Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ո՞վ է ընկերդ։

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ո՞վ է ընկերդ։

    Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ հետ քննարկել <<ընկերությունը>>, <<իսկական ընկեր>> հասկացությունները։ Ըստ ձեզ կա՞ համախմբվածություն աշակերտների մոտ։

  • #2
    Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։
    Թելման

    Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է։
    Հենրի Ադամս

    Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք։
    Ալֆիերի

    Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն։
    Բալզակ
    Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։
    Բեկոն

    Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։
    Գրասիան

    Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։
    Գրաֆ


    …Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները։
    Դեբիդուր

    Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։
    Եվրիպիդես

    Անվստահելի հանգամանքներում էլ իմացվում է ընկերոջ հավատարմությունը։
    Էննիուս


    Կենցաղային ոչ մի բարիք մեզ համար հաճելի չի լինի, եթե մենք վայելում ենք այն` չբաժանելով դա ընկերների հետ։
    Էրազմ Ռոտերդամցի

    Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում։
    Թուկիդիտես


    Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը։
    Ժանլիս

    Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված։
    Լաբրյուեր

    Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։
    Լառոշֆուկո


    Առավել ամոթալի է ընկերներին չվստահել, քան նրանցից խաբված լինել։
    Լառոշֆուկո


    Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է։
    Լառոշֆուկո

    Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի։
    Լեսինգ

    Կարողացիր ընկեր լինել` ընկեր կգտնես։
    Կրասիցկի

    Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ։
    Հեզլիթ

    Միայն ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել։
    Հելվեցիուս

    Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։
    Հիպել

    Աստված մեզ ազգականներ է պարգևում։ Ընկերներ, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում։
    Էթել Մամֆորդ


    Ընկերությունն այս կյանքի մեծագույն ուրախություններից է. և ընկերության ուրախություններից է այն, որ կա մեկը, ում կարելի է գաղտնիք վստահել։
    Մանձոնի

    Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է։
    Միզներ

    Ապրիր մարդկանց հետ այնպես, որ քո բարեկամները չարակամներ չդառնան, իսկ չարակամները` բարեկամներ։
    Պյութագորաս

    Comment


    • #3
      Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։

      Բեկոն
      Հարգելի Ալվարդ,կարծում եմ ,այո',իսկական ընկերներ կան,ընկերությունը ակնհայտ է լինում բարձր դասարաններում։
      Ահա բառի ստուգաբանությունը՝Կազմված է ըն(դ) նախդիրից և կեր արմատից և բուն նշանակում է «միասին ուտող, հացակից, ճաշակից»:

      Comment


      • #4
        Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը:
        Բեկոն

        Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների:
        Գրասիան

        Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի մոռացիր:
        Էրաս Ռոտերդամցի

        Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է մեծագույն երջանկություն շնորհել նրան, նրան հավատարիմ ընկերներ է տալիս:
        Թելման

        Ընկերներից որևէ բան թաքցնելը վտանգավոր է, սակայն ավելի վտանգավոր է նրանցից ոչինչ չթաքցնելը:
        Լաֆայետ

        Ով ընկերներ է փնտրում, արժանի է, որ գտնի նրանց: Ով ընկերներ չունի, նա երբեք նրանց չի էլ փնտրել:
        Լեսինգ

        Ասա ինձ, թե ում հետ ես ընկերություն անում, և ես կասեմ, թե ում ես ատում:
        Լորան

        Տիրոջ ու ստրուկի միջև չի կարող ընկերություն լինել:
        Կուրցիոս

        Ընկերությունն այնպիսի դրամագլուխ է, որի տոկոսները երբեք չեն կորչում:
        Համան
        Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 23-02-19, 22:50.

        Comment


        • #5
          Ընկերության մեջ միշտ շեշտվում է դժբախտության պահին կողքին լինելու հանգամանքը: Իմ կարծիքով իսկական ընկերը սրտանց ուրախանում է իր ընկերոջ ուրախությունով և հերթական հաղթանակով:

          Դպրոցում, ըստ իմ դիտարկումների, հիմնականում երեխաներն ընկերություն են անում այն համադասարանցու հետ, ում հետ տուն են գնում, բավականին մոտիկ են ապրում, նույն շենքում կամ թաղամասում, հաճախում են նույն մարզադպրոցն ու արվեսի դպրոցը:

          Comment


          • #6
            Շնորհակալություն բոլորին քննարկմանը մասնակցելու համար։

            Comment


            • #7
              Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ թե նրանով, թե ինչ ծառայություններ ենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում: Թուկիդիտես

              Comment


              • #8
                Հարմար գտա իմ այս հրապարակումը տեղադրել այստեղ:

                ՄԻ' ՆԵՂԱՑՐԵՔ ԻՐԱՐ

                Նա չցանկացավ բարձրաձայն կարդալ, տետրը հանձնեց ինձ: Հայացքս սահում է նրա տողերով, որ անհանգիստ սրտի թրթիռներ են, դեռահասի անհանգիստ մտորումներ:

                12-րդ դասարանում հայոց լեզվի տնային առաջադրանքը` «Մի' նեղացրեք իրար» վերնագրով շարադրությունը, նոր ապրումներ պիտի ծնեին իմ աշակերտուհու հոգում: Նա խնդրեց, որ բարձրաձայն չկարդամ, նույնիսկ մյուս աշակերտների հորդորներին հակառակ` չցանկացավ բարձրաձայնել իր մտքերը: Բայց նա գիտեր, շատ լավ գիտեր, որ հետո այս տողերը հասանելի են լինելու շատերին. «Պետք չէ նեղացնել ոչ մեկին, ամեն նեղացնելով` ես «մեռնում եմ», և ինչպես մոմը` կամաց-կամաց հալվում: Ամեն անգամ ինձ նեղացնելով` ոչնչացնում են իմ ներսի արևը, հոգումս անձրև է տեղում, երեսիս` արտաքուստ ժպիտ: Ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կա իմ սրտում և հոգու խորքում, թե ինչ ապրումներ եմ ունենում այդ վիրավորանքից, դա միայն ես եմ զգում, երբ փշրում են մարդուն»:

                Սյուզաննա Կարապետյան, շատ համեստ, ինքնամփոփ մի աղջիկ...Նա ուներ ներսում կուտակված մի անսովոր ալեկոծում, որ պիտի մի օր ափերից դուրս գար, գուցե նաև հիշեցներ իրեն նեղացնողներին, որ մի օր կարող է կորցնեն նրան, ում նեղացրել են, ով համբերատար դիմացել է վիրավորանքին և փակվել իր աշխարհում: Վիրավորված հոգին գիտեր, որ երբ գիշերը քնում են մարդու ձեռքերը, ոտքերը, աչքերը, նույնիսկ` ուղեղը, շարունակում է աշխատել միայն սիրտը:

                «Մի' նեղացրեք այդ փոքրիկին, նեղացնելուց առաջ մտածե'ք, թե ինչ հետևանքներ կունենա ասած խոսքը: Երբեք չվիրավորեք ու չխաբեք նրան, ով, նայելով ձեր աչքերի մեջ, տեսնում է իր կյանքը: Մի' նեղացրեք, հանկարծ այդ փոքրիկը կթռչի անվերադարձ, չեք հասցնի նույնիսկ ներողություն խնդրել»:

                Մտքերի մեջ եմ... Իմ աշակերտուհու անհանգիստ ապրումները փոխանցվում են ինձ, և ես փորձում եմ փակել այն բոլոր ճանապարհները, որտեղ վիրավորանքն է հորձանք տալիս: Ես հաշտության խոսք եմ հղում ամենքին և միանում նրա զգայացունց խնդրանքին. «Մի' նեղացրեք մարդուն, թե չէ նա էլ մի օր սիրտը կվերցնի ու կգնա անվերադարձ...»:

                http://usarmenianews.com/am-n-5777.html
                Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 26-02-19, 00:48.

                Comment

                Working...
                X