Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ջրածածկ մոլորակ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ջրածածկ մոլորակ

    Երկրագնդի մակերևույթի ավելի քան երեք քառորդը պատված է ջրով,և ավելի տրամաբանական կլիներ այս մոլորակն անվանել ոչ թե <<Հողագունդ>>, այլ <<Ջրագունդ>>:Նույնիսկ այժմ,երբ մայրցամաքներն իրարից հեռացած են,երկրագնդի գրեթե կեսը ծածկում է մեկ վիթխարի օվկիանոս:Ցամաքի վրա թափվող անձրևաջրերի մեկ երրորդից քիչ ավելին լցվում է գետերը և արագորեն վերադառնում ծով:Մնացած երկու երրորդը ներծծվում է հողի և նրա տակ գտնվող ապարների մեջ ու ստորգետնյա ջրերի ձևով այնտեղ մնում է տարիներ և նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ:Այս ստորգետնյա ջրերից են սնվում աղբյուրներն ու ջրհորները,և դրանց շնորհիվ է ,որ գետերը չեն ցամաքում երաշտի ժամանակ:Ողջ ջուրը գտնվում է անվերջ հոսքի մեջ`օվկիանոսից մթնոլորտ,այնտեղից` դեպի գետերը և ստորգետնյա ապարները,ի վերջո նորից վերադառնում է օվկիանոս:Այս մեծ ճանապարհորդությունը կոչվում է ջրի շրջապտույտ:

  • #2
    Ջրածածկ մոլորակ
    https://lib.armedu.am/profile/11000/...e_created/desc
    Վերջին խմբագրողը՝ Արևիկ Աբովյան; 07-03-18, 02:51.

    Comment


    • #3
      Օվկիանոսի ջուր`94 տոկոս
      Ստորգետնյա ջրեր`4.34 տոկոս
      Սառցաշերտերը և սառցադաշտերը`1.65 տոկոս
      Գետերը և լճերը`0.01տոկոս

      Comment


      • #4
        Օվկիանոսների բաժանումը պայմանական է,հետևաբար ծովի մակարդակը գրեթե նույնն է Երկրի բոլոր մասերում:
        Ներցամաքային ծովերն ու լճերը կապված չեն Համաշխարհային օվկիանոսի հետ,այդ պատճառով նրանց մակարդակները կարող են շատ տարբեր լինել:Դրանցից մի քանիսը բարձր են Համաշխարհային ծովի մակերևույթից,իսկ մի քանիսն էլ ինչպես Իսրայելում գտնվող Մեռյալ ծովը,ցածր են:Ձգողական ուժի տարբերությունները և մթնոլորտային ճնշման փոփոխությունները,մակընթացություններն ու տեղատվություններն օվկիանոսի մակերեսին առաջացնում են ուռուցիկ կամ գոգավոր հատվածներ:

        Comment


        • #5
          Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Արևիկ, <<Պաշարների շտեմարան>>-ում չի երևում Ձեր տեղադրած նյութը:

          Comment


          • #6
            Հարգելի Նաիրա գուցե նորից փորձեք,ես ստուգեցի կարծես թե ամեն բան կարգին է:

            Comment


            • #7
              Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Երկրագնդի մակերևույթի ավելի քան երեք քառորդը պատված է ջրով,և ավելի տրամաբանական կլիներ այս մոլորակն անվանել ոչ թե <<Հողագունդ>>, այլ <<Ջրագունդ>>:Նույնիսկ այժմ,երբ մայրցամաքներն իրարից հեռացած են,երկրագնդի գրեթե կեսը ծածկում է մեկ վիթխարի օվկիանոս:Ցամաքի վրա թափվող անձրևաջրերի մեկ երրորդից քիչ ավելին լցվում է գետերը և արագորեն վերադառնում ծով:Մնացած երկու երրորդը ներծծվում է հողի և նրա տակ գտնվող ապարների մեջ ու ստորգետնյա ջրերի ձևով այնտեղ մնում է տարիներ և նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ:Այս ստորգետնյա ջրերից են սնվում աղբյուրներն ու ջրհորները,և դրանց շնորհիվ է ,որ գետերը չեն ցամաքում երաշտի ժամանակ:Ողջ ջուրը գտնվում է անվերջ հոսքի մեջ`օվկիանոսից մթնոլորտ,այնտեղից` դեպի գետերը և ստորգետնյա ապարները,ի վերջո նորից վերադառնում է օվկիանոս:Այս մեծ ճանապարհորդությունը կոչվում է ջրի շրջապտույտ:
              Շատ հետքրքիր բովանդակություն ունի Ձեր նյութ : Իսկ այդ<< ջրագնդի>> գաղափարը Դուք եք առաջ քաշել ,թե նյութը վերցրել եք

              Comment


              • #8
                Հարգելի Սոֆյա շնորհակալություն գրառման համար:Գաղափարը <<Ջրագնդի>> ինքնաբերաբար է ստացվել,իսկ նյութը պատրաստելու համար օգտվել եմ բազում աղբյուրներից:

                Comment


                • #9
                  Ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասարաչափ են բախշված,համաձայն որի աշխարհի զարգացող երկրներում 1 մլրդ մարդ զրկված է մաքուր ջրից:Միանգամայն ընդունելի է,որ 21-րդ դարում քաղցրահամ ջուրը և ոչ թե նավթը կդառանա Երկրի գլխավոր ռազմական ռեսուրսը...
                  ՄԱԿ-ի զեկույցում նշվում է,որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմախնդրի,քան գլոբուսի տաքացումը...Ըստ որոշ կանխատեսումների 2050 թ.50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ:

                  Comment


                  • #10
                    Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Երկրագնդի մակերևույթի ավելի քան երեք քառորդը պատված է ջրով,և ավելի տրամաբանական կլիներ այս մոլորակն անվանել ոչ թե <<Հողագունդ>>, այլ <<Ջրագունդ>>:Նույնիսկ այժմ,երբ մայրցամաքներն իրարից հեռացած են,երկրագնդի գրեթե կեսը ծածկում է մեկ վիթխարի օվկիանոս:Ցամաքի վրա թափվող անձրևաջրերի մեկ երրորդից քիչ ավելին լցվում է գետերը և արագորեն վերադառնում ծով:Մնացած երկու երրորդը ներծծվում է հողի և նրա տակ գտնվող ապարների մեջ ու ստորգետնյա ջրերի ձևով այնտեղ մնում է տարիներ և նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ:Այս ստորգետնյա ջրերից են սնվում աղբյուրներն ու ջրհորները,և դրանց շնորհիվ է ,որ գետերը չեն ցամաքում երաշտի ժամանակ:Ողջ ջուրը գտնվում է անվերջ հոսքի մեջ`օվկիանոսից մթնոլորտ,այնտեղից` դեպի գետերը և ստորգետնյա ապարները,ի վերջո նորից վերադառնում է օվկիանոս:Այս մեծ ճանապարհորդությունը կոչվում է ջրի շրջապտույտ:
                    Սիրելի Արևիկ, վերջին 100 տարվա ընթացքում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է մոտ 16 սմ-ով: Դա պայմանավորված է կլիմայի գլոբալ տաքացումով: Այդ գործընթացը շարունակվում է:

                    Comment


                    • #11
                      Միանգամայն իրավացի եք հարգելի Գայանե հաշվարկները ցույց են տալիս,որ 21-րդ դարի կեսերին այդ մակարդակը կբարձրանա ևս 20-30սմ-ով:

                      Comment


                      • #12
                        Հարգելի Արևիկ,ուզում եմ մի հետաքրքիր նյութ հաղորդել:Ամենաընդարձակ ստորջրյա լեռնաշղթան տարածվում է 65 հազ.կմ,հատելով բոլոր օվկիանոսները,սկսած Հյուսիսային սառուցյալից մինչև Խաղաղը:Այդ լեռնային շղթան 5 անգամ գերազանցում է Երկրի հասարակածի ձգվածությունը:

                        Comment


                        • #13
                          Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Արևիկ,ուզում եմ մի հետաքրքիր նյութ հաղորդել:Ամենաընդարձակ ստորջրյա լեռնաշղթան տարածվում է 65 հազ.կմ,հատելով բոլոր օվկիանոսները,սկսած Հյուսիսային սառուցյալից մինչև Խաղաղը:Այդ լեռնային շղթան 5 անգամ գերազանցում է Երկրի հասարակածի ձգվածությունը:
                          Շնորհակալություն հարգելի Օլգա շատ հետաքրքիր տեղեկության համար:Այդ լեռնաշղթան անուն չունի՞:

                          Comment


                          • #14
                            Ջուրը բիոսֆերայի կարևորագույն էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակություն։
                            Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։ Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։

                            Comment


                            • #15
                              Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                              Ջուրը բիոսֆերայի կարևորագույն էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակություն։
                              Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։ Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։
                              Շնորհակալություն հարգելի Նելլի գրառման համար:
                              Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Չնայած ընդունված է տարանջատել օվկիանոսները, սակայն աղի ջրի ամբողջությունը երկրագնդի վրա կոչում են Համաշխարհային օվկիանոս։ Քաղցրահամ ջուրը 3 տոկոսից էլ քիչ է կազմում, մնացածը աղի ջուրն է, որը գտնվում է օվկիանոսներում։ Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Քաղցրահամ ջուրը սահմանափակ և խոցելի ռեսուրս է:

                              Comment

                              Working...
                              X