Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱԿ ՀԱՂԹՈՂՆ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱԿ Հ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱԿ ՀԱՂԹՈՂՆ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱԿ Հ



    Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Հանրային կառավարում» բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Դերզյանը տարածաշրջանում միակն էր, ով հաղթող ճանաչվեց ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում կազմակերպված բազմալեզու ակնարկների մրցույթում:
    Հունիսի 27-ին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունն (ՀՏՎ) իր «Ակադեմիական ազդեցություն» ծրագրի շրջանակում «Կրթական ծառայություններ» ընկերության (ESL) հետ համատեղ Նյու Յորքում կազմակերպել էր միջազգային երիտասարդական համաժողով, որին մասնակցում էին «Բազմաթիվ լեզուներ, մեկ աշխարհ» ակնարկների մրցույթի հաղթողները: Մասնակից ուսանողները մրցույթի ընթացքում համաշխարհային քաղաքացիության վերաբերյալ ակնարկներ էին ներկայացրել ՄԱԿ-ի պաշտոնական 6 լեզուներից որևէ մեկով: Այն չէր կարող լինել իրենց մայրենի կամ իրենց կրթական հաստատությունում դասավանդվող հիմնական լեզու: Հատկանշական է նաև այն փաստը, որ համաժողովը տեղի է ունեցել հենց ՄԱԿ-ի կանոնադրության ընդունման օրը: Այն միևնույն ժամանակ ազդարարել է հաջորդ տարի կայանալիք, ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

    ԵՊՀ ուսանողուհու տեղեկացմամբ՝ մրցույթի եզրափակիչ փուլ անցած 60 մասնակիցները (ամեն ենթախմբից՝ 10 մասնակից) իրենց ընտրած լեզվով ելույթ են ունեցել Նյու Յորքի ընդհանուր վեհաժողովի դահլիճում՝ կոնկրետ առաջարկներ ներկայացնելով ՄԱԿ-ի «Ակադեմիական ազդեցություն» ծրագրի երեք հիմնական սկզբունքների (կրթական հնարավորություններ բոլորի համար, գլոբալ քաղաքացիություն և միջմշակութային երկխոսություն) վերաբերյալ: Տաթև Դերզյանը հավելեց նաև, որ բոլոր մասնակիցների ելույթներն ամբողջովին թարգմանվել են ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով, իսկ ինքը ելույթ է ունեցել ռուսերենով:

    «Ես և մեր խմբի մյուս անդամները պետք է խոսեինք ՄԱԿ-ի «Ակադեմիական ազդեցություն» ծրագրի 10-րդ սկզբունքի մասին (միջմշակութային երկխոսության և ըմբռնման խթանման պարտավորություն և անհանդուրժողականության «հետաճը» կրթության միջոցով), իսկ իմ անհատական թեման էր «Ըմբռնումը՝ որպես խաղաղության բանալի»-ն: Հետաքրքիր էր նաև, որ ելույթներից հետո մասնակիցները խոստացան քայլեր ձեռնարկել իրենց հայրենիքներում բազմալեզվությունը խթանելու ուղղությամբ: Ինքս կհամագործակցեմ ՄԱԿ-ի ՀՏՎ երևանյան գրասենյակի հետ՝ օգնելու իմ համալսարանին միանալ «Ակադեմիական ազդեցություն» նախաձեռնությանը»,- նշեց հաղթող ուսանողուհին:

    Տաթև Դերզյանը վերջում հավելեց նաև, որ պատրաստվում է բացել բազմալեզվության մասին բլոգ՝ իր հասակակիցների շրջանում խթանելու այս համընդհանուր և համաշխարհային սկզբունքները:

    Աղբյուր՝ ԵՊՀ կայք
    Վերջին խմբագրողը՝ manush; 03-09-14, 13:21.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Սիրով շնորհավորում ենք Տաթևին և նորանոր հաղթանակներ մաղթում:

    Ավելացնեմ նաև, որ Տաթև Դերզյանը դպրոցական տարիքում մեր ֆորումի ակտիվ անդամներից էր, «Հայկական կրթական միջավայրի» կազմակերպած մրցույթների մշտական մասնակիցն ու բազմիցս՝ մրցանակակիրը:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #3
      Սիրով շնորհավորում ենք Տաթևին և նորանոր հաղթանակներ մաղթում:
      Մանուշ ջան միանում եմ քեզ և շնորհավորում Տաթև Դերզյանին,թող միշտ հաջողությունները ուղեկից լինեն:Զուր չէ,որ անունը Տաթև է,կյանքը թող միշտ տա թև:

      Comment


      • #4
        Ես լավ հիշում եմ մեր ֆորումի ակտիվ անդամին և ուրախ եմ նրա հաղթանակի համար: Շնորհավորում եմ, մաղթում նորանոր հաջողություններ:
        Սուսաննա Ավդալյան
        Լոռու մարզի
        Մեդովկայի միջն. դպրոցի տնօրեն

        Comment


        • #5
          Սիրելի Տաթևիկ, միանում եմ բոլոր մաղթանքներին: Եվ հուսով եմ, որ կօգնես քո համալսարանին միանալ «Ակադեմիական ազդեցություն» նախաձեռնությանը»:

          Comment

          Working...
          X