Հայտարարություն

Collapse
No announcement yet.

<<Տարօրինակ>> կոնֆետներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • <<Տարօրինակ>> կոնֆետներ

    Հարգելի գործընկերներ, երևի շատերդ տեղյակ եք համացանցում լայն տարածում գտած և ծնողների մոտ խուճապ առաջացնող <<տարօրինակ>> կոնֆետների մասին, իբր դրանք բաժանում են դպրոցներում և իբր դրանցում արգելված նյութեր կան ։ Ի՞նչ եք կարծում որքանով է դա իրականությանը մոտ ։

  • #2
    Ոստիկանությունը հերքեց այդ լուրը այն պատճառաբանմամբ, որ մինչ օրս ոչ մի ահազանգ ծնողներից չի ստացել:

    Comment


    • #3
      Ամեն դեպքում պետք է զգոն լինել, մենք՝ դասղեկներս, առաջին հերթին այնքան ուշադիր պետք է լինենք մեր աշակերտների նկատմամբ, որ ցանկացած արատավոր երևույթից զերծ պահենք նրանց։

      Comment


      • #4
        Երկու օր առաջ 5-րդ դասարանի աշակերտներից մեկը ինձ այդ մասին հարցրեց, թե արդյոք ճիշտ է, որ կոնֆետներ են բաժանում երեխաներին: Հերքեցի, որ նման զրույց չեմ լսել: Պարզվում է՝ ուրիշ դպրոցներում էլ այդ մասին շոշափվում է, մնում է պարզել, թե իմ աշակերտը որտեղից է լսել, որին լուրջ ուշադրություն չդարձրի:

        Comment


        • #5
          Այո, Նատաշա ջան, հնարավոր է պարզապես աշակերտներն երեխայաբար իրար մեջ կեղծ տեղեկություններ տարածեն ուշադրություն գրավելու ակնկալիքով։ Կարևոր է նրանց հետ լուրջ խոսել այդ թեմայով, նույնիսկ դաստիարակչական նպատակով այդ թեմայով դասղեկի ժամ անցկացնել։

          Comment


          • #6
            Այդ լուրը սկսել է տարածվել ֆեյսբուքյան ֆեյք՝ կեղծ, էջերի միջոցով:Ֆեյսբուքում կան երիտասարդ մայրիկների 10-ից ավելի խմբեր:Նրանք էլ, մտահոգված իրենց երեխաներով, սկսեցին տեղադրել կեղծ էջերի լուրը:Այդ խմբերում էլ հորդորում էին խոսել երեխաների հետ և զգուշացնել: Ապա գործի անցան լրատվականները, որոնք սկսեցին տարածել:Ի վերջո ոստիկանությունը խոսեց:Նրանց հաղորդագրության մեջ ասվում էր, որ գտել էին այդ կեղծ էջերը և հեռացրել սոցիալական ցանցերից, անհանգստանալու առիթ չկա:Դե, հիմա պատկերացրեք, որ այդքան մայրիկ արդեն իր բալիկին պատմել է այդ մասին և այդ լուրը տարածվել է:
            Հիմա չես հասկանում ճիշտ է, թե սխալ:
            Վերջին խմբագրողը՝ Ռուզաննա Թադևոսյան; 03-03-19, 16:25.

            Comment

            Working...
            X