Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հետաքրքիր է իմանալ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Մերձավոր Արևելքում աճում են բույսեր, որոնք կոչվում են ծիծաղի ծաղիկներ: Ծաղիկների պտուղները՝ ոլոռի մեծությամբ սև հատիկները, մարդու մեջ առաջացնում են ծիծաղի բավականին երկար նոպա՝ 30-50 րոպե տևողությամբ: Տեղի բնակիչներն այդ հատիկները ծամում են ատամի ցավը հանգստացնելու համար:

    Աշխարհի ամենաերկար բառը կազմված է 184 տառից: Դա Արիստոֆանի ստեղծագործություններից մեկի մեջ հանդիպող հունարեն բառ է:

    Լոս Անջելոս քաղաքի հուշանվերների խանութներում վաճարվում են յուրօրինակ մոխրամաններ, որոնք տրամադրում են չծխել: Բանն այն է, որ երբ սիգարեթի մոխիրը գցում են մոխրամանի մեջ, լսվում է ծխողի հազ հիշեցնող ձայն: Ամեն անգամ մոխրամանը «հազում է» 30 վայրկյան:

    Աշխարհում ընդամենը երկու երկիր կա, որոնցից ծով հասնելու համար անհրաժեշտ է ամենաքիչը երկու միջպետական սահման հատել: Այդ երկրներն են Լիխտենշտեյնը և Ուզբեկստանը:

    Նորվեգիայում ընդունված չէ տրանսպորտում տարեց մարդկանց տեղ տալ, դրանով դուք ընդգծում եք նրանց տարիքը:

    Հունաստանում խորհուրդ չի տրվում հյուրընկալվելիս գովել այս կամ այն նկարը, կամ որևէ իր, որովհետև տանտերը այն ստիպված ձեզ պետք է նվիրի:

    Չինաստանում եթե հյուր գնալիս տանտիրուհուն ծաղիկ եք նվիրում, դա նշանակում է որ այդ տունն այնքան անշուք է, որ դուք ծաղիկներ եք բերել այն գեղեցկացնելու համար:

    Կանայք թարթում են կոպերը երկու անգամ շատ, քան տղամարդիկ:

    Միայն էգ մոծակներն են խայթում:

    Ձուն պարունակում է բոլոր վիտամինները, բացի Cվիտամինից:

    Գորտերը չեն կարողանում բաց աչքերով կուլ տալ ինչ-որ բան:
    Անի Համբարձումյան
    Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր

    Comment


    • #77
      Ծովի ձայնը կարող է և սպանել է մարդկանց

      Հին ծովային պատմություններում հաճախ հիշատակվում է այն մասին, երբ բաց օվկիանոսում հանդիպել են նավեր, որոնց ամբողջ անձնակազմն ու ուղևորները գտնվել են մահացած` ամեն մեկն իր տեղում, որտեղ գտնվել է այդ պահին, հապճեպ փախուստի վառ նշաններով կամ ոչ ոք չի եղել նավի վրա։ Անկասկած նավի թիմն ու ուղևորները փորձել են փրկվել իրենց վրա հասնող անսպասելի մահից։

      1948 թվականին Ուրանգ Մեդան հոլանդական նավի նավապետը ռադիոյով հաղորդել է աղետի ազդանշան, տեղեկացնելով, որ նավի վրա նավաստիները բոլորը մահացել են, ինքն էլ է մահանում։ Երբ պատահարի վայր են հասել փրկարարները, նավի վրա ոչ մեկ կենդանի չի եղել։ Տարբեր տեղերում, դեմքներին սարսափի արտահայտությամբ, ընկած են եղել մարդկանց դիակներ։ Ավազակների հարձակումը բացառվում էր. մարմինները եղել են անվնաս, առանց կռվի հետքերի, թանկարժեք իրերն էլ բոլորը իրենց տեղում։
      1960-ին Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են երկու բացարձակ անմարդ առագաստանավ ջրի, մթերքի և փրկարար միջոցների պաշարով։ Ի՞նչն է ստիպել մարդկանց այդքան շտապ լքել նավը։ Եւ էլի շատ նման դեպքեր են գրանցվել ծովային պատմության մեջ։
      Ճշմարիտ բացատրությունը այդ երևույթի երկար ժամանակ մնացել է հանելուկ։ Վերջին շրջաննում է միայն բացահայտվել դրա պատճառը:
      1937-ին ռուս ֆիզիկոս Վ.Շուլեյկինը տպագրեց մի հոդված "Ծովի ձայնը" գայթակղիչ վերնագրով։ Նա ապացուցեց, որ երբ քամին սլանում է ալեկոծվող ծովի ալիքների վրայով, օդում առաջանում են մեր լսողությանը անհասանելի ցածր հաճախության ինֆրաձայնային ալիքներ, որոնք ի զորու են անցնել մեծ տարածություններ։ Ինֆրաձայնին հատկանիշ է կենսաբանական ակտիվությունը, ինչի հիմքում է նրա համընկնումը մարդու ուղեղի ալֆա-ռիթմերի հետ: 15-20 Հց հաճախությամբ ձայնը մարդը արդեն չի լսում, սակայն այն ռեզոնացնելու դեպքում կարող է ցավ պատճառել ականջին։ 15 Հց-ից ցածր նրա ազդեցությունը ուժեղանում է։ Որոշ պայմաններում 7 Հց կամ ավելի ցածր հաճախականության դեպքում մարդիկ մահանում են։
      Նրանց սպանում է ձայնը։
      Անի Համբարձումյան
      Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր

      Comment


      • #78
        Հետաքրքիր փաստեր մարդու մասին
        • Մարդիկ առավոտյան1 սմ բարձր են, քան երեկոյան: Օրվա ընթացքում հոդերը սեղմվում են :
        • Տան փոշու մեծ մասը մարդու մաշկի մեռած շերտն է:
        • Ցուցամատը առավել զգայուն է, քան մյուս մատները:
        • Մարդու օրգանիզմը ստեղծում եւ սպանում է 15 միլիոն էրիթրոցիտներ մեկ վայրկյանում:
        • Շատակերության պահին լսողությունը վատթարանում է:
        • Ճաշի ընթացքում կլլման պրոցես մարդու մոտ տեղի է ունենում մոտավորապես 295 անգամ:
        • Եթե ​​մեկ միլիարդ մարդ ցատկի միաժամանակ, ապա առաջացած ուժը հավասար կլինի մոտ 500 տոննաTNT-ին:
        • Երկրի վրա, ավելի շատ են կենդանի մարդիկ, քան բոլոր ժամանակների մահացածները:
        • Ինչքան ցուրտ է այն սենյակում, որտեղ դուք քնում, այնքան ավելի մեծ է վատ երազ տեսնելու հավանականությունը :[IMG][/IMG]
        • Միջատների խայթոցների մեծամասնությունը ընկնում է ոտքերի վրա:
        • Կանայք աչքերը թարթում են 2 անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ
        • Օրգանիզմի համար ավելի լավ է 2 4-ժամանոց քուն, քան 1 8-ժամանոց:
        • Մորուքի աճը տարեկան միջին հաշվով 140 մմ է:
        • Ամեն տարի 4 միլիոն մարդ մահանում է աղքատության և վատ սանիտարական պայմանների պատճառով:
        • Տղամարդու մազերի տրամագիծը 2 անգամ մեծ է, քան կանանցը:
        • Ամենաարագ աճողը միջին մատի եղունգն է:
        • Ըստ վիճակագրության,մարդ հաճախում է բաղնիք օրը 6 անգամ:
        • Համի ռեցեպտորի կյանքի տևողությունը 10 օր է:
        • Աշխարհի ամենաերիտասարդ ծնողները 8 եւ 9 տարեկան էին,նրանք ապրում էին Չինաստանում 1910 թ.:
        • Հայտնի ամենամեծ երիկամային քարը կշռում էր 1,36 կգ:
        • Ըստ վիճակագրության, տղամարդիկ իրենց կյանքում ծախսում են 3350 ժամ` հեռացնելով 8.4 մետր մազեր իրենց դեմքից::
        • Աջլիկները սնունդը ծամում են բերանի աջ մասով, իսկ ձախլիկները`ձախ:.
        • Ամեն վայրկյան աշխարհում ծնվում է 7 երեխա:
        • Վեց տարեկան երեխաները օրվա ընթացքում ծիծաղում են միջինը 300 անգամ,իսկ չափահասները ծիծաղում են միայն 15 - 100 անգամ:Մարդիկ, ովքեր թողնում են ծխելը պետք է առնվազն 1 ժամ պակաս քնեն:
        • Չորս տարեկան երեխան միջինում օրեկան տալիս է 437 հարց :
        • Մարդու օրգանիզմում միջինը կա 100 000 ք.մ անոթներ:
        Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
        Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
        Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
        Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

        Comment


        • #79
          Այսօր լրանում է «սմայլիկի» ծննդյան 30 տարին


          Այսօր «սմայլիկը» դառնում է 30 տարեկան: 1982 թվականի այս օրը Փենսիլվանիայի Կարնեգի-Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը առաջինն ուղարկեց հույզ խորհրդանշող էլեկտրոնային հաղորդագրություն` պիկտոգրամա: Այն բաղկացած էր վերջակետից, միացման գծիկից և փակագծից` :-): Համալսարանական ցանցով ուղարկված նամակը նախատեսված էր նրա գործընկեր-ուսուցիչների համար: Այսպիսով` առաջին անգամ համակարգչային բառապաշարում հայտնվեց «ժպտացող դեմքը»:

          Պրոֆեսորն առաջարկել է նաև պիկտոգրամա` կազմված :-( սիմվոլներից, որն օգտագործվում էր` խորհրդանշելով վատ տրամադրություն:

          90-ականների կեսերին ուրախ և տխուր սմայլիկների դուետը սկսեց չբավարարել մարդկանց պահանջները, որոնք արդեն ակտիվորեն օգտագործում էին ինտերնետն ու բջջային հեռախոսները: Համացանցում հայտնվեցին տարբեր հույզեր արտահայտող սմայլիկներ, որոնք հասկանալի են տարբեր լեզուներում:

          Փորձագետները կարծում են, որ 30 տարին դեռ վաղ տարիք է սմայլիկների համար, որոնք կշարունակեն կատարելագործվել համակարգչային տեխնիկայի զարգացմանը զուգընթաց:

          Աղբյուր՝ Առաջին լրատվական
          Վերջին խմբագրողը՝ manush; 19-09-12, 12:39.
          Մանուշակ Ավետիսյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

          Comment


          • #80
            Հետաքրքիր ու զարմանալի փաստեր մարդկային մարմնի մասին
            ՈՒՂԵՂ
            • Նյարդային ազդակները շարժվում են 270 կմ/ժ արագությամբ:
            • Աշխատանքի համար ուղեղին պահանջվում է այնքան էներգիա, որքան 10 վատտ հզորությամբ էլեկտրական լամպին:
            • Մարդկային ուղեղի բջիջը կարող է պահել հինգ անգամ ավելի շատ տեղեկություն, քան ցանկացած հանրագիտարան:
            • Ուղեղն օգտագործում է ընդամենը 20% թթվածին, որը մտնում է արյան շրջանառության համակարգ:
            http://galatv.am/hy/interesting/6798586094809/
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment


            • #81
              Ի տարբերություն արեգակնային համակարգի մյուս 7 մոլորակների, Երկիր մոլորակը միակն է, որի անվանումը կապ չունի ինչ-որ աստվածության հետ:
              Թրթուրը 4 քիթ ունի:
              Ընձուղտը մաքրում է աչքերը 21 դյույմ երկարություն ունեցող լեզվի միջոցով:

              Միջին հաշվով մարդն օրվա մեջ ծիծաղում է մոտ 10 անգամ:

              Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը:

              20 երեխայից միայն մեկն է ծնվում բժշկի կողմից կանխորոշված օրը:

              Եթե մարդու մարմնի ատոմներից հեռացվի դատարկ տարածությունը, ապա այն ամենը, ինչ կմնա, կարող է անցնել ասեղի անցքով:
              Եթե իրականում կինն ունենար Բարբի տիկնիկի մարմնաչափերը, ապա կկարողանար տեղաշարժվել միայն 4 վերջույթների միջոցով:

              Շեկ մորուքներն ավելի արագ են աճում, քան սևերը:

              Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան:
              Լեոնարդո դա Վինչին երկար ժամանակ չէր կարողանում 2 բնորդգտնել << Խորհրդավոր ընթրիք>>-ի կենտրոնական կերպարներինպատկերելու համար: Ի վերջո , Քրիստոսի բնորդ է դառնումեկեղեցական երգչախմբի երգիչներից մեկը: Եվս 3 տարի նափնտրում է Հուդայի բնորդին և մի օր հանդիպում մի կեղտոտհարբեցողի, ում հրավիրելով պանդոկ ,անմիջապես սկսում էպատկերել որպես <<Հուդա>>: Երբ վերջինս ուշքի է գալիս,խոստովանում է ,որ նա արդեն բնորդել է նկարչին 3 տարի առաջ,երբ երգում էր երգչախմբում : Այդ ժամանակ նա մարմնավորել էր Քրիստոսի կերպարը:

              Եթե բոլոր չինացիները կանգնեն աթոռին և միաժամանակ ցատկեններքև, երկիրը ուղեծրից դուրս կգա:

              Իսկ դուք գիտեք, որ ամենաերկար նախադասությունը ՎիկտորՀյուգոյի “Թշվառներ” վեպում է: Այն կազմված է 823 բառից:

              Իսկ գիտեք, որ մարդու ոսկրերը իրենց ամրությամբ գերազանցումեն երկաթին և գրանիտին:

              Սահարայի անապատում մի անգամ,1979թ.-ի փետրվարի 18-ին,ձյուն է եկել:

              Աշխարհի ամենամեծ շունը դանիական դոգ Գիբսոնն է:Ուղղահայաց վիճակում նրա երկարությունը հասնում է 2 մետր 10սմ-ի: Շան թաթի չափսն է 40-41 սմ: Իսկ աշխարհի ամենափոքրշունը Բու-Բու-ն է, որի բոյը 10 սմ է, իսկ քաշը 680 գրամ:

              Comment


              • #82
                Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Ի տարբերություն արեգակնային համակարգի մյուս 7 մոլորակների, Երկիր մոլորակը միակն է, որի անվանումը կապ չունի ինչ-որ աստվածության հետ:
                Թրթուրը 4 քիթ ունի:
                Ընձուղտը մաքրում է աչքերը 21 դյույմ երկարություն ունեցող լեզվի միջոցով:

                Միջին հաշվով մարդն օրվա մեջ ծիծաղում է մոտ 10 անգամ:

                Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը:

                20 երեխայից միայն մեկն է ծնվում բժշկի կողմից կանխորոշված օրը:

                Եթե մարդու մարմնի ատոմներից հեռացվի դատարկ տարածությունը, ապա այն ամենը, ինչ կմնա, կարող է անցնել ասեղի անցքով:
                Եթե իրականում կինն ունենար Բարբի տիկնիկի մարմնաչափերը, ապա կկարողանար տեղաշարժվել միայն 4 վերջույթների միջոցով:

                Շեկ մորուքներն ավելի արագ են աճում, քան սևերը:

                Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան:
                Լեոնարդո դա Վինչին երկար ժամանակ չէր կարողանում 2 բնորդգտնել << Խորհրդավոր ընթրիք>>-ի կենտրոնական կերպարներինպատկերելու համար: Ի վերջո , Քրիստոսի բնորդ է դառնումեկեղեցական երգչախմբի երգիչներից մեկը: Եվս 3 տարի նափնտրում է Հուդայի բնորդին և մի օր հանդիպում մի կեղտոտհարբեցողի, ում հրավիրելով պանդոկ ,անմիջապես սկսում էպատկերել որպես <<Հուդա>>: Երբ վերջինս ուշքի է գալիս,խոստովանում է ,որ նա արդեն բնորդել է նկարչին 3 տարի առաջ,երբ երգում էր երգչախմբում : Այդ ժամանակ նա մարմնավորել էր Քրիստոսի կերպարը:

                Եթե բոլոր չինացիները կանգնեն աթոռին և միաժամանակ ցատկեններքև, երկիրը ուղեծրից դուրս կգա:

                Իսկ դուք գիտեք, որ ամենաերկար նախադասությունը ՎիկտորՀյուգոյի “Թշվառներ” վեպում է: Այն կազմված է 823 բառից:

                Իսկ գիտեք, որ մարդու ոսկրերը իրենց ամրությամբ գերազանցումեն երկաթին և գրանիտին:

                Սահարայի անապատում մի անգամ,1979թ.-ի փետրվարի 18-ին,ձյուն է եկել:

                Աշխարհի ամենամեծ շունը դանիական դոգ Գիբսոնն է:Ուղղահայաց վիճակում նրա երկարությունը հասնում է 2 մետր 10սմ-ի: Շան թաթի չափսն է 40-41 սմ: Իսկ աշխարհի ամենափոքրշունը Բու-Բու-ն է, որի բոյը 10 սմ է, իսկ քաշը 680 գրամ:

                Ձին առանց ուտելու կարող է ապրել 25 ,իսկ առանց ջրի՝17 օր:Իսկ եթե կերակրեն,սակայն ջուր չտան՝ կապրի ընդամենը 5 օր:
                Ընձուղտի սիրտը կշռում է 11,5 կգ,իսկ սրտի պատերի հաստությունը 7,5 սմ է:
                Գիտնականները հատուկ հաղորդիչների միջոցով պարզել են,որ թռչունները քնում են թռիչքի ժամանակ:Քունը երկնքում շարունակվում է 15-25 րոպե:

                Comment


                • #83
                  Բանտարկության ամենաերկար ժամկետը 384.912 տարի է։ Նման ժամկետ ստացել է 22-ամյա մի փոստատար, որին մեղադրել են խաբեբայության մեջ. նա չի հանձնել 42.768 նամակ։

                  Comment


                  • #84
                    Մարիետա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ըստ ճապոնացի նկարիչների` բուսական աշխարհի գծապատկերների անսահման գեղեցկությունն իր արտահայտությունն է գտնում իկեբանա արվեստում: Դա ծաղկահարդարման կամ ծաղկեփունջ կազմելու արվեստ է, բայց ոչ սովորական հասկացությամբ, այն իր մեջ ունի փիլիսոփայություն: Իկեբանան ունի 800 տարվա պատմություն: Այն ստեղծվել է Բուդդայի տաճարում, հոգևորականների կողմից: Ասում են, որ ճապոնուհիները ամուսնության դաշինք չեն կարող կնքել առանց կարուձևի, խոհարարության և իկեբանայի արվեստն իմանալու: Դեռևս 7 տարեկանից ճապոնացի աղջիկներին ուսուցանում են ծաղիկներից կոմպոզիցիաներ ստեղծելու արվեստը, միաժամանակ երեխաների մեջ դաստիարակում ներդաշնակության և կատարելության զգացում: Իկեբանան իգական դպրոցներում և քոլեջներում համարվում է հիմնական և պարտադիր առարկա: Մասնագետներ դառնալու համար ուսանում են 3 տարի և 10 ամիս, որի ընթացքում ծանոթանում են գեղանկարչության, ծաղիկների բուրմունքի, գույների, երանգների եւ բույսերի կազմաբանության հետ: Ամեն տարի Տոկիոյում հայտարարվում են իկեբանայի մրցույթներ:

                    Իկեբանայի ամենամեծ եւ ժամանակակից դպրոցներից է Սոգետցուն, որի ղեկավարներից է Սոֆու Տաշիգահարան:

                    Ճապոնական ծաղկեփնջի հիմքը կազմում են երեք հիմնական խորհրդանիշ-ցողուններ: Իկեբանայի սկզբունքների համաձայն՝ երեք ցողուններից ամենաերկարը` սինը, խորհրդանշում է երկինքը և կոմպոզիցիայում շատ կարևոր տարր է, քանի որ նրա դիրքից և դինամիկայից է կախված կոմպոզիցիայի տպավորությունը: Երկրորդը՝ ցողունը` լյուսին, խորհրդանշում է մարդուն և առաջին ցողունից կարճ է: Երրորդ ցողունը` խիկաեն, ամենակարճն է, որը խորհրդանշում է հողը:

                    Իկեբանա ստեղծելիս օգտագործվում են ոչ միայն թարմ ծաղիկներ, այլ տարբեր բույսերի ծռմռված և բազմաձև չոր ճյուղեր՝ իրենց վրա մնացած չոր պտուղներով, զանազան շիվեր, արմատներ և կեղևներ, մի խոսքով, բոլոր այն բնական միջոցները, որոնցից կստացվեն արհեստական բնապատկերներ:

                    Ստեղծված կոմպոզիցիան դրվում է հատուկ պատվանդանի վրա և բնակարանում ունի իր սուրբ անկյունը, որը կոչվում է տոկոնոմա: Ճապոնական ընտանիք մտնող հյուրն առաջին հերթին մոտենում է տոկոնոմային, ուշադիր զննում իկեբանան, ձգտելով հասկանալ տանտիրոջ կամ տանտիրուհու տրամադրությունը: Եթե հյուրը զգաց տանտիրոջ բարեհաճ տրամադրությունը, սկզբում խոնարհվում է իկեբանային, ապա՝ տանտիրոջը, և հետո անցնում առօրյա զրույցին, անպատճառ ընդգծելով կոմպոզիցիայից ստացած իր տպավորության մասին: Իսկ եթե կոմպոզիցիան հյուրին զգացնել տա, որ տանտերը անտրամադիր է, հյուրը պարտավոր է անմիջապես հեռանալ: Ճապոնացի նկարիչների կարծիքով, կոմպոզիցիաներում և ծաղկեփնջերում պետք է օգտագործել կենտ թվով ծաղիկներ և դրանք դասավորել ասիմետրիկ և այնպես, որ ծաղիկներն իրենց ծայրերով չշփվեն միմյանց հետ:

                    Ճապոնիայում ամենատարածված ծառը սոճին է: Նոր տարվա կոմպոզիցիաները կազմվում են սոճու ճյուղերից, որոնք մարմնավորում են երկարակեցություն, հնդեղեգի ճյուղերից, որոնք մարմնավորում են տոկունություն, և գունավոր մոմերից: Ճապոնիայում մարտի երեքին ծաղկում է դեղձենին: Այդ օրը նշվում է որպես աղջիկների տոն, ու նրանց զարդարում դեղձենու վարդագույն ծաղիկներով, որոնք մարմնավորում են նրբություն, անմեղություն ու գեղեցկություն: Պատանիների տոնը Ճապոնիայում նշվում է մայիսի 5-ին: Այդ օրը նրանք կրում են կաղնու ճյուղեր, որը մարմնավորում է ուժ, կամք ու քաջություն:
                    Հարգելի Մարիետա,շատ հետաքրքիր,ճանաչողական և ուսուցանող նյութ է,անպայաման կփոխանցեմ իմ սաներին:
                    Շնորհակալություն

                    Comment

                    Working...
                    X

                    Debug Information