Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասղեկի ժամ՝ բաց դաս <<Ուսանողների միջազգային օր>>

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Դասղեկի ժամ՝ բաց դաս <<Ուսանողների միջազգային օր>>

    Նոյեմբերի 17-ն ուսանողների միջազգային օրն է։
    Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում։ 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։
    Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։ Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։
    Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց Ուսանողների միջազգային օր։
    https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

  • #2
    Լաո Ցզին մի առիթով ասել է. <<Ոչինչ տեղի չի ունենում անապարդյուն,ամեն ինչ նախապատրաստում է հաջորդ փուլին>>:
    https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

    Comment


    • #3
      Խմբային աշխատանք

      Խումբ 1-ին

      Ի՞ՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՁԵՐ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

      Մասնագիտության ընտրությունը հեշտ գործ չէ: Երբ դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտը փորձում է որոշում կայացնել, նրան հուշումներ ու խորհուրդներ են տալիս բոլորը՝ բարեկամները, ընկերները, հարևանները:
      Եթե մանկությունից ու պատանեկությունից չեն ձևավորվել հստակ նախընտրություններ, ապա շատ մեծ է հավականությունը սխալվելու և ընտրելու մասնագիտություն, որը հաստատող դիպլոմը այդպես էլ կմնա փոշոտվելու դարակի մեջ:
      Չէ՞ որ եթե մասնագիտությունը քեզ համապատասխան չէ, առաջին իսկ կուրսում սովորելու ընթացքում կարելի է այնպիսի հիասթափություն ապրել, որ կորցնես սովորելու հանդեպ հետաքրքրությունն առհասարակ:
      Շատ մարդիկ միայն հասուն տարիքում են հասկանում, որ սխալ ընտրություն են արել մասնագիտության հարցում: Բայց նոր հմտություններ ձեռք բերել ու նոր մասնագիտություն յուրացնել երբեք ուշ չէ:
      Այս հրաշալի սխեման կօգնի ձեզ գտնել ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ ի՞նչ մասնագիտություն ընտրել: Այն ցույց է տալիս, թե որ մասնագիտությունն է ամենից լավ համապատասխանում ձեր բնավորությանը:

      Proffessions-2-1.jpg
      https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

      Comment


      • #4
        Խումբ 2-րդ


        Մարդու ամենամեծ թշնամին՝ կասկածանքը. ինչպե՞ս հաղթահարել


        Այս երևույթը ծանոթ է բոլորիս, և սրա հետ առնչվում ենք հիմնականում սահմանային իրավիճակներում: Հոգեբանության մեջ չկա այս երևույթի հստակ սահմանումը: Սա հոգեբանական իրավիճակ է, որն ի հայտ է գալիս մտածմունքների հետևանքով: Այլ խոսքով՝ սա ճշմարիտ լինելու ցանկությունն է: Ինչո՞ւ են կասկածներ առաջանում Կասկածամտությունը բնորոշ է բոլորին այս կամ այն չափով...
        Այս երևույթը ծանոթ է բոլորիս, և սրա հետ առնչվում ենք հիմնականում սահմանային իրավիճակներում: Հոգեբանության մեջ չկա այս երևույթի հստակ սահմանումը: Սա հոգեբանական իրավիճակ է, որն ի հայտ է գալիս մտածմունքների հետևանքով: Այլ խոսքով՝ սա ճշմարիտ լինելու ցանկությունն է:
        Ինչո՞ւ են կասկածներ առաջանում
        Կասկածամտությունը բնորոշ է բոլորին այս կամ այն չափով և առնչվում է բոլոր ոլորտներին՝ սկսած կրթությունից մինչև անձնական հարաբերություններ: Բայց ամենագլխավորը սխալվելու վախն է:
        Սովորական կենցաղային կյանքի հետ կապված կասկածները, որպես կանոն, արագ վերանում են, երբ կայացնում ենք մեր որոշումները, բայց երբ հարցը վերաբերում է առողջական, գումարային խնդիրներին ու մարդկային հարաբերություններին, մենք անմիջապես խորհուրդ ենք հարցնում մեր անհանգստություններն ու կասկածները ցրելու նպատակով:
        Ինչո՞ւ է դժվար որոշում կայացնելը
        Մարդկային բոլոր արարածներին է հատուկ անվստահությունը որևէ բան ընտրելուց առաջ: Պետք է հիշել, որ երբեք չի եղել, չկա ու չի կարող լինել ճիշտ որոշում: Այն, ինչ մեզ համար ճշմարիտ է, մյուսների համար հիմարություն կարող է լինել: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Իհարկե, կարող ենք խորհուրդ հարցնել ու վարվել այնպես, ինչպես ակնկալում են մեզնից, կամ դեմ գնալ վախերին ու ռիսկի դիմել, բայց ամենասարսափելին այն է, երբ մենք բաց ենք թողնում ընտրելու հնարավորությունը:
        Ինչպե՞ս ստուգեք ինքներդ ձեզ
        Հստակեցրեք ձեր նպատակներն ու դրանց կարևորությունը և այդ դեպքում ձեր որոշումները ճիշտ կլինեն:
        • Ազատվեք կարծրատիպերից. փորձեք ամենաանսպասելի տարբերակները
        • Բացասական մտքերը փոխարինեք դրականներով և տրամադրվեք լավատեսորեն:
        • Ընդունեք կասկածներն ու վերլուծեք դրանց առաջացման պատճառները
        • Ավելի լավ է ափսոսալ կատարվածի, քան որևէ բան անելու հնարավորությունը բաց թողնելու համար
        • Վերլուծեք այն ամենը, ինչ կատարվում է.
        գտեք խնդիրը,
        որոշակիացրեք ձեր վարքագիծը,
        ընդունեք նպատակահարմար որոշումը
        Հաստատուն եղեք ձեր կայացրած որոշումներում և անկասկած հաջողության կհասնեք:
        https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

        Comment


        • #5
          Խումբ 3-րդ

          Ինչպե՞ս կատարել մասնագիտության ընտրություն

          Մասնագիտության ընտրությունը կամ մասնագիտական կողմնորոշումը մեր կյանքի կարևորագույն ընտրություններից մեկն է, հետևաբար պետք է լուրջ և պրոֆեսիոնալ վերաբունք ցուցաբերել այդ հարցին, քանի որ մասնագիտության ճիշտ ընտրությունը կյանքում հաջողակ լինելու, մասնագիտական աշխատանքում ինքնակատարելագործման և ինքնահաստատման հասնելու, աշխատավայրում բավարարվածության զգացում ունենալու կարևորագույն գրավականն է:

          Մասնագիտության ընտրություն կատարելիս հաշվի առնենք հետևյալը՝

          • Կատարենք մասնագիտությունների շուկայի ուսումնասիրություն
          • Մասնագիտությունների մասին ունենանք անհրաժեշտ բազային գիտելիքներ
          • Հասկանանք, թե ինչ մասնագիտություններ են պետք այսօր, որպեսզի ճիշտ պլանավորենք թե ինչ կլինի մի քանի տարի հետո
          • Իմանանք, թե որ հաստատություններն են պատրաստում այդ մասնագետներին
          • Հնարավորություն գտնենք պրակտիկորեն կիրառել սեփական ուժերը այդ ոլորտում:
          • Գնահատենք աշխատանքի ընդունման իրական հնարավորությունը:

          Մասնագիտության ընտրություն կատարելիս փորձենք ճանաչել մեր սեփական անձը՝

          • Մեր հետաքրքրություններն ու հակումները
          • Ընդունակությունները, գիտելիքներն ու կարողությունները
          • Անձնային առանձնահատկությունները
          • Մեր առողջական վիճակը, օրինակ՝ կարո՞ղ ենք արդյոք աշխատել դատավոր, թե ավելի լավ է զբաղվել մանկավարժական գործունեությամբ:

          Փորձենք պատասխանել հետևյալ հարցերին՝

          v Ո՞վ եմ ուզում դառնալ մասնագիտությամբ
          v Ինչպիսի՞ հաջողությունների եմ ձգտում հասնել մասնագիտության մեջ
          v Որտե՞ղ գնամ սովորելու
          v Ինչպե՞ս ընտրեմ ուսումնական հաստատությունը:
          https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

          Comment


          • #6
            Քննարկման թեմա՝ Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն

            1. Առանց խուճապի


            Դու հավանաբար շատ կլսես կարծիք, որ մասնագիտության ընտրությունը ճակատագրական որոշում է, որը մեկ անգամ ես ընդունում, և պետք է դրան լրջորեն վերաբերվել: Անկասկած սա կարևոր որոշում է, և հարկավոր է մտածել դրա մասին: Եթե դեռևս դժվար է կողմնորոշվել, կարիք չկա խուճապի մատնվել: Ամեն դեպքում, այս հարցում չես կարող կոպիտ սխալ թույլ տալ, եթե, օրինակ՝ չես սիրում երկրաչափություն, ուրեմն հաստատ չես ընտրի մաթեմատիկայի ֆակուլտետը: Իսկ ընդհանրապես, դիպլոմում նշված մասնագիտությունը ոչ բոլոր գործատուներին է հետաքրքրում (մանրամասները կներկայացվեն առանձին նյութով): Կարևորը լավ ինքնադրսևորվելն ու լավագույն որակները ցույց տալն է:
            https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

            Comment


            • #7
              2. Դպրոցական առարկաների բազմազանությունը


              Հաճախ են հնչում բողոքներ դպրոցական առարկաների և յուրաքանչյուր առարկայից հանձնարարվող առաջադրանքների բազմազանության մասին: Ընտրություն կատարելիս օգտագործի՛ր այս հանգամանքը: Ուշադրությու՛ն դարձրու այն առարկաների վրա, որոնք քեզ դուր են գալիս և զարգացրու՛ գիտելիքներդ առաջին հերթին այդ ուղղությամբ:
              https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

              Comment


              • #8
                3. Հոբբի կամ սիրած զբաղմունքի նշանակությունը


                Հաշվի առ քո նախասիրությունները: Եթե շատ ես սիրում պարել, ուրեմն ընտրիր պարուսույցի մասնագիտությունը: Այն ոլորտը, որտեղ միշտ ուզում ես կատարելագործվել, քեզ հաճույք կպատճառի: Եթե նույնիսկ քո ապագա մասնագիտությունը ոչ մի ընդհանուր բան չունի քո սիրած զբաղմունքի հետ, մի՛ վհատվիր և մի՛ հրաժարվիր դրանից: Հոբբին օգնում է զարգանալ և հաղթահարել աշխատանքի հետ կապված դժվարությունները: Երբեմն էլ մարդիկ այնքան իմաստուն են գտնվում, որ իրենց հոբբին դարձնում եմ բիզնես և համատեղում այն աշխատանքի հետ:
                https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                Comment


                • #9
                  Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն ասել է. «Ապագայի մասին մտածելիս, ես միշտ մի բան եմ կրկնում. ինչ էլ որ անես կյանքում, կարևորը մինչև վերջ գործին նվիրվելն է»:
                  https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                  Comment


                  • #10
                    Դաստիարակությունը հանրակրթության կարևորագույն բաղադրիչներից մեկն է և հենց դպրոցին և ուսուցչին է բաժին ընկնում դաստիարակչական գործընթացի զգալի բաժինը: Դաստիարակչական համակարգի նպատակն է`

                    • օգնել երեխային արդյունավետ կերպով հարմարվել աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխություններին,
                    • բարեխիղճ և համարժեք կերպով արձագանքել շրջապատում տեղի ունեցող երևույթներին,
                    • նպատակաուղղել երեխայի արժեքային համակարգի ձևավորումը,
                    • զարգացնել սովորողների ճանաչողական ակտիվությունը,
                    • աշակերտի մոտ ձևավորել հարգալից վերաբերմունք լեզվի, մշակույթի և ազգային ավանդույթների նկատմամբ` դարձնելով նրան այդ արժեքների կայուն կրող,
                    • յուրաքանչյուր անհատի մոտ ստեղծել ինքնակատարելագործման ներքին պահանջ:
                    https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                    Comment


                    • #11
                      Հիանալի թեմա է դասղեկի ժամի համար, կարելի է կլոր սեղան- քննարկում էլ կազմակերպել։ Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է։
                      https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                      Comment


                      • #12
                        Ներսեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հիանալի թեմա է դասղեկի ժամի համար, կարելի է կլոր սեղան- քննարկում էլ կազմակերպել։ Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է։
                        Կարծիքների փոխանակումը շատ կարևոր է։

                        Comment

                        Working...
                        X