Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վերջին զանգ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Վերջին զանգ

    Հարգելի դասղեկներ,մոտենում է աշակերտների,նրանց ծնողների և ուսուցիչների համար այդքան սպասված օրը, երբ իրենց երեխաները պիտի ավարտեն դպրոցն ու մուտք գործեն մեծ կյանք: Կարծես բոլորը թրթռացող սրտերով սպասում են մի հեքիաթային օրվա, որի պատասխանատուն ակամայից դառնում է դասղեկը: Ավագ դպրոցի ներմուծմամբ փոխվեց նաև « Վերջին զանգ» տոնակատարության կառուցվածքային ու բովանդակային իմաստը ,քանզի հիմնական դպրոցն ավարտող աշակերտը ևս ակնկալում է գեղեցիկ ցերեկույթ, որի անունը դնում ենք « Վերջին դաս»:Ստեղծված իրավիճակում առաջ են գալիս մի շարք խնդիրներ: Դրանցից մեկն այն է, թե ինչ նոր մեթոդներով ու հետաքրքւր լուծումներով կազմակերպել ավագ դպրոցի «Վերջին զանգ» տոնակատարությունը, որպեսզի այն տարբերվի հիմնական դպրոցում անցկացվելիք « Վերջին դաս» ցերեկույթից, և, որ ներկաները չձանձրանան նմանատիպ միջոցառումներից: Հաջորդ խնդիրը, թերևս, ավելի բարդ է, քանզի պետք է գտնել այնպիսի լուծումներ, որոնց իրականացումը որևէ կերպ կապ չունի գումարի հետ , և նմանատիպ այլ հարցեր: Հարգելի գոծընկերներ, եկեք միասին գտնենք հետաքրքիր լուծումներ: Օգնեք Ձեր տարիների փորձով ստացած հմտություններով ու առաջարկություններով:

  • #2
    Հարգելի դասղեկներ, այստեղ կարող ենք ոչ միայն հետաքրքիր լուծումներ առաջարկել, այլ նաև կիսվել արդեն պատրաստի սցենարներով:

    Comment


    • #3
      ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
      Քիչ է լինում, երբ նույն պահին՝
      և ուրախ ենք, և տխուր ենք:
      Հենց այդպիսի վայրկյան է մի՝
      դպրոցական վերջին զանգը:
      Ուրախ ենք, որ ավարտում ենք:
      Տխուր ենք, որ ավարտում ենք:
      Ասես լաց ու ծիծաղ լինի
      դպրոցական վերջին զանգը:

      Եկանք այստեղ յոթ տարեկան,
      տասնյոթ ենք գնում սակայն:
      Ասես լինենք կայարանում,
      և պատրաստ է մեր գնացքը...
      Փոքրի՜կ էինք, անմե՜ղ, արդա՜ր:
      Հիմա մե՛ծ ենք, հակասակա՛ն.
      Հասունության նախերգանքն է
      դպրոցական վերջին զանգը:

      Շատ սիրելի ուսուցիչնե՛ր,
      մենք գնո՛ւմ ենք, դուք մնո՛ւմ եք:
      Եվ վառվում է մեր սրտերում
      պատանեկան ափսոսանքը,
      Որ ձեզ հաճախ չե՜նք հասկացել,
      չե՜նք մտածել՝ մեծանում եք,
      Եվ ձեր կյանքն էլ կարճ է, ինչպես...
      դպրոցական վերջին զանգը:

      Ներողությո՜ւն, ներողությո՜ւն,
      որ տվել ենք ձեզ նեղություն:
      Թե չընդունվենք ինստիտուտներ,
      դուք չտխրեք՝ բա՛րդ է կյանքը:
      Սակայն ի՛նչ էլ դառնանք կյանքում,
      ապրելու եք դուք մեր հոգում,
      Եվ մեր հոգու ձայնն է ասես
      դպրոցական վերջին զանգը:

      Ա՜խ, մեզ համար ամենամե՜ծ
      դասամիջոցն սկսվում է...
      Սակայն մի՞թե կմոռացվի՝
      մեկտեղ ապրած տասնամյակը:
      Հրաժեշտ ենք տալիս մենք ձեզ,
      բայց հուշերին՝ անհնա՜ր է,
      Եվ ավելի թող մեզ կապի
      դպրոցական վերջին զանգը:

      Հողագունդը մի մեծ զանգ է՝
      տիեզերքի անհունում խոր:
      Թող միշտ լսվի նրա ձայնը,
      թող չավերի նրան զենքը...
      Մենք չենք ուզում, որ աշխարհի
      Վերջին զանգը հնչի մի օր:
      Այս աշխարհում թող հնչի լոկ
      Դպրոցակա՛ն վերջին զանգը:

      Արամայիս Սահակյան

      Comment


      • #4
        Հարգելի Միկինյան Տաթևիկ, շնորհակալ եմ արձագանքի համար: Արամայիս Սահակյանն այնքան ճիշտ է նկարագրել այդ օրվա ողջ էությունը, որ կարդալիս յուրաքանչյուրս մտովի տեղափոխվում ենք մեր ավարտական հանդես: Իսկ ինչ նոր կազմակերպման ձևեր ու մեթոդներ կառաջարկեք:

        Comment


        • #5
          Շնորհակալություն հետաքրքիր թեմայի քննարկման համար, հավանում եմ Արամայիս Սահակյանի բանաստեղծությունը, իմ կարծիքով այն գալիք տարիների հետ նոր շունչ է ստանում: Վերգին զանգն ունի մեծ խորհուրդ, որն իր մեջ պարունակում է գեղեցիկ հույզեր, հույսեր, հիշողություններ,սպասումներ, սքանչելի պատանեկություն և երիտասարդության նախաշեմ...

          Comment


          • #6
            Արամայիս Սահակյան

            ՅՈԹ ԱԶՆԻՎ ՊԱՏԳԱՄ

            Ուսուցչուհին ասաց մեզ.
            -Ձեզ յոթ սեր եմ պատգամում -
            Նախ՝ Հայրենի՛ք սիրեցեք,
            Ուրիշ մեծ սեր չի լինում:

            Ծնողներին սիրեցեք -
            Նրանցի՛ց եք ծնվել դուք:
            Եվ մայր լեզուն սիրեցեք -
            Նրանո՛վ եք սնվել դուք:

            Բնությունը սիրեցեք -
            Մա՛րդ կպահի նա միշտ ձեզ:
            Ազնվությունը սիրեցեք -
            Վա՛րդ կպահի նա միշտ ձեզ:

            Միշտ սիրեցեք աշխատանք
            Ու մեծ արվե՛ստ սիրեցեք:
            Եվ այս հավերժ լուսնի տակ
            Մեկին հավե՛րժ սիրեցեք...

            Ով իրեն է լոկ սիրում՝
            Նա դժբախտ է աշխարհում:
            Յոթ սրբություն թե սիրեք -
            Յոթնապատիկ կսիրվեք...

            Comment


            • #7
              Շնորհակալ եմՀռիփսիմե Հարությունյան ջան դրական կարծիքի համար:

              Comment


              • #8
                Հարգելի Հռիփսիմե Հարությունյան, շնորհակալ եմ այս հրաշք բանաստեղծությունը հիշեցնելու և զետեղելու համար: Իսկապես, որ կարդալով քեզ թվում է հենց մեր ժամանակաշրջանում է գրվել, այնքան արդի ու թարմ է բովանդակությունը::

                Comment


                • #9
                  ՈՒՍՈՒՑԻՉ ԲԱՐԻ…
                  Ձեր ոսկեծամ խոպոպների մեջ թելերն արծաթե,
                  որ երևում են `
                  - Ես բաժին ունեմ:
                  Ձեր բարի դեմքի կնճիռների մեջ`
                  -Ես բաժին ունեմ,
                  Իսկ Դու′ք, իմ բարի, իմ լավ ուսուցիչ.
                  Դուք բաժին ունեք իմ կյանքի գարնան ծաղիկների մեջ,
                  Դուք բաժին ունեք իմ մանուկ սրտի վաղ լուսաբացի ծաղիկների մեջ,
                  Իմ գիտցածի մեջ, ունեցածի մեջ:

                  Comment


                  • #10
                    Ամեն գարունքին այս վեհ հյուրընկալ պատերի ներքո մի զանգ է հնչում, զի~լ ու ղողանջուն, դա զանգն է վերջին , որն ավետում է սկիզբ նոր կյանքի , նոր ճանապարհի, որն ուղղորդում է շրջանավարտներին դեպի կյանքի բազմաբնույթ խաչմերուկներ.
                    Պե′տք է , բնազդ է, թե կյանքի պահանջ,
                    Զանգն այսօր ահա շրջանավարտներին է հավաքել մեկտեղ,
                    Որ ձեռք ձեռքի տված
                    Գնում են ահա, թռչում, սավառնում,
                    Ու թո′ղ որ թռչե՜ն .
                    Որպեսզի կրկին գարուն ավետեն…
                    Այսպես տարիներ, պահեր կսահեն
                    Եվ մեր երկիրը կհզորացնեն:

                    Comment


                    • #11
                      Շնորհակալ եմ արձագանքի և հրաշալի տողեր տրամադրելու համար:

                      Comment


                      • #12
                        Իսկ հետաքրքիր է, թե ինչ կարծիք ունեք 9-երորդցիների «Վերջին զանգ» տոնակատարության վերաբերյալ: Ճիշտ է արդյոք դա կազմակերպել, թե թողնել միայն ավագ դպրոցին: Նախապես շնորհակալ եմ:
                        Վերջին խմբագրողը՝ Բեջանյան Վիոլետտա; 06-04-19, 00:39.

                        Comment


                        • #13
                          Հարգելի Վիոլետա, ես նույնպես մտահոգված եմ <<Վերջին զանգի>> միջոցառման կապակցությամբ, 12-րդ դասարանի դասղեկ եմ և աշակերտներիս հետ կազմել ենք սցենարը, որոշ չափով ստեղծագործել եմ, աշխատում ենք հումորային համարների ուղղությամբ, եթե ունեք հետաքրքիր մտահղացումներ, սիրով կընթերցեմ, կարող եմ որոշ խոսքեր տեղադրեմ, եթե կհետաքրքրի...Շնորհակալություն

                          Comment


                          • #14
                            Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Իսկ հետաքրքիր է, թե ինչ կարծիք ունեք 9-երորդցիների «Վերջին զանգ» տոնակատարության վերաբերյալ: Ճիշտ է արդյոք դա կազմակերպել, թե թողնել միայն ավագ դպրոցին: Նախապես շնորհակալ եմ:
                            Հարգելի Վիոլետա, կարծում եմ անհրաժեշտ է կազմակերպել այն հիմնական դպրոցներում, որն ավարտելուց հետո աշակերտները տեղափոխվում են ավագ դպրոց:

                            Comment


                            • #15
                              Հարգելի Հռիփսիմե,սիրով կընթերցեմ Ձեր կողմից զետեղված խոսքերը, կծանոթանամ Ձեր նոր մտքերին: Ես նույնպես12-րդ դասարանի դասղեկ եմ և ուզում եմ կազմակերպել հետաքրքիր, չկրկնվող մի ցերեկույթ:Անչափ շնորհակալ եմ ինձ օգնելու պատրաստակամության համար:
                              Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Վիոլետա, ես նույնպես մտահոգված եմ <<Վերջին զանգի>> միջոցառման կապակցությամբ, 12-րդ դասարանի դասղեկ եմ և աշակերտներիս հետ կազմել ենք սցենարը, որոշ չափով ստեղծագործել եմ, աշխատում ենք հումորային համարների ուղղությամբ, եթե ունեք հետաքրքիր մտահղացումներ, սիրով կընթերցեմ, կարող եմ որոշ խոսքեր տեղադրեմ, եթե կհետաքրքրի...Շնորհակալություն

                              Comment

                              Working...
                              X