների տրամաբանության, խորապես զգում է, օրինակի համար, հացի թխման տեխնիկայի նրբություններն իմանալու կարիքը /աստղերն ու հացը, իհարկե, բերված է ցույց տալու համար դրանց “հեռավորությունը”/:
    “Մեզ պետք են բազմակողմանի զարգացած մասնագետներ”,- կասեք դուք, բայց չէ որ այդ խնդիրն արդեն լուծել էինք բակալավրիատի կուրսն անցնելիս: Ի նկատի ունեցեք, որ բակալավրիատի լավագույն ուսանողներն են դիմում մագիստրատուրա, ովքեր ուզում են խորանալ իրենց մասնագիտության մեջ, ոչ թե շարունակել իրենց “բազմակողմանի զարգացումը”: Եկեք փաստենք, որ, իրոք, ոչ մի սովորական մահկանացու, նույնիսկ իրենք` մեր մեծարգո դասախոսները, չեն կարող միանգամից մի քանի ուղղություններով մասնագիտանալ` հավասարապես խորը ու պրակտիկ գիտելիքներ ունենալով յուրաքանչյուրից: Արդյունքում մենք կունենանք և ունենք ամեն ինչից մի քիչ-մի քիչ հասկացող, բայց ոչինչ չկարողացող անորակ մասնագետներ:
    “Դե մեր երիտասարդ սերունդը ախր շատ անպետք է, ծույլ, ոչինչ չի ուզում սովորել”,- մեղադրում են մեզ ավագ սերնդի ներկայացուցիչները, բայց մի մոռացեք, որ հենց դուք եք մեզ կրթում ու կյանք մտցնում: Ուրեմն տնօրենը, որ որակյալ մասնագետ չի գտնում, թող նախ դառնա մեր ուսուցիչներին ու ինքն իրեն, հետո միայն փնովի մեր “հրեշավոր սերունդը”:
    Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ ուղեղների արտահոսքի խնդիրը: Համալսարանի լավագույն լուսավորյալները մեկնում են երկրից ու մեզ դասավանդում են մարդիկ, որոնցից ոմանք բավարար գնահատականներով են ավարտել համալսարանական կուրսերը: Ուրեմն ոչ մեկիս համար էլ տարօրինակ ու զարմանալի չի դասախոսի շուրթերից լսել. “ես երեկ քննության տոմսերը կազմել եմ, բայց քննություն չի լինելու, ֆիկտիվ տոմսեր են, էլի”: Այնուհետև հավաքելով իր սովետական կրթության ընթացքում խիստ դասախոսի կերպարի մասին ձևավորված պատկերացումների հուսահատ պատառիկները, կամ էլ ինչ-որ ձևով գնահատականների բազմազանության էֆեկտ ստանալու համար` չնայած “ֆիկտիվի” խոստումին, առանց պատրաստվելու հնարավորություն տալու, նա կանչեց ուսանողներին ու իր ընտրած տոմսի հարցերի պատասխանները պահանջեց: Այն էլ այնպիսի հարցեր, որոնց մասին նա ոչ լեկցիա էր կարդացել, ոչ էլ ինքնակրթության մղելու ազնիվ ցանկություններով տոգորված` ինքնուրույն ուսումնասիրման նյութ հանձնարարել: /Նույն կերպ վարվեց նաև կիսամյակային քննության ժամանակ, խոստացավ հարցաշար տրամադրել, որով կպարապեինք, բայց երեք անգամ հետաձգելով, ի վերջո ոչինչ էլ չտվեց: Իսկ քննության ժամանակ նորից հանպատրաստից տոմսեր կազմեց` առանց հաշվի առնելու, թե իր առարկայի անունն ինչ էր, ու թե ինքն ինչ դասախոսություն էր կարդացել կիսամյակի ընթացքում/:
    Բայց, ահա, կարևոր մի հանգամանք. հանպատրաստից պատասխանները տալու “հնարավորություն” տրվեց միայն սովորական ուսանողների` առանձնացնելով մի քանի ընտրյալների, որոնք պատրվակով, թե փորձեր են կատարել, մնացին “առանց քննության ժամանակ խոսքի իրավունքի”, բայց փոխարենը առավելագույն գնահատականներով, նրանք կիսամյակային վերջնական քննությանն էլ եկան միայն, որ ստուգման գրքույկ փոխանցեն իրենց “վաստակած” գերազանցը ու ազնիվ արդար աչքերով հետևեն քննվողներին, որպեսզի եթե նրանցից մեկը այդ անարդարությունից հուզվի, իրենք հանգստացնեն` ասելով թե նոր ես ճանաչում մեր դասախոսին: Չեմ կարծում թե փորձ անելը բավարար պատրվակ էր, նամանավանդ, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ սարքն ընդամենը մեկն էր, ու փորձին մասնակցող վեց ուսանողներից յուրաքանչյուըն դրա “խորիմաստ” կոճակները սեղմելու հնարավորություն ունենալ չէր կարող, երբ փորձի տևողությունն էլ 60 րոպեն գերազանցում է: Հարց է առաջանում, ինչով էր պայմանավորված այդ “փորձասարքի կոճակները սեղմած, հետևաբար, ըստ այդ դասախոսի տրամաբանության, հինգ հարյուր էջանոց գրքի յուրաքանչյուր թերթը մանրամասն սերտած ուսանողների ընտրությունը”, նամանավանդ, երբ դրանցից մեկը գերազանցը վաստակեց պրն. Դասախոսի կատակին հաջող կատակով պատասխանելու համար: Պատասխանը պարզ է` վերևից էին ասել, իսկ ինչու, որովհետև նրանք իրանց մամայի միակ բալեն են ու ո~նց կարան բանակ գնան: Բանակից ազատվելու հիմիկվա խստացված պայմանների դեպքում մնում է խցկվել ֆակուլտետին հատկացրած ասպիրանտուրայի երկու անվճար տեղերից մեկը: Այսպես են մտածում բոլոր ամբիոններում ու յուրաքանչյուր ամբիոնի վարիչ այդ տեղերի համար երկու թեկնածու ունի, որոնք կա’մ գրպանն են շոյել, կա’մ ճակատին աստղ են ունեցել, կա’մ էլ հեռու մոտիկ արյունակցական կապով են նկատվել: Մի տարուց կիմանանք ֆինալը` ամբիոնի վարիչների մրցավազքը դեկանի դատավարությամբ: Անտանելի է, թե որքան են ընկել մեր երկրի այսպես կոչված մտավորականության, գիտության առաջամարտիկները: Մյուս կողմից կյանքը ցույց է տալիս, որ այն եղեգը չի կոտրվում, ով խոնարհվում է ամեն տեսակ քամիների ու զեփյուռների առաջ, իսկ թե որ ավերիչ փոթորիկ է լինում, պառկում է գետնին ու երկրպագելով նրան` մնում հողից կառչած:
    Հիմա հարցնում եմ ձեզ. դեռ որքան պիտի վճարենք համալսարաններում արդեն կյանքից էլ, իրենց դասախոսական պարտականություններից էլ հոգնած աշխատակազմի ծերունական զառանցանքները լսելու համար, ովքեր գուցե ժամանակին շատ լավն են եղել, բայց այլևս սպառել են իրենց ու այժմ միայն բթացնում են երիտասարդ սերունդը ու իջեցնում մեր երկրի կրթամակարդակը, սրան էլ գումարած`բացարձակապես գլուխ չեն հանում բոլոնյան համակարգի “բարձրագույն թվաբանության” գնահատման օրենքներից: Ինչու պետք է ուսանողն ինքը հարցաշար կազմի, երբեմն նույնիսկ քննական տոմսեր, ամեն շաբաթ դասախոսին դասի հրավիրի, ապա նաև քննության, իսկ նա դեռ երեք ժամ էլ ուշանա քննությունից:
    Մի կարծեք թե շատ խիստ եմ խոսում, ես հարգում եմ նրանց կյանքի փորձը, բայց կոնկրետ օրինակներ գիտեմ, թե ինչպես ինֆարկտ կամ ինսուլտ տարած դասախոսը ամբողջ լեկցիայի ժամանակ ոչ մի ավարտուն նախադասություն չի արտասանում` կեսից մոռանալով, թե սկզբում ինչի մասին էր խոսում, երբեմն էլինքնամոռացության մեջ ընկնելով լեզուն կիսահանած, սառած մի քանի րոպե նայում է մի կետի: Ուսանողները ծիծաղում են նրանց վրա, բայց իրականությունն այլ է: Կյանքում այնպես է ստացվում, որ այդ նրանք` հիվանդ ծերունիներն ու սովետական ժամանակներում վարչական կարիքներ հոգացողները, որ այժմ իրենց սովորեցնելու բան ունեցող դասախոսներ են երևակայում, այդ նրանք են մեզ ծաղրում` չար կատակ խաղալով մեր ապագայի գլխին:
    Վերջին խմբագրողը՝ Tatev*; 02-07-10, 03:16.
    Не быть любимым - это всего лишь неудача, не любить - вот несчастье. Альбер Камю

  • #2
    Տաթև ջան, ամբողջովին ճիշտ ես: Մինչև ինքներս մեզ չվերափոխենք, լավ կրթական համակարգ չենք ունենա: Իսկ վերափոխվել չենք կարող, որովհետև կաշառակեր ու նյութապաշտ ազգ ենք դառել: Ստացվում է կախարդական շրջան... Դեմոկրատիան ու աշխարհի մյուս բարիքները անցան մեր երկրի կողքից, առանց մեր դուռը բախելու...
    * Լ *

    Comment


    • #3
      Տաթև ջան, թեթև տար առողջ կլինես, մենք դա չենք կարող ուղղել, իշխանություն մեր ձեռքում չի...

      Comment


      • #4
        Ճիշտ է, իշխանություն մեր ձեռքին, իրոք, չկա, բայց լեզու ու բերան հո ունենք: Պետք է գոնե մի քիչ սկզբունքային լինել:
        Մի օր հիմիկվա մեր իշխանությունը երևի ծերուկ կդառնա ու նրանց փոխարեն հավանաբար մեր սերնդի "իշխանները" կգան իշխանության գլուխ, ուրեմն ինչքան "որակյալ" սերունդ ունենանք, այնքան բարեխիղճ իշխանություն կլինի:
        Մի ճշմարտություն էլ կա, որ իշխանության գալու համար մարդ պիտի պատրաստ լինի շատ կյանքերի ու արժեքների վրայով քայլելու: Եթե կարողանանք գոնե մի սերունդ դաստիարակենք կիրթ ու արժանապատիվ, ապա նրանցից վատագուըններն էլ նույնիսկ իշխանության գալով, կարծում եմ, շատ պրոբլեմների ու հարցերի այլ տեսանկյունից կնայեն, հետևաբար այլ կերպ կգործեն:
        Մինչև դանակը ոսկորին չի հասնում չենք գործում, միթե մեր երեխաներն էլ են այդպես վարվելու, մեր երեխաների երեխաներն էլ, մեր երխաների երեխաների երեխաներն էլ ....
        Не быть любимым - это всего лишь неудача, не любить - вот несчастье. Альбер Камю

        Comment


        • #5
          Իսկ ես կարծում եմ, որ իշխանությանը այնքան ժամանակ չի լինի մեր ձեռքին, որքան ժամանակ հասարակությունում ավելի շատ կլինեն «Իշխանությունը մեր ձեռքին չէ» գաղափարը կրող մարդիկ, ու որքան շատանան Տաթևի նման մտածողները, ովքեր գտնում են, որ իշխանությունը պետք է մեր ձեռքին լինի ու իրենցից հասանելիք մեկ քայլն անում են դրա համար, այնքան մոտենում է օրը, երբ իշխանությունը կլինի մեր ձեռքին, այսինքն նրա ձեռքին, ում պատկանում է.

          ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

          Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
          Քայլ առ քայլ՝ դարից դար

          Արտակ Հարությունյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

          Comment

          Working...
          X