Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչո՞ւներ քիմիական պատասխաններով

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ինչո՞ւներ քիմիական պատասխաններով

    Ուզու՞մ եք իմանալ թե ինչու է լոլիկը կարմիր, ինչպե՞ս թեյից ստանալ տարիներով պահպանվող թանաք, թե ինչպես են ճակնդեղից ստանում շաքար, ի՞նչպես բամբակով ստանալ կրակ, և այլ հետաքրքիր փաստեր:
    ՀԱՅԵՐԵՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ ԵՎ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄԸ
    Հավաստի հայտնի է, որ Հայաստանի տարածքում դեռևս հինգ հազար տարի առաջ յուրացվել է մետաղների ստացումն ու մշակումը։ Հայտնի մետաղներից հետևյալ մետաղներն ունեն իրենց հայկական անվանումները՝ ոսկի, արծաթ, կապար, երկաթ, անագ, պղինձ, սնդիկ և կապարարծաթ։ (Ռոբերտ Բաղչաջյան- Բնագիտական եզրերը ժամանակակից հայերենում Սուրբ Ղազար միաբանության Բազմավեպ հայագիտական բանասիրական գրական հանդես, 2002թ:
    Քիմիա բառը լայն տարածում է ստացել 18-րդ դարում։ Շատ լեզուներում այն ունի միևնույն ձայնարկությունը՝ հնչեղությունը։ Օրինակ անգլերեն – chemistry, ֆրանսերեն – chimie, գերմաներեն – chemie, ռուսերեն –химия։ “Քիմ” և “քեմ” արմատները կան նաև այլ լեզուներում քիմիա գիտության անվանման մեջ։ Բայց մինչ օրս պարզ չէ թե երբ է առաջացել “քիմիա” բառը և ինչ նշանակություն է այն ունեցել։ “Քիմիա” տերմինը անտիկ հունական գրականության մեջ առաջին անգամ օգտագործել է հույն փիլիսոփա Զոսիմը 5-րդ դարում և այն ունեցել է նստեցում, լցնում և խառնում նշանակությունը։ Շատ հետազոտողներ ենթադրում են, որ “Քիմիա” տերմինը առաջացել է մ.թ.ա, 5-րդ դարում հունական տիրապետության տակ գտնվող հին Եգիպտոսի անվանումից Chemi կամ Chumi – , “սևահող” կամ “սևահող երկիր”, այսինքն եգիպտական գիտություն։ Հին հունական լեզվում կան մի շարք բառեր, որոնցից ևս կարող էր առաջանալ “Քիմիա” տերմինը։

  • #2
    Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը

    Գյուլնարա ջան, հետաքրքիր է ճանապարհորդել քիմիայի զարմանահրաշ աշխարհում, առավել ևս հետաքրքիր է ծանոթանալ հրաշքների աշխարհի գաղտնիքներին: Ես հաճույքով կհետևեմ հետագա գրառումների ընթացքին Գյուլնարա ջան:

    Comment

    • #3
      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Գյուլնարա ջան, հետաքրքիր է ճանապարհորդել քիմիայի զարմանահրաշ աշխարհում, առավել ևս հետաքրքիր է ծանոթանալ հրաշքների աշխարհի գաղտնիքներին: Ես հաճույքով կհետևեմ հետագա գրառումների ընթացքին Գյուլնարա ջան:
      Ինչպե՞ս հագուստը մաքրել յոդի հետքերից
      Յոդի հետքերը հագուստից կարելի է հեռացնել անուշադրի սպիրտով: Այլ մեթոդ. թրջում եք հագուստի կեղտոտված մասը ջրով, հետքի վրա դնում եք մի փոքր հիպոսուլֆիտ (նատրիումի թիոսուլֆատի բյուրեղահիդրատ)՝ Na2S2O3.5H2O, այնուհետև կտորը լվանում: Այս լուծույթը նույն կերպ լավ է մաքրում տարբեր աստիճանի հետքերը թե՛ գունավոր և թե՛ սպիտակ կտորներից:

      Յոդի հետքից կարելի է ազատվել նաև հագուստը սպիրտի մեջ թրջելով (ողողելով): Ողողում են այնքան ժամանակ մինչև սպիրտը դադարի գունավորվելը, որից հետո հագուստը լվանում են օճառով:

      Սպիրտից լավ յոդի հետքերը վերացնում է ացետոնը: Յոդի հետքերը հագուստից կարելի է հեռացնել նաև տղամարդու օծանելիքով (օդեկոլոն):

      Comment

      • #4
        Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր:

        Փսիխոֆարմակոլոգները գտնում են, որ սիրահարների մոտ ուժերի հոսք է նկատվում «թմրանյութերի» շնորհիվ: Այդ «թմրանյութերը» դրանք բնական հորմոններն են և այլ քիմիական նյութերը, որոնք թարմացնում են, ապահովում են էներգիայի հոսքով օրգանիզմը:

        Ծանոթության առաջին փուլում ուղեղը դոպամին և նորեպինեֆրին է արտադրում, որոնք նյարդային համակարգի աշխատանքը խթանող նյութեր են: Հենց նրանք են օգնում նրան, որ մենք օպտիմիզմ, թարմություն և կյանքից բավարարվածություն ենք զգում:

        Երկրորդ փուլում, երբ սիրահարները արդեն անընդհատ ուզում են լինել իրար հետ, ուղեղը սկսում է մեծացնել օրգանիզմում սինթեզված այն հորմոնների քանակը, որոնք առաջ են բերում մարդու մոտ հարմարավետության և անվտանգության զգացում:

        Գիտնականները կարծում են նաև որ սիրահարների մոտ միստիկ զգացողությունները ապահովում է սերոտոնինը:

        Մի խոսքով ուր էլ գնանք և ինչ էլ որ անենք քիմիան մեզանից անպակաս է: Աշխարհը, նույնիսկ զգացմունքներն ու զգացողություններն են քիմիայի արդյունք:

        Comment

        • #5
          Ինչպե՞ս հագուստը մաքրել յուղի հետքերից
          Յուղի հնացած բծերը հեռացնելու համար խորհուրդ է տրվում օգտվել բենզինային օճառից, որը պատրաստվում է 1-2գ անգույն օճառը 10գ բենզինում լուծելով։ Բիծը սկզբում շփել բենզինային օճառով, այնուհետև սովորական եղանակով մաքրել բենզինով։

          Comment

          • #6
            Ձկից և ձկան պահածոյից մնացած բծերը եթե թարմ են, ապա հեշտ անցնում են օճառաջրով և տաք ջրով հաջորդաբար լվանալով։ Հին բծերը պետք է բամբակով թրջել տաք գլիցերինով և որոշ ժամանակ հետո լվանալ տաք ջրով։ Նուրբ մետաքսե կտորից բծերի հեռացման լավ միջոց է հանդիսանում մի քանի կաթիլ նաշադիր ավելացված հավասար ծավալներով գլիցերինի և ջրի խառնուրդը։
            Բրդե կտորեղենի վրայից բծերը հեռացնելու համար խորհուրդ է տրվում ջրում լուծված գլիցերինի և նաշադիրի (1 բաժակ ջրին 20գ գլիցերին և 10գ նաշադիր) խառնուրդը։ Բիծը հեռացնելուց հետո լվանալ տաք ջրով։

            Comment

            • #7
              Քրտինքից հագուստի թևատակերին առաջացած բծերը եթե հագուստի գույնը չեն քայքայել, հեշտ կարելի է հեռացնել նատրիումի հիպոսուլֆիտի (NaHSO3) լուծույթով (1 բաժակ ջրին կես թեյի գդալ)։ Կեղտոտված տեղը մաքրելուց հետո լվանալ տաք ջրով։ Մետաքսե կտորի վրայից այդպիսի հետքերը հեռացվում են նաշադիրի և սպիրտի հավասար ծավալներով խառնուրդի լուծույթով։ Սպիտակ մետաքսի վրայից հեռացնելու համար խորհուրդ է տրվում այդ խառնուրդին ավելացնել մի քանի կաթիլ ջրածնի պերօքսիդ։ Բրդե կտորի վրայի քրտինքի հետքերը հեռացնելու համար անհրաժեշտ է սկզբից լվանալ օճառաջրով, այնուհետև սառը ջրով և հետո թրջել թրթնջկաթթվի նոսր լուծույթով (1 բաժակ ջրին 1 թեյի գդալ) ու լվանալ սառը ջրով։

              Comment

              • #8
                Քիմիան փորձարարական գիտություն է և բավական է շեղվել այդ կանոնից ու կոնկրետ երևույթների փոխարեն սկսել սովորել «բառեր», որոնք կատարյալ ճիշտ են, անմիջապես կտրուկ կնվազի գիտելիքների որակը, եթե երբեմն թվա, թե դրանք արտաքնապես հաջողված են։ Չէ որ քիմիական փորձը և՛ ուսումնասիրման օբյեկտ է, և’ ուսուցման միջոց։ Բնական է, որ միասնական ուսումնական գործընթացում գոյություն չունեն երկու տարբեր տեսակի փորձ, փորձը մեկն է և ասվածը արտացոլում է միայն գործընթացի երկու տարբեր կողմը։

                Comment

                • #9
                  Քիմիան գիտություն է,որը հնարավորություն է տալիս ստացած գիտելիքները օգտագործել գործնականում և իրական կյանքի տարբեր իրավիճակներում:Յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի որոշակի նվազագույն քիմիական գիտելիքների:
                  Հարգելի Գյուլնարա շատ լավ թեմա եք ընտրել:
                  Ես էլ առաջարկում եմ հագուստի վրայից ժանգի հետքերը վերացնելու համար,պետք է եռացնել քացախի մեջ և ապա ջրով լավ լվանալ:

                  Comment

                  • #10
                    Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                    Քիմիան փորձարարական գիտություն է և բավական է շեղվել այդ կանոնից ու կոնկրետ երևույթների փոխարեն սկսել սովորել «բառեր», որոնք կատարյալ ճիշտ են, անմիջապես կտրուկ կնվազի գիտելիքների որակը, եթե երբեմն թվա, թե դրանք արտաքնապես հաջողված են։ Չէ որ քիմիական փորձը և՛ ուսումնասիրման օբյեկտ է, և’ ուսուցման միջոց։ Բնական է, որ միասնական ուսումնական գործընթացում գոյություն չունեն երկու տարբեր տեսակի փորձ, փորձը մեկն է և ասվածը արտացոլում է միայն գործընթացի երկու տարբեր կողմը։
                    Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան, հարուստ կրթական միջավայր: Դրանք նպաստում են հետաքրքրասիրության, մղում են հայտնաբերումների, հայտնագործող փորձերի` մեծ չափով նպաստելով և հարստացնելով ուսումնական գործընթացը: Արդեն փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել: Կրթական համակարգը ամեն կերպ պետք է աջակցի ուսուցման կազմակերպմանը` սովորողների համար ստեղծելով նոր տեխնիկական սարքավորումներին համապատասխան պայմաններ և ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը:

                    Comment

                    • #11
                      Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Քիմիան գիտություն է,որը հնարավորություն է տալիս ստացած գիտելիքները օգտագործել գործնականում և իրական կյանքի տարբեր իրավիճակներում:Յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի որոշակի նվազագույն քիմիական գիտելիքների:
                      Հարգելի Գյուլնարա շատ լավ թեմա եք ընտրել:
                      Ես էլ առաջարկում եմ հագուստի վրայից ժանգի հետքերը վերացնելու համար,պետք է եռացնել քացախի մեջ և ապա ջրով լավ լվանալ:
                      Այզեկ Ազիմովի «Մասնագիտություն» պատմվածքը: Մի շատ հետաքրքրական դիտարկում էր արել հեղինակը. եթե ուզում ես, որ երեխան որևէ բան սովորի և ստեղծագործ լինի, ապա ամեն ինչ միանգամից չի կարելի լցնել նրա գլուխը, այլ փոքր չափաբաժիններով' կաթիլ առ կաթիլ:

                      Comment

                      • #12
                        Շնորհակալություն քննարկումների համար , ձեր գրառումների օգնությամբ 8-րդ դասարանում ,,Թթուներ ,,թեման անդրադարձ կատարելու ժամանակ հետաքրքիր քննարկուներ եղավ:Շատերը ցանկություն հայտնեցին իրենց մոտ նշումներ կատարել և տանը օգտագործել:

                        Comment

                        Working...
                        X