Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայը և հայկականը. (հետաքրքիր փաստեր)

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայը և հայկականը. (հետաքրքիր փաստեր)

    Զանզիբարի և Սոմալիի պետական օրհներգերի հեղինակը Կարեն Խաչատրյանն է:
    Յուպիտերի 6-րդ արբանյակը հայտնաբերել է ս. Ղազարի աստղադիտարանի աստղագետ Խ. Սինանյանը:
    Առաջին հայ պրոֆեսիոնալ դերասանուհին է Արուսյակ Փափազյանը:
    Ամենահին թղթյա հայերեն ձեռագիրը գրված է 981 թվականին Ղուկաս գրչի ձեռքով:
    Հռոմեականեկեղեցու ծիրանիով հայոց հայրապետ է եղել կարդինալ Գրիգոր-Պետրոս ԱղաջանյանըՇարունակելի)

  • #2
    Չարլզ Փափազյան- գարեջրի տնային պատրաստման հիմնադիր
    Աննա Տեր-Վարդանյան- ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագ
    Հովհաննես Ադամյան- գունավոր հեռուստատեսության նախահայր
    Լութեր Ջորջ Սիմիջյան- բանկոմատի գյուտարարը
    Ռիչարդ Դոնչյան- արժեթղթերի շուկայի նորարար
    Գևորգ Նալբանդյան- Եթովպիայի ազգային օրհներգի հեղինակ
    Աշխեն Հովակիմյան- Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծողը
    (շարունակելի)

    Comment


    • #3
      1. Ռոզա և Սարգիս Կոկոմբուցյաններ- հիմնել են յոգուրտի` աշխարհի առաջին արտադրամասը ԱՄՆ-ում (1929թ.)
      2. Էդ Իսկենդերյան- հիդրավլիկ ղեկի գյուտի հեղինակ
      3. Գաբրիել Ղազանչյան` մազերը չորացնելու սարքի հեղինակ(1908 թ.)
      4. Ռայմոնդ Վահան Դամադյան` մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի ստեղծող
      5. Իգնատի Ղուկասյան` կերոսինային լամպի հայտնագործողը

      Comment


      • #4
        Հայ առաջին բանաստեղծուհին՝Սահակդուխտը ապրել է 8-րդ դարում:
        Աշխարհում առաջին գունավոր կինոնկարը ՙՙԲեկրի Շարպ՚՚ըստ անգլիացի գրող Ուիլյամ Թեքերեյի վեպի , ստեղծել է Ռուբեն Մամուլյանը:1935 թ. :
        Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է<<Տոնացույց>>: Այն գրվել է Կաֆայում1434 թ. և կշռում է ընդամենը 19 գրամ, 104 թերթ, ամեն էջում 13 տող :

        Comment


        • #5
          Վերջերս իմացա, որ միստր Բինը ունի հայկական ծագում։

          Comment


          • #6
            Քանդակագործուհի Նվարդ Զարյանը (Գրող Կոստան Զարյանի դուստրը) Հռոմի կենտրոնական կայարանի շենքի խճանկարի համար արժանացել է համաիտալական առաջին մրցանակի:

            Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
            Ադոլֆ Դիստերվեգ


            https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

            https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
            Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

            Comment


            • #7
              ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ. ՋԱԶ-ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՀԱՅՏՆԻՆ-Ստեղծել է առաջին ջազ ալբոմը եւ 12" LP ֆորմատն արտադրական ստանդարտի վերածել՝ աշխարհով մեկ փոխելով երաժշտության ձայնագրման, տարածման և ունկնդրելու ձևը։

              ԼՈՒԹԵՐ ՋՈՐՋ ՍԻՄՋՅԱՆ. ԲԱՆԿՈՄԱՏԻ ԳՅՈՒՏԱՐԱՐԸ-Ավելի քան 200 արտոնագրերի և բազմաթիվ սարքերի հեղինակ, որոնցից ամենատարածվածներն են բանկոմատը եւ հեռահուշարարը:

              ԳԵՎՈՐԳ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԵԹՈՎՊԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿ-Հայ որբերից կազմված «Արբա Լըջոչ» երգչախմբի գեղարվեստական տնօրեն

              ԱՇԽԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ (ԱԳՆԵՍ ՀՈՒԱԿԻՄ). ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՂԿԻ ՍՏԵՂԾՈՂԸ-Պատմության առաջին հիբրիդ բուսատեսակներից մեկը՝ Միսս Հուակիմը, որ ստեղծվել է կնոջ ձեռքով

              ՎԱՐԱԶԴԱՏ ՂԱԶԱՆՉՅԱՆ. ԱՐԴԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐ-Պլաստիկ վիրաբուժության ասպարեզի նորարար հեղափոխականներից

              ՀՈՎԱՐԴ ՂԱԶԱՆՋՅԱՆ. ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐ-«Աստղային պատերազմների» և «Կորուսյալ Տապանի ասպատակների» պրոդյուսերը

              ՋԻԱԿՈՄՈ ԼՈՒԻՋԻ ՉԱՄԻՉՅԱՆ. ԳԻՏՆԱԿԱՆ-Օրգանական լուսաքիմիայի գիտաճյուղի ստեղծող ու արևային էներգիայի կիրառման մարգարե

              ԱԼԵՆՈՒՇ ՏԵՐՅԱՆ. ԻՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԱՍՏՂԱԳԵՏ ԵՎ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ-Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի համահիմնադիր

              Comment


              • #8
                ,հետաքրքիր է:

                Comment


                • #9
                  Ռուբեն Օրբելի' ստորջրյա հնագիտության հիմնադիր:1934 թ-ից ղեկավարել է ԽՍՀՄ ծովերում և գետերում ստորջրյա աշխատանքների արշավախմբերը:
                  Լևոն Օրբելի' էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և տիեզերագիտական բժշկության հիմնադիր:
                  Հովսեփ Օրբելի'արևելագետ, հնագետ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

                  Comment


                  • #10
                    Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    ,հետաքրքիր է:
                    Վերջերս իմացա, որ միստր Բինը ունի հայկական ծագում։

                    Comment


                    • #11
                      «Ցանկանում եմ, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ». այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է
                      «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

                      Անդրանիկ Օզանյան

                      Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում:

                      «Ամեն հայ, եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»,- ասել է հայ զորահրամանատար, հայդուկապետ Անդրանիկ Զորավարը:
                      Նա առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։
                      Անդրանիկի հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից 18-րդ դարում: Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրից։*
                      Համիդյան ջարդերի ընթացքում Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից: 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին նա անցել է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր Օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։
                      Ռուս գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, Անդրանիկի մասին գրել է. «Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»:

                      Զորավար Անդրանիկը պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով։ Անդրանիկի սուրն ու պարգևները տեղափոխվել են Հայաստան և հանձվել Հայաստանի պատմության թանգարանին:

                      Comment


                      • #12
                        ***

                        «Այս գերեզմանին առջև մեր հոգիի և մտքի աչքերով կը տեսնենք վերջին հարիւր տարիներու ընթացքին մեր ժողովուրդի մղած անհավասար պայքարը իր արժանապատւութեան, իր գոյութեան և ազատութեան համար: Այդ կը կոչուի, ինչպէս գիտէք, հայ ազատագրական շարժում, որուն արիւնոտ ճանապարհին վրայ կը բարձրանայ հերոսական կերպարը զօրավար Անդրանիկի»:

                        Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն 1-ին

                        Comment

                        Working...
                        X