Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հաշմանդամությունը արգելք չէ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հաշմանդամությունը արգելք չէ

    Հարգելի դասղեկներ, այս նյութը կօգնի ձեզ երեխաների մոտ սերմանել հանդուրժողականություն և անաչառություն։ Հուսով եմ ձեզ դուր կգա պատրաստած տեսանյութս։ Ֆիլմը ստեղծվել է հաշմանդամ երեխաների խնդիրները լուսաբանելու համար՝ «Հաշմանդամների միջազգային օրվան» ընդառաջ: Խնդրում եմ անցեք հղումով
    https://www.youtube.com/watch?v=nN5l0O13KHk

  • #2
    Հարգելի Ալվարդ, կարծում եմ յուրաքանչյուր մանկավարժ պարտավոր է հատուկ ուշադրություն դարձնի, սիրալիր, հոգատար վերաբերվի նման աշակերտներին և նպաստի նրանց զարգացմանը...

    Comment


    • #3
      Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Ալվարդ, կարծում եմ յուրաքանչյուր մանկավարժ պարտավոր է հատուկ ուշադրություն դարձնի, սիրալիր, հոգատար վերաբերվի նման աշակերտներին և նպաստի նրանց զարգացմանը...
      Համամիտ եմ ձեզ հետ Հռիփսիմե ջան։

      Comment


      • #4
        Հրաշալի տեսանյութ է Ալվարդ ջան:

        Comment


        • #5
          Ալվարդ Ալեքսանյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի դասղեկներ, այս նյութը կօգնի ձեզ երեխաների մոտ սերմանել հանդուրժողականություն և անաչառություն։ Հուսով եմ ձեզ դուր կգա պատրաստած տեսանյութս։ Ֆիլմը ստեղծվել է հաշմանդամ երեխաների խնդիրները լուսաբանելու համար՝ «Հաշմանդամների միջազգային օրվան» ընդառաջ: Խնդրում եմ անցեք հղումով
          https://www.youtube.com/watch?v=nN5l0O13KHk
          Այդ դասին իմ հերոսները ձեռքերի ու ոտքերի մատներ չունեցող երեխաներ էին

          Այս վերջերս ես պատահաբար հանդիպեցի նրա մայրիկին: Նա ամոթխած էր ու այդ ամոթխածությամբ էլ հարցրեց իմ որպիսությունը, նույնպիսի ամաչկոտությամբ էլ տեղեկացավ դստեր մասին, ու իմ արձագանքը եզրափակվեց առերես նրան հակադարձվող ժպիտով: Բայց ինչու՞, նրան տեսնելով, ինքս էլ հուզվեցի, կարծես ցանկացա ինչ-որ բան ասել, բայց ստիպված զսպեցի ինձ: Այդ պահին իմ մտապատկերում կանգնած էր նա` այն համեստ, սիրունիկ աղջնակը, ում այժմ էլ դասավանդում եմ ես:

          Այդ օրն աշակերտուհիս դասաժամին իր ձեռքն էր նկարել, որ մատներ չուներ: Նա արտասվեց, համարյա ամբողջ դասաժամին սփոփում էի նրան` հաշմանդամների մասին իմ իրական և երևակայական պատմություններով: Դասանյութից շեղվել էի արդեն: Իմ հերոսները ձեռքերի ու ոտքերի մատներ չունեցող երեխաներ էին, որ դժբախտ պատահարի հետևանքով էին այդ վիճակում հայտնվել կամ ծնվել էին հենց այդպես: Այդ իրական հերոսներից ոմանք ամուսնացած էին արդեն, առողջ երեխաներ ունեին, իսկ ես նախապատերազմյան տարիների նրանց մանկությունից էի պատմում:

          Նա սրբում էր արցունքները, մի պահ լսողությունը լարած` լսում ինձ, նորից հակվում նստարանին և լուռ արտասվում: Դասամիջոցին մոտեցավ, հարցական հայացքը հառեց ինձ. «Այն մեկը, ում մասին պատմում էիք, նրա ոտքերի մատնե՞րն էլ չկային»: Գլխով հաստատեցի, ապա ավելացրի. «Նա ընդհանրապես մատներ չուներ, նա էլ քեզ նման գեղեցիկ էր, հիմա ամուսնացած է և ունի հիանալի ընտանիք»: Թեթևացած հոգոց քաշեց, ապա ժպտաց, իսկ ես շարունակում եմ. «Նրան բոլորը սիրում էին, ինչպես մենք ենք քեզ սիրում»:

          Հոգումս ծանրացած ցավը խորն էր, հազիվ կարողացա արհեստական ժպիտ խաղացնել դեմքիս...Րոպեներ անց իմ ձեռքին հայտնվեց սովորական տետրի մի թերթ, ձեռքի ափ էր նկարված, մեջտեղում գրված էր` աջ ձեռք, մատներ չկային, մատների տեղերում գրված էին` բութմատ,ցուցամատ,միջնամատ,մատնեմատ,ճկույթ:
          Կարծես փախչում եմ դասարանից, հոգուս ալեկոծությունը չեմ ուզում տեսանելի դարձնել: Նորից նայում եմ թերթին, ապա շրջում մյուս էջը, այստեղ նորից ձեռք, բայց մատներ կային, և ափի մեջ գրված` ձախ ձեռք...Ամբողջ օրը ես նրա ձախ ձեռքով նկարած «ձեռքերն» էի թերթում, աջ ձեռք` առանց մատների և ձախ ձեռք, որ մատներ ուներ:

          Օրեր հետո նա դասամիջոցին շատ ուրախ ինձ ժպտաց: Նույնիսկ դասարանի դուռը բացեց և մի կողմ քաշվեց, որ ես առաջինը մտնեմ դասարան: Զգացի նաև, որ նախկին նեղվածությունը չկա, դաս պատմելիս ազատ ու անկաշկանդ էր: Երկրորդ դասաժամին նույն դասարանում էի: Մինչ դասարան մտնելը բարձրաձայն աղմուկ-աղաղակ էր լսվում, նայում եմ ավագին, ապա նրա օգնականին, կարծես սպառված, հուսահատությամբ ինձ են նայում: Հարցնում եմ, թե ովքեր էին աղմկողները, ձեն-ձուն չկա, միայն մի ձեռք եմ տեսնում բարձրացված, մի աջ ձեռք, շատ հպարտ այդ ձեռքը վերևից նայում էր բոլորին, մի հպարտ աջ ձեռք, որ մատներ չուներ: Բոլորը քարացած են, իսկ ես տեսնում եմ իմ աշակերտուհուն` գլխահակ, իսկ ձախ ձեռքը` իր առջև դրված համակարգչի ստեղնաշարին: Մի քանի ակնթարթ, և ահա նա կանգնում է: «Ես էլ էի աղմկում», -լսում եմ նրա ձայնը, մյուսները զարմացած նայում են նրան... Ի պատասխան այդ շվարած հայացքների` նա կարծես իրեն արդարացնում է. «Բայց չէ՞ որ ես էլ էի խոսում»:

          Հիացած նայում եմ նրան, ապա բարձրաձայնում հպարտությամբ. «Դու գիտե՞ս, որ մենք քեզ շատ ենք սիրում, այդ վեր բարձրացված ձեռքով շատ գեղեցիկ էիր...»: Ամբողջ դասարանի հաստատական վանկարկումներն եմ լսում: Նա շատ ուրախ էր, բոլորս էլ ժպտում էինք նրան: Ու հիշում եմ օրեր առաջվա իմ աշակերտուհուն, որ մի ամբողջ դասաժամ արտասվել էր նեղվածությունից, որ իր կողքին չեն ուզում նստել: Եվ իմ մտապատկերում երևում էր նա` իր աջ ձեռքը թաքցնելիս....
          Այդ օրվանից, ամեն անգամ այդ դասարան մտնելով, ինքնաբերաբար հայացքս հառում եմ այդ աշակերտուհուն…Նրա կերպարն իմ աչքին ավելի է վեհացել:

          http://usarmenianews.com/am-n-7495.html

          Comment


          • #6
            Ընկերասիրություն

            Կյանքում ամենից թանկ բաներից մեկը, դա ընկերությունն է:Ամենաթանկ բաներից մեկն է այն, քանի որ միայն նրա միջոցով կարող ես հասնել կյանքի ամենաթանկ պահերին:Իրոք, ընկերության մեջ Դու կարող ես գտնել քո երջանկությունը, ուրախությունը և այն ամենը, ինչը Քեզ հարկավոր է:Բայց միշտ չէ, որ մարդիք ունենում են այն ընկերությունը, որի համար կարելի է ամեն ինչ անել:

            Ինչպես հաջողության ու անհաջողության մեջ են տվել Քեզ ընտրելու հնարավորություն, այնպես էլ հաջողակ և անհաջողակ ընկերներ ընտրելու մեջ:Երբ նայում ես շուրջդ, կտեսնես, որ յուրաքանչյուր ոք ընկերություն է անում այն մարդու հետ, ով իր բնավորության գծերով, ապրելակերպով, սովորույթներով նման է իրեն:Եվ հենց դիպուկ էլ այս վիճակը ներկայացրել է ժողովրդական ասացվածքը «Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու» :

            Comment


            • #7
              Հրաշալի տեսանյաութ է: Արդի թեմա է, քանզի սեպտեմբերից բոլոր դպրոցներն անցնելու են ներառական կրթության, և , բոլորս`թե ՛աշակերտները, և թե ՛ուսուցիչները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն դրան:
              Ալվարդ Ալեքսանյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի դասղեկներ, այս նյութը կօգնի ձեզ երեխաների մոտ սերմանել հանդուրժողականություն և անաչառություն։ Հուսով եմ ձեզ դուր կգա պատրաստած տեսանյութս։ Ֆիլմը ստեղծվել է հաշմանդամ երեխաների խնդիրները լուսաբանելու համար՝ «Հաշմանդամների միջազգային օրվան» ընդառաջ: Խնդրում եմ անցեք հղումով
              https://www.youtube.com/watch?v=nN5l0O13KHk

              Comment


              • #8
                Հետաքրքիր թեմա եք առաջարկել: Կարծում եմ ` այսօր ավելի , քան երբևէ աշակերտների մեջ անհրաժեշտ է սերմանել բարեգթություն, սրտացավություն ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցողների նկատմամբ: Մարդը անտարբեր է մարդու նկատմամբ, սա մեր իրականության ամենացավոտ վերքերից մեկն է:

                Comment

                Working...
                X

                Debug Information